Միխայիլ Անեմպոդիստով
Միխայիլ Անեմպոդիստով | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1964 |
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 23, 2018 (53 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուս |
Կրթություն | Մինսկի Ա․ Գլեբովի անվան գեղարվեստի պետական քոլեջ[1] |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծ և գրաֆիկական դիզայներ |
Ուսուցիչ | Vasily Sumarev? |
Անդամակցություն | Belarusian Singing and Drama Workshop? |
Կայք | mihail-anempodistov.arxip.com |
Michal Aniempadystau Վիքիպահեստում |
Միխայիլ Վլադիմիրի Անեմպոդիստով (մարտի 16, 1964, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 23, 2018, Մինսկ, Բելառուս), բելառուս նկարիչ, դիզայներ, պոետ, արվեստագետ, մշակութաբան[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Վլադիմիրի Անեմպոդիստովը ծնվել է 1964 թվականի մարտի 16-ին Մինսկում, ռուսական ընտանիքում[3]։ Սկզբում ընտանիքն ապրում էր Շևչենկոյի բուլվարում, իսկ հետո տեղափոխվեցին Կամարովկայի շրջան (քաղաք Մինսկ)։ Անեմպոդիստովը Մինսկը համարում էր իր հայրենի քաղաքը.` «Ես Մինսկի բնակիչ եմ։ Մենք ապրում էինք Շևչենկոյի բուլվարում, իսկ հետո տեղափոխվեցինք Կամարովկա։ Այնպես որ Մինսկն ինձ համար, անշուշտ, հարազատ քաղաք է, որը ես սիրում և ճանաչում եմ»[4]։
Միխայիլի մայրը ծնվել է Լվովում, բայց նրա արմատները Վորոնեժից են, որտեղ նրա պապիկին ու տատիկին ձերբակալել են Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Մեծ պապիկին աքսորել են Սոլովկի, իսկ մեծ տատիկին և վերջինիս 5 աղջիկներին (ներառյալ Միխայիլի տատիկին)՝ Վորոնեժի մոտակայքում գտնվող բնակավայր[4]։ Միխայիլի տատիկն ամուսնացել է երկաթուղիների շինարարի հետ, որի հետ 1945 թվականին մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել է Լվով (ԽՍՀՄ)[5]։ Միխայիլի մայրը Մինսկում աշխատել է Բելառուսի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում[6]։
Միխայիլի հայրը ծնվել է քաղաք Ռոգաչյովում, որտեղ հոր ընտանիքը գերեվարվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[7]։ 1937 թվականի սեպտեմբերի 6-ին Ռոգաչյովում Միխայիլի պապը ձերբակալվել է Պետական քաղաքական վարչության աշխատակիցների կողմից և գնդակահարվել 1937 թվականի հոկտեմբերին, երբ Միխայիլի հայրը՝ Վլադիմիրը, առաջին դասարանում էր սովորում[4]։ Միխայիլի հայրը Հայրենական մեծ պատերազմից հետո ընդունվել է Մոսկվայի լեռնագործական ինստիտուտ[4]։ Հարազատների մի մասը տեղափոխվել է Լեհաստան[8]։
«Անեմպոդիստով» ազգանունը ձևավորվել է «Անեմպոդիստ» տղամարդու անվան հիման վրա[9]։ Ըստ Միխայիլի՝ իր «բավականին էկզոտիկ» ազգանունը «ծանրանում է ականջի վրա», հետևաբար նա ստիպված էր լսել արտասանման այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են` «Հակաֆաշիստ» կամ «Ծափահարություններ»։ Այդ անուններին նա հումորով և ըմբռնումով էր մոտենում[9]։
Նրա իսկական անունը «Միխայիլ» է, բայց դեռ ուսման տարիներին արվեստի դպրոցում ընկերների մոտ ներկայացել է «Միխալ» անունով, որն իր անվան լեհական տարբերակն էր։ Ի վերջո Միխայիլը հաճախ էր մեկնում Լեհաստան՝ հարազատների մոտ։ Դա խորհրդային տարիներին հազվադեպ հանդիպող երևույթ էր[8]։ Այդ ժամանակից սկսած նա սկսել է հրապարակայնորեն օգտագործել իր ազգանվան «Միխալ» տարբերակը, այլ ոչ թե «Միխայիլ»։ Թեև այդ անունը չուներ էթնիկ լեհական արմատներ[8]։
Միխայիլի կինը եղել է Ելենա Գեորգիի Դաշկևիչը[10][11][12]։
Դաստիարակությունն ու կրթությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուկ հասակում Միխայիլը երազում էր դառնալ կենդանաբան կամ կենսաբան, ճանապարհորդ և գանձեր փնտրող[12]։ Վաղ տարիքում սկսեց նկարել։ Իր առաջին նկարները Միխայիլը տեղադրել էր կենդանիների մասին հանրագիտարաններում, որոնք ստեղծել էր ինքնուրույն։ Նկարում էր մոլեկուլներ և այլ կենդանիներ, որոնք անձամբ ստորագրում էր[12]։
