Մասնակից:Zhanna Zhamharyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում[Ն 1]) (անգլ.՝ Woolsthorpe, կոմսություն Լինկոլնշիր) քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Նյուտոնի հայրը փոքրամարմին, սակայն շատ հաջողակ ֆերմեր Իսահակ Նյուտոնը (1606—1642) չի ապրում մինչև որդու ծնունդը։ Տղան ծնվել էր վաղաժամ, տկար, որի պատճառով էլ երկար ժամանակ չէին համարձակվում նրան մկրտել[1]։ Այնուհանդերձ նա գոյատևեց, մկրտվեց (1 հունվարի), և (անգլ.՝ Isaac Newton), Իսահակ անունով ի հիշատակ իր հոր։ Սուրբ Ծննդյան տոնի օրը ծնվելու փաստը Նյուտոնը համարում էր ճակատագրի հատուկ նշան[2]: Չնայած նորածնի տկարությանը, նա ապրեց 84 տարի։

Նյուտոնն անկեղծորեն համարում էր, որ իր տոհմը սերում է XV դարի շոտլանդական ազնվականներից, սակայն պատմաբանները հայտնաբերել են, որ 1524 թվականին նրա նախնինները եղել են աղքատ գյուղացիներ[3]: XVI դարավերջին ընտանիքը հարստացել է և անցել յոմենների կարգ (հողագործներ)։ Նյուտոնի հայրը թողել էր այն ժամանակի համար մեծ ժառանգություն՝ գումար 500 ֆունտ ստեռլինգ և մի քանի հարյուր ակր բերրի հողեր, որոնք պատված էին դաշտերով ու անտառներով:

1646 թվականի հունվարին Նյուտոնի մայրը՝ Աննա Էյսքոուն (անգլ.՝ Hannah Ayscough)[K 3] (1623—1679) նորից ամուսնանում է: Նոր ամուսնուց՝ 63-ամյա ամուրիից նա ունենում է երեք երեխա, և նա սկսում է ավելի քիչ ուշադրություն դարձնել Իսահակին: Տղայի հովանավորն է դառնում մորեղբայրը՝ Վիլյամ Էյսքոուն: Ժամանակակիցների վկայությամբ, Նյուտոնը մանկության տարիներին յռակյաց էր, ինքնամփոփ և մեկուսացված, սիրում էր կարդալ և ստեղծել տեխնիկական խաղալիքներ՝ արևային և ջրային ժամացույցներ, հողմաղաց և այլն։ Ողջ կյանքում նա իրեն զգաց միայնակ[12]։

1653 թվականին մահանում է խորթ հայրը , որի ժառանգության մի մասն անցնում է Նյուտոնի մորը և անմիջապես այն ձևակերպվում է Իսահակի անունով։ Մայրը վերադառնում է տուն, սակայն հիմնական ուշադրությունը հատկացնում է երեք փոքրիկ երեխաներին ու ընդարձակ տնտեսությանը։ Իսահակը առաջվա պես մնում է ինքն իրեն։

1655 թվականին 12-ամյա Նյուտոնին տալիս են սովորելու Գրենտեմի մոտակա դպրոցում, որտեղ նա ապրում է դեղագործ Կլարկի տանը։ Շուտով տղան ցուցաբերում է բացառիկ ունակություններ, սակայն 1659 թվականին մայրը՝ Աննան ետ է բերում նրան, և փորձում է պարտադրել 16-ամյա որդուն տնային տնտեսության կառավարման աշխատանքների մի մասը։ Փորձը չբերեց հաջողություն, քանի որ Իսահակը բոլոր մնացած զբաղմունքներից նախընտրում է գրքերի ընթերցանությունը, բանաստեղծություններ ստեղծագործելը և հատկապես տարբեր մեխանիզմների կառուցումը ։ Այդ ժամանակ Աննային է դիմում Նյուտոնի դպրոցական ուսուցիչ Սթոքսը, և սկսում նրան համոզել շարունակելու անսովոր ունակություններով օժտված, շնորհալի որդու ուսումը ։ Այդ խնդրանքին են միանում քեռի Վիլյամը և Իսահակի գրենտեմյան ծանոթներից մեկը՝ ( դեղագործ Կլարկի ազգականը ) Հեմֆրի Բաբինգտոնը, որը Քեմբրիջի Թրինիթի քոլեջի անդամ էր։ Նրանք միացյալ ուժերով, վերջիվերջո հասնում են իրենց ուզածին։ 1661 թվականին Նյուտոնը բարեհաջող ավարտում է դպրոցը և ուղևորվում է շարունակելու կրթությունը Քեմբրիջի համալսարանում։

Թրինիթի քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1661 թվականի հունիսին 18-ամյա Նյուտոնը ժամանում է Քեմբրիջ: Համաձայն կանոնադրության, նրանից ընդունում են լատիներեն լեզվի իմացության քննություն, որից հետո հայտնում են, որ նա ընդունվել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջ (Սուրբ Երրորդության Քոլեջ): Այս ուսումնական հաստատության հետ են կապվում Նյուտոնի կյանքի ավելի քան 30 տարիները:

Քոլեջը, ինչպես և ողջ համալսարանը դժվար ժամանակներ էր ապրում: Նոր էր (1660) վերականգնվել միապետությունը Անգլիայում, թագավոր Կարլ II-ը հաճախ էր ուշացնում համալսարանի համար նախատեսված վճարումները, վտարում էր դասախոսական կազմի զգալի կազմին, որոնք նշանակվել էին հեղափոխության տարիներին: Ընդամենը 400 մարդ էր ապրում Թրինիթի քոլեջում, այդ թվում ուսանողներ, ծառաներ և 20 աղքատ, որոնց ըստ կանոնադրության քոլեջը պարտավոր էր ողորմություն տալ: Ոսումնական պրոցեսը վճարովի վիճակում էր գտնվում:

Նյուտոնին ընդգրկում են ուսանողների «սայզեր » կարգում (անգլ.՝ sizar), որոնցից չէին վերցնում ուսման վճար (հավանաբար, Բաբինգտոնի հանձնարարությամբ): Այդ ժամանակների չափանիշներով, սայզերը պարտական էր վճարել իր ուսման համար տարատեսակ աշխատանքներով համալսարանում, կամ էլ քոլեջի ավելի հարուստ ուսանողներին ինչ֊որ ծառայություններ մատուցելով: Փաստագրական վկայություններն ու այդ շրջանի հիշողությունները կապված նրա կյանքի հետ շատ քիչ են պահպանվել: Այդ տարիներին վերջնականապես ձևավորվում է Նյուտոնի բնավորությունը՝ ձգտում հասնելու նպատակակետին, անհանդուրժողականություն կեղծիքի, խաբեության, զրպարտանքի և հարստահարման նկատմամբ, անտարբերություն հասարակական փառքի հանդեպ: Առաջվա նման նա ընկերներ չուներ:

1664 թվականի ապրիլին Նյուտոնը, հանձնելով քննությունները,  տեղափոխվում է ավագ ուսանողների ավելի բարձր կատեգորիա՝ սքոլարներ (անգլ.՝ scholars) , ինչը տալիս է նրան իրավունք կրթաթոշակ ստանալու և ուսումը քոլեջում շարունակելու:

Չնայած Գալիլիեյի հայտնագործությանը, բնագիտությունը և փիլիսոփաությունը Քեմբրիջում առաջվա նման դասավանդում էին ըստ Արիստոտելի: Սակայն Նյուտոնի պահպանված տետրերում արդեն հիշատակվում են Գալիլեյը, Կոպեռնիկոսը, կարտեզայնականությունը, Կեպլերը և Գասենդիի ատոմիստական տեսությունը: Դատելով այդ տետրերից, նա շարունակում էր ստեղծել սարքեր (հիմնականում գիտական գործիքներ), խանդավառությամբ զբաղվում էր օպտիկայով, աստղագիտությամբ, մաթեմատիկայով, հնչյունաբանությամբ, երաժշտության տեսությամբ: Համաձայն հարևան սենյակցու հիշողությունների, Նյուտոնը անձնվիրաբար տրվում էր ուսմանը, մոռանալով ուտելու և քնի մասին։ Հավանաբար, չնայած բոլոր դժվարություններին, դա հենց այն ապրելակերպն էր, որը նախընտրում էր նա:

