Jump to content

Մարտի Ահտիսաարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտի Ահտիսաարի
ֆիններեն՝ Martti Ahtisaari
 
Կուսակցություն՝ Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝ Օուլուի համալսարան (1959), Kuopio Lyceum High School? (1952)[2] և Օուլուի լիցեյ (1956)
Գիտական աստիճան՝ գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և ուսուցիչ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր հունիսի 23, 1937(1937-06-23)[1][3][4][…]
Ծննդավայր Վիբորգ, Ֆինլանդիա[1][4]
Վախճանի օր հոկտեմբերի 16, 2023(2023-10-16)[5][6] (86 տարեկան)
Վախճանի վայր Հելսինկի, Ֆինլանդիա[7]
Թաղված Հիետանիեմի գերեզմանատուն[8]
Քաղաքացիություն  Ֆինլանդիա
Ի ծնե անուն ֆիններեն՝ Martti Oiva Kalevi Ahtisaari
Ամուսին Eeva Ahtisaari?[9][10]
Զավակներ Marko Ahtisaari?[2]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ[11] Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ[12] Honorary Officer of the Order of Australia[13]
Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա[14]
Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ[11] Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[15] Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ Փրկչի շքանշանի Մեծ խաչ[11]

Commander of the Congolese Order of Merit?

[11]
Հարավային խաչի շքանշանի Մեծ շղթա[11] «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ[11] Ֆալկոնի շքանշանի Մեծ խաչի ասպետ Մարիաննա հողի Խաչի շքանշանի շղթա[16] Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ[17] Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ[18] իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան[19] Bintang Jasa Utama[12] Star of the Republic of Indonesia, 3rd class[20] Հունգարիային մատուցած ծառայությունների շքանշանի Մեծ խաչ[11] Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով[21] Commander First Class of the Order of the White Rose of Finland[22] Commander of the Order of the White Rose of Finland[23] Ազատության խաչ շքանշանի Մեծ խաչ[24] Grand Cross of the Order of the Lion of Finland[25] Commander of the Order of the Lion of Finland[26]

Medal of Merit with clasp of the Association of the Warrant Officers’?

[27]

Cross of merit with clasp of Reservists' association?

[28]
Grand Cross of the Order of the Holy Lamb[29] Սերովբեների արքայական շքանշան[30] Սպիտակ Արծվի շքանշան[31] Վիտաուտաս Մեծի շքանշանի մեծ խաչ Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով[32] Թուրքիայի Հանրապետության շքանշան[33] Ացտեկյան արծվի շքանշանի շղթա[11] Grand Cross of the Order of Good Hope[34] Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն[35] Grand Cross of the Order of Merit[11] Grand Cross of the Order of the Liberator General San Martín[36] Մուբարակ Մեծի շքանշան[11] Թագավորության թագի շքանշան[11]
Խաղաղության Նոբելյան մրցանակ[37][38][1]

Manfred Wörner Medal?

Ֆելիքս Ուֆուե-Բուանիի խաղաղության մրցանակ

[39]

Գյոզերի մեդալ

[40]

Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ

«Դելտա» մրցանակ՝ համաշխարհային փոխըմբռնման համար

Peace Prize of Hesse?

Համաշխարհային տնտեսական մրացանկ

[41][42]

Ֆուլբրայթի մրցանակ

Երկաթե թագի շքանշան

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր

[43]

Zamenhof award?

Ալբանիայի ազգային դրոշի շքանշան[44] Մարտական ​​վաստակի շքանշան[12] և Gold Medal of Merit with clasp of the Reserve Officers Association[45]

Մարտի Ահտիսաարի (ֆիններեն՝ Martti Oiva Kalevi Ahtisaari, հունիսի 23, 1937(1937-06-23)[1][3][4][…], Վիբորգ, Ֆինլանդիա[1][4] - հոկտեմբերի 16, 2023(2023-10-16)[5][6], Հելսինկի, Ֆինլանդիա[7]), Ֆինլանդիայի նախագահ (1994-2000), ֆինն դիվանագետ, ՄԱԿ-ի աշխատակից։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2008)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտի Ահտիսաարի զինանշանը՝ որպես Սերաֆիմի շվեդական շքանշանի կրող

Ծնվել է Վիբորգում, նորվեգական ծագմամբ ֆինն սպայի ընտանիքում։ 1939-1940 թվականներին խորհրդա-ֆիննական պատերազմի ընթացքում նրա ընտանիքը տեղափոխվել է Կուոպիո, իսկ 1952 թվականին՝ Օուլու։ 1959 թվականին ավարտել է Օուլուի համալսարանի հեռակա մանկավարժական բաժինը։

