Մասնակից:Maria Hanisyan7/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հասուն տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականի հունվարի 10-ին Անրի Մատիսն ամուսնացավ Ամելի Պարեյրի հետ.ունեցան երկու որդի՝ Ժանա-Ժերար (1899-1976) և Պերա (1900-1989):Ապօրինի դուստրը՝ Մարգարիտը, ընդգրկվեց ընտանիք:[1] Կինը և աղջիկը նրա սիրելի բնորդներն էին: Կամիլ Պիսսարոյի խորհրդով մեղրամսի ժամանակ նա կնոջ հետ մեկնեց Լոնդոն՝ ուսումնասիրելու Ուիլյամ Թյորների նկարները: Այնուհետև ամուսիները ձեռնարկեցին ճանապարհորդություն դեպի Կորսիկա,որի ընթացքում այցելեցին Թուլուզ և Գենուա:1899 թվականի փետրվարին ամուսինները վերադարձան Փարիզ: [2] 1899 թվականին Գուստավ Մորոյի մահից հետո Մատիսի մոտ հակասություններ առաջացան նրա որդեգրի՝ Ֆերնան Կորմոնի հետ.նա հեռացավ Գեղեցիկ արվեստների դպրոցից: Ժյուլիանի ակադեմիայում հերթական կարճատև ուսումնառությունից հետո նկարիչը ընդունվեց Էժեն Կարերի դասընթացներին:Այստեղ նա ծանոթացավ Անդրե Դերենի, Ժան Պյուիի, Ժյուլ Ֆլանդերենի և Մորիս դը Վլամինկի հետ: Նրա առաջին փորձը քանդակագործության մեջ եղել է Անտուան Լուի Բարիի 1899 թվականի աշխատանքի կրկնօրինակումը:[3] 1900 թվականին նկարչական աշխատանքներին զուգահեռ,Անրի Մատիսը սկսեց այցելել Գրանդ Շոմեր ակադեմիայում Էմիլ Անտուան Բուրդելի երեկոյան կուրսերին:ԱռավոտյանԱլբեր Մարկեի հետ նա նկարում էր Լյուքսեմբուրգի այգին,երեկոյան՝ այցելու էր քանդակագործության դասերի: Ընտանիքի աճը, կայուն եկամտի պակասը, կնոջ և իր գործընկերների սեփականություն հանդիսացող առևտրային տաղավարիկի կորուստը պատճառ դարձան ,որ երեխաները ստիպված տեղափոխվում են Անրիի ծնողների մոտ [4][5]: Կրելով լուրջ ֆինսական դծվարություններ՝ նա անցավ աշխատանքի որպես նկարիչ-ձևավորող:1900 թվականին Ալբեր Մարկեի հետ միասին ձևավորում է Փարիզի Գրան-Պալե համաշխարհային ցուցահանդեսի օբյեկտները : Աշխատանքը հոգնատանջ էր և Անրին հիվանդացավ բրոնխիտով: 1901 թվականին Շվեյցարիայում ոչ երկար բուժումից հետո, որտեղ նա շարունակում էր շատ աշխատել :Որոշ ժամանակ նա ընտանիքի հետ անց կացրեց ծնողների մոտ Բոեն ան Վեմանդուայում:[4][5]:Այդ օրերին Անրի Մատիսը որոշում է հրաժարվել գեղանկարչությունից:

Անրի Մատիս
Henri Matisse
Տապանաքար
Ի ծնեԱնրի էմիլ Բենուա Մատիս
Ծնվել է1869(1869)
ԾննդավայրԼե Կատո Կամբրեզե Նոր, Ֆրանսիա
Վախճանվել է1954(1954)
Մահվան վայրՆիցցա, Ֆրանսիա



Ստեղծագործական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականին Անրի Մատիսի մոտ եղավ ապենդիցիտի նոպա.վիրահատական ապաքինումից հետո մայրը նրան նվիրեց նկարչական պարագաներ:Նա սկզբում արտանկարում էր գունավոր բացիկներից : Ի հեճուկս հոր նա որոշեց դառնալ նկարիչ և ընդունվեց Կանտեն դե լա Տուրի (ֆր.