Մեծացել էր ռուսական միջավայում, սակայն դեռևս դպրոցական տարիներին տարված է եղել բելառուսերենով և բելառուսական մշակույթով, որոնց ավելի մեծ ուշադրություն էր տալիս[13]։ Դրա համար հող էր հանդիսանում իր ընկերների շրջանում եղած բարենպաստ մթնոլորտը։ Այդ ժամանակ Միխայիլի ամենամոտ ընկերներից էր Անդրեյ Զանևսկին, որի հայրն աշխատել էր Բելառուսի տեխնիկական ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում և իր տուն էր հրավիրում բելառուս նկարիչների, ովքեր խոսում էին մայրենի լեզվով[6]։ Գիտելիքների հարստացմանը նպաստեց նաև բելառուսական պրովինցիաներով շրջագայությունը, որտեղ Միխայիլը անմիջականորեն ծանոթացավ հարուստ և հետաքրքիր բելառուսական ազգային մշակույթին[6]։
Սովորել է Կերպարվեստի մանկական ժողովրդական ստուդիայում՝ Մինսկի տեքստիլ գործիչների մշակույթի պալատում (1965-1985), որը ղեկավարում էր բելառուս նկարիչ Վասիլի Սումարևը[14]։
1979-1983 թվականներին սովորել և ավարտել է Մինսկի Ա. Կ. Գլեբովի անվան պետական արվեստի քոլեջը[15]։ Առաջին կուրսում Միխայիլը լավ չգիտեր բելառուսերեն և քննությունը հանձնելով 5 հնարավորից ստացավ 3 միավոր։ Բայց արդեն երրորդ կուրսում ոգևորվածությամբ Վլադիմիր Կորոտկևիչ էր կարդում։ Իսկ չորրորդ կուրսում մտադրված խնդրեց ուսուցչուհին վերահանձնել բելառուսերենի քննությունը և հանձնեց այն 5 միավորի[12]։ Իր դիպլոմային աշխատանքը եղել է դպրոցի պաստառին[12]։
Կարճ ժամանակ Միխայիլը եղել է Մինսկի ոչ ֆորմալ երիտասարդական կազմակերպության անդամ, որն ուներ «պացիֆիստներ» անունը (նեոհիպի) և այդ ժամանակից սկսած ունեցել է երկար մազեր։ Բոլոր ոչ ֆորմալ երիտասարդական համայնքները, մինչև ԽՍՀՄի փլուզումը եղել են ԿԳԲի կամ ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Ուստի երկար մազերի պատճառով նա ձերբակալվել է ոստիկանության կողմից՝ առաջացնելով մեծ խնդիրներ[9]։ Միխայիլի հավաստմամբ՝ նա ճիշտ ժամանակին է դադարել «պացիֆիստներով» հետաքրքրվել, որովհետև այնտեղ թմրանյութեր էին օգտագործվում։ Եւ շատ երիտասարդներ, որոնք ժամանակին չեն հեռացել խմբից, ամենայն հավանականությամբ մահացել են[16]։
Միխայիլը մասնակցել է «Բելառուսի Սեմինար» կոչվող երիտասարդական հասարակական միավորմանը (1979-1984): Միավորմանը միացել է 1982 թվականին։ Միխայիլին միավորում է բերել Թոդար Կաշկուրևիչը։ Հետագայում Միխայիլն ինքը «Բելառուսի Սեմինար» բերեց իր ընկերներին՝ Սերգեյ Խորևսկիին և Անդրեյ Լապտենկին (վերջին երկուսը համարվում են ոչ հարազատ եղբայրներ), Յուլյա Լիսկովին։ Միխայիլը շատ էր գնահատում փորձն ու կապերը, որոնք ստացել էր միությունում։ Ըստ Միխայիլի՝ «Բելառուսի Սեմինար»ում նա գտավ այն, ինչն իրեն հետաքրքիր էր.` ազատ դիպչել բելառուսերենին, նրա պատմությանն ու մշակույթին, ապրել նրանց հետ։ Նրան հատկապես դուր էր գալիս լսել համայնքի զեկույցները և ունենալ հնարավորություն խոսել բելառուսերեն։ Միխայիլը նշել է, որ «Բելառուսի Սեմինար»ում (1979-1984) երիտասարդությունը հետաքրքրվեց ազգային մշակույթով, և ոչ թե բողոքով՝ ուղղված պաշտոնական իշխանության դեմ։
1983-1985 թվականներին Միխայիլը ծառայել է ԽՍՀՄի զինված ուժերում։ Ծառայության ընթացքում բանակում նամակագրվել է իր ընկերների հետ, որոնք «Բելառուսի Սեմինար» միությունից էին։ Նա հատկապես հաղորդակցվում էր Սերգեյ Խորևսկիի և Վալենտին Վեչյորկոյի հետ։ Խորևսկին ուրախությամբ տեղեկացնում էր Միխայիլին, որ կուսակցության ղեկավարությունը հաստատել է Մինսկի կենտրոնի պատմական շենքի վերականգնման ծրագիրը, ըստ որի պետք է թարմացվեր և վերականգնվեր Մինսկի Վերին քաղաքի բոլոր կաթոլիկ և ունիտարական վանքերը, ամբողջովին վերականգնվեր թաթարական արվարձանները։
Իր ճաշակի մասին Միխայիլն ասել է.` «Ես չունեմ սիրելի գույն, սիրելի երգ, սիրելի ճաշատեսակ, որովհետև ինձ ավելի շատ դուր են գալիս բազմազանությունն ու համադրումը»։
