Զդենեկ Նեեդլի
Զդենեկ Նեեդլի (Zdeněk Nejedlý, (փետրվարի 10, 1878[1][2][3][…], Լիտոմիշլ[4][3][5][…] - մարտի 9, 1962[4][1][2][…], Պրահա, Չեխոսլովակիա[4][3][6][…]), չեխոսլովակցի գիտնական և հասարակական գործիչ, երաժշտագետ, պատմաբան, գրաքննադատ։ Չեխիայի գիտության և արվեստի ակադեմիայի անդամ (1907), Չեխոսլովակիայի ԳԱ հիմնադիր և պրեզիդենտ (1952 թվականից)։ Չեխոսլովակիայի կոմկուսի անդամ 1929 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Պրահայի Կարլովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1900 թվականից՝ փիլիսոփա դոկտոր։ 1909—1939 և 1945–1962 թվականներին Կարլովի համալսարանի, 1939–1945 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1947)։ Նեեդլին Արևմուտքի գիտնականներից առաջինը ողջունեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ Նոր Ռուսաստանի հետ մշակութային և տնտեսական մերձեցման ընկերության ստեղծման (1925) նախաձեռնողն էր և նախագահը, ՍՍՀՄ բարեկամների ընկերության (1930) ղեկավարներից, եղել է հանրապետական Իսպանիայի բարեկամների կոմիտեի նախագահ։ Չեխոսլովակիայի գերմանական օկուպացիայի տարիներին (1939-1945) ապրել է ԽՍՀՄ-ում։ Ժողովրդական Չեխոսլովակիայում 1945 թվականից զբաղեցրել է մինիստրական պաշտոններ, 1945 թվականից եղել է Ազգային ժողովի պատգամավոր, 1946 թվականից՝ Չեխոսլովակիայի կոմկուսի ԿԿ-ի և Նախագահության անդամ, 1945-թվականից՝ չեխոսլովակա–խորհրդային բարեկամության ընկերության նախագահ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեեդլին հիմնականում ուսումնասիրել է Չեխոսլովակիայի մշակույթի պատմության հին, միջնադարյան (հատկապես 15-րդ դար հուսյան հեղափոխական շարժումը, չեխական ազգային վերածնունդը 18-րդ դարի վերջ – 19-րդ դար) ու նորագույն պատմության խնդիրները («Չեխ ժողովրդի պատմություն», 1952, ռուս․, «Լենին», 1937—1938, «Մովետական Միության պատմություն», 1948)։ Գրականագիտական երկերը նվիրված են չեխ գրականության դեմոկրատական և ռեալիստական ավանդույթներին։ Հրատարակել է հոդվածներ ռուս դասականների մասին։ Նեեդլին չեխոսլովացի առաջադեմ դեմոկրատական երաժշտագիտության հիմնադիրներից է, Բ․ Սմետանայի ստեղծագործության («Բեդրժիխ Սմետանա», 1924—1933), հուսյան երգերի, չեխական օպերայի, ազգային թատրոնի հետազոտողներից։ Գրել է «Չեխական երաժշտության պատմություն» (1903), «Երաժշտության համընդհանուր պատմություն» (1916—1930), «Սովետական երաժշտական մշակույթը» (1936), Ռ․ Վագների, Գ․ Մահլերի, Զ․ Ֆիբիխի, Ցո․ Ֆյորստերի, Օ․ Օստրչիլի մասին արժեքավոր գրքեր։
Նեեդլին 1926 թվականին մամուլում ոգևորությամբ արձագանքել է Պրահայում կայացած սովետական երաժշտության սիմֆոնիկ համերգներին՝ Կոստանտին Սարաջև ղեկավարությամբ։ Սովետական գիտնականների հետ Նեեդլին դրել է մարքսիստական սլավոնագիտության հիմքերը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի 2 շքանշան
- Կլեմենտ Գոտվալդի 3 շքանշան
- Հանրապետության, բուլղարացի Գեորգի Դիմիտրովի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Неедлы Зденек // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Studenti pražských univerzit 1882–1945
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ CONOR.Sl
- ↑ 8,0 8,1 http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rkg.pdf
- ↑ https://www.plzen.eu/obcan/o-meste/informace-o-meste/oceneni-mesta/chap_342/oceneni-mesta.aspx
- ↑ https://slovnikceskeliteratury.cz/showContent.jsp?docId=521
- ↑ https://ct24.ceskatelevize.cz/clanek/archiv/profesor-zdenek-nejedly-325292
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զդենեկ Նեեդլի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 214)։ |
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Մարտի 9 մահեր
- 1962 մահեր
- Պրահա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի պատմաբաններ
- Գրաքննադատներ
- ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Կարլի համալսարանի շրջանավարտներ
- Հասարակական գործիչներ
- Չեխ ակադեմիկոսներ
- Չեխ գիտնականներ
- Չեխ գրողներ
- Չեխ երաժշտագետներ
- Չեխ լրագրողներ
- Չեխ կոմունիստներ
- Չեխ կոմպոզիտորներ
- Չեխ մանկավարժներ
- Չեխ պատմաբաններ
- Չեխիայի քաղաքական գործիչներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