՝ Ecole Quentin de la Tour) նկարչական դպրոց: Սկզբնական շրջանում նա սովորեց որպես տեքստիլ արտադրության գծագրող [6][7] 1891 թվականին նա թողեց իրավաբանական գործունեությունը և նորից գնաց Փարիզ, որտեղ ընդունվեց Ժյուլյանի ակադեմիա:Անրին աշակերտեց սալոնային արվեստի վարպետ Բուգրո Վիլյամին՝ պատրաստվելով ընդունելության քննություներին [[Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (Փարիզ)|Փարիզի գեղեցիկ արվեստների ազգային դպրոցում]] (ֆր.՝ École nationale supérieure des beaux-arts de Paris), որտեղ սակայն չընդունվեց:[4][8]: 1893 թվականին նա տեղափոխվեց Փարիզի դեկորատիվ-կիրառական արվեստի բարձրագույն դպրոց (ֆր.՝ École nationale supérieure des arts décoratifs de Paris), որտեղ ծանոթացավ երիտասարդ Ալբեր Մարկեի հետ: 1895 թվականին նրանք հանձնեցին ընդունելության քննություները և ընդունվեցին Գուստավ Մորոյի արվեստանոց,որտեղ նրանք սովորում էին որպես հրավիրյալ ուսանողներ՝ սկսած 1893 թվականից [4][5] : Այստեղ Անրին ծանոթացավ Ժորժ Ռուոյի, Շարլ Կամուանի,Անրի-Շարլ Մանգենի և Անրի Էվենեպուլի հետ: Ուսումնառության տարիներին Լուվրում նա կրկնօրինակում էր հայտնի ֆրանսացի և հոլադացի վարպետների գործերը: Այս տարիներին նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Ժան Բատիստ Սիմեոն Շարդենի արվեստը ( նրա կողմից են արվել Շարդենի նկարների չորս կրկնօրինակներ):[9]:Անրին այդ ժամանակ գտնվում էր ժամանակակից նկարիչների և ճապոնական ավանդական արվեստի ազդեցության տակ: 1894 թվականին նկարիչի անձնական կյանքում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն. նա իր բնորդ Կարոլինա Ժոբլոյից ունեցավ դուստր՝ Մարգարիտը (1894-1982): 1896 թվականի ամառը նա անց կացրեց Բել Իլ կղզում՝ Բրետանի ափին՝ իր հարևան Էմիլ Բերիի հետ (Փարիզ): Այստեղ Անրին ծանոթացավ Ռոդենի ընկերոջ, Էմիլ Բերնարի և Վինսենթ վան Գոգի գործերի կոլեկցիոներ՝ ավստրալացի նկարիչ Ջոն Պիտեր Ռասելի հետ: 1897 թվականին այցելեց նրան նորից[4][5]: Ռասելը նրա ծանոթացրեց իմպրեսիոնիզմի և Վինսենթ վան Գոգի աշխատանքների հետ,ում հետ նա ընկերություն էր արել տասը տարի: Ռասելը Անրիին նվիրեց Վ. վան Գոգի երկու աշխատանք: [10].Նրանց շփումը արմատական ազդեցություն ունեցավ նկարիչի ստեղծագործությունների վրա,ավելի ուշ նա Ռասելին անվանեց իր ուսուցիչ.գունային տեսության բացահայտող [11] 1896 թվականին Մատիսի հինգ նկար ցուցադրվեցին Գեղեցիկ արվեստների ազգային միության սալոնում, որոնցից երկուսը գնվեցին պետության կողմից,այդ թվում՝ «Կարդացող կինը»՝ նկարված 1894 թվականին Ֆրանսիայի նախագահի Ռամբու-ի ամրոցի բնակարանի համար: [12] Ցուցահանդեսից հետո Անրի Մատիսը Պիեր Սեսիլ Պյուվի դե Շավանիի առաջարկությամբ դարձավ Գեղեցիկ արվեստների ազգային միության անդամ [4]:

