Մարսի հիդրոսֆերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսի բևեռային գլխարկ

Մարսի հիդրոսֆերա, Մարս մոլորակի ջրային պաշարների ամբողջությունն է, որը բաղկացած է բևեռային գլխարկներում կենրոնացված սառույցից, մակերևույթի տակ գտնվող սառույցի շերտերից, բացի այդ, հնարավոր է, որ գոյություն ունեն լիթոսֆերայի վերին շերտերում գտնվող հեղուկ ջրի կամ աղերի լուծույթներով հագեցած ջրի ջրամբարներ։ Մարսի հիդրոսֆերան անվանում են նաև կրիոլիթոսֆերա, քանի որ Մարսի վրա գերակայող ցածր ջերմաստիճանի պատճառով ջրի պաշարները գտնվում են հիմնականում պինդ վիճակում։

Ջրի որոնումը Մարսի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ցուցանիշներով Մարսը չափազանց նման է Երկրին, ինչը ստիպում էր XIX դարի և XX դարասկզբի գիտնականներին ենթադրել, որ այնտեղ կա կյանք և կա հեղուկ ջուր։ Մոլորակի մասին տվյալների աճի հետ մեկտեղ մարդիկ հորինեցին Մարսի մթնոլորտի ուսումնասիրման նոր մեթոդներ։ Մթնոլորտի սպեկտրոսկոպիկ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այնտեղ ջրի պարունակությունը չնչին է։

Աստղագիտական դիտարկումներին և սպեկտրոսկոպիկ չափումներին փոխարինման եկան Մարսի ուղղակի հետազոտությունները տիեզերական սարքերով։ Սկզբում հետազոտողների ուշադրության կենտրոնում էին գտնվում Մարսի բևեռային գլխարկները, քանի որ ենթադրվում էր, որ նրանք ինչպես և Անտարկտիդան և Գրենլանդիան Երկրի վրա ծածկված են ջրի սառույցով։ Սակայն հետագայում պարզվեց, որ հիմնականում Մարսի բևեռային գլխարկները բաղկացած են ածխաթթու գազի սառույցից։ Ժամանակակից սարքավորումներով հետազոտությունների ընթացքում, միայն 2000 թվականին[1] հաստատվեց, որ բացի ածխաթթու գազից մարսյան բևեռային գլխարկների սառույցների զանգվածում կա նաև հսկայական քանակությամբ ջրային սառույց[2]։

Ջրի պաշարների ծավալը Մարսի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպիսին կարող էր լինել Մարսը եթե նրա վրա լիներ օվկիանոս

Ներկայումս արժանահավատորեն հաստատված ջրի ծավալները կենտրոնացված են Մարսի վրա այսպես կոչված կրիոլիթոսֆերայում՝ հավերժական սառցույթի մերձմակերևույթային շերտում, տասնյակ և հարյուրավոր մետր խորությամբ։ Կան ենթադրություններ, որ բևեռային գլխարկների տակ կան բավականին մեծ լճեր հեղուկ և աղի ջրով։ Ենթադրելով հավաքված գիտական տվյալներից, այս պահին գոյություն ունեցող ջրի պաշարները (սառույցի տեսքով) Մարսի ամբողջ կրիոլիթոսֆերայում, ենթադրաբար կազմում են 7,7×1022 գրամ (77 միլիոն կմ³)[3]:

