Մուհամադ Յունուս
| Մուհամադ Յունուս բենգալերեն՝ মুহাম্মদ ইউনুস | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 28, 1940 (86 տարեկան) |
| Ծննդավայր | Shikarpur Union, Hathazari Upazila, Chattogram District, Chattogram Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | բենգալերեն |
| Կրթություն | Վանդտրբիլտի համալսարան, Դաքքայի համալսարան, Կոլորադոյի համալսարան, Chittagong College? և Chattogram Collegiate School? |
| Գիտական աստիճան | Տնտեսական գիտությունների թեկնածու |
| Մասնագիտություն | տնտեսագետ, ձեռնարկատեր, համալսարանի դասախոս և բանկիր |
| Աշխատատու | Դաքքայի համալսարան, Middle Tennessee State University? և Լա Տրոբե համալսարան[1] |
| Ամուսին | Afrozi Yunus? |
| Զբաղեցրած պաշտոններ | Chief Adviser of Bangladesh? |
| Կուսակցություն | Nagorik Shakti? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Երեցները |
| Երեխաներ | Monica Yunus? |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Մուհամադ Յունուս (բենգալերեն՝ মুহাম্মদ ইউনুস, հունիսի 28, 1940, Shikarpur Union, Hathazari Upazila, Chattogram District, Chattogram Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), բանգլադեշցի բանկիր, տնտեսագիտության պրոֆեսոր, 2006 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր[22]։ Միկրոֆինանսավորման և միկրովարկավորման առաջամարտիկ Grameen Bank-ի հիմնադիրն է և ղեկավարը։
2008 թվականին երկրորդ տեղն է գրավել Foreign Policy-ի կազմած «100 խոշորագույն մտածողների» ցանկում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուհամադ Յունուսը ծնվել է 1940 թվականի հունիսի 28-ին, Բատուա գյուղում, Բենգալիայում, մուսուլման ոսկերչի ընտանիքում։ Ընտանիքի ինը երեխաներից երրորդն էր[23][24]։ Յունուսի վաղ մանկությունն անցել է գյուղում, ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Չիթագոնգ, և Մուհամադն ընդունվել է տեղի դպրոցը[25]։ Այնուհետև նա հանձնել է ընդունելության քննությունները և ընդունվել հայտնի Chittagong Collegiate School` Արևելյան Պակիստանի 39 հազար ուսանողների մեջ արդյունքներով գրավելով 16-րդ տեղը[25]։ Դպրոցական ուսումնառության ընթացքում Յունուսն ակտիվորեն մասնակցել է սկաուտական շարժումներին, ճանապարհորդել է Հնդկաստանում, Արևմտյան Պակիստանում, Կանադայում մասնակցել է Սկաուտների համաշխարհային հավաքին[25]։ Դպրոցից հետո Մուհամադը սովորել է Չիթագոնգի քոլեջում, իսկ 1957 թվականին ընդունվել է Դաքքիի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։
Ուսումն ավարտելուց հետո Յունուսը որպես օգնական աշխատել է հայտնի տնտեսագետներ Նուրուլ Իսլամի և Ռեհման Սոբխանի հետ։ 1961 թվականին սկսել է դասախոսություններ կարդալ Չիթագոնգի քոլեջում, բացել է փաթեթավորման շահութաբեր ընկերություն։ 1965 թվականին Յունուսն ստացել է Ֆուլբրայթի ծրագրի դրամաշնորհ` ԱՄՆ-ում ուսումը շարունակելու համար, որտեղ 1971 թվականին ավարտել է Վանդերբիլտի համալսարանը` տնտեսագիտության դոկտորի աստիճանով։ 1970-1972 թվականներին եղել է Թեննեսի նահանգի համալսարանի տնտեսագիտության դոկտոր։ Դրանից հետո տնտեսագիտություն է դասախոսել Չիթանգոնգի համալսարանում։ 1976 թվականից Յունուսը դարձել է համալսարանին կից նախագծերի զարգացման համակարգող։

1976 թվականին Մուհամադ Յունուսը վերադարձել է հայրենիք` Բանգլադեշ։ Այցելելով դրա աղքատ գյուղերից մեկը` նա պարզել է, որ դրա բնակիչները չեն կարողանում հաղթահարել աղքատությունը տեղական վաշխառուների պատճառով, քանի որ վերջիններս վարկեր էին տրամադրում այնքան բարձր տոկոսադրույքով և այնքան կարճ ժամկետներով, որ գյուղացիները չէին հասցնում ապրանքն իրացնել շոուկայում։ Արդյունքում նրանց ստիպված էին իրենց արտադրանքը վաճառել չնչին գումարով հենց նույն վարկատուներին։ Յունուսը վճարել է աղքատ գյուղացիների պարտքերն ու սկսել է ինքը նրանց վարկեր տրամադրել` փոքր գումար` չնչին տոկոսներով և առանց որևէ գրավի, սակայն` բիզնեսի