Ստեղծագործական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչությունն և դիզայնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հերթին Միխայիլն իրեն համարել է նկարիչ, սակայն հայտնի է դարձել նաև որպես պոետ, լուսանկարիչ, մշակութաբան և հրապարակախոս։ Աշխատել է կիրառական գրաֆիկայի, պաստառի, նկարազարդման, լուսանկարչության ժանրերում։ Սկսել է պաստառով, այնուհետև հետաքրքրվել է գրաֆիկով, ավելի ուշ՝ լուսանկարչությամբ։ Բելառուսում և արտասահմանում մասնակցել է խմբակային և անհատական ցուցահանդեսների։
1987 թվականի մարտից Մինսկում եղել է «Գալինա» արվեստի լաբորատորիայի անդամ (ոչ ֆորմալ արվեստի խումբ)։ Այն իր հարթակով հայտարարել է «ոչ քննադատական ռեալիզմը որպես մեթոդ, որի նպատակն էր վերացնել լճացած երևույթները մեր հասարակական կյանքում»։
1989-1994 թվականներին Միխայիլը բելառուսական «Բերյոզկա» ամսագրում աշխատել է որպես գեղարվեսատական խմբագիր։ Այնտեղ նա ծանոթացավ այնպիսի տաղանդների հետ, ինչպիսիք են՝ Ադամ Գլոբուսը, Վլադիմիր Սիվչիկովը, Իգոր Բոբկովը, Մաքսիմ Կլիմկովիչը, Ալեքսանդր Բադակը և այլք։
1997 թվականից եղել է Բելառուսի դիզայներների միության անդամ, իսկ 2011 թվականից՝ համանուն միության խորհրդի անդամ։
Միխայիլը եղել է հայտնի պատկերանիշների դիզայներ, որոնց թվում են Բելառուսի «Կլինե՛նք բելառուսներ» հասարակական և մշակութային արշավի, «Բասովիշե-2007» և «Բասովիշե-2008» բելառուսական ռոք-փառատոնի պատկերանիշները։
Միխայիլը դարձել է Սերգեյ Վիտուշկիի «Դին-Դիլին։ ժամանակն է խաղալ հեքիաթներում» (2011) գրքի նկարազարդման հեղինակը։ Կատարել է օղու ապրանքանիշների և սկավառակների պիտակների ձևավորում բելառուսերենով։
2011 թվականին ասպարեզ է իջել որպես լուսանկարիչ և ներկայացրել է իր լուսանկարները «Under Ground» ցուցահանդեսում։ Լուսանկարներում կենտրոնացել է բելառուսական բանջարեղենի վրա, որպեսզի այդ եղանակով ավելի խորը հարթություն բացի բելառուսական մշակույթի համար։ Իր ընտրած թեման բացատրել է նրանով, որ բելառուսները, ինչպես բանջարեղենը, թաքցնում են հետաքրքիր երևույթները իրենց մեջ և ցույց չեն տալիս դրանք։ Նրանք արտաքինից երևում են սովորական, սակայն ներքուստ ֆանտաստիկ են. հողի տակ գտնվող կարտոֆիլում թաքնված է «ոսկե սիրտ»։
Խմբակային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987:
- «Գալինա» միավորման ցուցահանդեսը Հանրապետական պաստառի ցուցահանդեսում (քաղաք Մինսկ, Բելառուս)։
- հուլիսի 15-31 - «Գալինա» միավորման ցուցահանդեսը երկաթուղու աշխատողների մշակույթի պալատում (քաղաք Մինսկ, Բելառուս)[17]։ «Գալինա» միավորման մասնակիցները.` Ալեքսանդր Տարանովիչ, Անդրեյ Բելով, Դմիտրի Էրմիլով, Միխալ Անեմպոդիստով, Վլադիմիր Օկուլով։
- հոկտեմբերի 5-20 - «Գալինա» միության ցուցահանդեսը Բելառուսի թատերական միավորման արվեստի աշխատողների Հանրապետական տանը (քաղաք Մինսկ, Լենինի պողոտա, 26)[18]։ «Գալինա» միավորման մասնակիցներ.` Վլադիմիր Ակուլով, Միխայիլ Անեմպոդիստով, Անդրեյ Բելով, Ալեքսանդր Պաշկևիչ, Ալեքսանդր Տարանովիչ, Դմիտրի Էրմիլով։
- 1988 - ցուցահանդես «Մենք» (քաղաք Մինսկ, Բելառուս)։
- 1990 - ցուցահանդես «Գրունվալդ» (քաղաք Մինսկ, Բելառուս)։
- 1992 - «Սուրբ Ծննդյան ցուցահանդես» (քաղաք Մինսկ, Բելառուս)։
- 2008-2011 - ցուցահանդես «Բելառուսի պաստառը» (քաղաք Վարշավա, քաղաք Բեռլին, քաղաք Դրեզդեն, քաղաք Բրյուսել, քաղաք Թուլուզ, քաղաք Բոն)։
- 2010 - ցուցահանդես «Վերակառուցում» (քաղաք Վիլնյուս, Լիտվա)։
- 2011 - ցուցահանդես «Վերակառուցում։ ազատ պաստառը» (քաղաք Մորժ, Շվեյցարիա)։
- 2011 - ցուցահանդես «Դիզայնի շաբաթ» (քաղաք Վիլնյուս, Լիտվա)։
- 2011 - ցուցահանդես «Դիզայնի երկխոսություն» (քաղաք Մինսկ, Բելառուս, քաղաք Թորուն, Լեհաստան)։
- 2011 - ցուցահանդես «Բելառուսի պաստառը 1961-2011» (քաղաք Մինսկ, Բելառուս)։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 - ցուցահանդես «Pilango Gallery»ում (քաղաք Բեռլին, Գերմանիա)։
