Ալբոր գմբեթ
Արտաքին տեսք
| Ալբոր գմբեթ | |
|---|---|
| լատիներեն՝ Albor Tholus | |
Ալբորի գմբեթ․ ուղեծրակայանների կատարած լուսանկարների հիման վրա կառուցած մոզային պատկեր | |
| Տեսակ | գմբեթ և Վահանային հրաբուխ |
| Երկիր | Մարս |
| Տեղադրություն | |
| Բարձրություն (ԲԾՄ) | 4500 մ |
| Հարաբերական բարձրություն | 4,5 կմ[1] մ |
| Երկնային մարմին | Մարս |
Ալբոր գմբեթ (լատիներեն՝ Albor Tholus), հանգած հրաբուխ Էլիզիում սարահարթում Մարսի վրա։ Գտնվում է 18°48′N 150°24′E / 18.8°N 150.4°E կոորդինատներում, ավելի հարավ քան Էլիզիում լեռը և Հեկատա գմբեթը։
Հրաբուխի բարձրությունը հասնում է 4,5 կմ-ի, իսկ ստորոտի տրամագիծը կազմում է 160 կմ։ Նրա կալդերայի տրամագիծը կազմում է 30 կմ, իսկ խորությունը 3 կմ։ Այսպիսով, այն կարող է իր մեջ ամբողջությամբ տեղավորել երկրային Էթնա հրաբուխը[2]։
Համեմատելով երկրային հրաբուխների հետ Ալբոր հրաբուխի կալդերան չափազանց խորն է, ամենախորը տեղում համարյա հասնում է հրաբուխի ստորոտին[2]։
Համաձայն «Մարս էքսպրես» սարքի տվյալների վերլուծության, Էլիզիում սարահարթի հրաբուխները ակտիվ են եղել չափազանց երկար ժամանակի ընթացքում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբոր գմբեթը տեսանելի THEMIS գործիքով։ Ձգված ձևավորումները, իրենցից ներկայացնում են փլուզումներ և լավային հոսքերի դատարկված անցումներ։
