Ռոբերտ Մլքեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Մլքեյան
Ծնվել է հունիսի 21, 1961(1961-06-21) (57 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն դիրիժոր
Աշխատավայր Հայաստանի պետական կամերային երգչախումբ
Շրջանավարտ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Ռոբերտ Ռոբերտի Մլքեյան (հունիսի 21, 1961(1961-06-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր (2000 թ.): ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Մլքեյանը ծնվել է 1961 թվականին Երևանում: Սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետում, միաժամանակ ուսանել օպերային, սիմֆոնիկ դիրիժորություն և երգչախմբային դիրիժորություն: Ասպիրանտուրան ավարտել է Երևանում, այնուհետև ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտական ամբիոնի ուսանողների երգչախումբը, միաժամանակ եղել է Էմին Խաչատրյանի դասարանում ասիստենտ-ստաժոր: 1992-2000 թվականներին եղել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Գյումրիի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1995 թվականին Երևանում ստեղծել է «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլը: 2000 թվականից Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է[1][2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Ռոբերտ Մլքեյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-06-21 
  2. «ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆ, ԴԻՐԻԺՈՐ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»։ komitasmuseum.am։ Վերցված է 2017-06-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]