Ռաֆայել Կաբրալ
![]() Ռաֆայելը Նապոլիի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Rafael Cabral Barbosa | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Մականուն | Rafa և Rafael | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 20, 1990[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Սորոկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 88 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 33 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2010 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2013 |
![]() | 94 | (0) |
2013-2018 |
![]() | 32 | (0) |
2018-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական | |||
2012 |
![]() | 1 | (0) |
2012-ներկա |
![]() | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ օգոստոսի 4-ի, 2018: |
Ռաֆայել Կաբրալ (պորտ.՝ Rafael Cabral, մայիսի 20, 1990[1][2], Սորոկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սամպդորիայի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանտոս[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆայելը Սանտոսի ակադեմիայի սան է։ Ակումբի առաջին թիմ տեղափոխվել է 2010 թվականին։ Սանտոսի առաջին թիմի կազմում իր դեբյուտը նշեց 2010 թվականի մարտի 21-ին՝ Նյու Յորք Ռեդ Բուլզի դեմ ընկերական խաղում[4][5][6]։ Իր առաջին պաշտոնական հանդիպումը անցկացրեց 2010 թվականի հունիսի 2-ին՝ Կրուզեյրոյի դեմ խաղում[7], ինչից հետո դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող։ Սանտոսի կազմում Ռաֆայելը անցկացրեց 189 հանդիպում։
Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունիսի 28-ին Ռաֆայելը 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[8][9]։ Իր դեբյուտը նշեց 2013 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[10]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց դեկտեմբերի 11-ին՝ Չեմպիոնների Լիգայի Արսենալի դեմ խաղում՝ այս խաղում իր դարպասը առանիկ պահելով[11]։ 2014-15 մրցաշրջանում Ռաֆայելը դարձավ թիմի հիմնական դարպասապահը՝ Պեպե Ռեյնայի հեռանալուց հետո։ 2014 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Իտալիայի սուպերգավաթում՝ Յուվենտուսի դեմ հանդիպման[12] հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում բրազիլացին հետ մղեց Սիմոնե Պադոինի հարվածը՝ հաղթանակ պարգևելով Նապոլիին[13] և օգնելով իր թիմին հաղթել Իտալիայի սուպերգավաթը[14][15]։ Ակումբի առաջին թիմի կազմում Ռաֆայելը անցկացրեց 45 հանդիպում՝ բաց թողելով 50 գնդակ և 15 խաղում իր դարպասը պահելով անառիկ։
Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 22-ին Ռաֆայելը ազատ գործակալի կարգավիճակով միացավ Սամպդորիային[16][17]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆայելը առաջին անգամ Բրազիլիայի ազգային հավաքական հայտավորվեց 2011 թվականի սեպտեմբերին՝ Արգենտինայի դեմ խաղում[18]։ Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2012 թվականի մայիսի 31-ին՝ ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղում[19]։ Նա խաղադաշտ դուրս եկավ նաև հունիսի 3-ին և հունիսի 9-ին՝ համապատասխանաբար Մեքսիկայի[20] և Արգենտինայի[21] դեմ խաղերում՝ այս 2 խաղերում բաց թողելով 6 գնդակ։ 2012 թվականին Ռաֆայելը հայտավորվեց Բրազիլիայի մինչև 23 տարեկանների հավաքական՝ Օլիմպիական խաղերի համար[22][23], սակայն հետո դուրս մնաց կազմից վնասվածքի պատճառով[24][25]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ[26]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սանտոս | 2010 | 32 | 0 | 2 | 0 | 2 | 0 | — | 36 | 0 | |
2011 | 32 | 0 | — | 14 | 0 | 22 | 0 | 68 | 0 | ||
2012 | 25 | 0 | 12 | 0 | 16 | 0 | 53 | 0 | |||
2013 | 5 | 0 | 4 | 0 | — | 23 | 0 | 32 | 0 | ||
Ընդհանուր | 94 | 0 | 6 | 0 | 28 | 0 | 61 | 0 | 189 | 0 | |
Նապոլի | 2013–14 | 8 | 0 | 1 | 0 | 2 | 0 | — | 11 | 0 | |
2014–15 | 23 | 0 | 0 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 32 | 0 | |
2015–16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
2016–17 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
