Հայաստանի պետական կամերային երգչախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի պետական կամերային երգչախումբ.JPG

Հայաստանի կամերային երգչախումբը (ՀԿԵ), հիմնադրվել է 2000 թվականին, «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 2000 թվականի հոկտեմբերին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ։ 2008 թվականին երգչախումբն ստացել է պետական կարգավիճակ և վերանվանվել է Հայաստանի Պետական կամերային երգչախումբ (ՀՊԿԵ)։

ՀՊԿԵ 35 երաժիշտներից կազմված պրոֆեսիոնալ երգչախումբ է, որի ծավալուն և բազմաբնույթ երգացանկում ընդգրկված են Գաբրիելլիի, Յոհան Սեբաստիան Բախի, Յոհաննես Բրամսի, Վասքսի, Շնիտկեի և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։ ՀՊԿԵ կատարում է Կոմիտասի, ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Երգչախումբը հանդես է եկել համաշխարհային պրեմիերաներով՝ կատարելով Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հայ ունկնդրին առաջին անգամ ներկայացրել է Բրիտենի, Շնիտկեի, Շչեդրինի, Վասքսի, Պուլենկի, Դեբյուսիի և այլ ստեղծագործողների երգչախմբային արվեստի գլուխգործոցները։

ՀՊԿԵ իրագործում է բարեգործական ծրագիր՝ բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով հանդես գալով Հայաստանի շրջաններում՝ ներկայացնելով երգչախմբային արվեստը Հայաստանի լայն հանրությանը։

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին երգչախումբը 3 անգամ համերգներով հանդես է եկել Լոնդոնում։ 2006 թվականին մասնակցել է Իտալիայի Բերգամո քաղաքում՝ Գաետանո Դոնիցետիի օպերային թատրոնում կայացած ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին։ Համերգներով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ դահլիճ»-ում և «Եկատերինյան պալատում»` եզրափակելով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի մշակութային տարին։ 2007 թվականին երգչախումբը բացառիկ համերգով հանդես է եկել Ստրասբուրգի Եվրախորհրդի համերգային դահլիճում։ 2009 թվականին երգչախումբը մեծ հաջողությամբ համերգ-դասախոսություններով հանդես է եկել Ֆրանսիայում և Շվեյցարիայում։

Ճանաչում, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամերային երգչախմբի ձեռքբերումներից է համաշխարհային ճանաչում ունեցող ECM Records-ի 2006 թողարկած` Եղիշե Չարենցի 10 բանաստեղծությունների հիման վրա գրված Տիգրան Մանսուրյանի ՙARS POETICA՚ երգչախմբային կոնցերտի ձայներիզը, որը 2006 թվականին համաշխարհային երաժշտական գեղխորհրդի կողմից ստացավ 5 աստղ ամենաբարձր վարկանիշը։

ARS POETICA ձայներիզը ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր The Gramophone երաժշտական կատալոգի մեջ, որը ներկայացնում է 1923 թվականից մինչ այսօր անգերազանցելի հեղինակություն ունեցող դասական ձայներիզները /the world unrivalled authority on classical music since 1923/։

2009 թվականին, Կոմիտասի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ երգչախումբը Սաղմոսավանքում ձայնագրել է Կոմիտասի խմբերգերի ստվար ընտրանին՝ հոգևոր և աշխարհիկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]