Մարսի իոնոսֆերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարսի իոնոսֆերան (կամ ջերմոսֆերան), Մարսի մթնոլորտի վերին մասը, որը ուժեղ իոնացվում է արեգակնային կարճալիքային ճառագայթման հետևանքով։

Մինչ այժմ հայտնի բոլոր մոլորակներից Մարսը ամենանմանն է Երկրին, սակայն որոշ բաներով այն չափազանց տարբերվում է։ Մասնավորապես, այս երկու մոլորակները ունեն իրարից բոլորովին տարբեր իոնոսֆերաներ։ Մարսյան իոնոսֆերան տարածվում է 110 - 130 կմ բարձրության վրա մոլորակի մակերևույթից։ Այս տարածքում արեգակնային քամու բարձր էներգիայով հարուստ մասնիկները ընդհարվում են նոստ գազի մասնիկների հետ, դուրս մղելով էլեկտրոնները իրենց ատոմային ուղեծրերից, արդյունքում առաջանում է ազատ էլեկտրոններով հագեցած շերտ։ Մարս էքսպրես առաքելության առավել ուշագրավ հայտնագործություններից մեկն էր ակտիվ իոնոսֆերայի հայտնաբերումը մոլորակի ոչ միայն ցերեկային այլ նաև գիշերային կողմում, որը արևային մասնիկները ոչ մի կերպ չեն կարող ռմբակոծել։

Եվրոպական կայանից ստացված տվյալներով գիտնականները կարողացան կազմել մոլորակի գիշերային կողմում էլեկտրոնների բաշխման մանրամասն քարտեզ։ Քարտեզի վրա պարզ երևում են շրջանները կտրուկ բարձրացող էլեկտրոնների պարունակությամբ, ընդ որում հայտնաբերվել է որոշակի կապ այս շրջանների բաշխման և մոլորակի մագնիսական դաշտի միջև։ Բարձր էլեկտրոնների խտությամբ շրջանները կապված են ուժեղ մագնիսացված շրջանների հետ, որտեղ մագնիսական դաշտի գծերը դասավորված են մոլորակի մակերևույթին ուղղահայաց։ Այսպիսի շրջանները տեղակայված են, մասնավորապես, Մարսի հասարակածից հարավ։ Երկրի վրա նման բան դիտարկվում է միայն երկու մագնիսական բևեռների շրջանում։ Մարսի մագնիսական դաշտի այսպիսի անսովոր դասավորվածության պատճառները մինչ այժմ մնում են անհայտ։

Աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]