1664 թվականը Նյուտոնի կյանքում հարուստ էր նաև այլ իրադարձություններով: Նյուտոնը ապրում է ստեղծագործական վերելք, սկսում է ինքնուրույն գիտական գործունեություն և կազմում է մասշտաբային ցանկ (45 կետերից) չլուծված պրոբլեմների՝ բնության և մարդկային կյանքի (լատիներեն՝ Questiones quaedam philosophicae): Հետագայում համանման ցանկերը մեկ անգամ չէ որ հայտնվում են նրա աշխատանքային տետրերում: Այդ նույն տարվա մարտին, վերջերս քոլեջում հիմնադրված (1663) մաթեմատիկայի ամբիոնում սկսվում են նոր դասախոսի՝ 34-ամյա  Իսահակ Բարրոուի դասընթացները, որը մեծ մաթեմատիկոս էր, Նյուտոնի ապագա ընկերն ու ուսուցիչը: Նյուտոնի մոտ հետաքրքրությունը դեպի մաթեմատիկան կտրուկ աճում է: Նա կատարում է իր առաջին նշանակալից մաթեմատիկական հայտնագործությունը. երկանդամի տարալուծումը կամավոր ռացիոնալ ցուցչի համար նախատեսված (ներառյալ բացասականները), իսկ նրա միջոցով անցնում է իր գլխավոր մաթեմատիկական մեթոդին՝ ֆունկցիայի տարալուծմանը անվերջ շարքում: Տարեվերջին Նյուտոնը դառնում է բակալավր:

Նյուտոնի աշխատությունների գիտական հենքն ու ստեղծագործական ոգեշնչողները եղել են մեծամասամբ ֆիզիկոսններ Գալիլեյը, Դեկարտը և Կեպլերը: Նյուտոնը ավարտում է նրանց աշխատանքները, միավորելով աշխարհի ունիվերսալ համակարգը: Քիչ, սակայն էական ազդեցություն են թողնում այլ մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ՝ Էվկլիդեսը, Ֆերման, Հյուգենսը, Վալլիսը և նրա անմիջական ուսուցիչ Բարրոուն: Նյուտոնի ուսանողական նոթատետրում կա ծրագրային արտահայտություն.

Aquote1.png Փիլիսոփայության մեջ չի կարող լինել իշխող, բացի ճշմարտությունից... Մենք պարտավոր ենք կանգնեցնել Կեպլերի, Գալիլեյի, Դեկարտի ոսկուց արձանները և յուրաքանչչուրի վրա գրել. «Պլատոնը ընկեր է, Արիստոտելն րնկեր է, բայց գլխավոր ընկերը ճշմարտությունն է»
- Իսահակ Նյուտոն
Aquote2.png


«Ժանտախտի տարիներ» (1665—1667)[խմբագրել | խմբագրել կոդը]

1664 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին լոնդոնյան տների վրա սկսեցին հայտնվել կարմիր խաչեր՝ առաջին տարբերակման նշանները ժանտախտի Մեծ էպիդեմիայի։ Ամռանը մահաբեր էպիդեմիան զգալիորեն ընդլայնվում է։1665 թվականի օգոստոսի 8-ին պարապմունքները Թրինիթի քոլեջում ընդհատվում են և անձնակազմը լուծարվում է մինչև համաճարակի ավարտը։ Նյուտոնը ուղևորվում է տուն՝ Վուլսթորփ, իր հետ վերցնելով հիմնական գրքերը, տետրերն ու գործիքները։

Դրանք դժբախտ տարիներ էին Անգլիայի համար՝ կործանարար ժանտախտ (միայն Լոնդոնում զոհվեց բնակչության մեկ հինգերորդը), ավերիչ պատերազմ Հոլանդիայի հետ, Մեծ լոնդոնյան հրդեհը։ Սակայն իր գիտական բացահայտումների կարևոր մասը Նյուտոնն արեց միայնության մեջ << ժանտախտի տարիներին>>։ Պահպանված նշումներից երևում է, որ 23-ամյա Նյուտոնն արդեն ազատորեն տիրապետում էր դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկի հիմնական մեթոդին, ներառյալ ֆունկցիան շարքի վերածելը և այն, որը հետագայում կոչվեց Նյուտոն-Լեյբնիցի բանաձև։ Կատարելով մի շարք օպտիկական սրամիտ փորձարկումներ, նա ապացուցեց, որ սպիտակ գույնը սպեկտորի գույների խառնուրդ է։ Ավելի ուշ Նյուտոնը այդ տարիների մասին հիշում էր․

1665 թվականի սկզբին ես գտա մոտեցված շարքերի մեթոդը և կանոնը կամայական աստիճանի երկանդամի ձևափոխումը այդպիսի շարքի … Նոյեմբերին ստացա ֆլյուկսի ուղիղ մեթոդը[K 4] [դիֆերենցիալ հաշվարկ]; հաջորդ տարվա հունվարին ես ստացա գույների տեսությունը, իսկ մայիսին անցա флюксий հակադարձ մեթոդին [ինտեգրալ հաշվարկ]… Այդ ժամանակ ես ապրել եմ իմ երիտաարդության լավագույն շրջանը և ամենից շատ հետաքրքրվում էի մաթեմատիկայով և [բնական] փիլիսոփայությամբ, քան երբևէ չեղավ հետագայում:

Սակայն նրա ամենակարևոր հայտնագործությունն այդ տարիներին եղավ տիեզերական ձգողականության օրենքը։ Ավելի ուշ, 1686 թվականին, Նյուտոնը գրեց Հալլեյին[20]․ Թղթերում, գրված ավելի քան 15 տարի առաջ (հստակ թիվը ես չեմ կարող ասել, սակայն, ցանկացած դեպքում, դա եղել է մինչ իմ նամակագրությունը Օլդենբուրգի հետ), ես արտահայտել եմ մոլորակների ձգողականության քառակուսային հակադարձ համեմատականությունը դեպի Արեգակ՝ կախված հեռավորությունից, և հաշվարկել եմ ճիշտ հարաբերությունը երկրի ծանրության և conatus recedendi [стремление] Լուսնի դեպի երկրի կենտրոնը, թեկուզ և ոչ այնքան ճշգրիտ:

Անճշտությունը, նշված Նյուտոնի կողմից, գալիս էր այն բանից, որ Երկրի չափսերը և ազատ անկման արագացման մեծությունը  Նյուտոնը վերցրեց Գալիլեյի «Մեխանիկա»-ից, որտեղ նրանք բերվում էին զգալի սխալով: Ավելի ուշ Նյուտոնը ստացավ Պիկարի ավելի ճշգրիտ տվյալներ և վերջնականապես համոզնեց իր տեսության ճշմարտացիության մեջ։

Հանրահայտ լեգենդն կա այն մասին, թե ձգողականության օրենքը Նյուտոնը բացահայտել է, հետևելով ծառի ճյուղից խնձորի անկմանը։ Առաջին անգամ «Նյուտոնի խնձոր» արտահայտությունը մանրակրկիտ նշում է Նյուտոնի կենսագիր Վիլյամ Ստյուկլին  (գիրք «Հիշողություններ Նյուտոնի կյանքի մասին », 1752 թիվ):