- 1994 - ցուցահանդես «Teatr NN»ում (քաղաք Լյուբլին, Լեհաստան)։
- 1994 - ցուցահանդես «Pilango Gallery»ում (քաղաք Բեռլին, Գերմանիա)։
- 1994 - ցուցահանդես «Ratz Fatz Gallery»ում (քաղաք Բեռլին, Գերմանիա)։
- 1995 - ցուցահանդես «Horshol»ում (քաղաք Կոպենհագեն, Դանիա)։
- 2010 - ցուցահանդես «Dzyga» պատկերասրահում (քաղաք Լվով, Ուկրաինա)։
- 2011 - հոկտեմբերի 14-նոյեմբերի 10 - ցուցահանդես Բելառուսի դիզայներների միության պատկերասրահում (քաղաք Մինսկ, Բելառուս)[19]։
- 2012 - հունվար-փետրվար - «Under Ground»ի ցուցահանդեսը Café Galerieում (քաղաք Լևերկուզեն, Գերմանիա)[20]։
- 2013 - «Under Ground»ի ցուցահանդեսը (քաղաք Թորուն, Լեհաստան)[21]։
Գրական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականներից սկսած Միխալ Անեմպոդիստովը եղել է Բելառուսական ռոք-պոեզիայի ամենաակտիվ հիմնադիրներից մեկը։ Նա գրել է բելառուսերեն։
Երաժշտական նախագծի գաղափարների և տեքստերի հեղինակը (բացառությամբ 2 ժողովրդականից) «Ժողովրդական ալբոմ» ռոք-մյուզիքլն է, որը թողարկվել է 1997 թվականին և ընտրվել է «Տարվա ալբոմ»։ Հենց «Ժողովրդական ալբոմ»ի ստեղծումն էր Միխայիլը համարում իր ամենամեծ հաջողությունը կյանքում, քանի որ այն ազդել է մի ամբողջ բելառուս երիտասարդության վրա. "«Ժողովրդական ալբոմ»ը սեր է։ Այն սերն է քո և այն մարդկանց, ովքեր կրում են դա իրենց կյանքում։ Այն ատելության և կյանքի սկզբունքների այլընտրանք է, որը կառուցված է ժխտման վրա։ Մենք ցանկանում էինք մարդկանց դուրս հանել դեպրեսիայից և առաջարկել զգացմունքային այլընտրանք։ «Ժողովրդական ալբոմ»ը կենսական ու լավատեսական է։ Այն ավելի շատ սիրում է ստեղծագործական մոտիվացիա, քան ատելություն։ Մասնավորապես, եթե մեզ հարկավոր է մոտիվացիա երկար ժամանակով"[22]:
Միխայիլի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը կատարում են բելառուսական երաժշտական խմբեր «Նոր երկինքը», «IQ48»ը, «N.R.M.»ը, երգչուհի Կասյա Կամոցկայան[23]։
Միխայիլը լեհական երաժշտական խմբեր «Brygada Kryzys»ի, «Republika»ի, «Chłopcy z placu broni»ի, «Perfekt»ի տեքստերի թարգմանության հեղինակն է։
2009 թվականից համարվում է Բելառուսական ՊԵՆ կենտրոնի անդամներից[24]։
Միխայիլը հանդես է եկել իր բանաստեղծությունների ընթերցմամբ[24].`
- 1994 - «Մշակույթների հանդիպում» սեփական ծրագիրը «Teatr NN»ում (քաղաք Լյուբլին, Լեհաստան)
- 1997 - «Բելառուսի թագավորություն» սեփական ծրագիրը (քաղաք Պոդկովա Լեսնա, Լեհաստան)
- 1999 - «Դարի վերջը աշխարհի վերջում» սեփական ծրագիրը (քաղաք Բելոստոկ, Լեհաստան)
- 1999 - «Festival des Arts de la Rue» ֆեստիվալին և «Narodny Albom» համերգին (քաղաք Լա Ռոշ սյուր Իոն, Ֆրանսիա)
- 2008 - «Inny Wymiar» սեփական ծրագիրը և «Narodny Albom» համերգը (քաղաք Բելոստոկ, Լեհաստան)
- 2011 - Հրատարակիչների ֆորումում (քաղաք Լվով, Ուկրաինա)
2013 թվականին թողարկել է իր բանաստեղծությունների ժողովածուն` «Խորը, խորը, մեկ բաժակ սուրճի օրը»։
Մշակութային և կրթական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004-2011 թվականներին Միխայիլը եղել է «Բարդովյան աշուն» փառատոնի ժյուրիի անդամներից (քաղաք Բելսկ, Լեհաստան)[25]։ 2007 թվականին եղել է «Basowiszcza» ռոք-փառատոնի ժյուրիի անդամներից (քաղաք Գրոդակ, Լեհաստան)[24]։
2009 թվականին պոետներ Միխայիլ Անեմպոդիստովն ու Լեոնիդ Դրանկո-Մայսյուկը պարգևատրվել են բելառուսական «Ռոք թագադրում» երաժշտական մրցանակով (բացի գլխավոր ռոք-թագից, որը ստացել է գործարար և հաղորդավար Ալեքսանդր Մուխինը)։
Միխայիլը եղել է Բելառուսի հանրային կրթական ծրագիր «Թռչող համալսարան»ի անդամ (դասախոս և ուսուցիչ), որը ղեկավարում էր Վլադիմիր Մացկևիչը. 2011 թվականին Միխայիլը Մինսկի ծրագիր «Բելառուս։ Պատկեր ու ոճ»ի շրջանակներում ընթերցել է դասախոսություն, 2012 թվականին Մինսկում և Մոգիլյովում ընթերցել է «Բելառուսի գույնը» դասախոսությունը, 2012 թվականին Մոգիլյովում՝ «Բելառուսական ոճը» դասախոսությունը, իսկ 2014 թվականին՝ «Սահմանների սահմանները» դասախոսությունը[26]։
