Շենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շենդի, գարեջրի և ոչ ալկոհոլային ըմպելիքի, սովորաբար` լիմոնադի, խնձորի հյութի կամ նարնջի հյութի խառնուրդ։ Երկու բաղադրամասերի չափաքանակը լցվում է ըստ ճաշակի, սովորաբար դրանք լինում են հավասար։ Ոչ ալկոհոլային շենդիները կոչվում են «ռոք շենդիներ»։ Շենդին առավել տարածված է Արևմտյան Եվրոպայում։ Ըստ որոշ օրենսդրությունների, շենդիի մեջ ալկոհոլի ցածր չափաբաժինն այն ազատում է ալկոհոլային խմիչքների վաճառքին վերաբերող օրենքներից։

Տարբերություններ ըստ անունների[խմբագրել | խմբագրել կոդը]

Biermischgetränke[խմբագրել | խմբագրել կոդը]

Biermischgetränke («գարեջրի հիմքով ըմպելիքի խառնուրդ») տարածված է Գերմանիայում։ Երբեմն խմիչքի պատրաստման համար օգտագործվում է ոչ ալկոհոլային գարեջուր, այսպիսով խմիչքը ալկոհոլային հիմք չի ունենում։ Այս խմիչքի հիմնական բաղադրամասը գերմանական կարբոնացված լիմոնադն է։ 1993 թվականից հետո ըստ գերմանական հարկային օրենսդրության փոփոխությունների, Biermischgetränke-ն ևս վաճառվում է շշալցված։ Բեռլինում և Արևելյան Գերմանիայում բաց գույնի գարեջրի և բուրավետ գազավորված ըմպելիքի 50/50 հարաբերակցությամբ խառնուրդը շատ տարածված խմիչք է։ Այս տարածաշրջաններում գազավորված ըմպելիքը օգտագործվում է հատապտուղների օշարակի հետ, ինչն ըմպելիքին կարմիր երանգ է տալիս։ The Berliner Weisse mit Schuss ըմպելիքը պատրաստվում է սպիտակ Weißbier գարեջրից, իսկ գազավորված ըմպելիքի փոխարեն օգտագործվում է քաղցր օշարակ։

The Bananenweizen-ը պատրաստվում է ցորենի գարեջրի և բանանի հյութի խառնուրդից։ Խմիչքը պատրաստվում է նաև Ֆրանսիայում և Իսպանիայում։ Իսպանիայում այն գարեջրի և լիմոնի համով գազավորված ըմպելիքի (կամ Sprite-ի) հավասար չափաբաժնով խառնուրդ է։

Radler (Ռադլեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադլերը (գերմ.՝ հեծանվորդ) երկար պատմություն ունի գերմանախոս շրջաններում։ Այն հիմնականում պատրաստված է գարեջրի և բաց գույնի լիմոնադի հավասարաչափ խառնուրդից։ Սկզբնական անվանումը չի պահպանվել, սակայն ենթադրվում է, որ այն կապված է հեծանվարշավների հետ, երբ հեծանվորդներին պետք է եղել թարմանալ` իրենց ճամփորդության ընթացքում օգտագործելով թույլ ակլոհոլային խմիչք։ Ըստ մի պատմության, մի գերմանացի պանդոկատեր բավականաչափ գարեջուր չի ունեցել իր հաճախորդներին սպասարկելու համար։ Այսպիսով նա մնացած գարեջուրը խառնել է թարմ ցիտրուսային լիմոնադի հետ։ Հաճախորդները հավանել են նոր ըմպելիքը, և այն հայտնի է դարձել։ Հյուսիսիային Գերմանիայում նույն բաղադրամասերով խմիչքը կոչվում է Ալսթեր (Alster)` (Alsterwasser, գերմ.` ջուր Ալսթերից (գետ Համբուրգ քաղաքի մոտ), բառի կրճատ ձևը)։ Սովորաբար Ռադլերն ու Ալսթերը համարվում են շենդիի տարատեսակներ։ Հարավային Գերմանիայում Weißbier-ն ու լիմոնի գազավորված ըմպելիքը կոչվում է «Ռասս» ("Russ'")[1]։

Ռադլերի հայտագործումը մեծապես վերագրվում է մյունխենցի պանդոկապան Ֆրանց Քսավեր Քուգլերին, 1922 թվական։ Այնուամենայնիվ, գարեջրի և լիմոնադի խառնուրդից պատրաստված ըմպելիքի մասին առաջին վկայություններ կան 1912 թվականից[2]։ Այժմ Ռադլերը տարածված է ոչ միայն Բավարիայում, այլ նաև ամբողջ Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Հունգարիայում, Իտալիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Լեհաստանում, Նիդերլանդներում և Ռումինիայում։ Ավստրիայում լիմոնի գազավորված ըմպելիքի փոխարեն ընդունված է օգտագործել նաև Ալմդուդլեր։

Ամառվա ամիսների ընթացքում Ռադլերը շատ տարածված է, քանի որ հայտնի է որպես ծարավն արագ հագեցնող ըմպելիք[3]։

Ռադլերի (ձախից) և Փիլսների (աջից) համեմատություն

Պանաշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանաշը (ֆր.՝  «խառնուրդ») գարեջրից և կարբոնացված լիմոնադից պատրաստված ըմպելիք է, որը տարածված է Շվեյցարիայում, Բելգիայում և Ֆրանսիայում։ Դասական Պանաշը պարունակում է 1%-ից էլ քիչ ալկոհոլ։

Դիզել[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքային Եվրոպայի որոշ շրջաններում, օրինակ, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում և Պորտուգալիում, օգտագործվում է գարեջրի և կոլայի խառնուրդից պատրաստված խմիչք, որը կոչվում է Դիզել։ Գերմանիայում, կախված տարածաշրջանից, կան խմիչքի մի քանի տարատեսակներ։

Ոչ ալկոհոլային շենդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Աֆրիկայում ոչ ալկոհոլային շենդին պատրաստվում է լիմոնադից, գազավորված ջրից և սառույցից։ Ըստ մեկ այլ տարբերակի, գազավորված ջրի փոխարեն կարող է օգտագործվել կոճապղպեղի գարեջուր[4]։

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում ոչ ալկոհոլային շենդին պատրաստվում է լիմոնի հյութից, գազավորված ջրից ու սառույցից[5]։

Գերմանիա և Ավստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում և Ավստրիայում տարածված է Սփեցին (Spezi), ոչ ալկոհոլային խմիչք, որ պատրաստված է նարնջի հյութից և կոլայից։ Ավանդական խմիչքը շատ տարածված է երեխաների շրջանում[6]։

Իսլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդիայում ոչ ալկոհոլային շենդին կոչվում է Jólabland (Ամանորյան խառնուրդ) և հաճախ մատուցվում է Ծննդյան տոներին։ Այն պատրաստված է նարնջի գազավորված հյութից և ոչ ալկոհոլային գարեջրից։

Իռլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիայում տարածված է նարնջի և լիմոնի գազավորված ըմպելիքների հավասար քանակությամբ խառնուրդը։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում տարածված է լիմոնադի և սառը թեյի հավասար քանակությամբ խառնուրդը և կոչվում է հայտնի գոլֆիստ Առնոլդ Փալմերի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Paulaner (Menu) Wiesbaden, DE".(չաշխատող հղում)
  2. "Radler". Projekt Gutenberg: Lena Christ, Erinnerungen einer Überflüssigen / 1; first published 1912.
  3. "Radler (The Bicyclist): Radler (The Beer)".(չաշխատող հղում)
  4. Malawi shandy
  5. Rock Shandy
  6. Spezi home page

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]