Սիրամարգի լեռ
Սիրամարգի լեռ (լատ.՝ Pavonis Mons)[1] [2][3], հանգած հրաբուխ Մարս մոլորակի վրա, տեղակայված է Թարսիս նահանգում, Մարսի հասարակածի մոտ, 1,48 ° հս. լայն. և 247.04 ° արևելյան երկայն. կոորդինատներում։ Սիրամարգի լեռը ամենափոքրն է Թարսիսի հրաբուխներից, նրա տրամագիծը կազմում է 375 կմ, իսկ բարձրությունը 14 կմ։ Որպես վահանաձև հրաբուխ, Սիրամարգի լեռը ունի չափազանց փոքր բարձրություն, նրա ստորոտների թեքությունը միջինում կազմում է ընդամենը 4°[4]: Լեռան գագաթը ունի շրջանաձև կալդերա, որի տրամագիծն է 47 կմ և խորությունը համարյա 5 կմ[5]։ Ավելի մեծ ու ծանծաղ իջվածք կա անմիջապես կալդերայից հյուսիս-արևելք։ Այն ունի մոտ 90 կմ տրամագիծ և ավելի բարդ կառուցվածք քան կալդերան[6]։
Նրանից հյուսիս գտնվում է Ասկրիաուս լեռը, իսկ հարավ՝ Արսիա լեռը։ Արեգակնային համակարգում ամենամեծ Օլիմպոս հրաբուխը, գտնվում է նրանից հյուսիս-արևմուտք։
Սիրամարգի լեռան գագաթի մոտ մթնոլորտային ճնշումը կազմում է մոտ 130 Պա (1,3 մԲար)[7] ՆԱՍԱ-ի տվյալները 0.7 ° հս. լայն. և 245.9 ° արևելյան երկայն., 13368 մետրի վրա։ Համեմատության համար, Երկրի վրա գտնվող ամենաբարձր լեռը, Էվերեստը ունի 8,848 կմ բարձրություն ծովի մակարդակից։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գ. Ա. Բուրբա (1981)։ Մարսի ռելիեֆի մասերի անվանումները։ Մոսկվա: Նաուկա։ էջ 85
- ↑ 1:20 000 000 մասշտաբի Մարսի քարտեզ, ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
- ↑ Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա «Մարսի ռելիեֆի նոր քարտեզը»
- ↑ Պլեսցիա Ջ. Բ. (2004)։ «Մարսի հրաբուխների մորֆոմետրիկ առանձնահատկությունները»։ Երկրաիզիկական հետազոտությունների ամսագիր 109: E03003։ Bibcode:2004JGRE..10903003P։ doi:10.1029/2002JE002031 Աղյուսակ 1
- ↑ Կարր Մայքլ Հ. (2006)։ Մարսի մակերևույթը։ Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն։ էջ 49։ ISBN 978-0-521-87201-0
- ↑ Փ. Ջ. Մուգինիս-Մարկ, Ա. Ջ. Լ. Հարրիս, Ս. Կ. Ռոուլանդ (2007). Մարսի Թարսիս շրջանի կալդերաների Երկրային նմանակները; Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, Քեմբրիջ, ՄԹ, p. 76.
- ↑ «Մարսի եղանակի դիտարկումներ»։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարսի վրա հրաբուխների մասին Archived 2004-06-03 at the Wayback Machine. (անգլ.)
- Հանրամատչելի հոդված մոլորակների հրաբխային գործունեության մասին Archived 2008-02-27 at the Wayback Machine.