Եղել է «Կթինե՛նք բելառուսներ» հանրային արշավի անդամ[27]։ 2013 թվականի հունվարի 30-ից գլխավորել է «Պարզ երևույթներ» հեղինակային սյունակին «Լինե՛նք բելառուսներ» հանրային ընկերության կայքում։ Այնտեղ նա ընդհանուր առմամբ անդրադարձել էր անենդհատ տեղի ունեցող Բելառուսի մշակույթի եւ մշակույթի բարձրակարգ դրսևորումներին[28]։
2006 թվականից Միխայիլը նպատակադրված արեց Մինսկ քաղաքի լուսանկարները։ Դրանով նա ցանկանում էր ցույց տալ ժամանակակից Մինսկը, նրա ճարտարապետությունն ու դիզայնը, որը, ըստ Միխայիլի, մեծ արագությամբ փոխվում էր դեպի վատը[12]։ Միխայիլը ցանակնում էր ցուցադրել իր նկարները Մինսկի մասին և գրել գիրք Մինսկի մասին, որը ինչպես ծրագրվել էր, պետք է լիներ Արթուր Կլինովի «Մինսկ։ Արևի քաղաք» գրքի շարունակությունը (2006): Այն պետք է լիներ հեղինակային գնահատականով և քաղաքի տարբեր կողմերի արտացոլմամբ, որպեսզի հասկացվեր քաղաքի պատմությունը, շրջակա միջավայրն ու նրա կյանքը և օգներ ստեղծել համաքաղաքային «առասպել»[29]։
Միխայիլը վաղուց էր հետաքրքրված Բելառուսի պատմության ու մշակույթի գույներով։ Այդ պատճառով նա գրել է «Բելառուսի գույնը» գիրքը, որը պատմում էր, թե ինչպես պետք է օգտագործվեր այս կամ այն գույնը Բելառուսի ավանդական մշակույթի մեջ[30]։ Միխալ Անեմպոդիստովը կարծում էր, որ հենց մոխրագույնն է մեծ տեղ զբաղեցնում Բելառուսի ավանդական գյուղական և ազնվական մշակույթում և այն ունի դիզայներական առավելություններ շնորհիվ իր երանգների ու օգտագործման հնարավորությունների։ «Ճարտարապետների, դիզայներների տեսանկյունից մոխրագույնը ամենալավ գույներից մեկն է։ Այն չեզոք գույն է, չի հոգնեցնում, այն կատարյալ համահունչ է փայտի, մետաղի, կերամիկայի և ճենապակու հետ»[30][31]։ Միխայիլը նշում է, որ մոխրագույնը (ինտելեկտի ավանդական գույնը)՝ ունի դրական արտահայտություն և Բելառուսում շատ է հանդիպում. մոխրագույն է բելառուսական երկինքն ու լիճն է, բելառուսական հագուստը, նրա դաշտերը վաղ գարնանն ու ուշ աշնանը, այնտեղի հին փայտե տներն ու բակերը, ազգային մանկական հեքիաթների հերոսները (մոխրագույն կատուն, մոխրագույն գայլը, մոխրագույն մկնիկը, մոխրագույն նապաստակը և այլն), եղյամը, աչքերը և այլն[30]։
Կարծիքը կյանքի և արվեստի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Բելառուսի ժողովրդական մշակույթի առանձնահատկությունների մասին). «Մեր ավանդական մշակույթը դադարել է լինել ավանդական Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ինչպես, օրինակ, ամբողջ Եվրոպայի ավանդական մշակույթը։ Բելառուսական ժողովրդական ավանդույթը շատ է կապված ծաղիկների հետ։ Նախապատվությունը տրվում էր բնական նյութերին և դրանց բնական գույնին[32]։ Մեր ավանդույթը առօրյա կյանքի պայծառ գույների բացակայությունն է։ Այն նյութերի բնականությունն է, բնական միջավայրում բնակարանների ինտեգրումը»[33]։ (2012/2014 թվական)
- (Հին ավանդույթի ժամանակավոր շարունակության մասին). «Ավանդույթի պահպանման իմաստը այն չէ, որ իրերն օգտագործվեն այնպես, ինչպես օգտագործվել են ավանդական հասարակությունում, այլ պարզապես պետք է իմանալ նրա գինը, նրա ներքին գեղագիտական օրենքները, որպեսզի այդ օրենքները օգտագործվեն։ Որպեսզի կարողանանք կերպարանափոխել այլ ապրանքները՝ տեսողական, ճարտարապետական, գովազդային, պետք է դա անենք ազգային արժեքների համաձայն։ Ավանդական ամեն բան, որը անցել է ժամանակի փորձությունը՝ „փայլում է“, այնտեղ չկա ոչ միավելորդ բան»[33]։ (2012 թվական)
