Մարշալ (ֆիլմ)
Մարշալ անգլ.՝ Marshall | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա, կենսագրական ֆիլմ և իրավաբանական դրամա |
Թվական | հոկտեմբերի 13, 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռեջինալդ Հադլին |
Դերակատարներ | Չեդվիկ Բոուզման, Ջոշ Գադ, Քեյթ Հադսոն, Դեն Սթիվենս, Ջեյմս Կրոմվել, Սթերլինգ Կ. Բրաուն, Keesha Sharp?, Սոֆիա Բուշ, Jussie Smollett? և Rozonda Thomas? |
Օպերատոր | Նյուտոն Թոմաս Սիգել |
Երաժշտություն | Մարկուս Միլլեր |
Մոնտաժ | Թոմ Մաքարդլ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Տևողություն | 118 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Մարշալ» (անգլ.՝ Marshall), 2017 թվականի ամերիկյան կենսագրական դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ռեջինալդ Հադլինի կողմից։ Ֆիլմում ներկայացվում է իրական դեպք Թերգուդ Մարշալի իրավաբանական կարիերայից, որը հետագայում դարձել է առաջին աֆրոամերիկացի դատավորը ԱՄՆ գերագույն դատարանում։ Գլխավոր դերում հանդես է գալիս Չեդվիկ Բոուզմանը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1940 թվական։ Սևամորթ բնակչության զարգացմանը նպաստելու ազգային ասոցիացիայի փաստաբան Թերգուդ Մարշալը շրջում է երկրում և պաշտպանում ռասայական նախապաշարմունքների զոհ դարձած և սխալմամբ հանցանքի մեջ մեղադրվող մարդկանց։ Նյու Յորքում գտնվող իր գրասենյակ վերադառնալուց հետո Մարշալն ուղարկվում է Բրիջպորտ (Կոնեկտիկուտ նահանգ), որպեսզի կազմակերպի վարորդ Ժոզեֆ Սպելի իրավաբանական պաշտպանությունը, որը մեղադրվում էր սպիտակամորթ Էլեոնորա Ստրաբինգին բռնաբարելու համար, ում մոտ աշխատում էր։ Դատարանում Փոլ Ֆոստերը՝ դատախազ Լորին Ուիլլիսի հոր ընկերը, համաձայնում է, որ Մարշալն զբաղվի Սպելի պաշտպանությամբ, սակայն արգելում է նրան հանդես գալ դատարանում և տեղի ապահովագրական իրավաբան Սեմ Ֆրիդմանին նշանակում է Սպելի գլխավոր փաստաբան։ Մարշալն ակտիվորեն օգնում է Ֆրիդմանին գործի ընթացքում, օրինակ՝ նրան խորհուրդ է տալիս ժյուրիի անդամ առաջարկել հարավից եկած սպիտակամորթ կնոջը, որը շատ հարցեր էր տալիս և կասկածում էր մեղադրող կողմի ներկայացրած ապացույցների ստույգությանը։
Սպելը Մարշալին երդվել է, որ երբեք սեռական կապ չի ունեցել Ստրաբինգի հետ։ Մարշալն ու Ֆրիդմանը մանրամասն քննել են Ստրաբինգի պատմածն այն մասին, որ Սպելը բռնաբարել է իրեն, ապա կապել իր մեքենայի հետևի նստարանին գնացել դեպի կամուրջը, որտեղ ցանկացել է գետը նետել մարմինը։ Սպելի պատմածը փաստաբաններին տարել է ոստիկանական պարեկախմբի մոտ, որը կանգնեցրել է Ստրաբինգի մեքենան այդ գիշեր։ Նրանց մտահոգում է այն հարցը, թե ինչու է Սպելը նրան նետել գետի ավելի հանգիստ հատվածում։ Սկզբում Ուիլլիսի առաջարկով Սպելը ցանկանում էր համաձայնության գալ և խոստովանել իր մեղքը, սակայն Մարշալը նրան համոզում է հրաժարվել այդ քայլից։ Ավելի ուշ բժիշկը դատարանում ասում է, որ Ստրաբինգի մարմինը ծածկված է կապտուկներով, իսկ նրա եղունգների տակ հայտնաբերվել են մաշկի մասնիկներ։ Ստրաբինգը հայտարարում է, որ ինքը կապված է եղել մեքենայի հետևի նստարանին, երբ պարեկախումբը կանգնեցրել է մեքենան։ Այդ տեղեկության օգնությամբ Մարշալն ու Ֆրիդմանը Սպելին ստիպում են խոստովանել, որ խաբել է, երբ պնդել է, թե սեռական կապ չի ունեցել Ստրաբինգի հետ։
