Սիմֆոնիետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիմֆոնիետ (իտալերեն sinfonietta - սիմֆոնիայի նվազականը), սիմֆոնիայի տեսակ՝ ցիկլի մասերի ավելի փոքր մասշտաբներով, կատարողների փոքրաթիվ կազմով (փոքր սիմֆոնիկ, կամերային նվագախմբեր կամ անսամբլ) և համեմատաբար պարզ երաժշտական բովանդակությամբ։

Ծագել է XIX դ․ 2-րդ կեսին, մեծ տարածում գտել XX դ․։ Սիմֆոնիետներ են գրել Ն․ Ռիմսկի-Կորսակովը, Մ․ Ռեգերը, Պ․ Հինդեմիթը, Բ․ Բրիտտենը, Ն․ Մյասկովսկին, Ս․ Պրրկոֆևը, հայ կոմպոզիտորներից՝ Կ․ Խաչատրյանը, Ա․ Հարությունյանը, Ա․ Աճեմյանը, Է․ Արիստակեսյանը և ուրիշներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։