- (Բելառուսական ժողովրդական դիզայնի կատարելության մասին). «Օրինակ, վերցրեք ավանդական բելառուսական կերամիկաները։ Դրանք կատարյալ ձևեր են։ Ես համեմատել եմ Վարշավայի ազգագրական թանգարանում, որտեղ ողջ Լեհաստանի կերամիկան է ցուցադրվում։ Այդ թվում համեմատել եմ նաև բելառուսական տարածքների, Բելոստոկի հետ գտնվողների հետ։ Իսկապես, բելառուսական կերամիկան առանձնանում է առաջին հերթին իր ձևերի գեղեցկությամբ։ Կերամիկան լի է ներդաշնակ, համամասնական ձևերով։ Այն ներկված է սև գույնով, որը շեշտում է ձևի մաքրությունը։ Իսկ սև գույնը գեղեցիկ է»[33]։ (2012 թվական)
- (Բելառուսական դիզայնում եղած կարմիր գույնի մասին). «Ես վստահ չեմ, որ կարմիր գույնը ագրեսիայի գույն է։ Ամեն անգամ այդ գույնը տալիս է իր իմաստները, իր դիտարկումները։ Կարմիր գույնը շատ մշակույթներում միշտ եղել է դրական ու աստվածային գույն։ Բելառուսական ավանդական մշակույթը այդ առումով բացառություն չէ։ Եւ դա արտահայտվեց ժողովրդական զարդարանքներում՝ սրբիչների տեսքով։ Ինձ համար ներդաշնակությունը, օրինակ, գույների համադրությունն է. կարմիր աղյուս և սպիտակ սվաղ»[33] (2012 թվական)
- (Բելառուսի խորհրդանիշի ընտրության մասին). «Սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշը աշխարհի ամենագեղեցիկ դրոշներից ու զինանշաններից է։ Ինչո՞ւ մտածել ինչ-որ նոր բան, եթե այն արդեն հորինված է մեր նախնիների կողմից[34]։ Մեր դրոշը ինձ աշխարհի ամենագեղեցիկներից մեկն է թվում։ Ես հասկանում եմ, որ չեմ կարող լինել առանձնացված, բայց այս գույների համադրությունը օբյեկտիվորեն հարմար է գունավոր առարկաների ընդգծման, օպտիկայի, հոգեբանության, ուշադրության ֆիզիոլոգիայի համար։ Թվում է, թե կա այնպիսի օպտիկական ազդեցություն, որ կարծես դրոշն ինքն իրեն լույս է արձակում։ Այն հանդիսավոր է, դրական ու կենսունակ։ Կարմիրը և սպիտակը Քրիստոսի գույներն են։ Ուստի այն ցավ ու տառապանք է, հաղթանակ է սիրո և մահվան նկատմամբ։ Սակայն դրոշը միայն գեղագիտական չափանիշներով չի որոշվում։ Առաջին հերթին այն չափվում է մեր հաղթանակներով ու արժանի գործերով։ Չափվում է մեր լանդշաֆտներով, լեգենդներով ու առասպելներով, մեր անցյալով և այն ապագայով, որը մենք ստեղծում ենք հիմա»[35]։ (2014 թվական)
- (Կյանքի ու ժամանակի արժեքի մասին). «Ժամանակը շատ արագ է անցնում և յուրաքանչյուր պահը չկրկնվող է։ Յուրաքանչյուր պահը պետք է ոչ միայն ապրել, այլ պետք է ապրել ու հասկանալ դրա արժեքը»[12]։ (2006 թվական)
Գնահատականներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 - հաղթանակ «Բելառուսական ռոք երաժշտության մեջ անձնական ներդրում» նոմինացիայում - «Ռոք թագադրում բելառուսական երաժշտական մրցանակ։
- 1997 - հաղթանակ «Տարվա լավագույն տեքստեր» նոմինացիայում - «Ռոք թագադրում բելառուսական երաժշտական մրցանակ։
- 1997 - հաղթանակ «Տարվա լավագույն ալբոմ» նոմինացիայում («Narodny Album») - «Ռոք թագադրում բելառուսական երաժշտական մրցանակ։
- 1997 - Բելառուս լրագրողների ասոցիացիայի հատուկ մրցանակ - «Ռոք թագադրում բելառուսական երաժշտական մրցանակ։
- 1999 - «Narodny Album» համերգը դասվել է 1998 թվականի ամենակարևոր մշակութային իրադարձությիւնների շարքին - Համաձայն «Gazeta Wyborcza» թերթի տարածքային ստորաբաժանումների լրագրողների վարկանիշի (Լեհաստան)։
- 2006 - Միխալ Անեմպոդիստովն ընտրվել է «Տարվա մարդ» երաժշտական ինտերնետ-պորտալ «Tuzin.fm»ի համաձայն[36]։
Կոլումնիստիական համացանցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովորական իրերի մշակութային լրագիր // budzma.by
Մահը և հողարկավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխալ Անեմպոդիստովը մահացել է 2018 թվականի հունվարի 24-ին Մինսկում՝ կաթվածից[37]։ Հրաժեշտը նրա հետ տեղի է ունեցել հունվարի 25-ին Մինսկի «ՕԿ-16» մշակութային տարածքում։ Մարմինը զմռսվել է Մինսկի հյուսիսային գերեզմանոցում, իսկ մնացորդները թաղվել են Մինսկի Չիժովսկի գերեզմանատանը (Բելառուս)[38]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Анемпадыстаў Міхал — Kamunikat.org.