Իմպրեսիոնիստական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-1902 թվականներին Մատիսը ամեն տարի ստեղծում էր իմպրեսիոնիստական ոգով մի քանի նկար: Նրա « Դեսերտ» (1897 ), « Մրգեր և սրճաման» (1898 ), « Սպասք և մրգեր » (1901) նատյուրմորտները և վաղ շրջանի երկու պեյզաժ «Բուլոնյան անտառ» (1902), « Լյուքսեմբուրգյան այգի» (1902) վկայում են ,որ նկարիչը գտնվում էր փնտրտուքների մեջ՝ փորձելով գտնել իր ուղին արվեստում :[4][5] 1901- 1904 թվականները նրա համար ստեղծագործական որոնումների տարիներ էին:[4][5]: Մատիսը խորացավ այլ նկարիչների ստեղծագործությունների ուսումնասիրության մեջ, չնայած լուրջ ֆինանսական դժվարություններին նա ձեռք էր բերում այն նկարները, որոնք իրեն հիացնում էին:Նրա նկարներից մեկում Օգյուստ Ռոդենի գիպսե բյուստն է, Վինսենթ վան Գոգի, Պոլ Գոգենի և Պոլ Սեզանի նկարները:Սեզանի՝ գեղանկարի կառուցվածքը, գույնի հետ նրա աշխատելու տեխնիկան առանձնահատուկ ազդեցություն ունեցան Մատիսի ստեղծագործությունների վրա: Մատիսը նրան համարում էր իր գլխավոր ներշնչանքը:[13] 1902 թվականի փետրվարին Վեյլ Բերտա պատկերասրահում նա մասնակցել է միացյալ ցուցահանդեսին: Ապրիլին և հունիսին առաջին անգամ գնվեցին նրա ստեղծագործությունները:[14] 1904 թվականի հունիսին Վոլմար Ամբրուազ պատկերասրահում տեղի ունեցավ Մատիսի առաջին անհատական ցուցահանդեսը, որը մեծ հաջողություն չունեցավ: [4][5] Այդ նույն ամռանը նեոիմպրեսիոնիստ նկարիչներ Պոլ Սինյակի և Անրի Կրոսի հետ նա գնաց Ֆրանսիայի հարավ՝ Սեն Տրոպե: Պոլ Սինյակի «Էժեն Դելակրուա և նեոիմպրեսիոնիզմ » նկարի ազդեցության տակ նա սկսեց աշխատել դիվիզիոնիզմի տեխնիկայով` օգտագործելով առանձնացվախ կետային վրձնահարվախներ: [2] Սեն Տրոպեում ստեղծվեց նկարչի առաջին գլուխգործոցը. « Շքեղություն, հանգիստ և վայելք » (1904/1905):Շատ շուտով նկարիչը հրաժարվեց օգտագործած տեխնիկայից՝ հօգուտ լայն շտրիխների:

Ֆովիստական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականի ամառը Մատիսը անցկացրեց Անդրե Դերենի և Մորիս դե Վալմիկիի հետ՝ միջերկրածովյան ձկնորսական գյուղում: Այս ժամանակահատվածը հատկանշվում է որպես նկարչի ստեղծագործությունների նշանակալի շրջափուլ: Դերենի հետ Մատիսը ստեղծեց նոր ոճ, որը պատմության մեջ մտավ «Ֆովիզմ» անունով:Նրա այս շրջանի գործերին բնորոշ էին հարթ ֆորմաները, հստակ գծերը և ոչ խիստ պուանտիլիզմը: Ֆովիզմը արվեստում որպես ուղղություն ի հայտ եկավ 1900 թվականին՝ փորձարկումների մակարդակով, և ակտուալ էր մինչև 1910 թվականը, շարժումը տևեց մի քանի տարի՝ 1904-1908 թվականները, ունեցավ երեք ցուցահանդես:[15][16] Ֆովիզմ ուղղությունը իր անունը ստացավ համախոհ նկարիչների՝ Մատիսի, Դերենի և Մորիս դե Վալամիկի կողմից:Մատիսը Դերենի հետ ճանաչվեց ֆովիստների լիդեր: Նրանցից յուրաքանչյուրը ուներ հետևորդներ:Ուղղության մյուս նշանավոր ննկարիչներն էին Ժորժ Բրակը, Ռաուլ Դյուֆին,Կես վան Դոնգենը: Բոլորը բացի Կես վան Դոնգենը եղել են Գուստավ Մորոյի աշակերտները, ով իր աշակերտներին դրդում էր մտածել ձևական շրջանակներից դուրս և հետևել սեփական տեսակենտներին: 