Գեյլ (խառնարան)


Գեյլ խառնարան (անգլ.՝ Gale crater), հարվածային խառնարան Մարսի վրա, անվանվել է սիրող-աստղագետ Ուոլտեր Գեյլի պատվին, ով դիտարկել է Մարսը XIX դարի վերջում և նկարագրել է ջրանցքների առկայությունը կարմիր մոլորակի վրա։
Խառնարանի տրամագիծն է մոտ 154 կմ[1], այն ունի 5.4°S 137,8°E կոորդինատներ։ Գեյլ խառնարանի երկրաբանական տարիքը կազմում է մոտավորապես 3,5 - 3,8 միլիարդ տարի։
Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեյլ խառնարանի անսովոր առանձնահատկությունն է կենտրոնական պիկի շուրջ հսկայական լիրաթմբի առկայությունը։ Այն կազմված է շերտավոր նյութից, 5,5 կմ բարձրությամբ խառնարանի հյուսիսային հատակի նկատմամբ և 4,5 կմ հարավայինի նկատմամբ, այն մի փոքր ավելի բարձր է խառնարանի հարավային եզրից, որը հնարավոր է որ ձևավորվել է մոտ 2 միլիարդ տարի առաջ։ Այս բարձունքի ծագումը անհայտ է, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ դա երբեմնի խառնարանը լցնող նստվածքային ապարների էրոզիայի ենթարկման արդյունքներն են, հնարավոր է որ ի սկզբանե այս խառնարանը զբաղեցված էր լճով։ Այնուամենայնիվ, այս հարցի շուրջ դեռևս քննարկումներ են ընթանում։
Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի օգոստոսի 6-ին խառնարանի շրջան հաջողությամբ վայրէջք է կատարել ՆԱՍԱ-ի Քուրիոզիթի (Մարս Սայնս Լաբորաթորի) մարսագնացը։ Սարքից տվյալներ ստացվել են 9:31 Երևանի ժամանակով։ Արդեն հինգ րոպե անց ստացվեցին առաջին սև-սպիտակ լուսանկարները, որոնցից մեկի վրա երևում է մարսագնացի ստվերը Մարսի մակերևույթին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՆԱՍԱ-ի հաջորդ մարսագնացը վայրէջք կկատարի Գեյլ խառնարանում»։ ՆԱՍԱ։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-11-ին։ Վերցված է 2012-12-13(անգլ.)