- ↑ «Պոետ Միխայիլը մահացել է Մինսկում (2018-01-24)».
- ↑ Դուբավեց, Ս., Մայստրոունյա.։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Դուբավեց, Ս., Մայստրոունյա։
- ↑ Դունավեց, Ս., Մայստրոունյա։
- ↑ 6,0 6,1 6,2 Դուբավեց, Ս., Մայստրոունյա։
- ↑ Մայստրոունյա։
- ↑ 8,0 8,1 8,2 Դուբավեց, Ս., Մայստրոունյա։
- ↑ 9,0 9,1 9,2 Դուբավեց, Ս., Մայստրոունյա։
- ↑ «Միխալ Անեմպոդիստովի հիշողությունները».
- ↑ «Բելառուսը հրաժեշտ է տալիս Միխալ Անեմպոդիստովին «Կլասիկ! Ասոբա! քաղաքացի!»».
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 «Մշակութային մարդիկ։ Միխալ Անեմպոդիստով».
- ↑ Դուբավեց, Ս., Մայստրոունյա։
- ↑ Հարևսկի, Ս. Վ., XX դարի հարյուր աշխատանքները։
- ↑ Դուբավեց, Ս., Մայստրոունյա։
- ↑ Դուբավեց, Ս., Մայստրոունյա։
- ↑ «1987 - «Գալինա» միավորման ցուցահանդես». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «1987 — «Գալինա» միավորման ցուցահանդես». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ ««Under Ground» / Միխայիլ Անեմպոդիստովի ցուցահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Գերմանական Լևերկուզենում բացվել է Անդրեյ Շուկինի և Միխայիլ Անեմպոդիստովի ցուցահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Միխայիլ Անեմպոդիստովի ցուցահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Միխայիլ Անեմպոդիստով — 50! - 90-ականներ, 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ О’К (1998). «Анемпадыстау, Мiхал :: Атэкстацыi (вершы для песень, книга)». Музыкальная газета (ռուսերեն) (34). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 «Միխալ Անեմպոդիստով // kamunikat.org».
- ↑ «Միխալ Անեմպոդիստով».
- ↑ «Միխալ Անեմպոդիստով». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Միխալ Անեմպոդիստով».
- ↑ «Միխալ Անեմպոդիստովի սյունը - «Պարզ երևույթներ»».
- ↑ «Մշակութային մարդիկ:Միխալ Անեմպոդիստով».
- ↑ 30,0 30,1 30,2 «Անգույն բելառուսներ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Միխալ Անեմպոդիստով - 50!- 90-ականներ, 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Միխալ Անեմպոդիստով - 50! - 90-ականներ, 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ 33,0 33,1 33,2 33,3 «Ի՞նչ գույն ունի Բելառուսը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Միխալ Անեմպոդիստով = 50! - 90-ականներ, 2014)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Միխալ Անեմպոդիստովի «Պարզ բաները»».
- ↑ Скарабагатава, Алена (2006 թ․ օգոստոսի 16). «Два тэксты - адна перамога» (բելառուսերեն). Tuzin.fm. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Մահացել է Միխալ Անեմպոդիստովը».