Դատարանում Սպելը ցուցմունք է տվել, որ Ստրաբինգի ամուսինը բազմիցս ծեծել է նրան։ Այդ գիշեր Սպելը գնացել է Ստրաբինգի մոտ՝ աշխատավարձն ստանալու, սակայն վերջինս առաջարկել է զբաղվել սիրով։ Սպելը համաձայնել է, և Ստրաբինգի հետ սեքսի ժամանակ էլ նա ճանկռել է Սպելի մեջքը։ Ստրաբինգն իմանում է, որ հղի է, և հասկանում, որ շուտով կբացահայտվի իր դավաճանությունը։ Սպելը Ստրաբինգին նստեցրել է մեքենայի հետևի նստարանին, որ նրան տանի բժշկի մոտ, սակայն ճանապարհին մեքենան անսպասելիորեն կանգնեցրել են ոստիկանները։ Ստրաբինգը հիստերիայի մեջ դուրս է նետվել մեքենայից և փորձել ինքնասպանություն՝ ցած նետվելով կամրջից։ Սակայն նա կենդանի է մնացել և հետագայում հուսահատությունից Սպելին մեղադրել բռնաբարության մեջ։ Երբ Ուիլլիսը Սպելին հարցրել է, թե ինչու նա չի ասել ճշմարտությունը, Սպելը պատասխանել է, թե ինքը գիտի դեպքեր, երբսպիտակամորթ կանանց հետ ունեցած սեռական կապի համար սևամորթները ենթարկվել են Լինչի դատաստանի իր հայրենի Լուիզանայում։ Չնայած Ուիլլիսի հակաճառմանը՝ դատավոր Ֆոսթերը ընդունել է Սպելի հայտարարությունը՝ որպես վկայություն։
Մարշալը նոր գործի համար պետք է մեկնի Նոր Օռլեան դատավճռի հրապարակումից անմիջապես առաջ։ Հասկանալով, որ մեղադրող կողմի պարտությունն անխուսափելի է, Ուիլլիսը Սպելին առաջարկում է նոր գործարք, ըստ որի նա պետք է խոստովաներ մեղքը և դատապարտվեր ավելի կարճ ժամանակով ազատազրկման, սակայն Սպելը մերժել է։ Իր մեկնելու նախորդ գիշերը Մարշալը Ֆրիդմանի հետ նախապատրաստել է ամփոփիչ ելույթ, որը վերջինս պետք է ներկայացներ դատարանում։ Սպիտակամորթ կինը, որ դարձել էր երդվյալների ժյուրիի նախագահ, հրապարակում է արդարացնող դատավճիռ։ Ֆրիդմանը հեռախոսով ուրախալի լուրը հայտնում է Մարշալին, որն արդեն սկսել էր զբաղվել նոր գործով։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սյուժեն նվիրված է 1940 թվականին «Կոնեկտիկուտ նահանգն ընդդեմ Ժոզեֆ Սպելի» իրական դատական գործին, երբ սևամորթ տղամարդը մեղադրվել է սպիտակամորթ կնոջը բռնաբարելու մեջ, ինչպես նաև մեղադրյալի պաշտպանին՝ երիտասարդ իրավաբան Թերգուդ Մարշալի անձին, որը հետագայում դարձել է առաջին աֆրոամերիկացին, որ զբաղեցրել է ԱՄՆ գերագույն դատարանի դատավոր[1][2]։ Ֆիլմի ռեժիսորն է Ռեջինալդ Հադլին, որը հայտնի է այնպիսի աշխատանքներով, ինչպիսիք են «Տնային երեկույթ», «Բումերանգ» և «Կնամոլ» ֆիլմերը, և որը նշել է, թե իրեն հետաքրքրել է Մարշալի կերպարը՝ որպես «ամերիկյան պատմության ամենաթերագնահատված հերոսներից մեկը»[3]։ Մարշալի դերը կատարելը հանձն է առել Չեդվիկ Բուոզմանը, որն ավելի ուշ կատարել է գլխավոր դեր «Սև Հովազ» ֆիլմում[4]։ Սցենարը գրել են հայտնի իրավաբան Մայքլ Քոսկոֆն ու նրա որդին՝ Ջեյքոբը[5], իսկ որպես պրոդյուսեր հանդես է եկել Փոլ Վագները «Chestnut Ridge Productions» ընկերության հետ միասին[6]։ ԱՄՆ-ում ֆիլմի վարձույթի բոլոր իրավունքները ձեռք է բերել «Open Road Films» ընկերությունը, իսկ միջազգային շուկայում՝ «Sony Pictures Worldwide Acquisitions» ընկերությունը[7]։ Ֆիլմի օպերատորն է Նյուտոն Սիգելը, որը հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Իքս մարդիկ», «Երեք արքա» «Դրայվ (ֆիլմ)|Դրայվ»[8][9]։ Նկարահանումներն սկսել են 2015 թվականի դեկտեմբերին Լոս Անջելեսում, սակայն որոշ ժամանակ անց հետաձգվել են, որովհետև Հադլինն զբաղված էր որպես պրոդյուսեր «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխությունում[10]։ 2016 թվականի մայիսին նկարահանումները շարունակվել են Բուֆֆալոյում[11], այդ թվում անցկացվելով նաև քաղաքապետարանի շենքում, կենտրոնական կայարանում, Դեմեն քոլեջում, Դելավեր պարկում և Նիագարայի ջրվեժի մոտ[12][13] և ավարտվել են նույն թվականի հուլիսին[14]։ Ֆիլմի ստեղծման վրա ծախսվել է ընդհանուր առմամբ 12 մլն դոլար[15][16]։ Վարձույթ և շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի սեպտեմբերի 20-ին ֆիլմի հատուկ ցուցադրությունն անցկացվել է Հովարդի