Նապոլի (ֆուտբոլային ակումբ)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Նապոլի | ||||
| Ամբողջական անուն | Società Sportiva Calcio Napoli | |||
|---|---|---|---|---|
| Մականուն(ներ) | Gli Azzurri (Երկնագույներ) Partenopei (Պարտենոպեացիներ) I ciucciarelli (Փոքրիկ ավանակներ) | |||
| Հիմնադրում | օգոստոսի 1, 1926 | |||
| Երկիր | ||||
| Մարզադաշտ | Ստադիո Սան Պաոլո | |||
| Տարողունակություն | 54,726 | |||
| Նախագահ | Աուրելիո դե Լաուրենտիս | |||
| Մարզիչ | Կառլո Անչելոտտի | |||
| Կայք | ||||
| Լիգա | Սերիա A | |||
| 2024-25 | 1-րդ | |||
|
| ||||
Նապոլի (իտալ.՝ S.S.C. Napoli), իտալական ֆուտբոլային ակումբ Նեապոլից։ Ակումբը հիմնադրվել է 1926 թվականին և ներկայումս հանդես է գալիս Սերիա A-ում։ Ակումբի գույներն են կապույտը և սպիտակը։ Տնային խաղերն անցկացվում են Ստադիո Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտում։ «Նապոլիում» խաղացել են այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան, Ջանֆրանկո Ձոլան, Ֆաբիո Կանավարոն, Գոնսալո Իգուաինը, Էդինսոն Կավանին և Վիկտոր Օսիմհենը։
«Նապոլին» 4 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունը՝ 1986/87, 1989/90, 2022/23 և 2024/25 մրցաշրջաններում, իսկ 8 անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Բացի այդ, ակումբը 6 անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և 2 անգամ՝ Իտալիայի սուպերգավաթը։ Միջազգային մակարդակում Նապոլին նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը 1988-89 մրցաշրջանում։
Երկրպագուների քանակով Նապոլին 4-րդն է Իտալիայում և Սերիա A-ի ամենաթանկ ակումբներից մեկն է։ «Նապոլին» Եվրոպական ակումբների ասոցիացիայի անդամ է և 2016 թվականի հունվարին համարվել է Եվրոպայի 8-րդ և Իտալիայի 2-րդ լավագույն ակումբը։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերիա A
- Հաղթող (4)․ 1986–87, 1989–90, 2022–23, 2024-25
- Սերիա B
- Հաղթող (1)․ 1949–50
- Սերիա C1
- Հաղթող (1)․ 2005–06
- Իտալիայի գավաթ
- Հաղթող (6)․ 1961–62, 1975–76, 1986–87, 2011–12, 2013–14, 2019-20
- Իտալիայի սուպերգավաթ
- Հաղթող (2)․ 1990, 2014
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Գավաթ
- Հաղթող (1)․ 1988–89
- Անգլո-իտալական գավաթ
- Հաղթող (1)․ 1976
- Ալպերի գավաթ
- Հաղթող (1)․ 1966
Ներկա կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նապոլիի պաշտոնական կայքը Արխիվացված 2016-11-26 Wayback Machine
- Նապոլիի պաշտոնական Տվիտերի էջը
- Նապոլիի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Նապոլիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Նապոլիի պաշտոնական ՅուԹյուբի էջը
- Նապոլին transfermarkt-ում
- Նապոլին futbol24.com-ում
- Նապոլին soccerway.com կայքում
- Նապոլին Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-01-20 Wayback Machine
- Նապոլին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Նապոլին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-06-15 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլի (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||