Դայան Ուորեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դայան Ուորեն
Diane Warren 03A.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Diane Warren
Ի ծնե անունանգլ.՝ Diane Eve Warren
Ծնվել էսեպտեմբերի 7, 1956(1956-09-07)[1] (65 տարեկան)
Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգերի հեղինակ, երաժիշտ, երգչուհի և հեղինակ-կատարող
Գործիքներէլեկտրոնային ստեղնաշար
Պարգևներ
Կայքrealsongs.com
Commons-logo.svg Diane Warren Վիքիպահեստում

Դայան Իվ Ուորեն (անգլ.՝ Diane Eve Warren, սեպտեմբերի 7, 1956(1956-09-07)[1], Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կոմպոզիտոր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր։ Հիմնականում գրել է փոփ ժանրի դանդաղ և ռոմանտիկ երգեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Լոս Անջելեսի Վան Նույս համայնքում[2][3]։ Նա եղել է ապահովագրական ընկերության աշխատակից Դեյվիդ և Ֆլորա Ուորենների կրտսեր դուստրը[4]։

1983 թվականից սկսած Ուորենի գրած հեղինակային երգերը բազմիցս գլխավորել են ամերկյան հիթ-շքերթները։ Մի անգամ նույնիսկ նրա գրած յոթ երգերը միանգամից տեղ են գտել Billboard Hot 100-ում։ Այդպիսի զանգվածային հիթերի կառավարելու համար նա ստեղծել է Realsongs կազմակերպությունը։ Նրա երգերի կատարողներից են Էրիկ Կլեպտոնը, Ռոդ Ստյուարտը, Էլթոն Ջոնը, Թոնի Բրեքսթոնը, Դասթի Սփրինգֆիլդը, Ուիթնի Հյուսթոնը, Մրայա Քերին։ Իր երգերի մեծամասնությունը գրել է Սելին Դիոնի համար։

Ուորենին հաճախ են քննադատում սկզբնական շրջանում իր ընտրած բանաձևին հավատարիմ մնալու համար, բայց նա իր երգերի համար բազմիցս արժանացել է «Օսկար» և «Գրեմմի» մրցանակաների[5], որոնք հնչել են ավելի քան 80 ֆիլմերում։ Չնայած իր երգերի ռոմանտիկ բովանդակությանը, նա երբեք չի ամուսնացել, և, իր իսկ պնդմամբ, նույնիսկ սիրահարված չի եղել։

2011 թվականին «You Haven’t Seen the Last of Me» երգի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Երգը կատարել է Շերը՝ «Ծաղրանկար ֆիլմի» մյուզիքլում։

2016 թվականին Ուորենը և Լեդի Գագան «Լավագույն բնօրինակ երգ» անվանակարգում «Til It Happens to You» երգի համար արժանացել են «Satellite Award» մրցանակի[6]։ Այդ երգը առաջադրվել է նաև «Օսկարի»։

Մի քանի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատեգորիա Երգի վերնագիր Ֆիլմի վերնագիր Առաջադրված աշխատանք
1988 թվական Օսկար լավագույն երգի համար[7] "Nothing's Gonna Stop Us Now" Մանեկեն (ֆիլմ 1987) Առաջադրված
1997 թվական Because You Loved Me Սրտին մոտ Առաջադրված
1998 թվական "How Do I Live" Օդային բանտ Առաջադրված
1999 թվական "I Don't Want to Miss a Thing" Արմագեդոն Առաջադրված
2000 թվական "Music of My Heart" Սրտի երաժշտություն Առաջադրված
2002 թվական "There You'll Be" Պեռլ Հարբոր Առաջադրված
2015 թվական "Grateful" Լույսերից այն կողմ Առաջադրված
2016 թվական "Til It Happens to You"(Լեդի Գագայի հետ) Որսավայրը Առաջադրված
2018 թվական "Stand Up for Something" (Commonի հետ) Մարշալ Առաջադրված
2019 թվական "I'll Fight" RBG Առաջադրված
2020 թվական "I'm Standing with You" Առաջընթաց Առաջադրված

Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Աշխատանք Մրցանակ Արդյունք
2016 թվական "Til It Happens to You" Օրիգինալ երաժշտություն և բառեր Հաղթանակ

Ոսկե գլոբուս մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Աշխատանք Մրցանակ Արդյունք
1986 թվական Rhythm of the Night (song)" Ոսկե գլոբուս լավագույն երգի համար Առաջադրված
1988 թվական "Nothing's Gonna Stop Us Now" (Ալբերտ Համմոնդի հետ) Առաջադրված
1997 թվական "Because You Loved Me" Առաջադրված
2002 թվական "There You'll Be" Առաջադրված
2011 թվական "You Haven't Seen the Last of Me" Հաղթանակ

Գրեմմի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Աշխատանք Մրցանակ Արդյունք
1985 թվական Ghostbusters Կինոֆիլմի կամ հեռուստատեսային ֆիլմի համար գրված լավագույն ալբոմի համար Առաջադրված

[8]

1988 թվական "Nothing's Gonna Stop Us Now" Լրատվամիջոցների համար գրված լավագույն երգի համար Առաջադրված
1997 թվական "Because You Loved Me" Հաղթանակ[9]
Գրեմմի տարվա երգի համար Առաջադրված

[8]

1998 թվական "How Do I Live" Առաջադրված
Կինոնկարի կամ հեռուստատեսության համար գրված լավագույն երգի համար Առաջադրված
1999 թվական "I Don't Want to Miss a Thing" Առաջադրված
Գրեմմի տարվա երգի համար Առաջադրված
2000 թվական "Music of My Heart" Կինոնկարների, հեռուստատեսության և լրատվամիջոցների համար գրված լավագույն երգի համար Առաջադրված
2002 թվական "There You'll Be" Առաջադրված
2012 թվական "You Haven't Seen the Last of Me" Լրատվամիջոցների համար գրված լավագույն երգի համար Առաջադրված
"Born To Be Somebody" Առաջադրված
2014 թվական "Silver Lining (Crazy 'Bout You)" Առաջադրված
2016 թվական "Til It Happens to You" (Լեդի Գագայի հետ) Առաջադրված
2018 թվական "Stand Up for Something" (Commonի հետ) Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Colin Larkin (writer), ed. (1997)։ Encyclopedia of Popular Music (Concise ed.)։ Virgin Books։ էջեր 1231/2։ ISBN 1-85227-745-9 
  3. «Diane Warren - Biography»։ AllMusic։ Վերցված է July 15, 2014 
  4. «The Songwriter With a Golden Touch»։ Abcnews.go.com։ Վերցված է January 5, 2012 
  5. www.IMDb.com
  6. «Spotlight wins top honours at Satellite Awards | Latest News | new! magazine: celebrity news»։ www.new-magazine.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2016-02-24 
  7. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից March 9, 2016-ին։ Վերցված է March 12, 2016 
  8. 8,0 8,1 «Diane Warren - Awards»։ IMDb։ Վերցված է March 4, 2017 
  9. «Past Winners Search: Diane Warren»։ Grammy.com։ Վերցված է 2017-03-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]