Նոր արդյունաբերական երկրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարգացող (կանաչ/բաց կանաչ) և զարգացած (մոխրագույն/կարմիր) երկրները 2014 թվականին: Նոր արդյունաբերական երկրները երկնագույն են:

Նոր արդյունաբերական երկրներ, ՆԱԵ (անգլ.՝ Newly industrialized country, NIC), զարգացող երկրների մի ենթախումբ, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում տնտեսությունում տեղի է ունեցել սոցիալ-տնտեսական ցուցիչների զգալի որակական թռիչք։ Այդ երկրների տնտեսությունը կարճ ժամանակի ընթացքում անցում է կատարել զարգացող երկրներին տիպիկ հետամնաց տնտեսությունից՝ բարձր զարգացած տնտեսության։ Բացի այդ նոր արդյունաբերական երկրներում արդյունաբերականացման սոցիալական հետևանքները, ինչպիսին է ուրբանիզացիան, վերակազմավորել են և վերակազմավորում են հասարակությունը։

Հասկացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր արդյունաբերական երկրների տնտեսությունները դեռ չեն հասել զարգացած երկրերի տնտեսությունների մակարդակին, սակայն մակրոտնտեսական կտրվածքով առաջ են անցել զարգացաող երկրների տնտեսություններից։ Այդ երկրները առաջվա պես համարվում են զարգացող, սակայն տարբերվում են մնացյալներից այն բանով, որ իրենց տնտեսական աճի տեմպերը ավելի արագ են նույնիսկ ավելի կարճ ժամանակահատվածի կտրվածքով, քան այլ զարգացող երկրների մոտ[1][2]։ Բացի այդ, ՆԱԵ-ների արագ տնտեսական աճը զուգակցվում է արտահանման աճով, որին էլ միտված է այդ երկրների աճող տնտեսության զգալի մասը։ Սկսված և ընթացող արդյունաբերականացումը ՆԱԵ-ների կարևոր ցուցիչներից է։ Բազմաթիվ նոր արդյունաբերական երկրներում քաղաքաներում արտադրական գործարանների աճը ապահովելու համար տեղի է ունենում աշխատուժի միգրացիա՝ գյուղից դեպի քաղաքները, ինչը հաճախակի առաջացնում է սոցիալական ցնցումներ։ Բացի այդ, ՆԱԵ-ներում ներգրավում են բազմաթիվ օտարերկրյա միգրանտների, որոնց ձգտում են բարելավել սեփական սոցիալական և տնտեսական վիճակը[3]։

Ընթացիկ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսբնական նոր արդյունաբերական երկրները՝

Նորագույն արդյունաբերական երկրներ։

Հեռանկարային արդյունաբերական երկրները հաջորդ տասնմեկից[6]՝

Գոյություն ունի ՆԱԵ-ների երկու հիմնական մոդել՝

  • Ասիական մոդել՝ ազգային տնտեսության զարգացումը առավելապես արտահանման կողմնորշմամբ։
  • Լատինաամերիկյան մոդել՝ ազգային տնտեսության զարգացումը ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու կողմոնորշմամբ։

Ներքոնշյալ աղյուսակում ներկայացված են զանազան հեղինակների և փորձագետների կողմից ՆԱԵ-ի շարքին դասակարգվող պետությունների ցանկը։ Թուրքիան և Հարավային Աֆրիկան դասակարգված են որպես զարգացած երկրներ ըստ ԱՄՆ ԿՀՎ-Ի։ Թուրքիան հանդիսանում է 1961 թվականին հիմնադրված ՏՀԶԿ-ի հիմնադիր անդամ, որին 1994 թվականին միացել է նաև Մեքսիկան։ G8+5 խումբը կազմված է G8-ի անդամներից գումարած Չինաստանը, Հնդկաստանը, Մեքսիկան, Հարավային Աֆրիկան և Բրազիլիան։

Ծանոթագրություն. Կանաչ գույնի բջիջները արտացոլում են աղյուսակում ամենաբարձր ցուցանիշը, իսկ դեղինները՝ հակառակը։

Տարածաշրջան Երկիր ՀՆԱ (մլրդ ԱՄՆ դոլար, 2018 ԱՄՀ)[7] ՀՆԱ ըստ մեկ շնչի
(ԱՄՆ դոլար, 2018 ԱՄՀ)[8]
ՀՆԱ (PPP) (Billions of current Int$, 2018 ԱՄՀ)[9] GDP per capita (PPP)
(current Int$, 2018 ԱՄՀ)[10]
Եկամտի անհավասարություն (Ջինի) 2011–17[11][12] Մարդկային ներուժի զարգացման ինդեքս (ՄՆԶԻ, 2018)[13] Իրական ՀՆԱ-ի աճի ցուցանիշ 2018 դրությամբ[14] Աղբյուրներ
Աֆրիկա Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա 368 6,377 789 13,675 63.0 (2014) 0.705 (բարձր) 0.79 [15][16][17]
Հյուսիսային Ամերիկա Մեքսիկա Մեքսիկա 1,223 9,807 2,570 20,602 45.9 (2018) 0.767 (բարձր) 1.99 [15][16][18]
Հարավային Ամերիկա Բրազիլիա Բրազիլիա 1,868 8,968 3,365 16,154 53.9 (2018) 0.761 (բարձր) 1.11 [15][16][18]
Ասիա Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 13,407 9,608 25,270 18,110 38.5 (2016) 0.758 (բարձր) 6.57 [15][16]
Հնդկաստան Հնդկաստան 2,717 2,036 10,505 7,874 37.8 (2011) 0.647 (միջին) 7.05 [15][16][17]
Ինդոնեզիա Ինդոնեզիա 1,022 3,871 3,495 13,230 39.0 (2018) 0.707 (բարձր) 5.17 [15][16][17]
Մալայզիա Մալայզիա 354 10,942 999 30,860 41.0 (2015) 0.804 (շատ բարձր) 4.72 [15][16][17]
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 331 3,104 953 8,936 44.4 (2015) 0.712 (բարձր) 6.20 [15][16][17][18][19]
Թաիլանդ Թաիլանդ 487 7,187 1,320 19,476 36.4 (2018) 0.765 (բարձր) 4.13 [15][16][17][18]
Europe Թուրքիա Թուրքիա 766 9,346 2,293 27,956 41.9 (2018) 0.806 (շատ բարձր) 2.57 [15][16][17]

