Վարվառա Ստեպանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարվառա Ստեպանովա
ռուս.՝ Варвара Фёдоровна Степанова
Ի ծնեռուս.՝ Варвара Фёдоровна Степанова
Ծնվել էհոկտեմբերի 9 (21), 1894[1][2]
ԾննդավայրԿաունաս, Ռուսական կայսրություն[3][1]
Վախճանվել էմայիսի 20, 1958(1958-05-20)[4][5][6][…] (63 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[7][3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունԿազանի գեղարվեստի դպրոց և Académie de La Palette?
Մասնագիտություննկարչուհի, դիզայներ, բանաստեղծուհի, նկարազարդող, տեքստիլ նկարչուհի, բեմանկարիչ, գծանկարիչ, performance artist և արվեստագետ
ՈճԿոնստրուկտիվիզմ
ԱմուսինԱլեքսանդր Ռոդչենկո[8]
 Varvara Stepanova Վիքիպահեստում

Վարվառա Ֆյոդրովնա Ստեպանովա (հոկտեմբերի 9 (21), 1894[1][2], Կաունաս, Ռուսական կայսրություն[3][1] - մայիսի 20, 1958(1958-05-20)[4][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[7][3]), խորհրդային նկարչուհի-ավանգարդիստ, Կոնստրուկտիվիզմի ներկայացուցիչ, դիզայներ և պոետ, Ալեքսանդր Ռոդչենկոյի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարվառա Ֆյոդրովնա Ստեպանովան ծնվել է պաշտոնյայի ընտանիքում։ 1910-1913 թվականներին սովորել է Կազանի գեղարվեստի դպրոցում, սակայն չավարտելով այն տեղափոխվել է Մոսկվա։ Հենց այդ ժամանակ նա ծանոթացել է իր ապագա ամուսնու և մարտակցի` Ալեքսանդր Ռոդչենկոյի հետ։ 1915-1917 թվականներին սովորել է Կոնստանտին Յուոնի ստուդիայում։ 1921 թվականին մասնակցել է «5 × 5 = 25» կոնստրուկտիվիստների ցուցահանդեսին։ 1919-1922 թվականներին աշխատել է Լուսժողկոմի կերպարվեստի գծով Կոլեգիայում, 1920-1923 թվականներին համագործակցել է Գեղարվեստի համալսարանի հետ, 1920-1925 դասավանդել է Ն.Կ Կրուպսկոյի անվան Կոմունիստական դաստիարակության ակադեմիայի «ԻԶՈ» ստուդիայում, իսկ 1924-1925 թվականներին՝ Վխուտեմասում։

«Ժամանակակից ճարտարապետություն» (№ 5, 1929 թվական) ամսագրի կազմը ձևավորված Վարվառա Ստեպանովայի կողմից

1924 թվականից մինչև 1925 թվականը համագործակցել է Առաջին չթադաջման արտադրությունում՝ դիզայների աստիճանով։ Մասնակցել է (Ա.Ե. Կրուչենեխի «ԳլյաԳլյա», 1919) գրքերի պատկերազարդմանը, թատրոնի ( Վսևոլոդ Մեյերխոլդի «Տարելկինի մահը», 1922) և կինոյի («Բաժանում», 1926) դեկորների ձևավորմանը, քաղաքական-ագիտացիոն ամսագրերի ստեղծմանը։

Աշխատել է գեղարվեստական խմբագիր՝ «Կինոնկար» (1922), «ԼԵՖ», «Նոր ԼԵՖ» (1923—1927), «Խորհրդային ֆիլմ», «Ժամանակակից ճարտարապետություն», «Փոխարինում», «Գիրք և հեղափոխություն», (1926—1932), «Խորհրդային կանայք» (1945—1946), 1933-1934 թվականներին Պարտիզդատում։

Ալեքսանդր Ռոդչենկոն և Վարվառա Ստեպանովան

Եղել է Ժամանակակից ճարտարապետների միավորման անդամ (ՕՍԱ)։ 1925 թվականին, Ալեքսանդր Ռոդչենկոյի հետ միասին, ձևավորել է Մասելպրոմի Տունը։ Թաղված է Նոր Դոնսկյան գերեզմանոցում՝ ամուսնու հետ միասին։

Մասնակցությունը ցուցահանդեսներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչավանգարդիստական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1915 — «Նկարիչ-ձևավորողները հօգուտ վիրավորների»։ Մոսկվա Լեմերսի պատկերասրահ, նկարչուհին ներկայացնում է երկու դեկորատիվ պանոյի էսքիզ։
Ավանգարդիստների ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1918 — Նկարիչ-գեղանկարիչների պրոֆմիության նկարների առաջին ցուցահանդես, Մոսկվա։
  • 1918 — Հինգերորդ Պետական ցուցահանդես։ Գեղեցիկ արվեստների թանգարան, Մոսկվա։
  • 1919 — Տասերորդ Պետական ցուցահանդես «Անառարկայական ստեղծագործություն և սուպրեմատիզմ», Մոսկվա։
  • 1920XIX դարի Պետական ցուցահանդես, Ցուցադրված Բ.Դմիտրովկե սրահում, 11, Մոսկվա։
  • 1921 — «5 × 5 = 25» ցուցահանդես, Մոսկվա։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարվառա Ստեպանովայի անվան փողոց Մոսկվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարվառա Ստեպանովա» հոդվածին։