Միացյալ Համաշխարհային Քոլեջներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միացյալ Համաշխարհային Քոլեջներ
Տեսակկրթական կազմակերպություն և Q4330230?
ԿարգախոսUWC makes education a force to unite people, nations and cultures for peace and a sustainable future
Հիմնադրված է1960
ՀիմնադրիրԿուրտ Հան
Դասարաններավագ դպրոց
ՀասցեԿանադա
Հոնգ Կոնգ
Հնդկաստան
Իտալիա
Նորվեգիա
Սինգապուր
Սվազիլենդ
Միացյալ Նահանգներ
Միացյալ Թագավորություն
Կոստա Րիկա
Բոսնիա և Հերցոգովինա
Նիդեռլանդներ
Հայաստան
Կայքuwc.org(անգլ.)

Միացյալ Աշխարհի Քոլեջներ, United World Colleges (կամ UWC), կրթական շարժում, որ միավորում է 18 միջազգային դպրոցներ և քոլեջներ, 155 երկրների ազգային կոմիտեներ և մի շարք կարճաժամկետ կրթական ծրագրեր։ Ուսանողների ընտրությունը կատարվում է աշխարհով մեկ, ըստ նրանց արժանիքների և պոտենցիալի։ UWC քոլեջները և ազգային կոմիտեները առաջարկում են կրթաթոշակներ, մրցույթային սխեմայով կրթաթոշակներ, ինչպես նաև սահմանափակ թվով վճարովի տեղեր։

Միացյալ Աշխարհի Քոլեջները Միացյալ Թագավորությունում հիմնված միջազգային կազմակերպություն է և ունի 17 դպրոցներ և քոլեջներ Հայաստանում,Կանադայում, Հոնգ Կոնգում, Հնդկաստանում, Իտալիայում, Նորվեգիայում, Սինգապուրում, Սվազիլենդում, Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Կոստա Րիկայում, Բոսնիա և Հերցոգովինայում,Նիդեռլանդներում,Գերմանիայում, Չինաստանում, Ճապոնիայում և ազգային կոմիտեներ ավելի քան 140 երկրներում, բազմաթիվ երկրներում իրականացվող կարճ ծրագրերի փաթեթ, 50,000 ից ավել շրջանավարտների ցանց 181-ից ավել երկրներում, [1] և միջազգային գրասենյակ Լոնդոնում։

UWC քոլեջները սովորեցնում են միջազգային բակալավրիատի, Սինգապուրի երեք դպրոցները, Նիդերլանդների և Սվազիլենդի դպրոցները տրամադրում են լավագույն IB դիպլոմները և դասավանդում են 16 ծրագրեր երիտասարդ ուսանողներին։ Վենեսուելայի UWC-ն, որը արդեն փակ է, ընդունել էր ուսանողներին մասնագիտական, բարձրագույն և գյուղատնտեսական դիպլոմով։ Աշխարհի յուրաքանչյուր UWC-ն ունի 200-ից 300 ուսանող, մոտավորապես 85 երկրներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին միջազգային քոլեջը Ատլանտիկինն էր, որը հիմնադրվել է 12-րդ դարի ամրոցում՝ 90 հեկտար տարածքի վրա Vale of Glamorgan քաղաքում, Ուելսում, Միացյալ Թագավորություն։ Հիմնադրվել է 1962 թվականին Կուրտ Հանի նախաձեռնությամբ, ով գերմանացի մանկավարժ է և նախկինում հիմնադրել է Գերմանիայի Schloss Salem դպրոցը, Շոտլանդիայում գտնվող Գորդոնսթոունը և Outward Bound շարժումը։ Ամրոցը նվիրված էր Անտոնին Բեսսե 2-րդին՝ Անտոնին Բեսսեյի որդուն։ Կուրտ Հանի տեսլականը հիմնված էր ՆԱՏՕ պաշտպանական քոլեջում ստացած փորձի վրա։ Նա տեսել էր, թե ինչպես են համագործակցում և բանակցությունների գնում թշնամիները։ Կուրտը ցանկանում էր փոխըմբռնման ոգի մտցնել երիտասարդների մեջ՝ օգնելու նրանց նախապաշարմունքները և հակամարտությունները հաղթահարելով ապրել և աշխատել միասին։ Հանի նախատեսած դպրոցը նախատեսում էր դասավանդել 16-20 տարեկան տղաներին և աղջիկներին։ Ընտրությունը պետք է հիմնված լիներ անձնական մոտիվացիայի և ներուժի վրա՝ հաշվի չառնելով որևէ սոցիալական, տնտեսական կամ մշակութային գործոններ[2]։ Կրթաթոշակային ծրագիրը պետք է նպաստեր տարբեր ծագում ունեցող երիտասարդների համալրմանը։ Ծրագիրն իրականացվեց 1962 թվականին՝ բացելով Ոuելսի Ատլանտյան քոլեջը։

