Հեկատա գմբեթ
Հեկատա գմբեթ (իսպ.՝ Hecates Tholus), հրաբուխ Մարսի վրա, որը հայտնաբերվել է Եվրոպական տիեզերական գործակալության Մարս էքսպրես սարքի միջոցով։ Հետազոտությունների արդյունքներով պարզ է դարձել, որ ժայթքումը տեղի է ունեցել մոտ 350 միլիոն տարի առաջ։ Ժայթքումը ստեղծել է 10 կմ տրամագծով կալդերա։ Ենթադրություն է առաջ քաշվել, որ ավելի ուշ, կալդերան և հարակից իջվածքները մասնակիորեն ծածկվել են սառցե նստվածքներ։ Դատելով խառնարանից, դա տեղի է ունեցել ոչ շատ վաղ (20 - 5 միլիոն տարի առաջ)։ Այնուամենայնիվ, կլիմատիկ մոդելավորումը ցույց է տալիս, որ Հեկատա գմբեթում սառույցները այսօր անկայուն են։ Հաջողվել է պարզել, որ սառույցների տարիքը համապատասխանում է այն ժամանակահատվածին, երբ մեծացել է Մարսի պտույտի առանցքի թեքումը[1]։

Հրաբուխը գտնվում է 32°06′ հս․. լ. 150°12′ ավ. ե. / 32,1° с. ш. 150,2° в. д. կոորդինատներով Էլիզիում սարահարթի (լատ.՝ Elysium Planitia) վրա, և տրամագծում ունի 183,0 կմ չափեր։ Այն ամենահյուսիսային հրաբուխն է Էլիզիումում, ավելի հարավ են տեղաբաշխված Էլիզիում լեռը (լատ.՝ Elysium Mons) և Ալբոր գմբեթը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հյուբեր Էրնստ, Վան Գասսելտ Ս., Իվանով Բ., Վերներ Ս., Հեդ Յ. Վ., Նյուկում Գ., Ջաուման Ռ., Գրիլի Ռ., Միտչել Կ. Լ. (17 մարտ 2005)։ «Հեկատա գմբեթում հայտնաբերված կալդերան և երիտասարդ սառցային ակտիվությունը»։ Նեյչր 434 (7031): 356–361։ Bibcode:2005Natur.434..356H։ PMID 15772654։ doi:10.1038/nature03423
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Google Mars՝ քարտեզը կենտրոնացված է Հեկատայի գմբեթի վրա
- Մարսյան լեռների ցանկ (անգլերեն)
- Մարս էքսպրեսից տեսանելի Հեկատա գմբեթի եռաչափ տեսքը