Ընթրիքից հետո եղանակը տաքացավ, մենք դուրս եկանք այգի և խնձորենու ստվերի տակ խմեցինք թեյ։ Նա[Նյուտոնը] ասաց ինձ,որ գրավիտացիայի մասին միտքը իր գլխում ծագեց, երբ նա հենց նույն ձևով նստել է ծառի տակ։ Նա գտնվում էր բարձր տրամադրության տակ, երբ անսպասելի ճյուղից ընկավ խնձոր։ «Ի՞նչու են խնձորները միշտ ընկնում գետնին ուղղահայաց» — մտածեց նա։ Լեգենդը հանրահայտ դարձավ Վոլտերի շնորհիվ[24]։ Իրականում, ինչպես երևում է Նյուտոնի աշխատանքային տետրերից, նրա համընդհանուր ձգողականության տեսությունը զարգացել է աստիճանաբար[18]։ Մյուս կենսագիրը՝ Հենրի Փեմբերտոնը, բերում է Նյուտոնի հիմնավորումները (առանց հիշատակելու խնձորը ) ավելի մանրամասն․ «համեմատելով մի քանի մոլորակների ընթացքները և նրանց հեռավորությունը մինչև Արեգակ, նա հայտնաբերեց, որ… այդ ուժը պետք է փոքրանա քառակուսային համամասնությամբ հեռավորության մեծացմանը զուգընթաց»[24]։ Այլ խոսքով, Նյուտոնը հայտնագործեց, որ Կեպլերի երրորդ օրենքից, связывающего периоды обращения планет с расстоянием до Солнца, следует именно «քառակուսիների формула обратных квадратов» для закона тяготения (в приближении круговых орбит)։ Ձգողականության օրենքի վերջնական ձևակերպումը, որը մտավ դասագրքեր, Նյուտոնը դուրս բերեց ավելի ուշ, այն բանից հետո , երբ նրան պարզ եղան մեխանիկայի օրենքները։

Այդ բացահայտումները, ինչպես նաև շատ այլ հետագա բացահայտումներ, հրապարակվել են 20-40 տարի հետո, քան նրանք արվել են։ Նյուտոնը փառքի հետևից ընկած չէր։ 1670 թվականին նա գրում է Ջոն Քոլլինզին․ «Ես չեմ տեսնում ոչ մի ցանկալի բան փառքի մեջ, նույնիսկ եթե ես ընդունակ լինեի վաստակել այն։ Դա, հնարավոր է, կավելացներ թիվն իմ ծանոթների, սակայն դա հենց այն է,ինչից ես ամենից շատ փորձում եմ խուսափել»։ Իր առաջին գիտական աշխատանքը (հոկտեմբեր 1666), վերլուծության ( անալիզի) հիմունքների բացատրությունը, նա չհրապարակեց․ այն գտան միայն 300 տարի[ անց[25]։

Գիտական ճանաչման սկիզբ (1667—1684)[խմբագրել | խմբագրել կոդը]

1666 թվականի մարտ-հունիս ամիսներին Նյուտոնը այցելում է Քեմբրիջ: Սակայն, ամռանը ժանտախտի նոր ալիքը պարտադրում է նրան նորից ուղևորվել տուն: Վերջապես 1667 թվականի սկզբին էպիդեմիան հանդարտվում է, և ապրիլին Նյուտոնը վերադառնում է Քեմբրիջ: Հոկտեմբերի 1-ին նա ընտրվում է Թրինիթի քոլեջի անդամ, իսկ 1668 թվականին դառնում է մագիստրոս: Նրան ապրելու համար տրամադրում են լայնարձակ առանձին սենյակ, նշանակում են աշխատավարձ (տարեկան 2 ֆունտ) և հանձնում են մի խումբ ուսանողների, որոնց հետ նա շաբաթական մի քանի ժամ բարեխղճորեն պարապում էր ստանդարտ ուսումնական առարկաներ: Սակայն, ոչ այն ժամանակ, ոչ էլ ավելի ուշ Նյուտոնը աչքի չընկավ որպես դասավանդող, նրա դասաախոսություններին վատ էին հաճախում[4]։

Ուժեղացնելով իր դիրքերը, Նյուտոնը ուղևորվում է Լոնդոն, որտեղ 1660 թվականին, կարճ ժամանակ դրանից առաջ ստեղծվել էր Լոնդոնյան թագավորական ընկերությունը՝ հայտնի գիտական գործիչների հեղինակավոր կազմակերպություն, որը առաջիններից մեկն էր որպես Գիտությունների Ակադեմիա։ Թագավորական ընկերության տպագիր օրգանը << Փիլիսոփայական աշխատանքներ>> ամսագիրն էր, (անգլ.՝ Philosophical Transactions):

1669 թվականին Եվրոպայում սկսեցին ի հայտ գալ մաթեմատիկական աշխատանքներ, որոնցում կիրառվում էին անվերջ շարքերի տարրալուծումը: Չնայած այդ բացահայտումների խորքում ոչ մի համեմատություն չէր գնում նյուտոնյանի հետ, Բարրոուն ամեն ինչ անում է ,որպեսզի իր աշակերտը ամրագրի իր առաջնահերթությունը այս հարցում։ Նյուտոնը գրում է համառոտ, բայց բավականին ամբողջական կոնսպեկտ այդ մասի իր բացահայտման վերաբերյալ, որն անվանեց «Վերլուծություն անվերջ թվով անդամների հավասարումների միջոցով». Բարրոուն փոխանցում է այդ աշխատությունը Լոնդոն։ Նյուտոնը խնդրում է Բարրոուին չբացահայտել աշխատության հեղինակի անունը (բայց նա այնուամենայնիվ խախտեց պայմանը)։ «Վերլուծություն»-ը տարածում է գտնում մասնագետների շրջանում և որոշակի ճանաչում է գտնում Անգլիայում և նրա սահմաններից դուրս[5]։

Նույն թվականին Բարրոուն թագավորից ընդունում է հրավեր, դառնալու պալատական կապելլան և թողնում է դասավանդումը։ 1669 թվականի հոկտեմբերի 29-ին 26-ամյա Նյուտոնը ընտրվում է նրան փոխարինող Թրինիթի քոլեջի մաթեմատիկայի և օպտիկայի «լուկասովյան պրոֆեսոր»-ի պաշտոնում: Այդ պաշտոնի համար Նյուտոնը ստանում է տարեկան 100 ֆունտ աշխատավարձ, չհաշված մնացած բոնուսներն ու թոշակը Թրինիթիից[K 1]։ Նոր պաշտոնը նաև տալիս էր Նյուտոնին ավելի շատ ժամանակ սեփական հետազոտությունների համար։ Բարրոուն թողնում է Նյուտոնին ընդարձակ ալքիմիայի լաբորատորիա, քանի որ այդ ժամանակահատվածում Նյուտոնը լուրջ տարված էր ալքիմիայով, կատարում էր մի շարք քիմիական փորձեր:

Միաժամանակ Նյուտոնը շարունակում է փորձարկումները օպտիկայի և գույների տեսության բնագավառում։ Նյուտոնը հետազոտում է սֆերիկ և քրոմատիկ շեղումները: Որպեսզի դրանք բերի փոքրագույնի, նա ստեղծում է համակցված գործիք՝ տելեսկոպ-ռեֆլեկտոր՝ ոսպնյակ և գոգավոր գնդաձև հայելի, որը սարքել և հղկել, փայլեցրել էր ինքն անձամբ։ Այդպիսի տելեսկոպի նախագիծը առաջին անգամ առաջարկել է Ջեյմս Գրեգորին (1663), սակայն այդ գաղափարը այդպես էլ չէր իրականացվել։ Նյուտոնի առաջին կոնստրուկցիան (1668) պարզվեց անհաջող էր, սակայն արդեն հաջորդը, ավելի զգույշ հղկված, փայլեցված հայելիով, չնայած ոչ մեծ չափսերի, տալիս է բարձրորակության 40-ապատիկ բարձրացում ։

