Արսիա լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արսիա լեռ
լատիներեն՝ Arsia Mons
Olympus Mons.jpg
Տեսակ Վահանային հրաբուխ և mons
Վայր Phoenicis Lacus quadrangle
Աշխարհագրական
տեղադրություն
Tharsis Montes
Բարձրություն (ԲԾՄ) 17 761 մետր
Վերջին ժայթքում 1000
Երկնային մարմին Մարս
Անվանված է Silva Arsia
##Արսիա լեռ (Մարս)
RedMountain.svg
Կոորդինատներ: 8°15′36.000000099999″ հվ. լ. 239°54′36.000000099988″ ավ. ե. / 8.26000000002777668° հս․. լ. 239.91000000002776460° ավ. ե. / 8.26000000002777668; 239.91000000002776460{{#coordinates:}}: invalid longitude[1]

Արսիա լեռ (լատիներեն՝ Arsia Mons)[2] [3][4], հանգած վահանաձև հրաբուխ Մարս մոլորակի վրա, տեղակայված է Թարսիս նահանգում։ Այս շրջանի երեք հրաբուխներից ամենահարավայինը։ Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը, Օլիմպոսը, գտնվում է Արսիայից հյուսիս-արևմուտք։ Հրաբուխը նավանել են առասպելական հռոմեական անտառի, Արսիա Սիլվայի անունով։

Արսիայի տրամագիծը կազմում է մոտ 435 կմ, բարձրությունը՝ համարյա 19 կմ (Օլիմպոս հրաբուխը ընդամենը 2 կմ-ով է ավելի բարձր), ինչը ավելին քան 9 կմ-ով բարձր է նրան շրջապատող սարահարթից[5]։ Հրաբուխի կալդերան ունի համարյա 110 կմ լայնություն[6]։ Մթնոլորտային ճնշումը գագաթի մոտ ցածր է քան 107 պասկալ[7]։ Օլիմպոսից հետո, սա մոլորակի երկրորդ հրաբուծն է բարձրությամբ։

Ամեն տարի, հարավային մարսյան ձմեռվա սկզբում Արսիայի վրա դիտարկվում է հետաքրքիր եղանակային երևույթ։ Այդ ժամանակ Արեգակի ճառագայթները հաքացնում են լեռան ստորոտները, օդը բարձրանում է, տանելով իր հետ փոքր քանակով փոշի։ Արդյունքում, բարձրացող օդը իջնում է հրաբուխի կալդերա, և մանր նստվածքները, որոնք քշվել էին լեռան ստորոտներից, ձևավորում են պտտվող փոշու ամպ, բավականին խիտ, որպեսզի հնարավոր լինի այն դիտարկել ուղեծրից։ Ամեն տարի այդ երևույթը դիտարկվում է միայն բավականին կարճ ժամանակի ընթացքում։ Արսիայի վրա փոշու ամպը կարող է բարձրանալ մինչև 15-30 կմ[8]։

Արսիայի կալդերան ձևավորվել է այն բանից հետո, երբ լեռը մագմայի ժայթքումից հետո կոլապս է ապրել։ Հրաբուխի ստորոտներին կան այլ երկրաբանական ձևավորումներ[9]։

Հնարավոր քարանձավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Արսիա լեռան ստորոտների վրա արբանյակային լուսանկարների միջոցով հայտնաբերվեցին յոթ հնարավոր քարանձավների մուտքեր[10][11]։ Նրանք ստացել են հետևյալ ոչ պաշտոնական անվանումները՝ Դենա, Քլոե, Վենդի, Էննի, Էբբի, Նիկկի և Ջին։ Նրանք հիշեցնում են «դիտահորեր», որոնք առաջացել են քարանձավների առաստաղների քանդվելու արդյունքում։

THEMIS: Մարսյան քարանձավների մուտքերի լուսանկարները
Արսիայի խճանկարային պատկերը

Այս շրջանաձև օբյկտների ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանների տարբերությունը ընդամենը շրջապատող միջավայրում ջերմաստիճանի տարբերության ընդամենը երրորդ մասն է կազմում։ Չնայած այն բանին, որ այս տարբերությունը ավելի մեծ է քան Երկրի քարանձավների համար, սա միայն ապացուցում է խորը ճեղքերի առկայությունը։ Այնուամենայնիվ, չափազանց բարձր լինելու պատճառով այս օբյեկտները դժվար թե լինեն ապաստարաններ մարսյան կյանքի ձևերի համար[12]։

Օբյեկտներից մեկի ավելի նոր լուսանկարի վրա երևում է, թե ինչպես է Արևը լուսավորում կողքի պատը, որը ենթադրում է միայն ուղղահայաց փոսի առկայությունը, այլ ոչ թե մուտք ավելի մեծ ստորերկրյա տարածք[13]։ Այնուամենայնիվ, օբյեկտի մթությունը խոսում է այն մասին, որ նրա խորությունը պետք է լինի ոչ պակաս քան 78 մետր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gazetteer of Planetary Nomenclature International Astronomical Union.
  2. Գ. Ա. Բուրբա (1981)։ Մարսի ռելիեֆի մասերի անվանումները։ Մոսկվա: Նաուկա։ էջ 85 
  3. 1:20 000 000 մասշտաբի Մարսի քարտեզ, ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
  4. Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա «Մարսի ռելիեֆի նոր քարտեզը»
  5. Արսիա հրաբուխի լուսանկարը ՆԱՍԱ/ՌՇԼ-ի կայքում
  6. Արսիա հրաբուխի կալդերայի լուսանկարը ՆԱՍԱ/ՌՇԼ-ի կայքում
  7. Մարսի եղանակի դիտարկումներ ՆԱՍԱ-ի MGS տվյալները 9.2° Հվ. լայն; 238.2° արլ. երկ., 17757 մ, 1.07 մբար
  8. Փոշու ամպի լուսանկարը Արսիա լեռան վրա ՆԱՍԱ/ՌՇԼ-ի կայքում
  9. Արսիա լեռան ստորոտների լուսանկար ՆԱՍԱ/ՌՇԼ-ի կայքում
  10. Themis-ը գտել է հնարավոր քարանձավների մուտքեր Մարսի վրա. Գ. Ե. Քուշինգ, Տ. Ն. Տիտուս, Ջ. Ջ. Ուեյնա, Պ. Ռ. Քրիստենսեն։ Լուսնի և մոլորակային գիտություններ XXXVIII (2007)
  11. Լակդավալա Էմիլի (2007-05-23)։ «Պատուհաններ դեպի անդունդ. քարանձավներ Մարսի վրա»։ Մոլորակային մության վեբօրագիր։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-20-ին։ Վերցված է 2007 թ. մայիսի 26 
  12. «ՆԱՍԱ-ի ուղեծրակայանը գտել է քարանձավներ Մարսի վրա»։ Ռեակտիվ շարժման լաբորատորիա։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-20-ին։ Վերցված է 2007 թ. սեպտեմբերի 22–ին 
  13. Շիգա Դևիդ (2007-08-30)։ «Տարօրինակ մարսյան օբյեկտը 'անհատակ' քարանձավ չի»։ NewScientist.com նորությունների ծառայություն 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]