Ներկայումս 18 քոլեջներ շարժման մեջ են։ Simón Bolivar-ի քոլեջը նույնպես ընդգրկված էր ցուցակում մինչև փակվելը։ Յուրաքանչյուր քոլեջի բացման ամսաթիվը ներկայացված է ստորև։ Ներկայիս UWC նախագահն է Հորդանանի Քուին Նուրը։ Այս կոչումը նա ստացել է 2013 թվականի դեկտեմբերին Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահի՝ Նելսոն Մանդելայի մահից հետո։ Նախկին UWC նախագահները են եղել Լորդ Մաունբեթընը(1967-1978) և Արքայազն Չարլզը(1978-1995)։ Որպես UWC քոլեջների փիլիսոփայություն ընտրված են Խաղաղության Նոբեյան մրցանակակիր Լեսթեր Փիրսոնի խոսքերը. «Ինչպես կարող է խաղաղություն լինել առանց մարդկանց փոխհամաձայնության, և ինչպես կարող է այն լինել, եթե մարդիկ չեն ճանաչում միմյանց»։

Ակադեմիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

UWC քոլեջները և դպրոցները առաջարկում են 2 տարվա մինչհամալսարանական կրթություն (բացառությամբ Վենեսուելայում գտնվող Simón Bolívar գյուսատնտեսական քոլեջից, որն առաջարկում է գյուղատնտեսական դիպլոմ), Սինգապուրի՝ հարավարևելյան Ասիայում գտնվող միջազգային դպորցն ունի 2 մասնաճյուղ և առաջարկում է մանկապարտեզ՝ 12-րդ դասարանի միջոցով, իսկ Մաստրիխտի քոլեջն առաջարկում է նախադպրոցական կրթություն։ Ավարտելով UWC-ն՝ շրջանավարտները ստանում են միջազգային բակալավրիատի և ավագ դպրոցի դիպլոմ, որոնք ճանաչված են ամբողջ աշխարհում։ Միջազգային բակալավրիատն ունի իր կենտրոնական գրասենյակը Ժնևում, Շվեյցարիայում, մինչդեռ քննությունների գրասենյակը գտնվում է Քարդիֆում, Միացյալ Թագավորությունում։ Սա մասամբ պայմանավորված է Ատլանտիկում գտնվող միջազգային քոլեջի վաղ զարգացման ազդեցությամբ։

Միջազգային բակալավրիատի երեք գլխավոր լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը և իսպաներենը։ Տասնհինգ միջազգային քոլեջներից տասնչորսը օգտագործում են անգլերենը որպես հիմնական ուսուցման և շփման լեզու։ Իտալիայում՝ Ադրիատիկում գտնվող միջազգային դպրոցը պահանջում է, որ բոլոր ուսանողները սովորեն իտալերեն՝ տեղի բնակչության հետ շփումն ավելի հեշտացնելու համար։ Վենեսուելայում գտնվող գյուղատնտեսական միջազգային քոլեջում դասավանդում են իսպաներեն՝ միաժամանակ ունենալով անգլերենի դասընթացներ։ Այս քոլեջ ընդունվում են տարիքով ավելի մեծ անձինք, որոնք ստանում են գյուղատնտեսական կառավարման դիպլոմներ։

UWC ուսանողներն իրավասու են ավարտելուց հետո մասնակցել Shelby Davis կրթաթոշակային ծրագրին, որը հովանավորում է (անհրաժեշտության դեպքում) ուսանողների կրթությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների 91 համալսարաններում[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

CAS-ը(ստեղծագործական, գործունեության, ծառայություն) IB դիպլոմի պահանջարկներից մեկն է, որը UWC համակարգի մի մաս է կազմում։ CAS և IB ծրագրերն ունեն իրենց արմատները Ատլատիկի միջազգային դպրոցում։ IB ծրագրի ստեղծման ընթացքում Ատլանտյան քոլեջը որպես օրինակ վերցրել է ուսանողների ուսումնական և սոցիալական կյանքը։

UWC քոլեջների և դպրոցների հատուկ արտադպորցական գործունեությունները ներառում են Կորալ վերահսկման ծառայություն Լի Պո Չուն քոլեջում և բանջարանոցներ Ատլանտիկում։ Հնդկաստանում Միհինդրայի միջազգային դպրոցում ուսանողները դուրս են գալիս պայքարի՝ պաշտպանելու տեղական կենսաբազմազանության արգելոցը։ Մոստարի միջազգային դպրոցում CAS ծրագիրն օգնում է նպաստել բաժանված կոնֆլիկտային հասարակության վերականգնմանը։ Արևմտյան Ամերիկայում գտնվող Արմանդ Հեմերի միջազգային դպրոցի ուսանողները կարող են մասնակցել Բարտոս համալսարանի կոնֆլիկտների կառուցողական ներգրավվածությանը, առաջին օգնության սերտիֆիկացմանը կամ Մեքսիկայում գանձերի հետազոտությանը։ Փիրսոնի միջազգային դպրոցում ուսանողները կարող են օգնել կառավարել the Race Rocks Marine Protected Area-ն, թխել հաց և կայակ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Graduate Profiles on uwc.org». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  2. Կաղապար:Literatur S. 88
  3. «Participating institutions to the Shelby Davis Scholarship program». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.