Նոր սարքավորման լուրը արագ տարածվում է մինչև Լոնդոն, և Նյուտոնին հրավիրում են ցուցադրելու իր գյուտը գիտական հասարակությանը։ 1671 թվականի վերջին՝ 1672 թվականի սկզբներին տեղի ունեցավ ռեֆլեկտորի ցուցադրումը թագավորին, իսկ հետո՝ Թագավորական ընկերությանը։ Սարքը դարձավ համընդհանուր հիացմունքի առարկա և համընդհանուր բարձր գնահատականի արժանացավ: Հավանաբար, իր դերը նաև խաղաց և գյուտի գործնական նշանակությունը՝ աստղագիտական դիտարկումները ծառայել ճիշտ որոշելու ժամանակը, որը իր հերթին անհրաժեշտ էր ծովում նավարկելու համար։ Նյուտոնը դարձավ հայտնի 1672 թվականի հունվարին, և ընտրվեց Թագավորական ընկերության անդամ։ Հետագայում կատարելագործված ռեֆլեկտորները դարձան աստղագետների հիմնական գործիքները, որոնց օգնությամբ հայտնաբերվեցին Ուրան մոլորակը,այլ գալակտիկաներ, կարմիր շեղումը:

Սկզբնական շրջանում Նյուտոնը թանկ էր գնահատում Թագավորական ընկերության իր գործընկերների հետ շփումը, որտեղ կայացել էին բացի Բարրուից, Ջեյմս Գրեգորին, Ջոն Վալլիսը, Ռոբերտ ՀուկըՌոբերտ ԲոյլըՔրիստոֆեր Ռենը և անգլիական գիտության ուրիշ հայտնի գործիչներ։ Այնուամենայնիվ, շուտով սկսվում են ձանձրալի հակամարտություններ, որոնք Նյուտոնը բացարձակ չէր սիրում։ Մասնավորապես, լույսի բնույթի վերաբերյալ աղմկոտ բանավեճ է բռնկվում։ Դա սկսվում է այն բանից, որ 1672 թվականի փետրվարին Նյուտոնը «Philosophical Transactions»-ում հրապարակում է պրիզմայով իր դասական փորձերի մանրամասն նկարագրությունը և իր գույնի տեսությունը։ Հուկը, որն ավելի վաղ հրապարակել էր իր սեփական տեսությունը, հայտարարում է, որ Նյուտոնի արդյունքները իրեն չեն բավարարում, համոզիչչեն, նրան սատարում է Հյուգենսը այն հիմնավորումով, որ Նյուտոնի տեսությունը «հակասում է ընդհանուր ընդունված տեսակետներին»։ Նյուտոնը նրանց քննադատություններին պատասխանում է կես տարի հետո, սակայն այդ ժամանակահատվածում քննադատների թիվը ակնհայտ մեծանում է։

Անհիմն հարձակումների հեղեղը Նյուտոնի մոտ առաջացնում է գրգռվածություն և դեպրեսիա։ Նյուտոնը խնդրում է Օլդենբուրգի Հասարակության քարտուղարին այլևս չուղարկել իրեն քննադատական նամակներ և տալիս է երդում ապագայի համար՝ չներգրավվել գիտական վեճերում։ Նամակներում նա բողոքում է, որ երկընտրանքի առաջ է կանգնած՝ կա՛մ չհրատարակել իր բացահայտումները, կա՛մ ողջ ժամանակն ու ողջ ներուժը ծախսել անբարյացկամ սիրողական քննադատության արտացոլման վրա։ Վերջիվերջո նա նախընտրում է առաջին տարբերակը և հանդես է գալիս հայտարարությամբ Թագավորական ընկերությունից դուրս գալու վերաբերյալ (8 մարտ 1673 թ․). Օլդենբուրգը ոչ մեծ դժվարությամբ համոզում է նրան մնալսակայն , այնուամենայնիվ գիտական շփումները Ընկերության հետ երկար ժամանակ նվազագույնի հասցվումեն։

1673 թվականին տեղի են ունենում երկու կարևորագույն միջադեպեր։ Առաջինը՝ թագավորական հրամանագրով Թրինիթի է վերադառնում Նյուտոնի վաղեմի բարեկամ և հովանավոր Իսահակ Բարրոուն՝ այժմ արդեն որպես քոլեջի ղեկավար («մաստեր») ։ Երկրորդը՝ Նյուտոնի մաթեմատիկական բացահայտումներով հետաքրքրվում է Լայբնիցը, որն այդ ժամանակ հայտնի էր որպես փիլիսոփա և գյուտարար։ Ստանալով Նյուտոնի 1669 թվականի աշխատությունը անվերջ շարքերի վերաբերյալ, և խորությամբ այն ուսումնասիրելով, նա հետագայում ինքնուրույն սկսում է զարգացնել վերլուծության իր տարբերակը։ 1676 թվականին Նյուտոնն ու Լայբնիցը նամակագրական կապի մեջ էին, նամակներով փոխանակվում էին, որտեղ Նյուտոնը բացատրում է իր մի շարք մեթոդներ, պատասխանում է Լայբնիցի հարցերին և ակնարկում է դեռ չհրատարակված ավելի ընդհանուր մեթոդների առկայության մասին, (նկատի ուներ ընդհանուր դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկը )։ Թագավորական Ընկերության քարտուղար Հենրի Օլդենբուրգը հաստատակամորեն խնդրում էր Նյուտոնին հանուն Անգլիայի փառքի հրատարակել իր մաթեմատիկական հայտնագործությունները վերլուծության բնագավառում, սակայն Նյուտոնը պատասխանում է, որ արդեն հինգ տարի է, ինչ ինքը զբաղված է ուրիշ թեմայով, և չի ցանկանում շեղվել[6]։ Լայբնիցի հերթական նամակին Նյուտոնը չի պատասխանում։ Առաջին հակիրճ հրատարակությունը նյուտոնյան վերլուծական տարբերակի հայտնվում է միայն 1693 թվականին, երբ Լայբնիցի տարբերակը արդեն լայն տարածում ուներ Եվրոպայում։

1670-ականների վերջը Նյուտոնի համար տխուր էր։ 1677 թվականի մայիսին անսպասելի մահանում է 47-ամյա Բարրոուն։ Այդ նույն տարվա ձմռանը Նյուտոնի տանը բռնկվում է ուժեղ հրդեհ և նրա ձեռագիր արխիվի մի մասը այրվում է։ 1677 թվականի սեպտեմբերին մահանում է Նյուտոնին բարյացկամ Օլդենբուրգի Թագավորական Ընկերության քարտուղարը, և նոր քարտուղար է դառնում Հուկը, որը Նյուտոնի նկատմամբ վերաբերվում էր թշնամաբար։ 1679 թվականին ծանր հիվանդանում է մայրը՝ Աննան։ Նյուտոնը թողնելով բոլոր գործերը, մեկնում է նրա մոտ, ակտիվ մասնակցություն ունենում հիվանդի խնամքին, սակայն մոր վիճակը արագորեն վատանում է, և նա մահանում է։ Մայրը և Բարրոուն այն փոքրաթիվ մարդկանց թվին էին պատկանում, որոնք Նյուտոնի միայնությունը լուսավորողներն էին[7]։

«Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքներ» (1684—1686)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված․ Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքներ

Այս աշխատանքի ստեղծման պատմությունը՝ մեկն այն գիտական հայտնագործությունների ամենահայտնի պատմություններից, սկսվել է 1682 թվականին, երբ Հալլեյի գիսաստղի անցումը առաջացրեց հետաքրքրության վերելք երկնային մեխանիկայի նկատմամբ: Էդմոնդ Հալլեյը փորձում է համոզել Նյուտոնին հրատարակել իր «շարժման ընդհանուր տեսությունը», որի մասին արդեն վաղուց խոսակցություններ կային գիտական ընկերությունում: Նյուտոնը, չցանկանալով ներքաշվել նոր գիտական վիճաբանությունների մեջ և վախենալով, հրաժարվում է:

1684 թվականի օգոստոսին Հալլեյը ժամանում է Քեմբրիջ և պատմում Նյուտոնին, որ նրանք Ռենի և Հուկի հետ քննարկել են, թե ինչպես ձգողականության օրենքի բանաձևից դուրս բերեն մոլորակային ուղեծրերի էլիպտիկությունը, սակայն չգիտեին ինչպես մոտենալ որոշմանը: Նյուտոնը հաղորդում է, որ նա արդեն նման ապացույց ունի, և նոյեմբերին Հալլեյին է ուղարկում պատրաստի ձեռագիրը: Հալլեյն անմիջապես գնահատում է արդյունքի և մեթոդի նշանակությունը, անհապաղ այցելում Նյուտոնին, և այս անգամ կարողանում է համոզել նրան հրապարակել իր արդյունքները[8]: 1684 թվականի դեկտեմբերի 10-ին Թագավորական ընկերության արձանագրություններում հայտնվում է պատմական գրառում[9].

