Պրահայում կոմպոզիցիայի և դիրիժորության դասեր է առել Օ․ Երեմիաշից։ 1936-1938 թվականներին Օլոմոուցի թատրոնի դիրիժոր։ 1939 թվականից ապրել է Մոսկվայում, 1940-1941 թվականներին իբրև դիրիժոր կատարելագործվել Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ Լ․ Մ․ Գինզբուրգի մոտ։ Գրել է «Ջուլհակներ» օպերան (ըստ Գերհարդ Հաուպտմանի, 1938), 3 կանտատ, 3 սիմֆոնիա (3-րդը նվիրված է Իսպանիայի հանրապետության հերոսներին, 1938), սիմֆոնիետ (1938), «Արշալույսներ», նախերգանք (ըստ Էմիլ Վերհառնի), խմբերդ «150 միլիոն» (ըստ Վ․ Մայակովսկու), կամերային-գործիքային անսամբլներ, քայլերգեր, հայրենասիրական և ռազմաճակատային երգեր՝ չեխ և սովետական բանաստեղծների խոսքերով։ Երաժշտագիտական հոդվածների հեղինակ է։ Զոհվել է ռազմաճակատում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 214)։