Ալան Մարկես Լոուրեյրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալան
Allan
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Allan Marques Loureiro
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1991(1991-01-08)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 173 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 5
Պատանեկան կարիերա
2007-2008 Բրազիլիա Մադուրեյրա
2008-2010 Ուրուգվայ Դեպորտիվո Մալդոնադո
2008-2010   Բրազիլիա Վասկո դա Գամա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2012 Բրազիլիա Վասկո դա Գամա 41 (0)
2012-2015 Իտալիա Ուդինեզե 104 (1)
2015-ներկա Իտալիա Նապոլի 95 (8)
Ազգային հավաքական
2011 Բրազիլիա Բրազիլիա Մ20 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 8-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 8-ի, 2018

Ալան Մարկես Լոուրեյրո (պորտ.՝ Allan Marques Loureiro, հունվարի 8, 1991(1991-01-08)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), կամ պարզապես Ալան, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մադուրեյրայում։ 17 տարեկանում նա միացավ Դեպորտիվո Մալդոնադոյին, սակայն միանգամից վարձավճարով տեղափոխվեց Վասկո դա Գամա[4]՝ չանցկացնելով ուրուգվայական ակումբում ոչ մի հանդիպում։

Վասկո դա Գամա[խմբագրել | խմբագրել կոդը]

2 մրցաշրջան վարձավճարով Վասկո դա Գամայի ակադեմիայում անցկացնելուց հետո, Ալանը կնքեց լիարժեք պայմանագիր բրազիլական ակումբի հետ։ 2009 թվականին նա Վասկո դա Գամայի կազմում անցկացրեց շատ կարևոր հանդիպումներ՝ օգնելով թիմին հաղթել Սերիա B-ն և տեղափոխվել Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոն։ Ակումբի կազմում Ալանը անցկացրեց 63 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Ուդինեզե[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 4-ին Ալանը 3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ուդինեզե[5][6][7]։ Իր դեբյուտը նշեց 2012 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[8]։ Այս մրցաշրջանում բրազիլացին անցկացրեց առաջնության 38 հանդիպումներից 36-ը[9]՝ հիմնականում խաղալով հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսկ Ուդինեզեն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը՝ որակավորվելով մյուս մրցաշրջանի Եվրոպայի Լիգայի խաղարկությունում։

Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը Ալանը նշեց 2013 թվականի օգոստոսի 1-ին՝ Շիրոկի Բրիեգի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը Ուդինեզեի կազմում բրազիլացին խփեց 2014 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Իտալիայի գավաթի Չեզենայի դեմ խաղում[11]։ Իր առաջին գնդակը Իտալիայի առաջնությունում հեղինակեց 2015 թվականի հունվարի 18-ին՝ Կալյարիի դեմ խաղում[12]։ Ուդինեզեի կազմում Ալանը անցկացրեց 3 մրցաշրջան՝ մասնակցելով 116 հանդիպման և դառնալով 2 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսին Ալանը 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[13][14]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 24-ին՝ ՖերալպիՍալոյի դեմ մինչմրցաշրջանային ընկերական խաղում[15][16]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց օգոստոսի 30-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[18][19]։

2015 թվականի սեպտեմբերի 17-ին Ալանը փոխարինեց Մարեկ Համշիկին Եվրոպայի Լիգայի Բրյուգեի դեմ հանդիպման 62-րդ րոպեին՝ այս խաղում տալով գոլային փոխանցում Խոսե Կալյեխոնին և օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[20] ու տանել Նապոլիի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը եվրոպական առաջնություններում։ 3 օր անց՝ սեպտեմբերի 20-ին՝ Լացիոյի դեմ խաղում Ալանը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին նորից հաղթել 5-0 հաշվով[21][22]։

2018 թվականի մարտի 8-ին Ալանը երկարաձգեց իր պայմանագիրը Նապոլիի հետ մինչև 2023 թվականը[23][24][25]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ալանը հրավիրվեց Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքական[26], որտեղ խաղում էին Օսկարը, Ֆելիպե Կաուտինյոն, Կազեմիրոն, Դանիլոն և Ռոբերտո Ֆիրմինոն՝ մասնակցելու 2011 թվականի աշխարհի առաջնությանը[27]։ Առաջնությունում Ալանը անցկացրեց 2 հանդիպում[28][29], իսկ Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականը հաղթեց աշխարհի գավաթը 5-րդ անգամ[30]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 8-ի դրությամբ[31]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վասկո դա Գամա 2009 13 0 0 0 0 0 13 0
2010 15 0 0 0 0 0 15 0
2011 19 0 10 0 7 1 36 1
2012 4 0 0 0 5 0 9 0
Ընդհանուր 51 0 10 0 12 1 73 1
Ուդինեզե 2012–13 36 0 1 0 0 0 37 0
2013–14 33 0 4 0 4 0 41 0
2014–15 35 1 3 1 0 0 38 2
Ընդհանուր 104 1 8 1 4 0 116 2
Նապոլի 2015–16 35 3 2 0 6 0 43 3
2016–17 29 1 2 0 8 0 39 1
2017–18 31 4 2 0 10 0 43 4
Ընդհանուր 95 8 6 0 24 0 125 8
Կարիերայի ընդհանուր 250 9 24 1 40 1 314 11

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկո դա Գամա

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա Մ20
  • ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնություն․ 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Brazil - Allan - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Meet Udinese's rising ball-winner who's bossed Pogba this season». FourFourTwo (անգլերեն). 2015 թ․ փետրվարի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  5. «Udinese sign Allan | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Udinese sign Allan and Pawlowski | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  7. «Udinese sign Allan, Pawlowski - Tribal Football». Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  8. «Udinese Calcio - Juventus FC, Sep 2, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  9. «Allan | Football Stats | Napoli | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  10. «NK Siroki Brijeg - Udinese Calcio, Aug 1, 2013 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  11. «Udinese Calcio - AC Cesena, Dec 3, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  12. «Udinese Calcio - Cagliari Calcio, Jan 18, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  13. «Official: Allan signs with Napoli». The Siren's Song. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  14. «Allan completes Napoli switch | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  15. S.r.l., Agorà Telematica | Agorà Med. «Napoli-Feralpi Salò 5-2». www.sscnapoli.it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  16. «Napoli win on Allan debut | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  17. «SSC Napoli - UC Sampdoria, Aug 30, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  18. «FC Empoli - SSC Napoli, Sep 13, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  19. «Empoli 2, Napoli 2: Winless once more». The Siren's Song. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  20. «SSC Napoli - Club Brugge KV, Sep 17, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  21. «SSC Napoli - SS Lazio, Sep 20, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  22. «Napoli v Lazio Live Commentary & Result, 20/09/2015, Serie A | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  23. «Serie A news: Napoli midfielder Allan signs extension until 2023 | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  24. «Napoli Midfielder Allan Signs Contract Extension Until 2023 Amid Interest From Inter». SI.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  25. «OFFICIAL - Napoli sign ALLAN on new long-term». social_image. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  26. «Brazil include Philippe Coutinho, Casemiro and Oscar in 26-player provisional squad for U20 World Cup | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  27. FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  28. «Brazil U20 - Spain U20, Aug 15, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  29. «Brazil U20 - Portugal U20, Aug 21, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  30. FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  31. «Allan». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Մարկես Լոուրեյրո» հոդվածին։