Պարոն Հալլեյը վերջերս Քեմբրիջում տեսավ միստր Նյուտոնին, և նա ցույց տվեց նրան հետաքրքիր տրակտ «De motu» [շարժման մասին] : Համաձայն պարոն Հալլեյի ցանկության՝ Նյուտոնը խոստացավ, որ վերոհիշյալ տրակտատը կուղարկի ընկերություն:

Աշխատանքներն այդ գրքի վրա կայացան 1684—1686 թվականներին: Ըստ Հեմֆրի Նյուտոնի հիշողությունների, որը գիտնականի ազգակցականուհին էր և նրա օգնականն այդ տարիներին, Նյուտոնը սկզբից գրել է «Սկիզբ»-ը ալքիմիական փորձերի ընդմիջումների ժամանակ, որոնց տրամադրում էր հատուկ ուշադրություն, որից հետո աստիճանաբար տարվում է և մեծ խանդավառությամբ իրեն տրամադրում իր կյանքի գլխավոր գրքի աշխատանքների իրագործմանը[10]:

Հրատարակումը մտադրված էր իրականացնել Թագավորական ընկերության միջոցներով, սակայն 1686 թվականի սկզբներին Ընկերությունը հրատարակում է չկանխատեսված պահանջարկ ունեցող ձկների պատմության վերաբերյալ տրակտատ, և դրանով իսկ սպառում է իր բյուջեն: Այնժամ Հալլեյը հայտարարում է, որ ինքը վերցնում է հրատարակության ծախսերն իր վրա: Ընկերությունը երախտագիտությամբ ընդունում է այդ մեծահոգի առաջարկը, և որպես մասնավոր փոխհատուցում Հալլեյին անվճար տրամադրվում է ձկների պատմության մասին տրակտի 50 օրինակ[10]:

Նյուտոնի աշխատանքը հնարավոր է ըստ Դեկարտի «Փիլիսոփայության սկիզբը» աշխատության անալոգիայի (1644) կամ որոշ պատմագետների կարծիքով կարտեզյանների հրավերով, ստացավ « Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքներ» (լատPhilosophiae Naturalis Principia Mathematica) անվանումը, այն է՝ ժամանակակից լեզվով «ֆիզիկայի մաթեմատիկական սկզբունքները»[K 2]

1686 թվականի ապրիլի 28-ին «Մաթեմատիկական սկզբունքներ»-ի առաջին հատորը ներկայացվում է Թագավորական Ընկերությանը։ Բոլոր երեք հատորները որոշ հեղինակային խմբագրումից հետո, լույս ընծայվեցին 1687 թվականին։ Տպաքանակը (մոտ 300 օրինակով) վաճառվեց 4 տարում՝ այդ ժամանակշրջանի համար շատ արագ։

Ինչպես ֆիզիկական, այնպես էլ մաթեմատիկական մակարդակով Նյուտոնի աշխատանքը որակապես գերազանցում է իր բոլոր նախորդների աշխատանքներին[11]: Այնտեղ բացակայում է արիստոտելյան և դեկարտյան մետաֆիզիկան՝ նրա մռայլ դատողություններով և անհասկանալի ձևակերպումներով հաճախ մտացածին «սկզբնապատճառներով» բնական երևույթներին: Նյուտոնն, օրինակ չի հայտարարում հանդիսավորությամբ, թե բնության մեջ գործում է ձգողականության օրենքը, նա խիստ ապացուցում է այդ փաստը, ելնելով մոլորակների եւ դրանց արբանյակների շարժման պատկերի դիտարկման հիման վրա: Նյուտոնի մեթոդն էր երևույթի մոդելի ստեղծում , «չհորինելով հիպոթեզ», իսկ հետո արդեն եթե տվյալները բավարարում են, որոնել նրա պատճառները: Այդպիսի մոտեցումը , որի սկիզբը դրեց Գալիլեյը, նշանակում էր հին ֆիզիկայի ավարտը: Բնության որակական նկարագիրը իր տեղը զիջեց քանակականին: Գրքի զգալի մասը զբաղեցնում են հաշվարկները, գծագրերը և աղյուսակները:

Իր գրքում Նյուտոնը հստակ սահմանել է մեխանիկայի հիմնական հասկացությունները, ընդ որում ներկայացրել է մի քանի նորը, ներառյալ այնպիսի կարևոր ֆիզիկական մեծություններ, ինչպիսին զանգվածն է, արտաքին ուժը և շարժման քանակը: Ձևակերպվում են մեխանիկայի երեք օրենքները: Կեպլերի օրենքներից բերված է խիստ հետևություն ձգողականության օրենքի համար : Նշենք, որ կային նկարագրություններ և երկնային մարմինների Կեպլերին անհայտ հիպերբոլիկ և պարաբոլիկ ուղեծրեր: Կոպերնիկոսի արևակենտրոն համակարգի ճշմարտացիությունը Նյուտոնը ուղղակիորեն չի քննարկում, սակայն ենթադրում է, նա նույնիսկ գնահատում է Արեգակնային համակարգի զանգվածի կենտրոնից Արևի շեղումը[12]: Այլ խոսքով՝ Արեգակը Նյուտոնի համակարգում, ի տարբերություն կեպլերյանի, չի հանգստանում, այլ ենթարկվում է շարժման ընդհանուր օրենքին: Ընդհանուր համակարգին ներառված են և գիսաստղերը, որոնց ուղեծրերի տեսքը այդ ժամանակ մեծ տարաձայնություններ էր առաջացրել:

Նյուտոնի ձգողականության տեսության թույլ տեղը այդ ժամանակի շատ գիտնականների կարծիքով, այդ ուժի բնույթի բացատրության բացակայումն էր։ Նյուտոնը շարադրել է միայն մաթեմատիկական ապարատը, թողնելով բաց հարց ձգողականության պատճառը և նրա նյութական կրիչը։ Գիտական հասարակության համար, որը կրթված էր Դեկարտի փիլիսոփայությամբ, դա անընդունելի ու մարտահրավերի մոտեցում էր, և միայն երկնային մեխանիկայի հաղթական հաջողությունը XVIII դարում ստիպեց ֆիզիկոսներին ժամանակավոր հաշտվել նյուտոնյան տեսության հետ։ Ձգողականության ֆիզիկական հիմունքները պարզաբանվեցին միայն ավելի քան երկու դար հետո, հարաբերականության ընդհանուր տեսության հայտնվելուն պես։

Նյուտոնը մաթեմատիկական ապարատը և գրքի ընդհանուր կառուցվածքը կազմեց այդ ժամանակի գիտական խստության չափորոշիչին՝ Էվկլիդեսի «Սկիզբ» աշխատությանը առավելագույնս մոտ։ Նա գիտակցաբար մաթեմատիկական անալիզը գրեթե ոչ մի տեղ չէր կիրառում, քանի որ նոր, անսովոր մեթոդների օգտագործումը կարող էր վտանգել վստահությունն արդյունքների հավաստիության նկատմամբ։ Այդ զգուշությունը, բայց և այնպես, արժեզրկեց նյուտոնյան շարադրված եղականը հաջորդ սերնդի ընթերցողների համար։ Նյուտոնի գիրքը առաջին աշխատանքն եղավ նոր ֆիզիկայի և միաժամանակ մեկն այն վերջին լուրջ աշխատանքներից, օգտագործված մաթեմատիկական հետազոտության հին մեթոդները։ Նյուտոնի բոլոր հետևորդները արդեն օգտագործում էին իրենց ստեղծած մաթեմատիկական վերլուծության հզոր մեթոդներ ։ Նյուտոնի գործի մեծագույն անմիջական շարունակողներն եղան ԴԱլամբերը, Էյլերը, Լապլասը, Կլերոն, Լագրանժը։

