Ալեքսանդր Ռոդչենկո
Ալեքսանդր Ռոդչենկո ռուս.՝ Александр Михайлович Родченкo | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1891[1][2][3] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][3][5] |
Վախճանվել է | դեկտեմբերի 3, 1956[4][1][6][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4][3] |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Կազանի գեղարվեստի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, լուսանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գրաֆիկական դիզայներ, դիզայներ, տպագրիչ, վիզուալ արտիստ և գծանկարիչ |
Ոճ | Կոնստրուկտիվիզմ[7], կուբիզմ[7] և սուպրեմատիզմ[7] |
Ժանր | Ֆիգուր[7], աբստրակցիոնիզմ[7], դիմապատկեր[7], geometric abstraction?[7], կենցաղային ժանր[7] և բնանկար[7] |
Թեմաներ | լուսանկարչություն[8], Կերպարվեստ[8], ավանգարդիզմ[8], Կոնստրուկտիվիզմ[8] և գրաֆիկա[8] |
Ամուսին | Վարվառա Ստեպանովա[9] |
Alexander Rodchenko Վիքիպահեստում |
Ալեքսանդր Միխայիլովիչ Ռոդչենկո (ռուս.՝ Александр Михайлович Родченкo, նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1891[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][3][5] - դեկտեմբերի 3, 1956[4][1][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][3]), ռուս խորհրդային նկարիչ, գրաֆիկ, պլակատիստ, քանդակագործ, լուսանկարիչ, թատրոնի և կինոյի նկարիչ։ Կոնստրուկտիվիզմի հիմնադիրներից մեկը, ԽՍՀՄ դիզայնի և գովազդի նախահայր։ Հիմնականում աշխատել է իր կնոջ` նկարիչ- դիզայներ Վարվառա Ստեպանովայի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Ռոդչենկոն ծնվել է 1891 թվականին Սանկտ-Պետերբուրգում, նրա հայրը Միխայիլ Միխայիլովիչ Ռոդչենկոն (1852—1907) աշխատել է որպես թատրոնի բուտաֆոր, իսկ մայրը Օլգա Եվդոկիմովնա Ռոդչենկոն (1865—1933) լվացարարուհի։ 1902 թվականին նրա ընտանիքը տեղափողվել է Կազան, որտեղ 1905 թվականին Ռոդչենկոն ավարտել է Կազանի ծխական տարրական դպրոցը։ 1911—1914 թվականներին սովորել է Կազանի գեղարվեստի դպրոցում Նիկոլայ Իվանովիչ Ֆեշինի մոտ, որտեղ 1914 թվականին ծանոթացել է Վարվառա Ստեպանովայի հետ։
1916 թվականին Ռոդչենկոն Ստեպանովայի հետ սկսել է համատեղ կյանքը Մոսկվայում։ Նույն տարում նա զորակոչվել է բանակ և 1917 թվականից սկսած ծառայել է որպես Մոսկովյան զեմստվոյի սանիտարական գնացքի տնտեսվար։ 1917 թվականին, Փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո Մոսկվայում բացվել է նկարիչների արհմիություն։ Ռոդչենկոն դարձել է Երիտասարդ ֆեդերացիայի քարտուղար և հիմնականում զբաղվել է կենսապայմանների ապահովման կազմակերպման և երիտասարդ նկարիչների աշխատանքով ապահովելու հարցերով։ Հենց այդ ժամանակ Վլադիմիր Տատլինի, Գեորգի Յակուլովի և ուրշների հետ միասին Ռոդչենկոն աշխատել է Մոսկվայում գտնվող նախկին Սան-Գալիի պասաժում բացված «Պիտորեսկ» սրճարանի դիզայնի վրա, իսկ 1918 թվականից մինչև 1921 թվականը ծառայել է Ժողկրթժողկոմի գեղարվեստի բաժնում, ղեկավարել է թանգարանային բյուրոն։