1906 թվականից հետո ֆովիզմի դերի նվազումը, խմբի լուծարումը 1907 թվականին ոչ մի կերպ չազդեցին Մատիսի ստեղծագործական վերելքի վրա: Նրա լավագույն աշխատանքներից մի քանիսը ստեղծել են այս ժամանակահատվածում: 1905 թվականի աշնանը Փարիզի Աշնանային Սալոնում ապագա ֆովիստները առաջին անգամ հանրության լայն շրջանին ներկայացրեցին իրենց աշխատանքները:Նրանք կտրուկ, էներգիայով լի գույները բառացիորեն զարմացրեցին հանդիսատեսին և զայրույթ առաջացրեցին քննադատների մոտ: Կամիլ Մոկլերը ցուցահանդեսը համեմատեց հասարակության երեսին նետված ներկով լի տարայի հետ: Մեկ այլ քննադատ՝ Լուի Վոկսելը, 1905 թվականի հոկտեմբերի 17-ին «Ժիլ Բլազ» թերթում՝ « Դոնատելլոն վայրենիների միջավայրում » </ref> (ֆր.՝ Donatello parmi les fauves!), գրախոսականում նկարիչներին տվեց «ֆովիստներ» հեգնական մականունը՝ «վայրենիներ»: (ֆր.՝ fauves)Այն սրահում , որտեղ ցուցադրությունն էր գտնվում էր Վերածննդի հայտի քանդակագործ Դոնատելլոյի քանդակը :[17][18] Մատիսը ցուցահանդեսին ներկայացրեց երկու աշխատանք «Բաց լուսամուտ » և «Կանաչ գլխարկով կինը »: Լուի Վակսելի քննադատությունը առաջին հերթին ուղղված էր « Կանաչ գլխարկով կինը » կտավին: Հայտնի կոլեկցիոներների՝ Մայքլ Ստայնի և Գերտրութդա Ստայնի եղբայր, կոլեկցիոներ Լեո Ստայնը ԱՄՆ-ից նկարչից գնեց կտավը հինգ հարյուր ֆրանկով:[19] Աղմկոտ հաջողությունը բարձրացրեց Մատիսի աշխատանքների շուկայական արժեքը, ինչ թույլ տվեց նրան շարունակել զբաղվել գեղանկարչությամբ:[17] 1906 թվականի տարեսկզբի Բերնեյ -Ժյոն (Ֆրանսերեն) պատկերասրահի ցուցահանդեսից հետո 1906 թվականի մարտի 20-ին Անկախների Սալոնում նկարիչը ներկայացրեց իր նոր «Կյանքի ուրախություն» նկարը, որի սյուժեում համադրվում էին հովվերգության և անզուսպ խրախճանքի մոտիվները: Ակադեմիկները և քննադատները չափազանց դյուրագրգիռ կերպով արձագանքեցին: Քննադատների մեջ էր «անկախների » վիցե - պրեզիդենտ (փոխնախագահ)Պոլ Սինյակը: Պոստիմպրեսիոնիստները երես թեքեցին Մատիսից, սակայն Լեո Ստայնը ձեռք բերեց նաև այս կտավը՝ նրա մեջ տեսնելով արդիականության կարևոր նկարագիրը: Հենց այդ տարում Մատիսը ծանոթացավ երիտասարդ նկարիչ Պաբլո Պիկասոյի հետ:Նրանց առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ռյու դե Ֆլյորյու փողոցի Ստայն Սալոնում, որտեղ Մատիսը պարբերաբար տարվա ընթացքում ցուցադրում էր իր գործերը: Նկարիչների ստեղծագործական ընկերությունը լի էր մրցակցությամբ և փոխադարձ հարգանքով:[20] Գերտրուդա Ստայնը Բալթիմորի և ԱՄՆ-ի ընկերների ՝ Քլարաբել և Էտտա Քոեն քույրերի հետ եղել են Մատիսի և Պիկասոյի մեկենասները և կոլեկցիոներները: Այժմ Քոեն քույրերի հավաքածուն Բալթիմորի արվեստի թանգարանի ցուցադրության կորիզը:[21]

