Լյավոն Վոլսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյավոն Վոլսկի
Вп леонид вольский.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԼեոնիդ Արթուրի Զեյդել-Վոլսկի
Ծնվել էսեպտեմբերի 14, 1965(1965-09-14) (56 տարեկան)
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Belarus.svg Բելառուս
Ժանրերռոք
Մասնագիտությունվոկալիստ
ստեղնաշարային գործիքավորող
գրող
նկարիչ
Գործիքներկիթառ և վոկալ
ԿրթությունՄինսկի Ա․ Գլեբովի անվան գեղարվեստի պետական քոլեջ
ԱնդամակցությունBelarusian Singing and Drama Workshop? և Բելառուսիայի գրողների միություն
Պարգևներ
Բելառուսի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի հոբելյանական մեդալ
Կայքlavonvolski.com
Commons-logo.svg Lavon Volski Վիքիպահեստում

Լյավոն Վոլսկի (բելառուս․՝ Лявон Вольскі, իսկական անունը՝ Լեոնիդ Արթուրի Զեյդել-Վոլսկի, 1965, սեպտեմբերի 14, Մինսկ), բելառուս մշակութային գործիչ, երաժշտության և տեքստերի հեղինակ, վոկալիստ, ստեղնաշարային գործիքավորող, գրող, նկարիչ, «N.R.M.» և «Крамбамбуля» խմբերի ղեկավար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյավոն Վոլսկին ծնվել է բելառուս գրող Արթուր Վոլսկու ընտանիքում։ 1984 թվականին ավարտել է Մինսկի արվեստի քոլեջը։ Ուսման ընթացքում 1982 թվականին դարձել է «Мроя» խմբի հիմնադիրներից մեկը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ 1990-1998 թվականներին եղել է «Новае Неба» խմբի ստեղնաշարային գործիքավորող։ 1997[2] թվականին «Ժողովրդական ալբոմ» նախագծի համար գրել է երաժշտություն և կոմպոզիցիաներ։ 2001 թվականին նախաձեռնել և ստեղծել է «ZET» խումբը, 2002-2007 թվականներին «Крамбамбуля» նախագծի համար մշակել, գրել է երգեր։ 2004 թվականին «Крамбамбуля» խումբը հանդես է եկել Մինսկ անկախության հրապարակում[3][4]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է երկու գիրք

  • Kalidor (1993)
  • Fotaalbom (2000)

Գրում է նաև Nasha Niva և Teksty ամսագրերի համար։ Նրա «Kazimir-ի նոր բնակարանը» ընդգրկվել է Nasha Niva գրադարանի "Pavietrany Šar" հավաքածուում։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Narodny Albom (1997 թ.)
  • Sviaty Viečar 2000 (1999 թ.)
  • Ja Naradziŭsia Tut (2000 թ.)
  • Premjer Tuzin 2005 (2005 թ.)
  • Premjer Tuzin 2006 (2006 թ.)
  • Kupliety i prypievy (2008 թ.)
  • Takoha niama nidzie (2010 թ.)
  • Bielaja Jablynia Hromu (2010 թ.)
  • Hramadaznaustva (2014 թ.)
  • Psychosomatica (2016 թ.)

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Рок-крок 1988 »
  • «Наваполацк 1988 » փառատոնի դափնեկիր
  • Գրան պրի «Лепшы клавішнік»
  • «Тры колеры 1990»
  • «Рок-кароны» «Տարվա երգ» անվանակարգ («Партызанская») - 1996 թ.
  • «Альбом году» («Народны альбом») - 1997 թ.
  • «Рок-карона 1997»
  • «Տարվա նախագիծ» («Сьвяты вечар 2000») - 1999 թ.
  • «Տարվա երգ» («Паветраны шар») - 1999 թ.
  • «Музыкант году», «Падзея году» (նախագիծ «Я нарадзіўся тут»), «Лепшыя тэксты», «Песня году» («Тры чарапахі»), «Альбом году» («Тры чарапахі»), «Рок-карона» - բոլորը՝ 2000 թ.
  • «Выканаўца году», «Рок-каранацыі 2004-2005»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Д.П. ВОЛЬСКІ ЛЯВОН (Вольский Лявон, Volski Leanid) // Энцыклапедыя беларускай папулярнай музыкі / уклад. Дз. Падбярэзскі і інш. — Мінск: Зміцер Колас, 2008. — С. 62–63. — 368 с. — 2000 экз. — ISBN 978-985-6783-42-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]