Յուդենբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
գերմ.՝ Judenburg
Զինանշան
AUT Judenburg COA.svg

Lichtenstein-7.JPG
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Հիմնադրված է1074 թ.
Մակերես64 կմ², 63,69 կմ²
ԲԾՄ737 մետր
Բնակչություն9960 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+1
Հեռախոսային կոդ03572
Փոստային ինդեքսներ8750
Ավտոմոբիլային կոդMT
Պաշտոնական կայքjudenburg.at
##Յուդենբուրգ (Ավստրիա)
Red pog.png

Յուդենբուրգ (գերմ.՝ Judenburg, որը նշանակում է «հրեական քաղաք», Jude «հրեա» + burg «քաղաք»)՝ քաղաք Ավստրիայում, Շտիրիա ֆեդերատիվ հողերում։ Քաղաքը հանդիսանում է Մուրտալի շրջանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմում է 9853 մարդ (2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ)։ Զբաղեցնում է 13,22 կմ² տարածք, գտնվում է ծովի մակարդակից 737 մետր բարձրության վրա[2]։ Յուդենբուրգի պաշտոնական կոդը 6 08 06։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուդենբուրգի քաղաքային աշտարակը[3]։ Ծառայել է որպես Սուրբ Նիկոլայի եկեղեցու զանգակատուն, հետագայում հրդեհային դիտանոց։ Ներկայումս հանդիսանում է քաղաքի մշակութային ժառանգություն, որի վերևում կա պլանետարիում[4]։

Քաղաքը առաջացել է հրեական առևտրաարհեստագործական բնակավայրի տեղում, որը հիմնադրվել է 737 թվականին։ Միջին դարում հանդիսանում էր կարևոր առևտրային վայր։ Յուդենբուրգը գրավում էր հրեաների ուշադրությունը, դրա հետևանքով այնտեղ ձևավորվեց խոշոր հրեական համայնք։

Տեղի եկեղեցին ժամանակին եղել է սիանգոգ, նրա քարերից որոշները ծածկված են հրեական գրառումներով։ 15-րդ դարի սկզբներին այստեղ են բնակություն հաստատել հրեական 22 խոշոր վաճառականներ, որոնցից յուրաքանչյուրը ուներ 100 հազար գուլդեն (գումարի տեսակ հին Ավստրիական կայսրությունում)։ Քաղաքի մնացած 38 հարուստ առևտրականներից շատերը հրեաներ էին։ Երկար «Հրեական փողոցը» (Judengasse), գրեթե ամբողջությամբ զբաղեցված էր հրեաների կողմից, բայց նրանք բնակվում էին նաև քաղաքի մնացած հատվածներում։

1496 թվականին հրեաներին աքսորել են քաղաքից, բայց 19-րդ դարի երկրորդ կեսին, կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի թագավորության ժամանակ հրեաները նորից բնակություն հաստատեցին քաղաքում։ 20-րդ դարի սկզբին քաղաքում գործում էր հրեական միություն և ավանդական գերեզմանատուն։ Քաղաքի գլխավոր հրապարակում գտնվում է նախկին սինագոգի շենքը, որի վրա պատկերված էր հրեական գլխարկը (Judenhut)։

1938 թվականին անշլյուսից հետո քաղաքը մտավ նացիստական Գերմանիայի կազմի մեջ։ Նոր իշխանությունները կոչ էին անում փոխել քաղաքի անունը, որպեսզի ջնջեն քաղաքի անվանումից հրեաների մասին հիշատակումը։ Առաջարկվում էր «Zirbenstadt» (Zirbe — շվեցարական սոճու անվանումը) և «Adolfsburg» անվանումները։ Որոշումը հետաձգվեց մինչև պատերազմի վերջնական հաղթական ավարտը, սակայն Հիտլերի պարտությունից հետո դարձավ ոչ այժմեկանա[5][6]։

Գերմանական ֆաշիստների կողմից իրականացված հոլոքոստի հետևանքով քաղաքի հրեական բնակչությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Այսօր քաղաքում բնակվում են մի քանի հարյուր բնիկ հրեաներ։

Քաղաքի զինանշանը վահանի վրա

Յուդենբուրգի վահանով զինանշանի վրա պատկերված է մորուքավոր հրեա, որի գլխին կա հրեական գլխարկ։

Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմուննայի Բուրգոմիստր՝ Հանես Դոնեշհալ (ԱՍԴԿ) 2020 թվականի ընտրությունների արդյունքում։

Կոմուննայի խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) բաղկացած է 25 անդամներից[7]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018Statistics Austria.
  2. «Judenburg»։ www.aeiou.at։ Վերցված է 2021-04-29 
  3. «Tourismusverband & Stadtmarketing Judenburg | Stadtturm Judenburg»։ www.judenburg.com։ Վերցված է 2020-10-02 
  4. «Unser Planetarium»։ Sternenturm (գերմաներեն)։ Վերցված է 2020-10-02 
  5. Vgl. Michael Schiestl: «Zirbitz-», «Adolf-» oder «Jubelburg». Dokumente des «gesunden Volksempfindens». In: Berichte des Museumsvereines Judenburg. 33 (2000), S. 23-32.
  6. Strunz, Gunnar: Steiermark: Das grüne Herz Österreichs, p. 130. (link)
  7. 2020 թվականի հունվարի կայացած ընտրությունների արդյունքներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]