Հյուսիսային խորխորատ (Մարս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսի հյուսիսային բևեռային գլխարկը, վաղ հյուսիսային ամառվա ժամանակ։ Մուգ մեծ հետքը գլխարկի համարյա կենտրոնում, դա Հյուսիսային խորխորատն է

Հյուսիսային խորխորատ (լատին․՝ Chasma Boreale[1][2]), երկար և լայն կիրճ Մարս մոլորակի Հյուսիսային բևեռային գլխարկում, տեղակայված 83° հյուսիսային լայնության և 47,1° արևմտյան երկայնության կոորդինատներով։ Կիրճը, ունենալով մոտ 560 կմ երկարություն, հանդիսանում է Մարսի հյուսիսային բևեռի մոտ գտնվող ամենահետաքրքիր, տեսանելի և առեղծվածային մասերից մեկը։

Հյուսիսային խորխորատի մանրամասն լուսանկարներ հնարավոր եղավ ստանալ ՆԱՍԱ«Մարիներ-9» և «Մարս Ռեքոնաիսանս Օրբիթեր» ԱՄԿ-ների միջոցով։ Գիտնականներին միանգամից հետաքրքրեց այս հսկայական ճեղքվածքի առաջացումը։ Նախնական վարկածների համաձայն, ճեղքը հանդիսանում է հրաբխային գործունեություն, որը հալեցրել է սառույցի շերտը[3], քամու էրոզիայի կամ ինչ-որ աղետային երևույթի հետևանք, որը տեղի է ունեցել 5 - 10 միլիոն տարի առաջ։ Սակայն Տեխասի համալսարանի Գեոֆիզիկայի ինստիտուտից դոկտոր Ջեք Հոլտը, ով հետազոտում էր Մարսի բևեռային գլխարկը SHARAD (Shallow Subsurface Radar) ռադարի միջոցով, համադրելով ստացված տվյալները Մարս Ռեքոնաիսանս Օրբիթեր ԱՄԿ-ից ստացված տվյալների հետ, հանգեց եզրակացության, որ ճեղքը ունի ավելի հին և բարդ ծագում՝

Մարս Ռեքոնաիսանս Օրբիթերի տվյալները ցույց են տալիս, որ ճեղքվածքը առաջացել է շատ ավելի հին սառցե շերտերում, մի քանի միլիարդ տարի առաջ։ Հինավուրց սառցավահանի ձևի պատճառով կիրճը դառնում էր ավելի ու ավելի խորը, իր շուրջը սառույցի շերտերի ավելացմանը համընթաց։ Բևեռային գլխարկի վրա փչող քամիները, հավանաբար խոչընդոտում են, որպեսզի կիրճում սառույց գոյանա, թույլ չտալով նրան լցվել։

Քամու մշտական ուղղությունը որոշվում է տեղանքի ռելիեֆով։ Խորխորատի տարածքում փչող քամիները զուգորդվում են հզոր փոշու փոթորիկներով, որոնք ծածկում են սառույցը փոշով, որն էլ իր հերթին նպաստում է սառույցների հետագա հալմանը[5]։

Գիտնականները կարծում են, որ Հյուսիսային խորխորատի զառիվեր պատերը ունեն հինավուրց սառույցե շերտերի երևակումներ։ Նրանց հետագա հետազոտությունը կարող է լույս սփռել Մարսի կլիմայի պատմության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բուրբա Գ. Ա. (1981). Մարսի ռելիեֆի մասերի անվանումները. Մոսկվա: Նաուկա. էջ 85. էջ` 62
  2. Մարսի 1:20 000 000 մասշտաբի քարտեզ ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
  3. «Հանրամատչելի մեխանիկա, Մարսի գլխարկի տակ. Հյուսիսի գաղտնիքները Արխիվացված 2010-07-06 Wayback Machine
  4. Dauna Coulter, Տարօրինակ Մարսյան պարուրագծերը, Սայենս@ՆԱՍԱ
  5. «Մարսի բևեռային շրջանները». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]