Օուլուում միացել է YMCA-ին և 1960 թվականին մեկնել Կարաչի (Պակիստան)՝ այնտեղ գլխավորելով YMCA-ի ֆիզիկական դաստիարակության դպրոցը։ 1963 թվականին վերադարձել է Ֆինլանդիա՝ Հելսինկի, որտեղ ընդունվել է Պոլիտեխնիկում և աշխատել զարգացող երկրներին օգնություն ցուցաբերող կազմակերպություններում։

1965 թվականին դարձել է Ֆինլանդիայի ԱԳՆ աշխատակից։ 1973 թվականին նշանակվել է Տանզանիայում երկրի դեսպան (1973-1976), իսկ 1975-1976 թվականներին դեսպան է եղել նաև Զամբիայում, Սոմալիում և Մոզամբիկում։

1977-1981 թվականներին՝ Նամիբիայում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։

1978 թվականից Ահտիսաարին աշխատում է Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ զբաղեցնելով կազմակերպության պատասխանատու պաշտոններ։

1989 թվականի մարտին գլխավորել Է ՄԱԿ-ի առաքելությունը Նամիբիայում։ Երկրի անկախության կայացման գործում նրա ունեցած վաստակի համար արժանացել է Նամիբիայի պատվավոր քաղաքացու կոչման։

Ղեկավարել է ՄԱԿ-ի գործունեությունը Իրաքում 1991 թվականի պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ (Փոթորիկ անապատում)։

1992 թվականի սեպտեմբերից 1993 թվականի ապրիլը ղեկավարել է ՄԱԿ-ի աշխատանքային խումբը Բոսնիա և Հերցեգովինայում իրավիճակի կարգավորման գործով։

1993 թվականին անդամակցել է Ֆինլանդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, որը 1994 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել է նրա թեկնածությունը։

1994 թվականին դարձել է Ֆինլանդիայի առաջին նախագահը, որն ընտրվել է ուղղակի համաժողովրդական նախագահական ընտրությունների ընթացքում։ Նրա նախագահության ընթացքում Ֆինլանդիան անդամակցել է Եվրամիությանը (1995)։

1995 թվականի հուլիսի 23-ին Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիայի կողմից ստացել է Զամենգոֆի անվան մրցանակ՝ «խաղաղության և միջազգային փոխըմբռնման ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար»։

1999 թվականին ԵՄ-ն ներկայացրել է Հարավսլավիայի ղեկավարության ՆԱՏՕ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հետ բանակցություններում։ Հունիսին, ՆԱՏՕ-ի ռմբակոծություններից 11 շաբաթ անց, Հարավսլավիայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիկտոր Չերնոմիրդինի հետ միասին հասավ Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կողմից հակամարտության դադարեցման վերաբերյալ ՆԱՏՕ-ի պայմանների ստորագրմանը։ 2000 թվականին Հելսինկիում տեղի ունեցավ նրա «Առաքելությունը Բելգրադ» գրքի շնորհանդեսը, որտեղ նա պատմել է այդ իրադարձության մասին։

6 տարի անց նախագահի պաշտոնում վերադարձել է խաղաղապահ գործունեության։

2000 թվականից հանդիսանում է ֆիննական UPM-Kymmene անտառարդյունաբերական ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամ։ Աուդիտորական կոմիտեի անդամ։ Ներկայումս իր ստեղծած Crisis Management Initiative անկախ ոչ կառավարական կազմակերպության (ճգնաժամային կառավարման նախաձեռնություն) ղեկավարն է։

2003 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի որոշմամբ գլխավորեց Իրաքում այդ կազմակերպության աշխատակիցների անվտանգության հարցերով փորձագիտական խումբը։ Հոկտեմբերին խումբը Նյու Յորքում զեկույց էր ներկայացրել՝ աշխարհում ՄԱԿ-ի ներկայացուցչությունների պահպանության միջոցառումների խիստ քննադատությամբ։ ԵԱՀԿ նախագահի անձնական դեսպանորդը Կենտրոնական Ասիայում։

2005 թվականի նոյեմբերին նշանակվել է Կոսովոյում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ, իսկ 2012 թվականի օգոստոսին դիտարկվել է որպես սիրիական ճգնաժամի կարգավորման գծով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի պաշտոնի թեկնածու[46][47]։

