Հրաձգություն Լաս Վեգասում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաձգություն Լաս Վեգասում
Map of the Las Vegas Strip.png
Տեսակզանգվածային կրակոցներ, կանխամտածված սպանություն, զանգվածային սպանություն և սպանդ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Գրոհի վայրParadise?
ՏեղադրանքLas Vegas Village?, Paradise, ԱՄՆ
Գրոհի նպատակaudience?
Տարեթիվհոկտեմբերի 1, 2017
ԶենքAR-15 style rifle?[1]
Զոհվածներ60 մարդ[2]
Վիրավորներ867[3]
Ահաբեկիչների քանակ1
Commons-logo.svg Las Vegas Strip shooting Վիքիպահեստում

Հրաձգություն Լաս Վեգասում, մասսայական սպանություն, որը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասում։ Հրաձիգը նշան է բռնել Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբից և կրակել Route 91 երաժշտական փառատոնի մասնակիցների վրա։ Կրակոցները սկսվել են ամերիկացի քանթրի երաժիշտ Ջեյսոն Օլդինի ելույթի ժամանակ[4]։

Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Mandalay Bay հյուրանոցային համալիրը

Նախնական տվյալներով զոհվել են մոտ 60 մարդ և վիրավորվել ավելի քան 515 մարդ[5]։ Ըստ CNN-ի ՝ ոստիկանությունը հայտնել է կասկածյալի ինքնությունը։ Նա Լաս Վեգասի բնակիչ Ստեֆեն Փադոքն է[6]։ Ասսոշեյթեդ պրեսի (անգլ.՝ Associated Press տեղեկացրել է, որ հանցագործը կրակահերթ է բացել Մանդալայ-Բեյ հյուրանոցի 32-րդ հարկից[7]։ Ավելի ուշ ոստիկանները հայտնել են նրա ինքնասպանության մասին[8]։ Հանցագործի մոտ հայտնաբերվել է 8 միավոր զենք։

Կրակոցների պատճառով ժամանակավորապես դադարեցվել են Մաք-Քարրան միջազգային օդանավակայանի (անգլ.՝ McCarran International Airport) աշխատանքները[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]