Կլերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլերոն (Clairon, իսկական անունը և ազգանունը՝ Կլեր ժոզեֆ Իպոյիտ Լերիս դե Լատյուդ, Leris La Tude, 1723, Կոնդե- 1803, Փարիզ), ֆրանսիացի դերասանուհի։ 1737—43-ին հանդես է եկել Ռուանի, Լիլի և այլ քաղաքների թատերախմբերում։ 1743—66-ին եղել է «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնի դերասանուհի։ Լուսավորական կլասիցիզմի խոշոր ներկայացուցիչ Կլերոն աշխատել է Վոլտերի ղեկավարությամբ, հռչակվել է Էլեկտրա, Իդամե, Ամենաիդա (Վոլտերի «Օրեսա», «Չինացի որբը», «Տանկրեդ») ողբերգական դերերի կատարումով։ Պայքարել է արիստոկրատական թատրոնի սեթևեթության դեմ, ձգտել կերպարի հոգեբանական անհատականացման, բարենորոգել ողբերգական դեկլամացիան, բեմական հանդերձանք ներմուծել պատմական և ազգագրական մանրամասներ։ Կլերոնի արվեստը վերլուծել և բարձր է գնահատել Դենի Դիդրոն «Պարադոքս դերասանի մասին» գրքում։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png