Նաում Գաբո
![]() | |
Կեղծանուն | Pevsner, Naum Neemia[1] և Pevzner, Naum Borisovich[1] |
Ծնվել է | օգոստոսի 5, 1890[2][3][4][…] |
Ծննդավայր | Բրյանսկ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 23, 1977[2][3][4][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Ուոթերբերի |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[5] և Մյունխենի տեխնիկական համալսարան[5] |
Մասնագիտություն | քանդակագործ, ճարտարապետ, նկարիչ, համալսարանի դասախոս, նկարիչ-փորագրող, լուսանկարիչ, բեմանկարիչ, ուսուցիչ, գծանկարիչ և արվեստագետ |
Ոճ | աբստրակցիոնիզմ և Կոնստրուկտիվիզմ[5] |
Թեմաներ | քանդակագործություն, Կոնստրուկտիվիզմ[6] և կինետիկ արվեստագետ[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Կինետիկ շինարարություն |
Ուսուցիչ | Հայնրիխ Վյոլֆլին |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Աբստրակցիա-Ստեղծում[7] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Մարիամ Գաբօ[8] |
Զավակներ | Նինա Վիլիամս |
![]() |

Նաում Գաբո (Ֆր. Naum Gabo, իսկական անունը՝ Նեեմյա Պևզներ, օգոստոսի 5, 1890[2][3][4][…], Բրյանսկ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 23, 1977[2][3][4][…], Ուոթերբերի), ռուս և ամերիկացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստի տեսաբան, համաշխարհային գեղարվեստական ավանգարդի առաջատարներից մեկը։ Պատկանում էր կոնստրուկտիվիզմին, եղել է կինետիկ արվեստի հիմնադիրներից մեկը։ Բրիտանական կայսրության շքանշանի պատվավոր ասպետ-հրամանատար (1973):
Անտուան Պևզների եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ծնողները Բորիս (Բերկո) և Ագրիպինա (Ֆաննի) Պևզներներն էին[9]։ Սովորել է Տոմսկում և Կուրսկում։ 1914 թվականից ապրել և աշխատել է արտասահմանում (Ֆրանսիա, Նորվեգիա, Գերմանիա)։ 1915 թվականից հանդես է եկել կեղծանունով։ Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ 1917 թվականի աշնանը, ավագ եղբոր՝ Անտոն Պևզների հետ վերադարձել է Ռուսաստան։ Նա դասավանդել է Վխուտեմասում, մտերիմ է եղել Տատլինի, Մալևիչի, Ռոդչենկոյի հետ։ Մոսկվայում ցուցահանդես է կազմակերպել եղբոր և Գ.Կլուցիսի հետ։ Սուր «Իրատեսական հրովարտակով» հանդես է եկել կուբիզմի և ֆուտուրիզմի դեմ՝ պաշտպանելով ինչպես «խորության», այնպես էլ տարածության և ժամանակի միասնության, շարժման և զանգվածի գաղափարները, բայց մերժելով գիծը, ծավալը և գույնը, զուտ արտաքին, «գեղարվեստական» տարրերը։ 1922 թվականին արտագաղթել է Խորհրդային Ռուսաստանից։ Տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ծանոթացել է նկարիչ Ադոլֆ Օբերլենդերի հետ, դասավանդել է Բաուհաուզում։ 1927 թվականին եղբոր հետ Դյագիլևի համար բեմադրել է Անրի Սոգեի «Կատու» բալետը։ 1932 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, մտերիմ է եղել Մոնդրիան Պիտի հետ։ 1935 թվականից ապրել է Մեծ Բրիտանիայում, որտեղ մեծ ազդեցություն է ունեցել բրիտանական գեղարվեստական ավանգարդի վրա (Բ.Նիքոլսոն, Բարբարա Հեփուորտ, Լ. Մարտին)։ 1946 թվականից բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, (1952-ից՝ ԱՄՆ քաղաքացի)։ Դասավանդել է Հարվարդի համալսարանում։ 1961 թվականին այցելել է ԽՍՀՄ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոնդոնի թագավորական արվեստի քոլեջի պատվավոր դոկտորը պարգևատրվել է Լոգանովյան մեդալով Արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար (ԱՄՆ), արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի։
Տեքստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Of divers arts. New York: Pantheon Books, 1962
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://mix-n-match.toolforge.org/#/entry/115942036
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.guggenheim.org/artwork/artist/naum-gabo
- ↑ 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/a/abstraction-creation
- ↑ https://www.theartstory.org/artist/gabo-naum/life-and-legacy/
- ↑ Constructing Modernity: The Art & Career of Naum Gabo
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bowlt J. E. (Viking Press)։
- Hammer M., Lodder Chr. (Yale UP)։
- Պևզներ Ա., Ճանապարհ.Ճամփեզրին (Իզմայլովո)։
- Լեյկինդ Օ. Լ., Մախրով Կ. Վ., Սևերյուխին Դմիտրիյ Յակովլևի, Ռուսական արտասահմանյան արվեստագետներ։ Կենսագրական բառարան, Սանկտ Պետերբուրգ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Наум Габо (1890-1977)». Ն. Ռոսլավցի և ն. Գաբոյի անվան ժամանակակից արվեստի կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 13-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաում Գաբո» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 5 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Բրյանսկ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 23 մահեր
- 1977 մահեր
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարիչներ
- 20-րդ դարի քանդակագործներ
- Աբստրակցիոնիզմ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի ճարտարապետներ
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի քանդակագործներ
- Բաուհաուզ
- Կեղծանուններ
- Կոնստրուկտիվիզմ
- Հրեա քանդակագործներ
- Ռուս արվեստագետներ
- Ռուս բեմանկարիչներ
- Ռուս ճարտարապետներ
- Ռուս մանկավարժներ
- Ռուս նկարիչներ
- Ռուս քանդակագործներ
- Ռուսաստանի հրեաներ