Jump to content

Կիդոնիա (Մարս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դեմքը»՝ լուսանկարը կատարվել է Վիկինգ-1 կայանից 1976 թվականին

Կոորդինատները՝ 37° 0′ N, 12° 48′ W
Կիդոնիա, շրջան Մարսի հյուսիսային կիսագնդում, որտեղ կան մի շարք «սեղանաձև սարեր» (բլուրներ հարթ գագաթներով և զառիվեր ստորոտներով)։ Անվանվել է Հին Հունական Կիդոնիա պոլիսի պատվին, որը տեղակայված էր Կիպրոսի հյուսիսարևմտյան ափեզրին։ Գրականության որոշ աղբյուրներում, որոնք հիմնականում թարգմանված են անգլերենից, անվանվում է նաև Սիդոնիա։

Մարսի վրայի դեմքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիդոնիայում է գտնվում այսպես կոչված «Մարսյան սֆինքսը», գոյացություն Մարսի մակերևույթի վրա, քամհարված բլուր է, որը «Վիկինգ-1» կայանից ստացված առաջին լուսանկարներում շատ նման էր երևում հսկայական մարդու դեմքի քանդակի։ Հաճախ նաև նշվում էին «բուրգերը», որոնք տեղակայված են «սֆինքսից» ոչ հեռու։ Այս լուսանկարները հանգեցրին հսկայական քանակի խոսակցությունների և ֆանտաստիկ ու կեղծ-գիտական քննարկումների։

Ավելի ուշ, ավելի մեծ մանրամասնությամբ լուսանկարման արդյունքում, որը կատարեց «Մարս Գլոբալ Սրվեյեր» կայանը, պարզվեց, որ այս մարդանմանությունը պարզապես պատրանք էր, որը ծագել էր լույսի և ստվերի խաղի պատճառով, ինչպես նաև պայմանավորված էր օպտիկական սարքերի ցածր մանրամասնությամբ։ Իսկ «բուրգերը» հանդիսանում են հասարակ ժայռեր։

Կիդոնիան մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարսի վրայի դեմքի» թեման և հնարավոր ուղերձները արտաերկրային քաղաքակրթություններից օգտագործվում է գիտական ֆանտաստիկայում, օրինակ՝ «Առաքելությունը դեպի Մարս» (2000) ֆիլմում, Գաղտնի փաստաթղթեր հեռուստասերիալում; Ֆուտուրամա և Զիմ հրոսակը մուլտսերիալներում, Zak McKracken and the Alien Mindbenders (1988), X-COM: UFO Defense (1993), Doom 3 (2004) խաղերում։

«Դեմքի» լուսանկարը, կատարված 2001 թվականին «Մարս Գլոբալ Սրվեյեր» կայանից։
Կիդոնիայի շրջանը։ «Մարսի վրայի դեմքը» (աջից վերևում) և «բուրգերը»:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]