Նույն ժամանակ, չորացման գործընթացը Մարսի վրա բերում է հավերժական սառցակալման շերտի ներքևի սահմանի կրճատմանը մի քանի հարյուր մետրով։ Եթե Մարսի կրիոլիթոսֆերայի ամբողջ ծավալից հանենք չոր և հալած ապարների ծավալը, ապա Մարսի վրա գտնվող հավերժական սառույցներում կենտրոնացած ջրի քանակները կարելի է գնահատել մոտ 5,4×1022 գրամ (54 միլիոն կմ³)։ Այս քանակը շատ անգամ գերազանցում է ջրի քանակը բևեռային գլխարկներում գտնվող քանակներին (~2×1021 գրամ), և ամենայն հավանականությամբ, իրենից ներկայացնում է ընդհանուր ջրի պաշարների հիմնական մասը, որը անջատվել է Մարսի ամբողջ երկրաբանական պատմության ընթացքում։ Մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր կրիոլիթոսֆերայում գտնվող ջրի հավասարաչափ բաշխման դեպքում Մարսի մակերևույթի վրա, կառաջանա հսկայական օվկիանոս, մի քանի հարյուր մետր ընդհանուր խորությամբ։ Կա նաև ենթադրություն, որ Մարսի կրիոլիթոսֆերայի տակ գոյություն ունի շերտ ստորերկրյա աղի ջրերով, որոնց քանակի մասին առայժմ հնարավոր չէ ինչ-որ բան ասել, ենթադրվում է, որ նրանք կարող են հսկայական լինել[3]։

Մարսի ջրային պաշարների գնահատման համար մեծ նշանակություն ունի վերջերս հայտնաբերած հսկայական ջրային սառույցի պաշարները Հարավային բևեռային գլխարկի տակ։ Ավելի վաղ համարում էին, որ Մարսի հարավային բևեռը հիմնականում ներկայացված է ածխաթթու գազի սառույցի պաշարներով, սակայն պարզվեց, որ նրա տակ ընկած սառույցի պաշարները այնքան մեծ են, որ դրանց հալելու դեպքում, թույլ կտան ծածկել ամբողջ Մարսի մակերևույթը 11 մետրանոց ջրի շերտով։ Ամերիկացի գիտնականների նախնական գնահատականով, Մարսի Հարավային բևեռում եղած ջրի պաշարները համեմատելի են Հյուսիսային բևեռային գլխարկում առկա ջրի պաշարների հետ, և սառույցների հաստությունը այստեղ հասնում է 3,7 կմ-ի։

Մարսի կլիմայի վրա ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսը ինչպես և Երկիրը ունի երկար զարգացման պատմություն, և այդ ժամանակաշրջաններից որոշները հետաքրքրում են գիտնականներին իրենց խիստ տարբերություններով այսօրվա Մարսի կլիմատիկ իրավիճակից։ Մասնավորապես, մարդկանց չափազանց հետաքրքրում է մոլորակի վրա հսկայական օվկիանոսների, խիտ մթնոլորտի և բարձր ջերմաստիճանների գոյություն ունենալու փաստը։ Մարսի վրա անցյալում ծովերի գոյություն ունենալու փաստը ապացուցվել է Spirit և Opportunity սարքերի միջոցով 2003 - 2004 թվականներին[4]։ Մարսի պատմության այս ժամանակահատվածների ուսումնասիրությունը թույլ կտա շատ նոր բաներ իմանալ ոչ միայն Մարսի, այլ նաև այլ մոլորակների և նրանց զարգացման մասին։ Մարսի երկրաբանական պատմության մեջ մեծ հետաքրքրություն են ներկայացնում երկու ժամանակաշրջան՝ Հեսպերիական և Ամազոնիական դարաշրջանները[5]։

