Ժամանակակից ճարտարապետների միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից ճարտարապետների միավորում
Տեսակկազմակերպություն
Երկիր ԽՍՀՄ
Հիմնադրված1925
Լուծարված1930
Պաշտ. լեզու(ներ)ռուսերեն
Մոստորգ խանութը Կրասնայա Պրեսնյա փողոցում, 1929, ճարտ.` Վեսնին եղբայրներ

Ժամանակակից ճարտարապետների միավորում, հասարակական կազմակերպություն, հիմնադրվել է 1925 թվականին, Արվեստի ձախ ճակատ կազմակերպության կողմից։ Հանդես է եկել կոնստրուկտիվիզմի և ֆունկցիոնալիզմի կոչերով։ Քարոզել է նոր կոնստրուկցիաների և նյութերի օգտագործումը, շինարարության տիպականացումն ու ինդուստրացումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի առաջին կեսերին ճարտարապետական միջավայրում կոնստրուկտիվիզմի գաղափարների արագ տարածման շնորհիվ, ուղղության փաստացի առաջնորդ և գաղափարակիր Ալեքսանդր Վեսնինի շուրջը համակիրների խումբ է ձևավորվում, որոնց մեջ էին Մոիսեյ Գինզբուրգը, Վիկտոր Վեսնինը, Յակով Կորնֆելդը, Վլադիմիր Վլադիմիրովը, Անդրեյ Բուրովը, Գեորգի Օռլովը, Ա. Կապուստինան, Ա. Ֆուֆաևը և Վլադիլեն Կրասիլնիկովը, ովքեր որոշում են ընդունում ստեղծել ճարտարապետ-կոնստրուկտիվիստների միավորում։ 1925 թվականի դեկտեմբերին մշակվում է կազմակերպության կանոնադրությունը և նույն թվականի դեկտեմբերի 19-ին կայացել է առաջին ընդհանուր հավաքը, որտեղ նախաձեռնողներից բացի ներկա էին նաև ճարտարապետներ Իլյա Գոլոսովը, Կոնստանտին Մելնիկովը և Գեորգի Վեգմանը։ Հավաքը որոշում է կայացնում «անհրաժեշտ համարել ստեղծել Ժամանակակից ճարտարապետների միավորում»։ Կազմակերպության նախագահն է դարձել Ա. Վեսնինը, նրա տեղակալները` Մ. Գինզբուրգը, Վ. Վեսնինը, քարտուղարը` Գ. Օռլովը[1][2]։