1906 թվականի մայիսին Մատիսը տեղափոխվեց Ալժիր և եղավ Բիսկրա օազիսում: Ճանապարհորդության ընթացքում նա չնկարեց: Ֆրանսիա վերադառնալուց հետո նա նկարեց « Մերկ երկնագույնը » ( Հուշանվեր Բիսկրայից) նկարը և ստեղծվեց «Մերկ պառկածը» (Ավրորա) քանդակը: Երկշաբաթյա ճանապարհորդությունից նա բերեց կերամիկա և գործվածք, որոնք հետագայում հաճախ նրա գործերում օգտագործվում էին որպես նկարի ֆոն:

Ճանապարհորդության տպավորության տակ Մատիսը տարվեց մահմեդական Արևելքի զարդանախշերի գծերով՝ արաբեսկա ոճում: Նրա արաբեսկաների գրաֆիկաներում զգացվում էր կերպարների նուրբ հմայքը: Այդ ժամանակ նա իր համար բացահայտեց աֆրիկյան ժողովուրդների քանդակագործությունը, սկսեց հետաքրքրվել պրիմիտիվիզմով և դասական ճապոնական փայտափորագրությամբ: Այդ ժամանակ ստեղծվեցին նկարչի առաջին վիմագրությունները փայտի և կերամիկայի վրա:




Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marguerite Matisse.
  2. 2,0 2,1 Oxford Art Online, «Henri Matisse»
  3. Leymarie, Jean; Read, Herbert; Lieberman, William S. (1966), Henri Matisse, UCLA Art Council, стp.19-20.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 The Personal Life of Henri Matisse.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Матисс Анри на сайте Tonnel.ru
  6. Leymarie, Jean; Read, Herbert; Lieberman, William S. (1966), Henri Matisse, UCLA Art Council, стp.9.
  7. Bärbel Küster. «Arbeiten und auf niemanden hören.» Süddeutsche Zeitung, 6 July 2007.
  8. Spurling, Hilary (2001). The Unknown Matisse: A Life of Henri Matisse: The Early Years, 1869—1908. University of California Press, 2001. ISBN 0-520-22203-2, стр. 4-6.
  9. Spurling, Hilary. The Unknown Matisse: A Life of Henri Matisse, the Early Years, 1869—1908, стp. 86.
  10. Французский художник Анри Матисс. Биография.
  11. [1]
  12. Henri and Pierre Matisse. Cosmopolis, No 2. January, 1999.
  13. Leymarie, Jean; Read, Herbert; Lieberman, William S. (1966), Henri Matisse, UCLA Art Council, стp.10.
  14. Spurling, Hilary. The Unknown Matisse. University of California Press, 2001. ISBN 0-520-22203-2, стр. 232.
  15. John Elderfield, The «Wild Beasts» Fauvism and Its Affinities, 1976, Museum of Modern Art, стр.13, ISBN 0-87070-638-1
  16. Freeman, Judi, et al., The Fauve Landscape, 1990, Abbeville Press, стp. 13, ISBN 1-55859-025-0.
  17. 17,0 17,1 Chilver, Ian (Ed.). Fauvism, The Oxford Dictionary of Art, Oxford University Press, 2004.
  18. John Elderfield: The Wild Beasts Fauvism and Its Affinities, 1976, Museum of Modern Art, стр. 43, ISBN 0-87070-638-1.
  19. Stefana Sabin: Gertrude Stein. Rowohlt, Reinbek 1996, ISBN 3-499-50530-4, стр. 36
  20. Spurling, Hilary. The Unknown Matisse: A Life of Henri Matisse, the Early Years, 1869—1908, стp 352—553.
  21. The Cone Collection. Baltimore Museum of Art.