ընդլայնման կամ նոր, որպես կանոն` ընտանեկան, բիզնեսի սկսման պայմանով։ Շատերը դոկտոր Յունուսի քայլը հրաշագործություն էին համարում։ Սակայն շուտով պարզ է դառնում, որ նրա տված փոքր գումարներից չի վերադարձվել ընդամենը 3 տոկոսը[26]։ Այդպիսով Մուհամադ Յունուսը մշակել է միկրովարկավորման գաղափարը և ստեղծել է իր Grameen Bank-ը` 1983 թվականին դառնալով դրա գլխավոր տնօրենը։ 1996 թվականից դարձել է Բանգլադեշի կառավարության խորհրդականը։ 2006 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ` իր` սոցիալական և առևտրային տեսանկյունից հաջող նախագծի համար։
2017 թվական գիտնականը եղել է այն հայտնի մարդկանց մեջ, որոնք ստորագրել են ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդին ուղղված նամակը` Արանանեում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ քայլեր ձեռնակելու դիմումով[27]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յունուսի գաղափարները բազմիցս քննադատությունների են ենթարկվել։ Այսպես, The Guardian-ի հոդվածագիր Մադլեն Բանդինգն իր հոդվածում հարց է բարձրացրել, թե արդյո՞ք միկրոֆինանսավորումը «նեոլիբերալ հեքիաթ» չէ։ Նա պարզել է, որ դեպքերի մեծամասնությունում վարկառուների ստացած գումարը ծախսվում է ոչ թե բիզնես սկսելու, այլ հարսանիքների, թաղումների, կրթության կամ բուժման համար[28]։
AntiCSR-ը նշել է, որ որոշ ընկերություններ իրենց անվանը կցում են «սոցիալական» կոչումը, սակայն իրականում այդպիսին չեն[29]։ Շատերը փորձում են հասնել բարեգործական կազմակերպության կարգավիճակին։ Միևնույն ժամանակ, AntiCSR-ը եզրակացրել է, որ բիզնեսը սոցիալական ձեռնարկատիրության շարքում դասելու համար հստակ չափանիշներ չկան[29]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականին, Վանդերբիլտի համալսարանում ուսանելիս Յունուսը ծանոթացել է Վերա Ֆորոստենկոյի հետ, որը Նյու Ջերսիի ռուս ներգաղթյալների դուստր էր և ինստիտուտում ռուս գրականություն էր ուսումնասիրում։ 1970 թվականին նրանք ամուսնացել են։ Նրանք բաժանվել են 1979 թվականին իրենց դստեր` Մոնիկայի ծնվելուց հետո։ Վերան չի ցանկացել աղջկան մեծացնել Բանգլադեշում և նրա հետ տեղափոխվել է Նյու Ջերսի։ Մոնիկան դարձել է օպերային հայտնի երգչուհի։ Յունուսը հետագայում կրկին ամուսնացել է, այս անգամ Մանչեստրի համալսարանի ֆիզիկոս Աֆրոզա Յունուսի հետ։ 1986 թվականին ծնվել է նրանց դուստրը` Դինան[30]։
Յունուսի եղբայրները նույնպես զբաղված են հասարակական աշխատանքով։ Մուհամեդ Իբրահիմը Դաքքիի համալսարանի պրոֆեսոր է և գյուղական համայնքերում աղջիկների կրթությամբ զբաղվող «The Center for Mass Education in Science» ընկերության հիմնադիրը[31]։ Փոքր եղբայրը` Մուհամեդ Ջահանգիրը, Բանգլադեշում հայտնի հեռուստահաղորդավար է և հասարակական գործիչ[23]«The Center for Mass Education in Science»
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Three Farmers of Jobra; Department of Economics, Chittagong University; 1974
- Planning in Bangladesh: Format, Technique, and Priority, and Other Essays; Rural Studies Project, Department of Economics, Chittagong University; 1976
- Jorimon and Others: Faces of Poverty (co-authors: Saiyada Manajurula Isalama, Arifa Rahman); Grameen Bank; 1991
- Grameen Bank, as I See it; Grameen Bank; 1994
- Banker to the Poor: Micro-Lending and the Battle Against World Poverty; Public Affairs; 2003; ISBN 978-1-58648-198-8
- Creating a World without Poverty: Social Business and the Future of Capitalism; Public Affairs; 2008; ISBN 978-1-58648-493-4
- Building Social Business: The New Kind of Capitalism that Serves Humanity’s Most Pressing Needs[32] ; Public Affairs; 2010; ISBN 978-1-58648-824-6
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ La Trobe University user database de Capitã Cintia Cardoso
- ↑ President Obama Names Medal of Freedom Recipients — WhiteHouse.gov, 2009.