- ↑ «Բելառուսը հրաժեշտ է տալիս Միխալ Անեմպոդիստովին։ «Կլասիկ! Ասոբա! Քաղաքացի!»».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Narodny albom [Ձայնագրություն]։ Համատեղ երաժշտական նախագիծ / Գաղափարը, հայեցակարգը և ալբոմը - Մ. Անեմպոդիստով։ Լյավոն Վոլսկի, երգող՝ Կ. Կամոցկայա, երգելը և այլնը՝ - Մինսկում)։
- Անեմպոդիստով, Մ. Атэкстацыі : Բանաստեղծություններ երգերի համար / Միխալ Անեմպոդիստով - Մինսկ ։ Կովչեգ, 1998 - 49 վայրկյան։
- «Za niebokresem Europy». Antologia nowej poezii bialoruskiej 1987-1997. — Białystok : Niwa, 1998:
- Անեմպոդիստով, Մ. «Narodny Album»: scenariusz / Մ. Անեմպոդիստով, Լ. Վոլսկի. - Białystok : Kartki, 2000. - 136 s:
- Անեմպոդիստով, Մ. «Narodny Album»: պիես / Ն. Անեմպոդիստով, Լ. Վոլսկի; նկարազարդումներ՝ Մ. Անեմպոդիստով - Մինսկ ։ Medisont, 2008. - 91 վայրկյան։
- Д.П., Дарашкевіч Ю. АНЕМПАДЫСТАЎ МІХАЛ (Анемподистов Михаил, Anempadystau Michal) // Энцыклапедыя беларускай папулярнай музыкі / уклад.. — Мінск: Зміцер Колас, 2008. — С. 17–18. — 368 с. — 2000 экз. — ISBN 978-985-6783-42-8
- Անեմպոդիստով, Մ. Խորը, խորը, օրվա սուրճի պես / Միխալ Անեմպոդիստով. - Մինսկ ։ Լոգվինով, 2013. - 112 վայրկյան։
- Վիտուշկո, Ս. Դին-դիլին։ ժամանակն է խաղալ հեքիաթներում / Սերգեյ Վիտուշկո, նկարազարդումներ՝ Մ. Անեմպոդիստով - Մինսկ։ Էմիցեր Կոլաս, 2011. - 113 վայրկյան։
- Դուբովեց, Ս. Մի հրաշքի պատմություն/ Սերգեյ Դուբովեց, նկարը՝ Ա. Կոնցև - [Բ. Մ.] : Ազատ Եւվրոպա Ռադիո/ Ազատություն Ռադիո, 2012, - 457 վայրկյան։
- Ժբանկով, Ն. NO STYLE. / Մ. Ժբանկով - Վիլյունս ։ ԷԳՈՒ, 2013 - 268 վայրկյան։
- Հորևսկի, Ս. Վ. XX դարի հարյուր աշխատանքները։ ակնարկներ ժամանակակից Բելառուսի արվեստի եւ ճարտարապետության պատմության վերաբերյալ / հեղինակ՝ Ս. Վ. Հորևսկի - Վիլյունս։ ԷԳՈՒ, 2011 - 432 վայրկյան - ISBN 978-9955-773-51-1:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխալ Անեմպոդիստով // kamunikat.org
- Միխալ Անեմպոդիստով // mogilove.com
- Միխալ Անեմպոդիստով // budzma.org
- Միխալ Անեմպոդիստովի նախագծի բացիկները // budzma.org
- Միխալ Անեմպոդիստովի պատկերանիշները Արխիվացված 2015-05-15 Wayback Machine // znak.unid.by
- Միխալ Անեմպոդիստովի բանաստեղծությունները (լեհերեն թարգմանությամբ // kamunikat.org
- Արվեստի միություն "Գալինա" Արխիվացված 2016-11-26 Wayback Machine // belavangard.by
- 1987 - «Գալինա» ասոցիացիայի ցուցահանդես Արխիվացված 2016-03-05 Wayback Machine // belavangard.by
- 1987 - «Գալինա» ասոցիացիայի ցուցահանդես Արխիվացված 2016-11-26 Wayback Machine // belavangard.by
- Միխալ Անեմպոդիստովի բանաստեղծությունները // vershy.ru
- Միխայիլ Անեմպոդիստի հետ զրույցը ժամանակակից Բելառուսի և բելառուսների մասին(չաշխատող հղում) // radyjo.net
- Նկարչուհին Մինսկի օրինակի մասին։ Այն կարող է լինել ցանկացած քաղաքի նշանը Արխիվացված 2021-05-14 Wayback Machine // euroradio.fm
- Մշակութային մարդիկ։ Միխալ Անեմպոդիստով // generation.by
- «Անսահման շարժումը և տարվա ութնյակը» - Միխալ Անեմպոդիստովը Михал Анемподистов մշակել է Բասովիշի պատկերանշանը-2008 // generation.by
- «Ժողովրդական ալբոմ» նշում է տարեդարձը // generation.by
- «Under Ground» / Միխայիլ Անեմպոմոդիստի լուսանկարների ցուցահանդեսը Արխիվացված 2018-03-18 Wayback Machine // znyata.com
- Գերմանական Լևերկուզենում բացվեց Անդրեյ Շչուկինի և Միխայիլ Անպոմոդիստովի ցուցահանդեսը Արխիվացված 2018-03-18 Wayback Machine // znyata.com
- Դիզայներ Անեմպոդիստովը ազգային ոճի զարգացման մեջ Արխիվացված 2017-06-06 Wayback Machine // naviny.by
- «Тузін гітоў»ը ներկայացնում է Միխալ Անեմպոդիստովի բենեֆիսը Արխիվացված 2017-06-06 Wayback Machine // naviny.by
- ''Սերգեյ Դուբովեց'' Պատմություն մի հրաշքի մասին։ Միխալ Անեմպոդիստով // svaboda.org
- Միխալ Անեմպոդիստովը նշում է իր տարեդարձը // eurobelarus.info
- Ո՞ր գույնն է համարվում բելառուսների գույնը Արխիվացված 2018-03-17 Wayback Machine // tut.by
- Միխալ Անեմպոդիստով — 50! - 90-ականներ, 2014, բելառուսների սիրելի գույնն ու գեղեցկությունը (+հոլովակ!) Արխիվացված 2016-03-07 Wayback Machine // budzma.org
- Միխալ Անեմպոդիստովի «Պարզ բաները»։ Դրոշ // budzma.org
- Ախրոմատիկ բելառուսները Արխիվացված 2012-11-10 Wayback Machine // arche.by
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Անեմպոդիստով» հոդվածին։ |
|