Լուիջի Սեպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Լուիջի Սեպե
Luigi Sepe
Luigi Sepe 2015.jpg
Սեպեն Ֆիորենտինայի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 8, 1991(1991-05-08)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Տորե դել Գրեկո, Province of Naples, Կամպանիա, Իտալիա
Հասակ 191 սմ
Քաշ 90 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Պարմա
(վարձավճարով Նապոլիից)
Համար 55
Պատանեկան կարիերա
2009-2011 Իտալիա Նապոլի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-ներկա Իտալիա Նապոլի 2 (0)
2011-2013   Իտալիա Պիզա 39 (0)
2013-2014   Իտալիա Վիրտուս Լանչանո 39 (0)
2014-2015   Իտալիա Էմպոլի 31 (0)
2015-2016   Իտալիա Ֆիորենտինա 0 (0)
2018-ներկա   Իտալիա Պարմա 0 (0)
Ազգային հավաքական
2009 Իտալիա Իտալիա Մ18 4 (0)
2009 Իտալիա Իտալիա Մ19 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 4-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 4-ի, 2018

Լուիջի Սեպե (իտալ.՝ Luigi Sepe, մայիսի 8, 1991(1991-05-08)[1], Տորե դել Գրեկո, Province of Naples, Կամպանիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Նապոլիից հանդես է գալիս Պարմայի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Սեպեն սկսել է Նապոլիում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի հունվարի 28-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[3]։ Այս մրցաշրջանում նա այլևս ակումբի առաջին կազմում խաղադաշտ դուրս չեկավ՝ լինելով թիմի միայն 4-րդ դարպասապահը։ Հաջորդ 2 մրցաշրջաններում նա հանդես էր գալիս Նապոլիի երիտասարդական թիմի կազմում։

2011 թվականի ամռանը Սեպեն վարձավճարով տեղաափոխվեց Սերիա C-ում հանդես եկող Պիզա։ Իր դեբյուտը նշեց 2012 թվականի ապրիլի 1-ին՝ Պավիայի դեմ խաղում[4]։ Պիզայի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում Սեպեն անցկացրեց 41 հանդիպում՝ բաց թողելով 45 գնդակ։

2013 թվականի ամռանը Սեպեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Վիրտուս Լանչանո։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Բենևենտոյի դեմ խաղում[5]։ Վիրտուս Լանչանոյի կազմում Սեպեն անցկացրեց 40 հանդիպում՝ բաց թողելով 40 գնդակ։

2014 թվականի ամռանը Սեպեն վարձավճարով տեղափոխվեց Էմպոլի։ Իր դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 24-ին՝ Իտալիայի գավաթի Լ'Ակվիլայի դեմ խաղում[6]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումը Էմպոլիի կազմում անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 31-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[7]։ Էմպոլիի կազմում Սեպեն անցկացրեց 32 հանդիպում՝ 11 խաղում իր դարպասը պահելով անառիկ[8]։

2015 թվականի մարտին Սեպեն երկարաձգեց իր պայմանագիրը Նապոլիի հետ մինչև 2019 թվականը[9][10]։

2015 թվականի ամռանը Սեպեն վարձավճարով տեղափոխվեց Ֆիորենտինա[11]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի Բազելի դեմ խաղում[12]։ Այստեղ իտալացին խաղում էր միայն Իտալիայի գավաթում և Եվրոպայի Լիգայում, իսկ Սերիա А-ում նա հանդես էր գալիս որպես պահեստային դարպասապահ։ Ֆիորենտինայի կազմում Սեպեն անցկացրեց 7 հանդիպում[13]։

2016-17 մրցաշրջանից Սեպեն դարձավ Նապոլիի երկրորդ դարպասապահը՝ Պեպե Ռեյնայից հետո։ 2017 թվականի օգոստոսին իտալացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[14]։

2018 թվականի հուլիսի 10-ին Սեպեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Պարմա[15][16]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Սեպեն 4-ական հանդիպում անցկացրեց Իտալիայի մինչև 18[17] և մինչև 19[18] տարեկանների հավաքականների կազմում։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ[19]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նապոլի 2008–09 Սերիա A 1 0 0 0 0 0 1 0
2016–17 0 0 0 0 0 0 0 0
2017–18 1 0 2 0 0 0 3 0
Ընդհանուր 2 0 2 0 0 0 4 0
Պիզա 2011–12 Սերիա C 6 0 0 0 6 0
2012–13 33 0 2 0 35 0
Ընդհանուր 39 0 2 0 0 0 41 0
Վիրտուս Լանչանո 2013–14 Սերիա B 39 0 1 0 40 0
Էմպոլի 2014–15 Սերիա A 31 0 1 0 32 0
Ֆիորենտինա 2015–16 0 0 1 0 6 0 7 0
Կարիերայի ընդհանուր 111 0 7 0 6 0 124 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Italy - L. Sepe - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  3. «ACF Fiorentina - SSC Napoli, Jan 28, 2009 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  4. «FC Pavia 1911 - AC Pisa 1909, Apr 1, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  5. «SS Virtus Lanciano - Benevento Calcio, Aug 11, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  6. «FC Empoli - L'Aquila Calcio, Aug 24, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  7. «Udinese Calcio - FC Empoli, Aug 31, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  8. «Luigi Sepe | Football Stats | Napoli | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-04-17 
  9. «Luigi Sepe signs new Napoli contract»։ The Siren's Song։ Վերցված է 2018-04-17 
  10. «Sepe set to sign new Napoli contract | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  11. «Official: Luigi Sepe joins Fiorentina on loan»։ The Siren's Song։ Վերցված է 2018-04-17 
  12. «ACF Fiorentina - FC Basel 1893, Sep 17, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  13. «Luigi Sepe | Football Stats | Napoli | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-04-17 
  14. «Official: Sepe extends with Napoli | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-17 
  15. «Official: Parma sign Sepe | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-05 
  16. «OFFICIAL - Parma sign goalie SEPE from Napoli»։ GhanaSoccernet։ Վերցված է 2018-08-05 
  17. Piksel.com։ «Figc | News - Under 18: 18 players called for the “Slovacchia Cup”»։ FIGC - Federazione Italiana Giuoco Calcio (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  18. Piksel.com։ «Figc | News - Under 19: l’8 aprile amichevole a Kiev con l’Ucraina»։ FIGC - Federazione Italiana Giuoco Calcio (իտալերեն)։ Վերցված է 2018-04-17 
  19. «Luigi Sepe»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]