Հեղինակի կենդանության օրոք երեք անգամ հրատարակվել է, ընդ որում յուրաքանչյուր վերահրատարակման ժամանակ հեղինակը գրքում մտցնում էր զգալի լրացումներ եւ հստակեցումներ[13]:

Վարչական գործունեություն (1687—1703)[խմբագրել | խմբագրել կոդը]

1687 թվականը նշանավորվեց ոչ միայն մեծ գրքի լույս ընծայմամբ, այլ նաև Նյուտոնի կոնֆլիկտով թագավոր Հակոբ II -ի հետ։ Փետրվարին թագավորը, հետևողականորեն անցկացնելով կաթոլիկության վերականգնման իր սեփական ուղին Անգլիայում, Քեմբրիջի համալսարանին կարգադրեց կաթոլիկ քահանա Ալբերտ Ֆրենսիսին տալ մագիստրոսի կոչում։ Համալսարանի ղեկավարությունը տատանվում էր, չցանկանալով ոչ օրենքը խախտել, ոչ էլ գրգռել թագավորին, որի պատճառով շուտով գիտնականների պատվիրակությանը, այդ թվում Նյուտոնին, դատաստանի համար կանչում են իր կոպտությամբ և դաժանությամբ հայտնի Լորդ, գերագույն դատավոր Ջորջ Ջեֆֆրիսի մոտ։[en] (անգլ. George Jeffreys)։ Նյուտոնը ելույթ է ունենում ցանկացած փոխզիջման դեմ, որը կսահմանափակեր համալսարանական ինքնակառավարումը, և համոզում է պատվիրակությանը ընդունել սկզբունքային դիրքորոշում։ Արդյունքում համալսարանի փոխնախագահը հեռացվում է պաշտոնից, սակայն թագավորի ցանկությունը այդպես էլ չկատարվեց[14]։ Այդ տարիների իր նամակներից մեկում Նյուտոնը շարադրում է իր քաղաքական սկզբունքները[15]:․

Ցանկացած ազնիվ մարդ, Աստվածային և մարդկության օրենքներով պարտավոր է հնազանդվել թագավորի օրինական հրամաններին։ Սակայն, եթե Նորին Մեծությանը խորհուրդ են տալիս պահանջել այնպիսի բան, որը ըստ օրենքի չի կարելի անել, ապա ոչ ոք չպետք է տուժի, եթե անտեսում է նման պահանջը։

1689 թվականին, թագավոր Հահոբ II-ի տապալումից հետո, Նյուտոնը Քեմբրիջի համալսարանից առաջին անգամ ընտրվում է պառլամենտում և այնտեղ նիստերին մասնակցում է ավելի քան մեկ տարի։ Երկրորդ ընտրությունը տեղի է ունենում 1701—1702 թվականներին։ Կա հայտնի անեկդոտ այն մասին, թե ինչպես նա պառլամենտում ընդամենը մեկ անգամ է ձայն խնդրել ելույթի համար, խնդրելով փակել պատուհանը, խուսափելու համար միջանցիկ քամուց։ Իրականում Նյուտոնը կատարում էր իր պառլամենտական պարտականությունները նույնպիսի բարեխղճությամբ, ինչպես նա վերաբերվում էր իր բոլոր գործերի նկատմամբ[16]։

Մոտ1691 թվականին Նյուտոնը լուրջ հիվանդանում է (ամենայն հավանականությամբ նա թունավորվել էր քիմիական փորձերի ժամանակ[17], չնայած կան նաև այլ վարկածներ՝ գերհոգնածություն, հոգեկան ցնցում, շոկային վիճակ հրդեհից հետո, ինչը հանգեցնում է տարիքի հետ կապված տկարության և կարևորագույն արդյունքների կորստի հետևանքների)։ Մտերիմները երկյուղում էին նրա բանականության համար։ Այդ շրջանի պահպանված նրա մի շարք նամակներ իրոք վկայում են նրա հոգեկան խանգարման մասին։ Միայն 1693 թվականի վերջին Նյուտոնի առողջությունը ամբողջությամբ վերականգնվում է[18]։

1679 թվականին Նյուտոնը Թրինիթիում ծանոթանում է 18-ամյա արիստոկրատ, գիության և ալքիմիայի սիրահար, Չարլզ Մոնտեգյուի հետ (1661—1715)։ Հավանաբար,Նյուտոնը Մոնտեգյուի վրա թողել է մեծ տպավորություն, քանի որ 1696 թվականին, դառնալով լորդ Գալիֆաքս, Թագավորական ընկերության նախագահ և Գանձարանի կանցլեր (այն է՝ ֆինանսների նախարար Անգլիայում), Մոնտեգյուն թագավորին առաջարկում է Նյուտոնին նշանակել Դրամահատման պալատի հսկիչ։ Թագավորը տալիս է իր համաձայնությունը, և 1696 թվականին Նյուտոնը զբաղեցնում է այդ պաշտոնը՝ լքելով Քեմբրիջն, ու տեղափոխվում է Լոնդոն։

Սկզբից Նյուտոնը մանրակրկիտ ուսումնասիրում է մետաղադրամների արտադրության տեխնոլոգիան, կարգի է բերում փաստաթղթաբանությունը, վերափոխում է վերջին 30 տարվա հաշվարկի կատարումը։ Միաժամանակ Նյուտոնը եռանդուն և որակյալ աջակցում է Մոնտեգյուի կողմից կատարվող դրամական ռեֆորմին, վերականգնելով վստահությունն իր նախորդների կողմից հիմնովին անուշադրության մատնված Անգլիայի մետաղադրամային համակարգի նկատմամբ։ Այդ տարիներին Անգլիայում գրեթե բացառապես անհավասարակշիռ շրջանառություն էր տիրում, իսկ բավական շատ քանակությամբ նաև կեղծ մետաղադրամներ կային։ Լայն տարածում է ստանում արծաթե դրամների եզրերի շրջահատումը, այս դեպքում նոր դրամահատված մետաղադրամները անմիջապես անհայտանում էին, հենց որ շրջանառության մեջ էին մտնում, քանի որ մասսայաբար արտահոսք էր՝ արտահանվում էին արտերկիր և թաքցվում էին սնդուկների մեջ[19]։ Այդ իրավիճակից ելնելով, Մոնտեգյուն եկավ եզրակացության, որ իրավիճակը կարելի է փոխել, միայն վերահատելով բոլոր մետաղադրամները, որոնք շրջանառության մեջ էին Անգլիայում, և արգելելով հատված մետաղադրամների շրջանառությունը, որը պահանջում էր կտրուկ արտադրության մեծացում Թագավոական Դրամահատման պալատում։ Դրա համար պահանջվում էր գրագետ ադմինիստրատոր, և հենց այդպիսի մարդ է դառնում Նյուտոնը, 1696 թվականի մարտին զբաղեցնելով Դրամահատման պալատի հսկիչի պաշտոնը։

