Էլիզիում սարահարթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էլիզիում սարահարթ (լատին․՝ Elysium Planitia), մեծությամբ երկրորդ հրաբուխներից կազմված շրջանը Մարսի վրա, Թարսիս նահանգից (լատին․՝ Tharsis Montes) հետո։ Շրջանի կենտրոնը գտնվում է 2,0° հս. լայն. և 155,0° արև. երկ. կոորդինատներում։ Այս շրջանում (հյուսիսից հարավ) տեղակայված են Հեկատա գմբեթ, Էլիզիում լեռներ և Ալբոր գմբեթ հրաբուխները։ Եվս մի խոշոր հրաբուխ՝ Ապոլինարիս լեռը (լատին․՝ Apollinaris Mons) գտնվում է մյուսներից հարավ։ Բացի մեծ հրաբուխներից այս սարահարթում են գտնվում նաև մի քանի տարածքներ երկար իջվածքներով, որոնք անվանվում են ֆոսաներ։ Դրանցից են՝ Ցերբերուս ֆոսան (լատին․՝ Cerberus Fossae), Էլիզիում ֆոսան (լատին․՝ Elysium Fossae) և Հեֆաեստուս ֆոսան (լատին․՝ Hephaestus Fossae)։
Ձևավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզիումը ունի հրաբխային ծագում։ Մոտ 1 միլիարդ տարի առաջ Մարսը ապրում էր բավականին բուռն երկրաբանական կյանք, մոլորակի առանձին հատվածներում տեղի էր ունենում ակտիվ հրաբխային գործունեություն։ Դա հանգեցրեց առավել խոշոր հրաբխային շրջանների առաջացմանը՝ Էլիզիում և Թարսիս։ Այսօր, այս երկու շրջանները ունեն հսկայական «փչվածքների» տեսք, 5 և 10 կմ բարձրությամբ։
Էլիզիում սարահարթի հրաբուխները
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Էլիզիում լեռը (լատին․՝ Elysium Mons).
Էլիզիում սարահարթի իջվածքները (ֆոսերը)
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ալբոր գմբեթից արևելք ընկած իջվածքները, Մարս Ռեքոնաիսանս Օրբիթեր սարքից լուսանկարված։
-
Էլիզիում սարահարթի իջվածքների մի մասը։ Երկնագույն գույնը ցույց է տալիս հնարավոր սեզոնային սառցակալման տարածքները։