- ↑ Yunus Prof. Muhammad
- ↑ Presidente García: Muhammad Yunus es un ´peregrino de la humildad´ — Radio Programas del Perú, 2010.
- ↑ Chávez condecoró a Muhammad Yunus con orden "Libertador" en primera clase (իսպ.) // Courrier international — 2007. — ISSN 1768-3076
- ↑ https://web.archive.org/web/20190618113753/http://www.aleqt.com/2009/05/01/article_107052.html
- ↑ The Nobel Peace Prize 2006 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Profile: Dr. Muhammad Yunus — 2006.
- ↑ CV of Professor Muhammad Yunus — Yunus Centre.
- ↑ Volvo environment prize 2003 recognices efforts to alleviate poverty — AB Volvo, 2003.
- ↑ Muhammad Yunus to receive Vanderbilt’s Nichols-Chancellor’s Medal; 2006 Nobel Peace Prize winner will speak during Senior Class Day May 10 — Vanderbilt University, 2007.
- ↑ http://www.muhammadyunus.org/About-Professor-Yunus/cv-of-professor-muhammad-yunus/
- ↑ MUHAMMAD YUNUSY SU VISIÓN DE LA POBREZA — National University of San Marcos, 2010.
- ↑ Muhammad YUNUS [ Grand Prize 2001 ] — Fukuoka Asian Culture Prize.
- ↑ https://www.uv.es/uvweb/transparencia-uv/es/personas/reconocimientos/doctores-honoris-causa/doctores-honoris-causa-siglo-xxi/fecha-investidura/acto-investidura-doctor-honoris-causa-del-excm-sr-dr-muhammad-yunus-1285924692509/Honoris.html?id=1285878813517
- ↑ Mr Muhammad Yunus — University of Sydney.
- ↑ House & Senate Leaders Announce Gold Medal Ceremony for Professor Muhammad Yunus — Speaker of the United States House of Representatives, 2013.
- ↑ https://web.archive.org/web/20150728101320/http://forusa.org/about/awards
- ↑ https://sydneypeacefoundation.org.au/sydney-peace-prize/page/2/
- ↑ 2025 TIME100: The 100 Most Influential People of 2025 — Time, 2025.
- ↑ Екатерина Кравченко, Михаил Оверченко (2012 թ․ սեպտեմբերի 25). «Интервью - Мухаммад Юнус, лауреат Нобелевской премии мира». Ведомости. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- 1 2 «ABOUT PROFESSOR YUNUS :: FAMILY» (անգլերեն). Yunus Centre. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «First loan he gave was $27 from own pocket» (անգլերեն). THe Daily Star. 2006 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- 1 2 3 «গিরেবর উপকাের লােগ োদেখ বਗ਼ োলাক অামােদর বઘাংেক টাকা জমা রাখেত এিগেয় এেসেছ ড় মઓহামઅদ ইউনકস» (Bengali). Prothom Alo. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Григорий Коган (2014 թ․ մայիսի 29). «Формула бедности». Lenta.ru. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «12 Nobel laureates urge UN to intervene Myanmar violence». Daily Sabah (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Madeleine Bunting (2011 թ․ մարտի 9). «Is microfinance a neoliberal fairytale?» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- 1 2 «SOCIAL BUSINESS» (անգլերեն). Anti CSR. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Yunus, Muhammad; Jolis, Alan Banker to the Poor[en]: micro-lending and the battle against world poverty. — New York: PublicAffairs hc. — С. 20—29. — ISBN 978-1-58648-198-8
- ↑ «Snapshot: Centre for Mass Education in Science» (անգլերեն). VEGA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Book Name According To Person's Website». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Современное устройство мира превратило людей в машины по производству денег — Мухаммад ЮНУС Արխիվացված 2013-08-26 Wayback Machine Интервью на сайте ИТАР-ТАСС
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամադ Յունուս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հունիսի 28 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կոլորադոյի համալսարանի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ֆուլբրայթի կրթաթոշակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ
- Տնտեսագետներ
- Գործարարներ
- Բանգլադեշի քաղաքական գործիչներ
- Փարիզի պատվավոր քաղաքացիներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