«Ժամանակակից ճարտարապետություն» ամսագրի առաջին էջը

Պաշտոնապես երկար ժամանակ չէր ստացվում գրանցել նոր կազմակերպությունը։ Մոսխորհուրդը, հղում անելով այն փաստին, որ Մոսկվայում արդեն գործում են ճարտարապետների միավորումներ, մի քանի անգամ հրաժարվել է գրանցել Միավորման կանոնակարգը` դրա կողմնակիցներին առաջարկելով միանալ արդեն գոյություն ունեցող ճարտարապետական կազմակերպություններից մեկին։ Միայն 1926 թվականի աշնանը Միավորումը կարողանում է գրանցել իր գոյությունը Գեղարվեստական գիտությունների պետական ակադեմիայում[2]։ Միավորման տպագիր օրգան է դառնում «Ժամանակակից ճարտարապետություն» ամսագիրը (1926-1930), որն սկսել է թողարկվել մինչև կազմակերպության գրանցումը։ 1920-ականներին և 1930-ական թվականների սկզբին գոյություն ունեցած ճարտարապետական բոլոր միավորումներից միայն Ժամանակակից ճարտարապետների միավորումն է ունեցել տպագիր օրգան[3]։ Ամսագրի էջերում նկարագրված էր միավորման հավատամքը, որն է ֆունկցիոնալ մեթոդը, որը ճարտարապետից պահանջում էր շենքերի, կառույցների ու համալիրների ֆունկցիոնալ առանձնահատկություններ, որոնք պետք էր իրականացնել դրանց ռացիոնալ նախագծի ու կահավորման միջոցով։ Ամսագրի տարածվածությունն ու Միավորման անդամների ակտիվ գործունեությունն օգնել են կազմակերպության նոր անդամների ի հայտ գալուն, առանձին Միավորում ի հայտ է եկել Լենինգրադում, Սվերդլովսկում, Կազանում, Խարկովում, Տոմսկում, Նովոսիբիրսկում, Կիևում, Բաքվում և մի շարք այլ քաղաքներում[4]։ 1927 թվականի ամռանը Միավորումը Մոսկվայում կազմակերպում է «Ժամանակակից ճարտարապետության առաջին ցուցահանդեսը», որի խնդիրն, ըստ կազմակերպիչների խոսքի, «ժամանակակից ճարտարապետության գաղափարի լայն քարոզն էր ոչ միայն մասնագետ-ճարտարապետների, այլև` լայն մասսաների շրջանում»։ Թանգարանը գործել է հունիսի 18-ից մինչև օգոստոսի 15-ը[5]։ Ցուցահանդեսի կոմիտեն ցուցադրման համար ընտրել է աշխատանքներ նոր ճարտարապետական ոճերից` արհամարհելով ավանդական ոճերի ներկայացուցիչներին, ինչպես նաև` այլ ստեղծագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ըստ ճարտարապետության հետազոտող Սելիմ Օմարովիչ Խան-Մահոմեդովի, Ժամանակակից ճարտարապետության առաջին ցուցահանդեսը խորհրդային ճարտարապետական ավանգարդի ամենակարևոր ցուցահանդեսն էր, ցույց է տվել դրա հասունությունը և կոնստրուկտիվիզմի զարգացման նոր ճանապարհները[6]։ 1927 թվականին Միավորումը վերանվանվել է` կոչվելով Ժամանակակակից ճարտարապետների համառուսական միավորման, սակայն նոր անվանումը դուրս չի եկել շրջանառությունից և հետագայում ևս շարունակել է օգտագործվել[4]։ 1928 թվականին տեղի է ունեցել Միավորման առաջին խորհրդաժողովը, որը դարձել է 1929 թվականի Առաջին համագումարի նախապատրաստությունը[7]։ 1930 թվականին Միավորումը վերակազմավորվել է` դառնալով Համամիութենական ճարտարապետական-գիտական ընկերության Սոցիալիստական շինարարության ճարտարապետների բաժին։ 1932 թվականին Միավորման գործունեությունը դադարեցվել է, ինչը կապված է եղել ԽՍՀՄ խորհրդային ճարտարապետների գործունեության հետ[1]։

Միավորման անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Օ. Բարշ
  • Ա. Կ. Բուրով
  • Ա. Ա. Վեսնին
  • Վ. Ա. Վեսնին
  • Վ. Մ. Վլադիմիրով
  • Ա. Մ. Գան
  • Մ. Յա. Գինզբուրգ
  • Ի. Ա. Գոլոսով
  • Պ. Ա. Գոլոսով
  • Յա. Ա. Կորնֆելդ
  • Ն.Ս. Կուզիմին
  • Լե Կորբյուզե
  • Ի. Լ. Լեոնիդով
  • Կազիմիր Մալևիչ
  • Ի. Ս. Նիկոլաև
  • Ա. Ս. Նիկոլսկի
  • Գ. Մ. Օռլով
  • Մ. Ա. Օխիտովիչ
  • Ա. Լ. Պաստեռնակ
  • Ա. Մ. Ռոդչենկո
  • Մ. Ի. Սինյավսկի
  • Վ. Ֆ. Ստեպանովա
  • Ա. Ս. Ֆիսենկո
  • Լ. Մ. Խիդեկել
  • Ռ. Յա. Խիգեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Вигдария Хазанова Советская архитектура первых лет Октября. 1917-1925 гг.. — М.: Наука, 1970.
  2. 2,0 2,1 Хан-Магомедов, 1996, էջ 398
  3. Хан-Магомедов, 1996, էջ 403
  4. 4,0 4,1 Хан-Магомедов, 1996, էջ 402
  5. «Первая выставка современной архитектуры (1927)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  6. Хан-Магомедов, 1996, էջ 415
  7. Хан-Магомедов, 1996, էջ 416

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хан-Магомедов С. О. Архитектура советского авангарда: Книга 1: Проблемы формообразования. Мастера и течения. — М.: Стройиздат, 1996. — 709 с. — ISBN 5-274-02045-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից ճարտարապետների միավորում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 274