Ստերլինգ Կելբի Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստերլինգ Կելբի Բրաուն
Ծնվել է1976 թվականի ապրիլի 5 (42 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան, Թիշչ արվեստի դպրոց և Նյու Յորքի համալսարան
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Ռայան Միշել Բաթ
Պարգևներ և մրցանակներ

Ստերլինգ Կելբի Բրաուն (անգլ.՝ Sterling Kelby Brown, ապրիլի 5, 1976(1976-04-05)[2], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Ավելի հայտնի է Քրիստոֆեր Դարդենի «Ամերիկյան կրիմինալ պատմություն։ Ժողովուրդը դեմ է Օ․ Ջ․ Սիմպսոնին» սերիալում և Ռենդալա Պիրսոնի «Սա մենք ենք» հեռուստասերիալում մարմնավորած դերերով։ Ոսկե գլոբուս և Էմմի մրցանակների դափնեկիր։

Վաղ կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունը ծնվել է 1976 թվականին Սենթ Լուիսում, Ստերլինգ Բրաունի[3] և Արալին Բենքս Բրաունի ընտանիքում[4]։ Բրաունը հանդիսանում է հինգ երեխաններից մեկը, նա ունի երկու եղբայր և երկու քույր[4]։ Նրա հայրը մահացել է, երբ Բրաունը տասը տարեկան էր[5]։ Մինչև 16 տարեկանը նա ներկայացել է իր երկրորդ անունով՝ Կելբի, իսկ հետո Ստերլինգ անունով[5]։

Բրաունը մեծացել է Օլիվեթում և հաճախել շրջանային դպրոցը (անգլ.՝ Mary Institute and St. Louis Country Day School)[6]։ Նա Սթենֆորդի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, իսկ հետո Նյու Յորքի համալսարանում ստացել է գեղեցիկ արվեստների մագիստրոսի աստիճան[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև քոլեջը ավարտելը Բրաունը տեղի թատրոնում խաղացել է մի քանի դերեր։ Նա հայտնվել է նաև բազմաթիվ հեռուստասերիալներում՝ «Շտապ օգնություն», «Նյու Յորքի ոստիկանը», «Զինվորական-իրավաբանական ծառայություն», «Բոսթոնի իրավաբանները»,«Լրտես»,«Առանց հետքերի» և «Երրորդ հերթափոխություն»։

«Գերբնական» հեռուստասերիալում Բրաունը կատարել է որսորդի դեր։ «Բանակային կանայք» ֆիլմում նա ուներ բժիշկ Ռոլանդա Բերտոնի կանոնավոր դեր։ [[2012|2012-2013 թվականներին]] «Տեսադաշտում» ֆիլմում Բրաունը խաղացել է երկրորդկան դեր (Կելա Բիչերա)։ 2016 թվականին ««Էմմի» մրցանակ լավագույն տղամարդկային դեր երկրորդ պլանի ֆիլմում կամ սերիալում»-ից ստացել է «Էմմի»։

2014 թվականին Բրաունը խաղացել է Սյուզան-Լորի Փարքսի «Ոդիսական» ոգևորիչ պիեսում «Հայրիկը պատերազմից վերադառնում է տուն» հանրային թատրոնում[8]։ 2017 թվականին նկարահանվել է ռեժիսոր Շեին Բլեքի «Գիշատիչ կենդանի» կինոֆիլմում[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Բրաունը ամուսնացել է Ռաիան Մաշել Բատի հետ, ում հետ հանդիպում էր Սթենֆորդի համալսարանից։ Նրանց ունեն երկու որդի[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://time.com/collection/most-influential-people-2018/5217548/sterling-k-brown/
  2. https://pantheon.world/profile/person/Sterling_K._Brown
  3. «Sterling K. Brown» (en-us)։ Biography.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-05-ին։ Վերցված է 2018-01-08 
  4. 4,0 4,1 «Sterling K. Brown» (անգլերեն)։ TVGuide.com։ Վերցված է 2018-01-08 
  5. 5,0 5,1 Stone Natalie (September 21, 2016)։ «Sterling K. Brown Reveals Why He Changed His Name As a Teenager»։ People։ Time Inc.։ Վերցված է October 8, 2016 
  6. Pennington Gail (February 2, 2016)։ «St. Louisan relives Simpson trial in 'People v. O.J.'»։ St. Louis Post-Dispatch։ Lee Enterprises։ Վերցված է October 25, 2016 
  7. Shin Laura (September 2011)։ «Now Playing»։ Screen Scene։ Stanford Magazine։ Վերցված է October 8, 2016 
  8. Green Jesse (October 28, 2014)։ «Theater Review: Father Comes Home From the Wars»։ New York 
  9. The Predator: New Look at Cast
  10. Porter Lauren (September 19, 2016)։ «6 Things To Know About Sterling K. Brown And His Wife Ryan Michelle Bathe Love Story»։ Essence։ Վերցված է February 27, 2017