Մասնակից:Lyova Hovakimyan/Ավազարկղ4
Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով | |
---|---|
հունվարի 7 1902 — ապրիլի 18 1950 | |
Ծննդավայր | Մեծ Թաղեր, Հադրութ, Արցախ |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կոչում | Սովետական Միության Ավիացիայի մարշալ (1944) |
Հրամանատարն էր | Արևմտյան ռազմաճակատի առաջին օդային բանակ, 12-րդ օդային բանակ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ Համաշխարհային Պատերազմ |
Պարգևներ | Լենինի շքանշան Կարմիր Դրոշի շքանշան (2) Կարմիր Աստղի շքանշան Սուվորովի առաջին աստիճանի շքանաշան Սուվորովի երկրորդ աստիճանի շքանաշան Կուտուզովի առաջին աստիճանի շքանաշան |
Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով, իսկական անունը՝ Արմենակ Արտեմի Խանփերյանց[1], Խորհային Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (1944)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմենակ Արտեմի Խանփերյանցը ծնվել է 1902 թվականի հունվարի 7-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում[2][3]:
1918 թվականի, տասնհինգ տարեկան Արմենակը, հայտնվելով Բաքվի հեղափոխական թոհուբոհում, Ստեփան Շահումյանի գլխավորությամբ Բաքվի կոմունայի հաստատումից հետո, կամավոր դառնում է կարմիր բանակի զինվոր: Բաքվի գվարդիան մեծ մասամբ կազմված էր հայերից: Արմենակի զորաջոկատի հրամանատարն էր հայազգի Բագրատ Ավագյանը: 1918 թվականին նա ակտիվորեն մասնակցել է թուրքական բանակի դեմ Բաքվի ինքնապաշտպանությանը:
Բաքվի կոմունայի անկումից հետո Արմենակ Խանփերյանցը մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին: Արմենակը Ցարիցինի և Կամիշինի ռազմաճակատների կռիվների թոհուբոհում է: Շուտով քաջարի Արմենակը դառնում է հեծելազորային ջոկատի հրամանատար: 1924 թվականին սովորում է Թիֆլիսի հեծելազորային հրամանատարական դասընթացներում։ Ավարտելուց հետո վերադառնում է հեծելազորային զորամաս, որտեղ նա ստանձնում է գնդային դպրոցի պետի պաշտոնակատարի, պետի, այնուհետև գնդի շտաբի պետի պաշտոնները[4][5]։
Որոշ ժամանակ անց Արմենակին ուղարկում են սովորելու Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա: Փայլուն հանձնելով ընդունելության քննությունները՝ Արմենակը դառնում է ինժեներա-հրամանատարական ամբիոնի սովորող: 1936 թվականին գերազանց ավարտելով ակադեմիան՝ կապիտան Խանփերյանցը նշանակվում է Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի 5-րդ ռմբակոծիչային բրիգադի շտաբի օպերատիվ բաժնի պետ: Մեկ տարի անց բացառիկ գիտելիքների, կազմակերպչական ունակությունների և հրամանատարական հատկանիշների համար մայոր Արմենակին առաջադրում են որպես Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի շտաբի առաջին բաժնի պետ։ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին` 1940 թվականին նա արդեն Արևմտյան հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի շտաբի պետն էր[6]:
Արմենակ Խանփերյանցը Մոսկվայի պաշտպանության մարտերում ցուցադրել է փայլուն հրամանատարական և կազմակերպչական ունակություններ, որի հակաօդային պաշտպանության ամբողջ պատասխանատվությունն ընկել էր նրա ուսերին: Մոսկվայի պաշտպանության ժամանակ մի շարք ռազմավարական նորամուծություններ է արել, որոնց արդյունավետությունը շատ արագ ապացուցվել է և կիրառվում է մինչ օրս: Հենց Մոսկվայի բախտորոշ ճակատամարտի ժամանակ էլ`1941 թվականի հոկտեմբերի 29-ին, Խանփերյանցին շնորհվել է գեներալ-մայորի կոչում: 1942 թվականին նա արդեն գեներալ-լեյտենանտ էր: Շուտով նշանակվում է Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի հրամանատար, իսկ 1943 թվականի գարնանը գեներալ-գնդապետ Խանփերյանցը խորհրդային բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ է դառնում[7] [8] :
