Վիկտորիա (խառնարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիկտորիա
Վիկտորիա
Victoria crater from HiRise.jpg
ՏեսակԽառնարան Մարսի վրա
Տրամագիծ0,88 կիլոմետր[1]
Հայտնաբերում2006
Անվանված էՎիկտորիա[2]

Կոորդինատները՝ 2.° 5′ S, 5° 50′ W

Վիկտորիա խառնարանը

Վիկտորիա խառնարան (անգլ.՝ Victoria), հարվածային խառնարան Մարսի մակերևույթին Միջօրեականի սարահարթի շրջանում։ Ունի 750 մետր տրամագիծ և մոտ 70 մետր խորություն։

Խառնարանի հետազոտությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սեպտեմբերի 26-ին Opportunity մարսագնացը հասավ Վիկտորիա խառնարանի մոտ։ Մարսագնացը շարժվում էր դեպի Վիկտորիան, ճանապարհին հետազոտելով այլ, շատ ավելի փոքր խառնարաններ։ Հեռավորությունը մինչև խառնարան վայրէջքի վայրից կազմում էր մոտ 7 կիլոմետր։
2007 թվականի սեպտեմբերի 11-ին մարսագնացը հասավ այսպես կոչված «Բադի ծովախորշին» («Duck Bay»)։
2007 թվականի սեպտեմբերի 13-ին «Opportunity» հետազոտեց Վերդե հրվանդանը՝ ժայռ Վիկտորիա խառնարանի եզրին։
2008 թվականի օգոստոսի 24 - 28 ընկած ժամանակահատվածում մարսագնացը լքեց խառնարանը։ Մարսագնացը շարժվում էր այդքան դանդաղ, քանի-որ նրա արեգակնային մարտկոցների վրա փոշի էր նստել և դրանք չէին կարողանում ապահովել բավարար քանակի շարժիչների սնուցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gazetteer of Planetary NomenclatureIAU.
  2. https://web.archive.org/web/20160617075616/http://basementgeographer.com/victoria-crater-magellan-on-mars/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]