Հեսպերիական դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսպերիական դարաշրջանում (3,5 - 2,5 միլիարդ տարի առաջ) Մարսը հասել էր իր էվոլյուցիայի գագաթնակետին և ուներ մշտական հիդրոսֆերա[6]։ Մոլորակի հյուսիսային հարթավայրը այդ ժամանակաշրջանում ծածկում էր աղի օվկիանոս մինչև 15-17 միլիոն կմ³ ծավալով և 0,7 - 1 կմ խորությամբ (համեմատության համար՝ Երկրի Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը ունի 18,07 միլիոն կմ³ ավալ)։ Առանձին ժամանակահատվածներում այս օվկիանոսը բաժանվում էր երկուսի։ Մի օվկիանոսը, շրջանաձև, զբաղեցնում էր Ուտոպիա հարվածային ծագման ավազանը, մյուսը՝ անկանոն ձևի, Մարսի Հյուսիսային բևեռի շրջանը։ Ցածր և չափավոր լայնություններում կային շատ լճեր և գետեր, Հարավային սարահարթում՝ սառցադաշտեր։ Մարսը ուներ չափազանց խիտ մթնոլորտ, նման նրան ինչ-որ այդ ժամանակ ուներ Երկիրը, մակերևույթի մոտ ջերմաստիճանը հասնում էր 50 °C և ճնշումը ավելին քան 1 մթն.: Շատ հնարավոր է, որ Հեսպերիական ժամանակաշրջանում Մարսի վրա գոյություն է ունեցել կենսոլորտ։ Ամերիկյան գիտնականների խմբի կողմից մարսյան ծագման երեք երկնաքարերում` АLН 84001, Նակլա և Շերգոտի, գտնվել են ձևավորումներ, որոնք նման են 4 միլիարդից մինչև 165 միլիոն տարի առաջվա միկրոօրգանիզմների քարացած մնացորդներին։

Ամազոնիական դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամազոնիական դարաշրջանում (մոտ 2,5 - 1 միլիարդ տարի առաջ) Մարսի կլիման սկսեց աղետալի ձևով փոխվել։ տեղի էին ունենում հզոր, սակայն ժամանակի հետ հանդարտվող, տեկտոնիկ և հրաբխային երևույթներ, որոնց արդյունքում առաջացան Արեգակնային համակարգում ամենախոշոր մարսյան հրաբուխները (Օլիմպոս, Արսիա և այլն), մի քանի անգամ լրջորեն փոփոխվել էին հիդրոսֆերայի և մթնոլորտի բնութագրերը, հայտնվում և անհետանում էր Հյուսիսային օվկիանոսը։ Աղետալի ջրհեղեղները, որոնք կապված էին կրիոսֆերայի հալման հետ, բերեցին հսկայական կիրճերի ձևավորմանը` Արեսի հարթավայր Մարսի հարավային բարձրավանդակներից հոսում էր ջրի հոսք, որը ավելի առատ էր քան Ամազոնը։ Միլիարդ տարի առաջ ակտիվ գործընթացները Մարսի լիտոսֆերայում, ջրոլորտում և մթնոլորտում դադարեցին, և այն ընդունեց ժամանակակից տեսքը։ Մարսի կլիմայի համընդհանուր աղետալի փոփոխությունների պատճառը համարում են ուղեծրի մեծ էքսցենտրիսիտետը և պտույտի առանցքի անկայունությունը, որոնք առաջացնում են մոլորակի վրա ընկնող արեգակնային էներգիայի հոսքի հսկայական, մինչև 45 %, տատանումներ, Մարսի ընդերքից եկող թույլ ջերմությունը, որի պատճառն է մոլորակի փոքր չափերը, և մթնոլորտի չափազանց նոսրությունը, պայմանավորված մթնոլորտից գազերի արտահոսքի բարձր մակարդակով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՆԱՍԱ-ն հայտարարում է Մարսի վրա ջրի գոյության ապացույցների մասին». Արխիվացված օրիգինալից 2002 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2002 թ․ օգոստոսի 8-ին.
  2. Բի-Բի-Սի։ Ջուր Մարսի վրա. վարկածներից դեպի ապացույցներ
  3. 3,0 3,1 Մարսի կրիոլիթոսֆերան և նրա կազմությունը
  4. Սի-Էն-Էն. ՆԱՍԱ. Մարսի վրա մի ժամանակ եղել է հեղուկ ջուր
  5. Մարսի մակերևույթի տարիքի սահմանում
  6. «Մարսի ջրի կորուստի դեպքը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]