2012 թվականի օգոստոսին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի նշանակումը Սիրիայում ՄԱԿ-ի և արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդի պաշտոնում հեռացող Քոֆի Անանի փոխարեն անընդունելի որոշում է․ «Դա բացառված է» հայտարարել է Չուրկինը։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի առաքելությունը Նամիբիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Ահտիսաարին արժանացել է Նամիբիայի պատվավոր քաղաքացու կոչման, Նամիբիայի առաջին նախագահ Սեմ Նույոման (Sam Nujoma) 2001 թվականին հրապարակված իր ինքնակենսագրության մեջ խիստ քննադատության է ենթարկել Նամիբիայում Ահտիսաարիի գործողությունները։

Աջակցություն Հարավսլավիայի ռմբակոծություններին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հունիսին հարավսլավական Նեդելնի Տելեգրաֆ թերթը, նշելով Սլոբոդան Միլոշևիչին, հրապարակեց Յուգոսլավիայի նախագահ Վիկտոր Չերնոմիրդինի և Մարտի Ախտիսաարիի բանակցությունների մանրամասները[48][49]։

Կոռուպցիայի մեղադրանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա այսպես կոչված «Ահտիսաարիի ծրագրի» հեղինակն է, որը նկարագրում է Կոսովոյի սերբական նահանգի անջատման գործընթացը։ Մարտի Ահտիսաարիի մշակած պլանի մի շարք դրույթներ հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձևին։ Մամուլում մեղադրանքներ են տարածվել, հղում անելով գերմանական BND հետախուզական ծառայությանը, որ այդ պլանի մշակման և առաջխաղացման համար Ահստիսարին խոշոր կաշառք է ստացել Կոսովոյի անջատողականներից[50][51]։

Նոբելյան դափնեկիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոբելյան մրցանակի հանձնումը։

2008 թվականի հոկտեմբերին դարձել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր «ավելի քան երեք տասնամյակ միջազգային հակամարտությունների լուծման գործում մի քանի մայրցամաքներում կարեւոր ջանքերի համար»[52]։ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Ստուբը մրցանակի հանձնման օրը անվանել է «պատամական օր Ֆինլանդիայի համար»[53]։

Այնուամենայնիվ, մի շարք ռուս և արտասահմանյան քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ դատապարտեցին մրցանակը շնորհելու որոշումը՝ համարելով այն քաղաքական դրդապատճառ։ Ինչպես հայտարարել Է ՌԴ Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, դա «բացարձակապես քաղաքականացված որոշում է, որը չի նպաստում այդ Նոբելյան մրցանակի հեղինակությանը»[54][55]։ Մրցանակի քաղաքական բնույթի մասին հայտարարել է նաև Մոսկվայում Հարավսլավիայի նախկին դեսպան Բորիսլավ Միլոշևիչը[56]։ Ահտիսաարին հրաժարվել է ստորագրել Լյուի Սյաոբոյի նամակը Խաղաղության նոբելյան մրցանակակիրներին, ով նույնպես այդ մրցանակի դափնեկիր է։

Մարտի Ահսիտաարին և նրա որդին՝ Մարկոն (Մարկոյի հարսանիքիի օրը) 2008 թվականի հունիսի 14-ին։

1968 թվականին ամուսնացել է Եվա (Eeva) Ահտիսաարիի հետ, որը ծնվել է 1936 թվականի հունիսի 18-ին, Վարկաուսում (Արևելյան Ֆինլանդիա)