համալսարանում[17]։ Հոկտեմբերի 2-ին ֆիլմը ցուցադրվել է Չինական TCL թատրոնում, սակայն մասնավոր կարգով և միայն հրավիրված հյուրերի համար, քանի որ այդ ժամանակ ազգային սուգ էր Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության պատճառով[18][19]։ Հոկտեմբերի 4-ին «Մարշալ» կինոնկարը դարձել է Սան Դիեգոյի միջազգային կինոփառատոնի[20][21], իսկ հոկտեմբերի 12-ին՝ Չիկագոյի միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմը[22][23]։ Հոկտեմբերի 13-ին այն վարձույթի է հանվել Միացյալ Նահանգներում[24][25]։ Վարձույթի առաջին մի քանի օրերի ընթացքում ֆիլմը 821 կինոթատրոններում հավաքել է շուրջ 3 մլն դոլար[26][27], իսկ ընդհանուր շահույթը կազմել է ավելի քան 10 մլն[28][29]։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Գենտի միջազգային կինոփառատոնում[30], Մոսկվայում ամերիկյան կինոյի փառատոնում[31], «Camerimage» կինոփառատոնում[32], Մար դել Պլատայի կինոփառատոնում[33], Հեմպթոնի միջազգային կինոփառատանում[34], Բուֆֆալոյի միջազգային կինոփառատոնում[35]։ Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]«Metacritic» և «Rotten Tomatoes» կայքերում ֆիլմի վարկանիշը կազմել է 10 միավորից 6,2 և 6,7 համապատասխանաբար[36][37]։ Փիթեր Տրևերսը (Rolling Stone) նշել է, որ «Մարշալը» «ժամանցային ֆիլմ է, բայց ոչ գերազանց», սակայն իր շոշափած ռասայական խնդիրների շնորհիվ այն արդիական է երևում ներկայիս համատեքստում, առանձնանում է հումորով ու սյուժեի ամբողջականությամբ[38]։ Արմոնդ Ուայթը (National Review) գրել է, որ ֆիլմը սոսկ քաղաքացիական իրավունքների համար պայքարի վերաբերյալ բավական պարզունակ հայացքի արտացոլում է փոփ մշակույթի տեսանկյունից հիփ-հոփ սերնդի կողմից, որի ներկայացուցիչն է Հադլինը[39]։ Մանոլա Դարգիսն (The New York Times) ասել է, որ ֆիլմում մեծ տեղ է հատկացվում հումորին ու կոմեդիային[40]։ Մեթ Զոլլեր Սեյցը|(RogerEbert.com) նշել է, որ Բոուզմանը «այնքան էլ մտահոգված չէ նրանով, որ մեզ ցույց տա Թերգուդ Մարշալի իրական հոգեբանական դիմանկարը», սակայն Գեդի հետ միասին կազմում է դերասանական լավ զույգ, որը դիտման ընթացքում հանդիսատեսին է փոխանցում տեղի ու վայրի զգացումը[41]։ Թոդ Մաքքարթնին (The Hollywood Reporter) եզրակացրել է, որ ֆիլմը «բավական հետաքրքիր է», բայց միևնույն ժամանակ հնամոլ է, և շատ են վավերագրական ու դրամատիկ առօրյա էպիզոդները[42]։ Ջո Մորգենստեռնը (The Wall Street Journal) նշել է, որ «Մարշալը» «ֆիլմ է, որ զարմացնում է ամեն քայլափոխի» մեծ մասամբ հիմնականում Բոուզմանը հիանալի դերասանական խաղի և Սիգելի օպերատորական վարպետության շնորհիվ[43]։ Ռիչարդ Բրոդին (The New Yorker) ասել է, որ Հադլինն այդ պատմական դրամայում ներառել է անհրաժեշտ չափի նպատակասլացություն և էմպաթիա, իսկ գաղափարներին ֆիզիկական էներգիա է հաղորդում հենց Քոսկոֆների գրած սցենարը[44]։ Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին «Warner Bros.» լեյբլում[45][46][47]։ Նրա հեղինակն է ջազ երաժիշտ Մարկուս Միլլերը[48]։ «Stand Up for Something» սինգլը գրել է կոմպոզիտոր Դայան Ուորենը ռեփեր Common-ի հետ համագործակցությամբ, որն էլ ձայնագրել է երգը Անդրա Դեյի հետ միասին[49]։ 2018 թվականի մարտի 5-ին կատարումն ընդգրկվել է «Օսկարի» 90-րդ մրցանակաբաշխության ծրագրում՝ դառնալով ինքնատիպ քաղաքական ելույթ Դոնալդ Թրամփի նախագահության թեմայով[50][51][52][53]։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- 2017 դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր ռասիզմի մասին
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ամերիկյան թրիլեր դրամա ֆիլմեր