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր և նորագույն արդյունաբերական երկրների ընդհանուր գծերն են՝

  • Տնտեսական աճի ամենա բարձր ցուցանիշեները (8% առաջին ալիքի ՆԱԵ-ների մոտ)։
  • Առաջատար ճյուղն է մշակող արդյունաբերությունը։
  • Արտահանման կողմնորշմամբ տնտեսություն (ասիական մոդել)։
  • Ակտիվ ինտեգրացիա (ԻԼԱԱ, ԱԽՏԽ, Մերկոսուր
  • Առաջադար երկրների անդրսահմանային ընկերություններին չզիջող սեփական վերազգային ընկերությունների կազմավորում։
  • Մեծ ուշադրություն կրթությանը։
  • Բարձր տեխնոլոգիաները կիրառում։
  • անդրսահմանային ընկերությունների համար գրավիչ էժան աշխատուժ, հումքի զգալի ռեսուրսներ, բանկային և ապահովագրության հատվածի զարգացում։
  • Գլխավոր այցեքարտը՝ կենսաղային տեխնիկայի և համակարգիչների, հագուստի և կոշիկների արտադրությունը։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկյան Հանրապետությունը բախվում է միգրանտների խոշոր հոսքի, հատկապես Զիմբաբվեից, ինչպես նաև Բուրունդիից, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունից, Ռուանդայից, էրիթրեայից, Նիգերիայից, Եթովպիայից և Սոմալիից[20]։ Չնայած Հարավային Աֆրիկան բնակչության կենսամակարդակով համարվում է բարեկեցիկ պետություն, այնուամենայնիվ այնտեղ շարունակում է պահպանվել տնտեսական անհավասարությունը, իսկ ծայրահեղ աղքատությանը աստիճանը շարունակում է մնալ բարձր[21]։

Մեքսիկայի տնտեսական աճին երկրի շատ շրջաններում խոչընդոտում է թմրանյութերի շրջանառությունը և դրա դեմ մղվող պատերազմի ծախքերը[22]։

Այլ ՆԱԵ-ները բախվում են ընդհանուր խնդիրների, ինչպիսիք են համատարած կոռուպցիան և/կամ քաղաքական անկայունությունը, ինչպես նաև այլ երևույթներ, որոնք կանգնեցնում են այդ պետությունները միջին եկամտի ծուղակի առաջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Chapter 10: Less-developed And Newly Industrializing Countries | Essentials of Comparative Politics, 4e : W. W. Norton StudySpace». www.wwnorton.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  2. http://www.un.org/en/development/desa/policy/wesp/wesp_current/2014wesp_country_classification.pdf
  3. https://www.imf.org/external/pubs/ft/wp/2016/wp16207.pdf
  4. 4,0 4,1 «Новые индустриальные страны (НИС) :: Институт географии РАН». web.archive.org. 2014 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Модель развития новых индустриальных стран Е. А. Брагина. Вестник Российской академии наук, 1998, том 68, № 1, с. 85-89
  6. Global Economics Paper 134 and Jim O’Neill, BRIMCs
  7. «World Economic Outlook Database, April 2019». IMF. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  8. «World Economic Outlook Database, April 2019». IMF. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  9. «World Economic Outlook Database, April 2019». ԱՄՀ. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  10. «World Economic Outlook Database, April 2019». ԱՄՀ. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  11. «GINI Index Data Table». World Bank. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  12. Note: The higher the figure, the higher the inequality.
  13. «Human Development Report 2019 – "Human Development Indices and Indicators"» (PDF). HDRO (Human Development Report Office) United Nations Development Programme. էջեր 22–25. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. «World Economic Outlook Database, April 2019». IMF. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 Mauro F. Guillén (2003). «Multinationals, Ideology, and Organized Labor». The Limits of Convergence. Princeton University Press. էջեր 126 (Table 5.1). ISBN 0-691-11633-4.
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 David Waugh (2000). «Manufacturing industries (chapter 19), World development (chapter 22)». Geography, An Integrated Approach (3rd ed.). Nelson Thornes Ltd. էջեր 563, 576–579, 633, and 640. ISBN 0-17-444706-X.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 N. Gregory Mankiw (2007). Principles of Economics (4th ed.). ISBN 978-0-324-22472-6.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Paweł Bożyk (2006). «Newly Industrialized Countries». Globalization and the Transformation of Foreign Economic Policy. Ashgate Publishing, Ltd. էջ 164. ISBN 0-7546-4638-6.
  19. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  20. Refugees, United Nations High Commissioner for. «UNHCR Global Appeal 2011 (update), South Africa». UNHCR.
  21. Sedghi, Ami; Anderson, Mark (2015 թ․ հուլիսի 31). «Africa wealth report 2015: rich get richer even as poverty and inequality deepen». The Guardian (բրիտանական անգլերեն).
  22. Drug Trafficking, Violence and Mexico's Economic Future - Knowledge@Wharton. Knowledge.wharton.upenn.edu. Retrieved on 2013-07-28.