2017–18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ընդհանուր | 32 | 0 | 2 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 45 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 126 | 0 | 8 | 0 | 38 | 0 | 62 | 0 | 234 | 0 |
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ[26]
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2012 | 3 | 0 |
Ընդհանուր | 3 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սանտոս
- Լիգա Պաուլիստա․ 2010, 2011, 2012
- Բրազիլիայի գավաթ․ 2010
- Լիբերտադորեսի գավաթ․ 2011
- Ռեկոպա Սուդամերիկանա․ 2012
- Նապոլի
- Իտալիայի գավաթ․ 2013–14
- Իտալիայի սուպերգավաթ․ 2014
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրազիլիա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Brazil - Rafael - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15
- ↑ James Steve։ «NY Red Bulls beat Santos to open new stadium»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-04-15
- ↑ «Red Bulls vs. Santos FC - The Day After»։ Once A Metro։ Վերցված է 2018-04-15
- ↑ Merrill Austin։ «NY Red Bulls Open New Stadium With 3-1 Win Over Santos»։ The Hive (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15
- ↑ «Cruzeiro Esporte Clube - Santos FC, Jun 2, 2010 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15
- ↑ «Official: Napoli sign Rafael Cabral | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15
- ↑ «Napoli sign Rafael Cabral»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2018-04-15
- ↑ «SSC Napoli - Udinese Calcio, Dec 7, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15
- ↑ «SSC Napoli - Arsenal FC, Dec 11, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15
- ↑ «Juventus FC - SSC Napoli, Dec 22, 2014 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15
- ↑ «Juventus 2-2 Napoli (5-6 on pens)»։ BBC Sport (en-GB)։ 2014-12-22։ Վերցված է 2018-04-15
- ↑ Press Associated (2014-12-22)։ «Napoli beat Juventus on penalties to win Italian Super Cup»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15
- ↑ «Italian Super Cup: Napoli beat Juventus 6-5 in penalty shootout after 2-2 draw in Doha»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15
- ↑ «Sampdoria sign Rafael | Football Italia»։ football-italia.net։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Sampdoria sign goalkeeper Rafael - U.C. Sampdoria»։ U.C. Sampdoria (en-US)։ 2018-07-22։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Brazil - Argentina, Sep 29, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15
- ↑ «United States - Brazil, May 31, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15
- ↑ «Mexico - Brazil, Jun 3, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15
- ↑ «Argentina - Brazil, Jun 9, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15
- ↑ Futaa։ «Neymar, Rafael in Brazil Olympics squad»։ www.futaa.co.tz։ Վերցված է 2018-04-15(չաշխատող հղում)
- ↑ Sport Telegraph (2012-07-06)։ «London 2012 Olympics: Hulk, Neymar and Alexandre Pato named in strong Brazil football squad» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-04-15
- ↑ «Brazil goalkeeper Rafael forced out of Olympics»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-15
- ↑ Editorial Reuters։ «Brazil's goalkeeper out of London Olympic Games with injury»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-04-15
- ↑ 26,0 26,1 «Rafael»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ռաֆայել Կաբրալ Վիքիպահեստում |
---|
- Ռաֆայելի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ռաֆայելը transfermarkt-ում
- Ռաֆայելը soccerbase.com-ում
- Ռաֆայելը WhoScored.com կայքում
- Ռաֆայելը Սամպդորիայի պաշտոնական կայքում
- Ռաֆայելը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ռաֆայելը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2016-10-10 at the Wayback Machine.
|
|
- Մայիսի 20 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սանտոսի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