Միաժամանակ աշխատելով Կրթության ժողովրդական կոմիսարիատում նա մշակել է գրաֆիկական, գեղանկարչական, տարածական, աբստրակտ-երկրաչափական և մինիմալիստական աշխատանքների սերիաները։ 1916 թվականին մասնակցել է ռուսական ավանգարդի կարևոր ցուցահանդեսների (նաև «Խանութ» ցուցահանդեսին որը կազմակերպել է Վլադիմիր Տատլինը) և ճարտարապետական մրցույթների։ «Բոլոր — գիտափորձեր» և «Գիծ» մանիֆեստի տեքստերում դրոշմվել է նրա ստեղծագործական հավատամքը։ Արվեստին վերաբերվել է ինչպես հնարված նոր ձևերի և հնարավորությունների, նայել է իր ստեղծագործությանն ինչպես մի մեծ էքսպերիմենտի, որտեղ յուրաքանչյուր աշխատանք ներկայացվում է ըստ գեղանկարչական տարրի ձևի և սահմանափակված է արտահայտող միջոցներում։ 1917—1918 թվականներին աշխատել է հարթության հետ, 1919 թվականին գրել է «Սևը սևի վրա» աշխատանքը, հիմնված միայն ֆակտուրայի վրա, 1919-1920 թվականներին սկսել է օգտագործել կետերն ու գծերը որպես գեղանկարչական անկախ ձևեր, 1921 թվականին «5×5=25» ցուցահանդեսում ցուցադրել է տրիպտիխ միատոն երեք` դեղին, կարմիր և կապույտ գույներով։ Նկարչության և գրաֆիկայի հետ զբաղվել է տարածական կառուցապատմամբ։ Առաջին ցիկլը` «Ծալվող և հավաքվող»` հարթ ստվարաթղթե տարրերից, երկրորդը` «Լույսն արտացոլող հարթությունները» (1920—1921)` ստվարաթղթի կտորներից համակենտրոնացված պատկերների (շրջան, քառակուսի, էլիպս, եռանկյուն, վեցանկյուն) տեսքով ազատ կախված ծածանակներ, երրորդ` «Միանման պատկերների սկզբունքով» (1920—1921)` կոմբինատորական սկզբունքով իրար միացված փայտահեսաններից պատրաստված տարածական պատկերներ։ 1921 թվականից անցում է կատարել «արտադրական արվեստ»-ի։
1919 թվականին Ռոդչենկոն դարձել է Գեղարվեստի քանդակագործության և ճարտարապետության հարցերի խորհրդի անդամ, 1920 թվականին եղել է Արվեստի աշխատողների միության կազմակերպիչներից մեկը։ 1920—1930 թվականներին որպես պրոֆեսոր դասավանդել է Վխուտեմաս (Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոց Մոսկվայում) և Վխուտեին (Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոց Լենինգրադում) ուսումնական հաստատությունների փայտամշակման և մետաղագործության ֆակուլտետներում (1928 թվականին ֆակուլտետները միավորված են եղել մեկ Փայտմետֆակում)։ Նա ուսանողներին սովորեցրել է դիզայնավորել բազմաֆունկցիոնալ առարկաներ առօրյա կայնքի և հասարակական կառույցների համար, աշխատել արտահայտչական ձևերի վրա ոչ ձևավորումների հաշվին, այլ առարկաների կառուցվածքի բացահայտման հաշվին, խելացիորեն փոխակերպել կառուցվածքները։ 1921 թվականից մինչև 1924 թվականը աշխատել է Գեղարվեստի մշակույթի համալսարանում («Ինխուկ»), որտեղ 1921 թվականին նախագահի պաշտոնում փոխարինել է Վասիլի Կանդինսկին։ 1930 թվականին եղել է «Հոկտեմբեր» նկարչական խմբի կազմակերպիչ։ 1931 թվականին կազմակերպվել է «Հոկտեմբեր» խմբի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Մոսկվայի դրոշմների տանը։ Այդտեղ նա ներկայացերել է իր բանավեճային լուսանկարների շարքը։
Եղել է «ԼԵՖ» (Արվեստի ձախ ճակատ ռուս.՝ Левый фронт искусств) և «ՌԵՖ» (1923—1930) խմբերի մասնակից, «ԼԵՖ»(1923—1925)և «Նոր ԼԵՖ» (1927—1928) ամսագրի նկարիչ։ Եղել է «Ժամանակակից ճարտարապետների միության» և Ասնովայի (Նոր ճարտարապետների ասոցացիա) անդամ[10]։ 1925 թվականին նա գործուղվել է Փարիզ` ժամանակակաից դեկորատիվ և արդյունաբերական արվեստների միջազգային ցուցադրության խորհրդային բաժնի դիզայնի համար։ 1925 թվականին Փարիզյան ցուցադրությանն Ալեքսանդր Ռոդչենկոյի գովազդային պաստառները արժանացել են արծաթե մեդալների։
Կիրառել է ֆոտոմոնտաժ` գրքերի պատկերազարդման համար, օրինակ, Մայակովսկու «Այդ մասին»-ի (1923)։
1929 թվականին Մոսկվայի հեղափողության թատրոնում որպես սցենարիստ բեմադրել է «Ինգա» ներկայացումը ըստ Անատոլի Գլեբովիչ Գլեբովի պիեսի։
