Մեծ Սիրտ
Մեծ Սիրտ (լատին․՝ Syrtis Major Planum), կամ Մեծ Սիրտ սարահարթ[1][2][3], ցածր ալբեդոյով շրջան Մարսի վրա, ունի մուգ գույն։ Ավելի վաղ, ենթադրվում էր, որ Մեծ Սիրտը իրենից ներկայացնում է հարթավայր, սակայն այժմ պարզվել է, որ այս շրջանը հանդիսանում է ցածր վահանաձև հրաբուխ։ Շրջանի մուգ գույնը պայմանավորված է բազալտային ապարների տարածմամբ և մարսյան փոշու չափազանց փոքր քանակով։
Մեծ Սիրտը գտնվում է համարյա հասարակածի վրա, նրա կենտրոնի կոորդինատներն են՝ 8°24′ հս․ լ. 69°30′ ավ. ե. / 8,400° с. ш. 69,500° в. д.G: Այս շրջանի չափերն են՝ 1500 կմ հյուսիսից հարավ և 1000 կմ արևմուտքից արևելք։ Ստորոտների մեծ մասը ունի ավելի պակաս քան 1° թեքություն։ Կենտրոնական մասում կա իջվածք 350x150 կմ չափերով, ձգված հյուսիսից հարավ։ Այն առաջացել է Նեղոսյան և Մերոե թասերի հրաբխային խառնարաններով, որոնց խորությունը հասնում է մինչև 2 км[4][5]:
«Մեծ Սիրտ» անվանումը ծագել է Լիբիայի ափին գտնվող Միջերկրական ծովի Սիդրա ծովախոցի հռոմեական անվանումից (լատին․՝ Syrtis Major)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գ. Ա. Բուրբա (1981). Մարսի ռելիեֆի մասերի անվանումները. Մոսկվա: Նաուկա. էջ 85.
- ↑ Մարս մոլորակի 1:20 000 000 մասշտաբի քարտեզ, ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
- ↑ Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա «Մարսի ռելիեֆի նոր քարտեզ»
- ↑ Հ. Հայեսինգեր, Ջ. Վ. Հեդ (2004). «Մեծ Սիրտի հրաբխային նահանգ, Մարս՝ Mars Global Surveyor-ից ստացված տվյալների ընդհանրացում» (PDF) (անգլերեն). 109. Գեոֆիզիկական հետազոտությունների ամսագիր: 1–37. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Ուոլտեր Ս. Կիֆեր (2004). «Մեծ Սիրտի տակ մագմայի խոռոչի գոյության ապացույց, Մարս» (անգլերեն). 222. Երկրի և մոլորակների գիտության նամակներ: 349–361.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մեծ Սիրտ կատեգորիայում։ |