Որդին՝ Մարկո (Marko) Ահտիսաարին, ծնվել է 1969 թվականին Հելսինկիում։ Սովորել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության, փիլիսոփայության և երաժշտության անդամ։ 2012 թվականի փետրվարից նշանակվել է կոնցեռնի դիզայնի տնօրեն, ինչպես նաև Nokia-ի տնօրենների խորհրդի անդամ[57]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Martti Oiva Ahtisaari (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  2. 1 2 Heikkilä H. Ahtisaari, Martti(1937 - ) (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura, 2000. — ISSN 1799-4349
  3. 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 1 2 3 4 Martti Ahtisaari (գերմ.)
  5. 1 2 Presidentti Martti Ahtisaari on kuollutYle.
  6. 1 2 President Martti Ahtisaari 1937–2023 — 2023.
  7. 1 2 President Martti Ahtisaari 1937–2023 — 2023.
  8. Find A Grave — 1996.
  9. Heikkilä H. Ahtisaari, Martti(1937 - ) (фин.) // Kansallisbiografia / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, 2000. — ISSN 1799-4349
  10. Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  11. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Suomen valtiokalenteri (фин.)Helsinki: 2021. — P. 82. — ISSN 0355-2462
  12. 1 2 3 Paavilainen U., Saikkonen A., Virta T. Kuka kukin on 2015, Kuka kukin on (фин.) / U. PaavilainenOtava, 2014. — P. 32. — ISBN 978-951-1-28228-0 — ISSN 1237-7570
  13. Australian honours system
  14. DECREE no. 363 of October 23, 1998regarding the awarding of the "Star of Romania" Order in the rank of Colan
  15. Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 19. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  16. Teenetemärkide kavalerid: Martti Ahtisaari
  17. Tildelinger av ordener og medaljer
  18. Latvijas Vēstnesis (լատիշ.)Latvijas Vēstnesis, 1997. — Iss. 289.
  19. Воронін В. Державні нагороДи України: Дипломатичний вимір — P. 1073. — ISSN 2707-7683
  20. https://web.archive.org/web/20150404113734/http://www.antaranews.com/print/40353/presiden-anugerahkan-bintang-utama-kepada-ahtisaari
  21. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 488.
  22. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 356.
  23. Helsingin Sanomat (фин.) / E. YläjärviHelsinki: Sanoma Media Finland, 1983. — P. 21. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  24. https://vapaudenristinritarikunta.fi/ritarikunta/annetut-kunniamerkit/
  25. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 495.
  26. Helsingin Sanomat (фин.) / E. YläjärviHelsinki: Sanoma Media Finland, 1975. — P. D1. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  27. Päällystö-lehti — 2019. — P. 19.
  28. Helsingin Sanomat (фин.) / E. YläjärviHelsinki: Sanoma Media Finland, 1994. — P. D10. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  29. Helsingin Sanomat (фин.) / E. YläjärviHelsinki: Sanoma Media Finland, 1995. — P. A4. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  30. Strömberg J., Nuorteva J., Forssell C. Valtio palkitsee (фин.)Helsinki: Suomalaisen Kirjallisuuden Seura, 2007. — P. 59. — ISBN 978-951-746-964-7
  31. Order Orła Białego w Rzeczypospolitej
  32. AHTISAARI S.E. Martti Decorato di Gran Cordonequirinale.it.
  33. Finlandiya Cumhurbaşkanı Ahtisaari'ye Verilen "Devlet Nişanı" Töreninde Yaptıkları Konuşma
  34. Helsingin Sanomat (фин.) / E. YläjärviHelsinki: Sanoma Media Finland, 1997. — P. A7. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  35. MARTTI AHTISAARI
  36. Boletín Oficial de la República Argentina (իսպ.) / S. L. y. Técnica — 1997. — P. 2. — ISSN 1850-8030
  37. The Nobel Peace Prize 2008nobelprize.org.
  38. The Nobel Prize amountsnobelprize.org.
  39. Ahtisaari mottog Unescos fredsprisUNRIC.
  40. https://geuzenpenning.nl/laureaten/2008martti-ahtisaari/
  41. List of all Prize Winners of the Global Economy PrizeIfw.
  42. https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
  43. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  44. https://president.al/en/dekorimet/dekorata-e-flamurit-kombetar-5/
  45. Suomen valtiokalenteri (фин.)Helsinki: 2023. — P. 82. — ISSN 0355-2462
  46. Экс-президент Ахтисаари не видит себя в роли преемника Аннана // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 августа 2012.(Ստուգված է 9 օգոստոսի 2012)
  47. Reuters: Ахтисаари называют среди возможных преемников Аннана // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 августа 2012.(Ստուգված է 9 օգոստոսի 2012)
  48. Балканы. Война закончилась. Мир ещё в пути//Эхо планеты. № 25 (584) 18-24 июня 1999.
  49. «Скандал са Нобелом за Ахтисарија». Нова српска политичка мисао. 2008 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  50. «Награда за Косово». РБК daily. 2008 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
  51. «Секс, деньги и Косово». Огонёк. 2008 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
  52. Официальный пресс-релиз Нобелевского комитета(անգլ.), 10.10.2008
  53. Финляндия стала известной в мире благодаря Ахтисаари — финский МИД // ՌԻԱ Նովոստի, 10 октября 2008
  54. Ахтисаари вновь расколол Косово и мир // ՌԻԱ Նովոստի, 10 октября 2008
  55. Мнения по поводу присуждения премии Ахтисаари разошлись // Вести, 10 сентября 2008
  56. Брат Милошевича огорчен решением Нобелевского комитета вручить премию мира Мартти Ахтисаари // Интерфакс, 10 сентября 2008
  57. Ристо Сииласмаа станет председателем Совета директоров Nokia // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 26 января 2012.(Ստուգված է 27 հունվարի 2012)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտի Ահտիսաարի» հոդվածին։