1920-ական թվականներից մինչև 1930-ական թվականները աշխատել է «Գիիշերային Մոսկվա», «30 օր», «Տալիս ես», «Պիոներ», «Կրակ» և «Ռադիոունկնդիր» թերթերի ֆոտոթղթակից։ Միաժամանակ աշխատել է կինոյում (եղել է «Մասկվան Հոկտեմբերին», «Լրագրողուհի», «Տիկնիկը միլիոններով» և «Ալբիդում» ֆիլմերի նկարիչ) և թատրոնում («Ինգա» և «Փայտոջիլ» բեմադրություններում)` ստեղծելով օրիգինալ կահույք, կոստյումներ և դեկորացիաներ։ 1932 թվականին դուրս է եկել «Հոկտեմբեր» խմբից և դարձել է «Իզոգիզ» հրատարակչության մոսկովյան ֆոտոթղթակից։ 1930-ական թվականներին վաղ ստեղծագործական կյանքից հետո, տարվելով հեղափոխական ռոմանտիկ ոգևորությամբ, Ալեքսանդր Ռոդչենկոն անցել է պրոպագանդացված պետական առաջադրանքների կատարմանը։
1933 թվականին սկզբին գաղտնի գործուղվել է Բելոմորյան ջրանցք։ ՕԳՊՈւ-ի (Միավորված պետական քաղաքական ղեկավարություն) հանձնարարությամբ պետք է քարոզչական նպատակներով լուսանկարեր ջրանցքի բացումը, ինչպես նաև ստեղծել ֆոտոլաբարատորիա Գուլագում։ Ջրանցքի ղեկավարման հետ միասին դիմավորել է «Կարլ Մաքս» շոգենավը, որով ժամանել է Մաքսիմ Գորկիի գլխավորած գրողների խումբը։ Ռոդչենկոյի խոսքերով Բելոմորում նա արել է շուրջ երկու հազար լուսանկար։
1933 թվականի դեկտեմբերին նա աշխատել «ԽՍՀՄ-ը շինարարությունում» պատկերազարդված ամսագրի 12 համարի դիզայնի վրա և այն ամբողջովին ձևավորել է իր արած նկարներով։ Եղել է Բելոմորի ջրանցքի մասին «Գրողի մենագրություններ»-ի նկարիչը և լուսանկարիչը, որն անվանվել է « Ստալինի անվան Բելոմոր-Բալթյան ջրանցք»։ Եղել է «15 տարի Ղազախստանում», «Առաջին ձիավոր», «Կարմիր բանակ», «Սովոտական ավիացիա» և այլ ալբոմների դեզայներ։ Շարունակել է զբաղվել նկարչությամբ 1930-1940-ական թվականներին։ Եղել է շատ լուսանկարների ցուցահանդեսների նկարիչ-ձևավորող և ժյուրիի անդամ, եղել է պրոֆեսիոնալ կինոնկարիչների միության ֆոտոսեկցիայի նախագահության կազմում, եղել է ՄՕՍԽԱ-յի (ԽՍՀՄ նկարիչներ միության Մոսկովյան կազմակերպություն) անդամ 1932 թվականին։ 1936 թվականին մասնկացել է «Խորհրդային ֆոտոարվեստի վարպետների ցուցահանդես»-ին։ 1928 թվականին կանոնավոր կերպով իր աշխատանքները հանձնել է լուսանկարչական սալոններին, որոնք գտնվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխոսլովակիայում և այլ պետություններում։ 1938-1940-ական թվականներին լուսանկարել է կրկեսի դերասանների և ավելի ուշ անցել է գեղանկարչության։ Թաղված է Նոր Դոնեցկյան գերեզմանոցում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային և ռուս արվեստաբան, արվեստի պատմաբան, դիզայներ-գրաֆիկ և կուրատոր Ալեքսանդր Նիկոլայեվիչ Լավրենտովը նկարչի թոռն է։
Հետևորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ նկարչի գործը շարունակում է իր թոռը` Ալեքսանդր Նիկոլայեվիչ Լավրենտովը, ով Մոսկվայի շատ նկարչական ուսումնական հաստատություններում դասավանդում է դիզայն և կոմպոզիցիա, մասնավորապես` Ալեքսանդր Ռոդչենկոյի անվան լուսանկարների և մուլտիմեդիայի Մոսկովյան դպրոցում և ՄՊԳԱՀ (Մոսկվայի Ս Ստրոգանովի անավան գեղանկարչական-արդյունաբերական համալսարան)։ Նաև եղել է Ալեքսանդր Ռոդչենկոյի մասին ուսումնական աշխատանքների խմբագիր և խորհրդատու։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Родченко А. М. «Статьи. Воспоминания. Автобиографические записки. Письма». М., «Советский художник», 1982. — 224 с., 10 000 экз.
