Ացիդալիա հարթավայր (Մարս)
Ացիդալիա հարթավայր (լատ.՝ Acidalia Planitia) (ավելի վաղ՝ Ացիդալիա ծով[1]), հարթավայր Մարսի վրա, տեղակայված է Թարսիս հրաբխային շրջանի և Արաբիայի միջև, Մարիներների հովիտներից հյուսիս, կենտրոնը գտնվում է 46°42′ հս․. լ. 338°00′ ավ. ե. / 46,7° с. ш. 338,0° в. д.G կետում։ Հարթավայրի վրա է գտնվում հայտնի Կիդոնիա շրջանը։
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթավայրը իր անվանումը ստացել է Ջովանի Սկիապարելլիի քարտեզի համապատասխան ալբեդոյի մասնիկից, իր հերթին այս մասնիկը անվանվել էր Ացիդալիյան (Ակիդալիյան) աղբյուրից, որում լողանում էր Վեներան[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթավայրը ունի −4 - −5 կմ[2] խորություն, համեմատած Մարսի միջին բարձրության հետ։
Երկրաբանական առանձնահատկությունները կրում են հրաբխային գործունեության հետքեր։ Համարվում է, որ շրջանի հողի հիմքն է կազմում սև ավազը, որը առաջացել է մուգ բազալտների էրոզիայի հետևանքով։ Առավելապես հարթավայրում նկատվում են խառնարաններ շրջապատված պատվարով, մակերևույթի տակ գտնվում է սառույց[3]։
Հեռավոր երկրաբանական անցյալում Ացիդալիա հարթավայր էին հոսում ջրերը մոտակա հիմնական ջրհորդաններից, այնպիսիք, ինչպիսին է Արես հարթավայրը[3]։
Հարթավայրի վրա գտնվող օբյեկտները[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հարթավայրի նկատմամբ հետաքրքրությունը կապված է այստեղ գտնվող անհետացած մարսյան քաղաքակրթությունների «արտեֆակտների» հետ, որոնցից ամենահայտնիներն են՝ «դեմքը», «սֆինքսը» և «բուրգերը», ուոնք գտնվում են Կիդոնիայում։ Բացի այդ կան նաև մակերևույթի այլ մանրամասներ, որոն հետաքրքրում են մարսյան կյանքի որոնողներին, օրինակ՝ «խողովակները»[4], որոնք տեսանելի են այս Archived 2009-01-11 at the Wayback Machine. լուսանկարի աջ կենտրոնական մասում, լուսանկարը կատարված է Մարս Գլոբալ Սրվեյեր սարքից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ացիդալիա հարթավայր // Astrolab.ru (ռուս.)
- ↑ 2,0 2,1 Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա Մարսի ռելիեֆի նոր քարտեզը // Երկիրը և Տիեզերքը։ 2005. № 2.
- ↑ 3,0 3,1 The Facts on File Dictionary of Astronomy. 5th edition. P. 3. ISBN 0-8160-5998-5.
- ↑ Eric C. Lausch. Is this an artificial construct on Mars? // Viewzone.com.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ացիդալիա հարթավայր (Մարս) Վիքիպահեստում |
---|