Ասկրիաուս լեռ

Ասկրիաուս լեռ
լատ.՝ Ascraeus Mons
Ascraeus Caldera Wall PIA05977.jpg
Լուսանկարը՝ ՆԱՍԱ/ՌՇԼ/Մալինի տիեզերական գիտությունների համակարգեր
Տեսակհրաբուխ
ՎայրԹարսիս
Աշխարհագրական
տեղադրություն
Մարս մոլորակ
Բարձրությունը ծովի մակարդակից18 000
Երկարություն456 կմ[1]
Երկնային մարմինՄարս
##Ասկրիաուս լեռ (Մարս)
RedMountain.svg

Ասկրիաուս լեռ (լատ.՝ Ascraeus Mons)[2][3][4], հանգած հրաբուխ Մարսի վրա, որը տեղակայված է Թարսիս նահանգում, Մարսի հասարակածի հարևանությամբ։ Այս շրջանի հրաբուխներից ամենահյուսիսայինն է։ Նրանից հարավ են գտնվում Սիրամարգի լեռ, իսկ ավելի հարավ Արսիա լեռ հրաբուխները։ Դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված է Արեգակնային համակարգի ամենամեծ լեռը՝ Օլիմպոս հանգած հրաբուխը։

Ասկրիաուս լեռը համարվում է Մարսի ամենաբարձր հրաբուխներից մեկը։ Նրա բարձրությունն է 18 կմ Մարսի միջին բարձրության հանդեպ[5], մթնոլորտային ճնշումը այս լեռան գագաթին կազմում է 0.8 մԲար (80 Պա)[6]։ Հրաբուխը ունի 460 կմ տրամագիծ[5], այն ձևավորվել է համեմատաբար նոր հեղուկ լավայի ժայթքման հետևանքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]