Ի շնորհիվ Նյուտոնի եռանդուն գործունեության, 1696 թվականի ընթացքում Անգլիայի քաղաքներում ստեղծվում են Դրամահատման պալատի մասնաճյուղերի ցանց՝ մասնավորապես Չեստերում, որտեղ Նյուտոնը մասնաճյուղի տնօրեն է նշանակում իր ընկեր Հալլեյին, ինչը թույլ է տալիս 8 անգամ ավել մեծացնել արծաթե դրամի թողարկումը[20]։ Նյուտոնը մետաղադրամի դրոշմավորման տեխնոլոգիայում ներ է դնում մետաղադրամի եզրի գրության օգտագործումը, որից հետո մետաղի հանցավոր տաշումը պրակտիկորեն անհնարին է դառնում։ Հին, քաշապակաս արծաթե մետաղադրամը 2 տարվա ընթացքում ամբողջությամբ շրջանառությունից հանվում է, և վերահատվում, նոր մետաղադրամի թողարկումը մեծանում է, և որպեսզի դրանց պահանջարկը հասցվի բավարարել, նրանց որակը բարձրացվում է։ Դրանից առաջ նմանատիպ ռեֆորմների ժամանակ բնակչության հին դրամները պետք էր փոխել ըստ քաշի, որից հետո առձեռն ծավալը փոքրանում էր ինչպես անձանց, (մասնավոր և իրավաբանական), այնպես էլ ողջ երկրով մեկ, բայց տոկոսներն ու վարկային պարտավորությունները մնում էին առաջվանը, որի պատճառով տնտեսության մեջ սկսվում էր լճացում։ Նյուտոնը նաև առաջարկեց դրամը փոխարժեքով փոխանակել, որը կկասեցներ վերոհիշյալ պրոբլեմները, իսկ դրանից հետևող անխուսափելի միջոցների դեֆիցիտը կլրացվի այլ երկրներից վերցված վարկերով(ամենից շատ Նիդեռլանդներից)։ Դրամի արժեզրկումը՝ ինֆլյացիան կտրուկ իջավ[21][22], սակայն արտաքին պետական պարտքը դարակեսին աննախադեպ չափերի աճեց Անգլիայի պատմության մեջ։ Սակայն, այդ ընթացքում տեղի է ունենում նկատելի տնտեսական աճ, որի պատճառով աճեցին հարկային հատկացումները գանձարանում,(համեմատելով ըստ չափերի ֆրանսիականի հետ, չնայած որ Ֆրանսիայում բնակվում էր 2,5 անգամ շատ մարդ), դրա հաշվին պետական պարտքը աստիճանաբար մարվեց[23]։

1699 թվականին մետաղադրամների վերահատումը ավարտվում է, և հավանաբար որպես վարձատրություն իր ծառայությունների համար, այդ տարի Նյուտոնը նշանակվում է Դրամահատման պալատի կառավարիչ(«մաստեր»)[24][25]: Սակայն, ազնիվ և հեղինակավոր մարդը Դրամահատման պալատի ղեկավարի դերում ոչ բոլորին էր ձեռնտու: Առաջին իսկ օրից Նյուտոնի վրա սկսեցին տեղալ բողոքներ և գաղտնի ամբաստանություններ, և անընդհատ հայտնվում էին ստուգման հանձնաժողովներ: Ինչպես պարզվեց հետագայում, շատ անգամ գաղտնի ամբաստանություններն ընդունվում էին դրամակեղծարարներից, որոնք Նյուտոնի բարեփոխումներից գրգռված էին[26]: Նյուտոնը որպես կանոն, անտարբերությամբ էր վերաբերվում չարախոսներին, բայց երբեք չէր ներում, եթե այդ չարախոսությունները կպնում էին նրա պատվին և հեղինակությանը: Նա անձամբ մասնակցել է տասնյակ հետաքննությունների, և շուրջ 100 դրամակեղծարարներ հայտնաբերվեցին ու դատապարտվեցին: Ծանրացուցիչ հանգամանքների բացակայության դեպքում նրանց ամենից հաճախ աքսորում էին հյուսիսամերիկյան գաղութներ, սակայն մի քանի պարագլուխների մահապատժի ենթարկեցին: Անգլիայում կեղծ մետաղադրամների թիվը ակնհայտ նվազեց[26]: Մոնտեգյուն իր հուշերում բարձր է գնահատել Նյուտոնի կողմից ցուցադրվող բարձրակարգ ղեկավարչական ունակությունները և նրա կողմից բարեփոխումների հաջողության ապահովումը[27]: Այսպիսով, գիտնականի կողմից իրականացվող բարեփոխումները ոչ միայն կանխեցին տնտեսական ճգնաժամը, այլև տասնամյակների ընթացքում հանգեցրին երկրի բարեկեցության զգալի աճին:

1698 թվականի ապրիլին որպես «Մեծ դեսպանություն», Դրամահատման պալատ երեք անգամ այցելեց ռուսական կայսր Պետրոս I[28], սակայն, ցավոք մանրամասներն այդ այցի վերաբերյալ և շփումը Նյուտոնի հետ չեն պահպանվել: Սակայն հայտնի է, որ 1700 թվականին Ռուսաստանում տեղի է ունենում դրամական բարեփոխում՝ անգլիականից վերցված: Իսկ 1713 թվականին «Սկիզբ»-ի 2-րդ հրատարակման առաջին վեց տպագիր օրինակը Նյուտոնը ուղարկում է Ռուսաստան՝ կայսր Պետրոսին[29]:

Նյուտոնի գիտական հաղթանակի խորհրդանիշը դարձավ 1699 թվականի երկու միջադեպ՝ Քեմբրիջում սկսվում է Նյուտոնի աշխարհի սիստեմի դասավանդումը ( 1704 թվականից,նաև Օքսֆորդում ), իսկ Փարիզի գիտությունների ակադեմիան, նեցուկ է կանգնում նրան ընդդիմախոսներից, կորտեզյանականությունից, ընտրում է նրան որպես իր արտասահմանյան անդամ: Այդ ողջ ժամանակ Նյուտոնը հաշվվում էր Թրինիթի քոլեջի անդամ և պրոֆեսոր, սակայն 1701 թվականին նա պաշտոնապես հրաժարական է տալիս Քեմբրիջում իր բոլոր պաշտոններից:

1703 թվականին մահանում է Թագավորական ընկերության նախագահ լորդ Ջոն Սոմերսը, որը իր նախագահության 5 տարիների ընթացքում Ընկերության նիստերին ներկայացել էր ընդամենը երկու անգամ: Նոյեմբերին Նյուտոնը ընտրվում է նրա իրավահաջորդը և ղեկավարում է Ընկերությունը մինչև իր կյանքի վերջը՝ ավելի քան 20 տարի: Ի տարբերություն իր նախորդների, նա անձամբ ներկա է լինում բոլոր նիստերին, և անում է ամեն ինչ, որպեսզի բրիտանական Թագավորական ընկերությունը գիտական աշխարհում զբաղեցնի իր պատվավոր տեղը: Ընկերության անդամների թիվն աճում է(նրանց թվում, բացի Հալլեյից, կարելի է առանձնացնել Դենի Փափենին, Աբրահամ դե Մուավրին, Ռոջեր Կոտսին, Բրուք Թեյլորին), տեղի են ունենում և քննարկվում հետաքրքիր գիտական փորձեր, ամսագրային հոդվածների որակը զգալիորեն բարելավվում է, ֆինանսական դժվարությունները մեղմանուն են: Ընկերությունը ձեռք է բերում վճարովի քարտուղարներ և սեփական նստավայր (Ֆլիթ սթրիթում): Տեղափոխության ծախսերը Նյուտոնը վճարում էր սեփական գրպանից: Այդ տարիներին Նյուտոնին որպես խորհրդատու հաճախ հրավիրում էին կառավարական տարբեր հանձնաժողովներ, իսկ արքայադուստր Կարոլինան՝ ապագա թագուհի-կոնսորտը Մեծ Բրիտանիայի, պալատում ժամերով փիլիսոփայության և կրոնական թեմաներով զրույցներ էր ունենում նրա հետ[30]:

Վերջին տարիներ

1704 թվականին լույս է տեսնում (սկզբից անգլերեն լեզվով) «Օպտիկա» մենագրությունը՝ որոշիչ դառնալով այս գիտության զարգացմանը մինչև XIX դարի սկիզբը։ Այն պարունակում է «Կորագծի քառակուսի մակերեսի մասին» հավելված՝ առաջին և բավականին հագեցած նյուտոնյան մեկնակերպի շարադրանքը մաթեմատիկական անալիզի վերաբերյալ։ Փաստացի, դա Նյուտոնի վերջին աշխատանքն էր բնագիտության բնագավառում, չնայած նա դրանից հետո ապրեց ավելի քան 20 տարի։ Каталог оставленной им библиотеки содержал книги в основном по истории и теологии, и именно этим занятиям Ньютон посвятил остаток жизни. Ньютон оставался управителем Монетного двора, поскольку этот пост, в отличие от должности смотрителя, не требовал от него особой активности. Дважды в неделю он ездил на Монетный двор, раз в неделю — на заседание Королевского общества. Ньютон так никогда и не совершил путешествия за пределы Англии.

