Նարինե Անանիկյան
Նարինե Անանիկյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1976[1] (48 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Նարինե Անանիկյան (ապրիլի 19, 1976[1], Երևան, Հայաստան[2]), հայ օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարինե Անանիկյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որից հետո ուսումը շարունակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
2001 թվականից՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։
Հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, Կամերային երգչախմբի և նվագախմբի, «Սերենադ» և «Տաղարան» համույթների հետ, նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից հրավիրված դիրիժորների հետ։ Մասնակցել է Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր», «Պլատոնովյան», «Ամերիկա-Հայաստան. երաժշտությունն այսօր», Լիբանանի Բեյթեդդին և այլ փառատոների[2]։
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Օպերա | Դեր |
---|---|---|
Պիետրո Մասկանի | Գեղջկական ասպետություն | Լոլա |
Ջակոմո Պուչինի | Քույր Անժելիկա | դքսուհի |
Ջակոմո Պուչինի | Թիկնոց | Ֆռուգոլա[3] |
Պյոտր Չայկովսկի | Եվգենի Օնեգին | Օլգա, Ֆիլիպևնա |
Ժորժ Բիզե | Կարմեն | Կարմեն |
Վինչենցո Բելլինի | Նորմա | Ադալջիզա |
Ջուզեպպե Վերդի | Տրուբադուր | Ազուչենա |
Ջուզեպպե Վերդի | Ռիգոլետտո | Մագդալենա |
Ջակոմո Պուչինի | Մադամ Բատերֆլայ | Սուձուկի |
Ջուզեպպե Վերդի | Աիդա | Ամներիս |
Տիգրան Չուխաջյան | Արշակ Բ | Փառանձեմ |
Ալեքսանդր Սպենդիարյան | Ալմաստ | Ալմաստ |
Յոհան Սեբաստիան Բախ | Չարչարանքներ ըստ Հովհաննու | |
Յոհան Սեբաստիան Բախ | Չարչարանքներ ըստ Մաթեոսի | |
Հենդել | Մեսսիա | |
Ջովաննի Բատիստա Պերգոլեզի | Ստաբատ Մատեր | |
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Ռեքվիեմ | |
Լյուդվիգ վան Բեթհովեն | Հանդիսավոր մեսսա | |
Լյուդվիգ վան Բեթհովեն | 9-րդ սիմֆոնիա |
Փառատոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանկտ-Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» փառատոն
- «Պլատոնովյան» փառատոն
- «Ամերիկա-Հայաստան. երաժշտությունն այսօր» փառատոն
- Լիբանանի Բեյթեդդին փառատոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/nqmiRil
- ↑ 2,0 2,1 «Zarkfoundation - Նարինե Անանիկյան». zarkfoundation.com.
- ↑ Ջակոմո Պուչինի՝ «Թիկնոցը»