- Волков-Ланнит Л. «Александр Родченко» Советское Фото, № 12, 1961. стр. 19-22
- Лаврентьев А. Н. Александр Родченко. Фотографии. — М.: Планета, 1987. — 192 с. — 10 000 экз.
- Лаврентьев А. Н. Ракурсы Родченко. — М.: Искусство, 1992.
- Lawrentyew A. Rodtchenko, Photographies 1924—1954. — 1995.
- Лаврентьев А. Н. Александр Родченко. — М.: Фонд «Русский авангард», 2007. — 128 с. — (Творцы русского классического художественного авангарда). — ISBN 978-5-9647-0125-5
- Родченко А. М. и Третьяков С. М., «Самозвери» — М: Карьера Пресс
- Александр Родченко: Ракурсы [предисл. А. Лаврентьева] // Формальный метод : Антология русского модернизма. Том 2: Материалы / сост. С. Ушакин. — Москва ; Екатеринбург : Кабинетный ученый, 2016. С. 681—814
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Инженеры искусства, изобретатели будущего Александр Родченко — Варвара Степанова». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- «Фотоальбом». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- «Галерея». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- «64 фотографии». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- «True photo. Александр Родченко. (1891—1956)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- «Фото Родченко на danyanovikov.narod.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- Анастасия Пугач «Будущее — единственная наша цель». Художник-авангардист Родченко Արխիվացված 2014-05-08 Wayback Machine
- Олег Климов (7 июля 2015). «Я сам захотел быть дьяволом. Зачем Александр Родченко снимал строительство Беломорканала» (ռուսերեն). Meduza. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
- «moma.org» (անգլերեն) — Выставка, посвящённая А. Родченко, в музее современного искусства MOMA. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 17 августа 2008-ին.
- «Классики фотоискусства — большая коллекция фотографий». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- Александр Родченко — человек и объектив
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Milner J. Rodchenko [Rodčenko; Rodtchenko, Aleksandr] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T072572
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Родченко Александр Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 https://zkm.de/en/person/alexander-rodtschenko
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 RKDartists (նիդերլ.)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Union List of Artist Names — 2019.
- ↑ Вигдария Хазанова Советская архитектура первых лет Октября. 1917-1925 гг.. — М.: Наука, 1970.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ռոդչենկո» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 1956 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Գրաֆիկական դիզայներներ
- Խորհրդային լուսանկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Ռուս արվեստագետներ
- Ռուս գրաֆիկներ
- Ռուս դիզայներներ
- Ռուս լուսանկարիչներ
- Ռուս հրատարակիչներ
- Ռուս ճարտարապետներ
- Ռուս քանդակագործներ