1705 թվականին королева Анна возвела Ньютона в рыцарское достоинство. Отныне он сэр Исаак Ньютон. Впервые в английской истории звание рыцаря было присвоено за научные заслуги; в следующий раз это произошло более чем век спустя (1819, в отношении Хемфри Дэви). Впрочем, часть биографов считает, что королева руководствовалась не научными, а политическими мотивами. Ньютон обзавёлся собственным гербом и не очень достоверной родословной.

В 1707 году вышел сборник лекций Ньютона по алгебре, получивший название «Универсальная арифметика». Приведённые в ней численные методы ознаменовали рождение новой перспективной дисциплины — численного анализа.

В 1708 году начался открытый приоритетный спор с Лейбницем (см. ниже), в который были вовлечены даже царствующие особы. Эта распря двух гениев дорого обошлась науке — английская математическая школа вскоре снизила активность на целый век, а европейская — проигнорировала многие выдающиеся идеи Ньютона, переоткрыв их много позднее. Конфликт не погасила даже смерть Лейбница (1716).

Первое издание «Начал» Ньютона давно было раскуплено. Многолетний труд Ньютона по подготовке 2-го издания, уточнённого и дополненного, увенчался успехом в 1710 году, когда вышел первый том нового издания (последний, третий — в 1713 году). Начальный тираж (700 экземпляров) оказался явно недостаточным, в 1714 и 1723 годах была допечатка. При доработке второго тома Ньютону, в виде исключения, пришлось вернуться к физике, чтобы объяснить расхождение теории с опытными данными, и он сразу же совершил крупное открытие — гидродинамическое сжатие струи. Теперь теория хорошо согласовывалась с экспериментом. Ньютон добавил в конец книги «Поучение» с уничтожающей критикой «теории вихрей», с помощью которой его оппоненты-картезианцы пытались объяснить движение планет. На естественный вопрос «а как на самом деле?» в книге следует знаменитый и честный ответ: «Причину… свойств силы тяготения я до сих пор не мог вывести из явлений, гипотез же я не измышляю».

В апреле 1714 года Ньютон обобщил свой опыт финансового регулирования и передал в казначейство свою статью «Наблюдения относительно ценности золота и серебра». В статье содержались конкретные предложения по корректировке стоимости драгоценных металлов. Эти предложения были частично приняты, и это благоприятно сказалось на английской экономике

Незадолго до смерти Ньютон стал одной из жертв финансовой аферы крупной торговой «Компании Южных морей», пользовавшейся поддержкой правительства. Он приобрёл на крупную сумму ценные бумаги компании, а также настоял на их приобретении Королевским обществом. 24 сентября 1720 года банк компании объявил себя банкротом. Племянница Кэтрин вспоминала в своих записках, что Ньютон потерял более 20000 фунтов, после чего заявил, что может рассчитать движение небесных тел, но не степень безумия толпы. Впрочем, многие биографы полагают, что Кэтрин имела в виду не реальную потерю, а неполучение ожидаемой прибыли. После банкротства компании Ньютон предложил Королевскому обществу компенсировать потери из своего кармана, но его предложение было отклонено.

Последние годы жизни Ньютон посвятил написанию «Хронологии древних царств», которой занимался около 40 лет, а также подготовкой третьего издания «Начал», которое вышло в 1726 году. В отличие от второго, изменения в третьем издании были невелики — в основном результаты новых астрономических наблюдений, включая довольно полный справочник по кометам, наблюдавшимся с XIV века. Среди прочих была представлена рассчитанная орбита кометы Галлея, новое появление которой в указанное время (1758 год) наглядно подтвердило теоретические расчёты (к тому времени уже покойных) Ньютона и Галлея. Тираж книги для научного издания тех лет мог считаться огромным: 1250 экземпляров.

В 1725 году здоровье Ньютона начало заметно ухудшаться, и он переселился в Кенсингтон неподалёку от Лондона, где и скончался ночью, во сне, 20 (31) марта 1727 года. Письменного завещания он не оставил, но значительную часть своего крупного состояния он незадолго до смерти передал ближайшим родственникам. Похоронен в Вестминстерском аббатстве. Фернандо Саватер, по письмам Вольтера, так описывает похороны Ньютона:

Նշումներ

  1. Исторически ударение в фамилии Ньютона чаще делалось на втором слоге, хотя английскому оригиналу соответствует ударение на первом. Современные словари и руководства не имеют единого мнения по поводу правильного ударения в фамилии Ньютон в русском языке: академический «Философский энциклопедический словарь» (1983) указывает ударение на первом слоге, «Справочник по правописанию, произношению, литературному редактированию» Розенталя (1998) допускает оба варианта ударения, но уточняет: «традиционно — Ньюто́н», академический «Русский орфографический словарь» под ред. В. В. Лопатина и Symbol support vote.svg Կողմ (2013, ISBN 978-5-462-01272-3) также допускает вариативность, «Словарь образцового русского ударения» М. А. Штудинера (2009, ISBN 978-5-8112-3590-2, стр. 273) в качестве предпочтительного и рекомендуемого для работников СМИ дает вариант «Ньюто́н», в БСЭ и в «Орфографическом словаре русского языка» (2010, ISBN 978-5-462-00736-1), утверждённом Приказом Минобрнауки России, указано однозначно ударение Нью́тон.
  1. Карцев В. П., 1987, մեկնաբանություն՝ Глава «Мать Анна»
  2. Акройд П., 2011, մեկնաբանություն՝ Глава 1
  3. Карцев В. П., 1987, էջ 8
  4. Клайн М. Математика. Поиск истины. — М.: Мир, 1988. — С. 125.
  5. История математики. — Т. 2: Математика XVII столетия. — С. 218.
  6. Карцев В. П., 1987, էջ 128—132
  7. Карцев В. П., 1987, էջ 247—248
  8. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ V9 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. Карцев В. П., 1987, էջ 194—195, 205—206
  10. 10,0 10,1 Карцев В. П., 1987, էջ 196—201
  11. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ V10 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  12. Curtis Wilson. The Newtonian achievement in astronomy // R Taton & C Wilson (eds). The General History of Astronomy. — 1989. — Т. 2A.
  13. Карцев В. П., 1987, մեկնաբանություն՝ Главы «Второе издание „Начал“» и «Славные времена»
  14. Кузнецавие=Ньютон {{{заглавие}}}. — С. 82—86.
  15. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Q822 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  16. Карцев В. П., 1987, էջ 253
  17. Хал Хеллман. Ньютон против Лейбница: Битва титанов. — С. 85.
  18. Карцев В. П., 1987, էջ 254—258
  19. Вавилов С. И. Исаак Ньютон. Глава 14.
  20. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ V142 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  21. Кудрявцев П. С. Курс истории физики. — Т. 1. — С. 206.
  22. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ K2602 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. Д. Баюк. Исаак Ньютон // Энциклопедия для детей. Физика. Т.1 / глав. ред. В. Володин — М: Аванта+, 2000. — С. 131—132.
  24. Карцев В. П., 1987, էջ 260—270
  25. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ V143 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  26. 26,0 26,1 Карцев В. П., 1987, էջ 270—276
  27. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ V144 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  28. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ V145 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  29. Карцев В. П., 1987, էջ 280—285, 382
  30. Карцев В. П., 1987, էջ 353


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "K", but no corresponding <references group="K"/> tag was found, or a closing </ref> is missing