Դավիթ Հալաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Հալաջյան
David Haladian.JPG
Դավիթ Հալաջյան, 2012 թվականի մայիս, Երևան
Ծնվել էփետրվարի 7, 1962(1962-02-07) (57 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Երևան
ՔաղաքացիությունՀայաստան, Շվեյցարիա
Ազգությունհայ
Մասնագիտությունկոմպոզիտոր, խմբավար, երաժշտագետ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
Կայքdavidhaladjian.com

Դավիթ Մարատի Հալաջյան (փետրվարի 7, 1962(1962-02-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, նվագավար և երաժշտագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Հալաջյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը։ 1989 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործական դասարան, (Ավետ Տերտերյան`գործիքավորում, Հակոբ Ոսկանյան` դիրիժորություն), 1991 թվականին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան։

Ոуսանելու տարիներին Դավիթ Հալաջյանը աշխատում էր Հայաստանի պետական ռադիոյում որպես երաժշտական խմբագիր։ Իր հիմնած «8։30» հաղորդաշարը սկիզբ դրեց ռադիոհաղորդումների նորաոճ սերնդին։

1991 թվականին Դավիթ Հալաջյանը շարունակել է իր ուսումը էլեկտրաակուստիկ երաժշտության բնագավառում, Բազելի երաժշտական ակադեմիայում և Ցյուրիխի կոնսերվատորիայում, Շվեյցարիա ուր և այժմ բնակվում է։ Դավիթ Հալաջյանը աշխատում է որպես կոմպոզիտոր, երգչախմբի խմբավար, դասավանդում է Ցյուրիխի կոնսերվատորիայում։

Դավիթ Հալաջյանի երաժշտական ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Լիտվայի, Ռուսաստանի և Շվեյցարիայի համերգային տարբեր ծրագրերում և երաժշտական փառատոներում։ Ստեղծագործությունների պատվիրատուներից են Շվեյցարիայի եկեղեցական խորհւրդը, «Dilijan Chamber Music Series» փառատոնը, Schweizer Oktett համույթը և այլք։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Մարատ Հալաջյան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1968), Հայաստանի Հեռուստատեսության և Ռադիոյի հանրահայտ հաղորդավար։
  • Քույրը՝ Կարինե Հալաջյան, Հայաստանի Հեռուստատեսության և Ռադիոյի սիրված խմբագիր և հաղորդավար։
  • Եղբայրը՝ Կարեն Հալաջյան, Վեմ Ռադիոյի տնօրեն եւ խմբագիր։

Սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Stabat Mater», MEG Recordings, Քեմբրիջ, ԱՄՆ, 1992
  • «O Herr, wenn Du…», Art & Electronics, Բոստոն, ԱՄՆ, 1992
  • «Songs Of Love And Death», Russian Disc, Մոսկվա, Ռուսաստան, 1993
  • «Fuggita, Sparita, Scomparsa…», в «Works from the Swiss Center for Computer Music 1985-95»
  • «Mut zum teilen», Sony Շվեյցարիա, 1995
  • «Music in the shade», Գերմանիա, 2001
  • «Die Austreibung der Menschheit», Գերմանիա, 2005
  • «Missa de Lumine», թողարկման փուլում է։

Լավագույն ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983: Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար
  • 1984: 1. լարային կվարտետ
  • 1985: 2. յարային կվարտետ
  • 1986: «Մեսրոպ Մաշտոց», կանտատ մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար
  • 2001: Ջութակի կոնցերտ ջութակի, լարային նվագախմբի և հարվածային գործիքների համար,«Շեքսպիրի սոնետները» երգչախմբի համար a cappella
  • 2005: «Մարդկության վտարումը» երգչախմբի և դուդուկի համար A.T. Wegner Gesellschaft, «Cohaerentia»-ի պատվերով թավջութակի կվարտետի համար
  • 2008: «Շեքսպիրի սոնետ 2» երգչախմբի համար a cappella
  • 2008: «Մաշտոցի շարական» սոպրանոյի և լարային նվագախմբի համար, կոմպոզիտոր Ա. Կնյուզելի պատվերով

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Halajyan, David» // Die Musik in Geschichte und Gegenwart, стр. 298
  • Literatur H. Carter, Tuba mirum, in: Harvard Univ. Journal 1993, Nr. 1, 17f
  • R. Alfare, Eine neue Kant. von D.Haladjian, in: Singen und Musizieren im Gottesdienst (Zurich) 1999, Nr. 6,231

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]