Զդենեկ Նեեդլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զդենեկ Նեեդլի
Zdeněk Nejedlý
ZdenekNejedly1905.jpg
Ծնվել էփետրվարի 10, 1878(1878-02-10)[1][2]
Լիտոմիշլ, Սվիտավիի շրջան[3]
Մահացել էմարտի 9, 1962(1962-03-09)[3][2] (84 տարեկանում)
Պրահա, Չեխոսլովակիա[3]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
Ազգությունչեխ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, երաժշտագետ, լրագրող, գրող, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, գրական քննադատ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Պրահայի Կարլի համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն
Պաշտոն(ներ)պառլամենտի անդամ
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՓիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան
Տիրապետում է լեզուներինչեխերեն[2]
ՊարգևներԼենինի շքանշան Կլեմենտ Գոտվալդի շքանշան[4] Order of Building of the Socialist Homeland?[4] Հանրապետության շքանշան Պլզենի պատվավոր քաղաքացի[5] և Չեսկե Բուդյովիցեի պատվավոր քաղաքացիություն
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Երեխա(ներ)Վիտ Նեեդլի
Zdeněk Nejedlý Վիքիպահեստում

Զդենեկ Նեեդլի (Zdeněk Nejedlý, (փետրվարի 10, 1878(1878-02-10)[1][2], Լիտոմիշլ, Սվիտավիի շրջան[3] - մարտի 9, 1962(1962-03-09)[3][2], Պրահա, Չեխոսլովակիա[3]), չեխոսլովակցի գիտնական և հասարակական գործիչ, երաժշտագետ, պատմաբան, գրաքննադատ։ Չեխիայի գիտության և արվեստի ակադեմիայի անդամ (1907), Չեխոսլովակիայի ԳԱ հիմնադիր և պրեզիդենտ (1952 թվականից)։ Չեխոսլովակիայի կոմկուսի անդամ 1929 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պրագայի Կարլովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1900 թվականից՝ փիլիսոփա դոկտոր։ 1909—1939 և 1945–1962 թվականներին Կարլովի համալսարանի, 1939–1945 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1947)։ Նեեդլին Արևմուտքի գիտնականներից աոաջինը ողջունեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ Նոր Ռուսաստանի հետ մշակութային և տնտեսական մերձեցման ընկերության ստեղծման (1925) նախաձեռնողն էր և նախագահը, ՍՍՀՄ բարեկամների ընկերության (1930) ղեկավարներից, եղել է հանրապետական Իսպանիայի բարեկամների կոմիտեի նախագահ։ Չեխոսլովակիայի գերմանական օկուպացիայի տարիներին (1939-1945) ապրել է ԽՍՀՄ-ում։ Ժողովրդական Չեխոսլովակիայում 1945 թվականից զբաղեցրել է մինիստրական պաշտոններ, 1945 թվականից եղել է Ազգային ժողովի պատգամավոր, 1946 թվականից՝ Չեխոսլովակիայի կոմկուսի ԿԿ-ի և Նախագահության անդամ, 1945-թվականից՝ չեխոսլովակա–խորհրդային բարեկամության ընկերության նախագահ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեեդլին հիմնականում ուսումնասիրել է Չեխոսլովակիայի մշակույթի պատմության հին, միջնադարյան (հատկապես 15-րդ դար հուսյան հեղափոխական շարժումը, չեխական ազգային վերածնունդը 18-րդ դարի վերջ – 19-րդ դար) ու նորագույն պատմության խնդիրները («Չեխ ժողովրդի պատմություն», 1952, ռուս․, «Լենին», 1937—1938, «Մովետական Միության պատմություն», 1948)։ Գրականագիտական երկերը նվիրված են չեխ գրականության դեմոկրատական և ռեալիստական ավանդույթներին։ Հրատարակել է հոդվածներ ռուս դասականների մասին։ Նեեդլին չեխոսլովացի առաջադեմ դեմոկրատական երաժշտագիտության հիմնադիրներից է, Բ․ Սմետանայի ստեղծագործության («Բեդրժիխ Սմետանա», 1924—1933), հուսյան երգերի, չեխական օպերայի, ազգային թատրոնի հետազոտողներից։ Գրել է «Չեխական երաժշտության պատմություն» (1903), «Երաժշտության համընդհանուր պատմություն» (1916—1930), «Սովետական երաժշտական մշակույթը» (1936), Ռ․ Վագների, Գ․ Մահլերի, Զ․ Ֆիբիխի, Ցո․ Ֆյորստերի, Օ․ Օստրչիլի մասին արժեքավոր գրքեր։

Նեեդլին 1926 թվականին մամուլում ոգևորությամբ արձագանքել է Պրագայում կայացած սովետական երաժշտության սիմֆոնիկ համերգներին՝ Կոստանտին Սարաջև ղեկավարությամբ։ Սովետական գիտնականների հետ Նեեդլին դրել է մարքսիստական սլավոնագիտության հիմքերը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 214 CC-BY-SA-icon-80x15.png