ԽՍՀՄ մարշալ Գեորգի Ժուկովը լավ էր հիշում Մոսկվայի ճակատամարտի հաղթանակում Խանփերյանցի ներդրած ավանդի մասին: Նրա անձնական խնդրանքով Արմենակը նշանակվում է առաջին ավիացիոն բանակի հրամանատար: Խանփերյանցը մեծ ներդրում ունեցավ նաև Կուրսկի ճակատամարտի օրերին, երբ հմտորեն չեզոքացրեց գերմանացիների թվային առավելությունը օդում: Նրա ռազմավարական հանճարը փայլեց նաև Դնեպրի գետանցման ծանր մարտերում: Խանփերյանցի շնորհիվ հակառակորդի ավիացիան ոչ միայն չկարողացավ էական հակազդեցություն ունենալ խորհրդային զորքի վրա, այլև հենց խորհրդային օդուժը ոչնչացրեց Դնեպրի ափին տեղակայված գերմանական ամրությունները[9] :
1944 թվականի օգոստոսի 19-ին Խանփերյանցին շնորհվում է ավիացիայի մարշալի կոչում։ Այդ ժամանակ նա ղեկավարում էր Առաջին մերձբալթյան ռազմաճակատը[10]:
Շուտով Յալթայում պետք է կայանար դաշնակից երեք պետությունների ղեկավարների հանդիպումը, որտեղ քննարկվում էին բանակների համագործակցության և ռազմական այլ կարևոր հարցեր։ Ստալինն իր հետ էր վերցրել նաև մարշալ Խանփերյանցին, որը հիանալի էր տիրապետում ավիացիոն գործին և լայնամասշտաբ գործողությունների կազմակերպմանը։ Ամերիկյան և անգլիական մասնագետներն ապշել էին նրա պատրաստվածության վրա, քանի որ Արմենակը հիանալի էր տիրապետում արտասահմանյան ավիացիային և ռազմական գործողությունների մարտավարությանը[11]։
Վերջին հանդիպումը Ստալինի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարշալի ընտանիքի աքսորից վերադառնալուց հետո գրող և հրապարակախոս Լեոնիդ Հուրունցը հանդիպել է Խուդյակովի կնոջ Վարվառա Պետրովնայի հետ: Նա հիշել է, որ Ստալինը խնդրել էր վերադաստիարակել իր տղային`Վասիլի Ստալինին: Մի անգամ նա շտաբի պետի աչքի առաջ բռնաբարում է նրա կնոջը, որից հետո հրամանատարը ինքնասպան է լինում: Դրանից հետո Խուդյակովը հրաժարվում է Վասիլիի դաստիարակը լինելուց: Ստալինը նրան հարցնում է.«Քո կարծիքով, նա մարդ չի՞ դառնա»: Խուդյակովը պատասխանում է. «Ցավոք, դա այդպես է, ընկեր Ստալին»: «Լավ, գնացեք»,-հավելում է Ստալինը: Մեկ շաբաթ անց`Արմենակին ձերբակալում են[12][13]:
Ձեռփակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուդյակովը մասնակցել է նաև Ճապոնիայի դեմ պատերազմին: Ճապոնիայի հանձնվելուց հետո նրան նշանակեցին Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի ռազմաօդային ուժերի պետ: Որոշ ժամանակ անց` 1945 թվականի դեկտեմբերի 14-ին Խանփերյանցին ձերբակալում է հատուկ այդ նպատակով Չիտա ժամանած Լավրենտի Բերիայի տեղակալ Աբակումովը: Մարշալին նախ բանտարկեցին Չիտայի երկաթուղային կայարանի վագոնում, ապա ուղարկեցին Մոսկվա:
Նրան հարցաքննում էր անձամբ Լավրենտի Բերիան: Նա մեղադրեց Արմենակին իր ծագումը քողարկելու, հարուստ բարեկամների առկայության և հօգուտ թշնամու լրտեսական գործունեության մեջ: Հարցաքննության ընթացքում Խանփերյանցը երկար լռում էր: Ի վերջո նա ասաց հետևյալը.«Դուք այդքան ցանկանում եք, որ ես լրտե՞ս լինեմ: Իսկ ընկեր Ստալինը տեղյա՞կ է, թե Դուք ինչպես եք խոսում ինձ հետ…Ես այլևս Ձեր հարցերին չեմ պատասխանելու»: Հինգ տարվա հետաքննությունից հետո, 1950 թվականի ապրիլի 18-ին նրան որպես ժողովրդի թշնամի գնդակահարում են Մոսկվայի Դոնսկոյե գերեզմանատանը: Արմենակ Խանփերյանցը հետմահու արդարացվել է միայն 1956 թվականի նոյեմբերին: 1965 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ վերականգնվել է նրա մարշալի կոչումը[14][15]:
Անվանափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարկած №1. նա ազգանունը փոխել էր, երբ իր ընկեր Սերգեյ Խուդյակովը մարտում զոհվել էր, իսկ նա, ընկերոջ խնդրանքով, վերցրել էր հրամանատարությունն իր վրա և հետագայում անվանվել նրա անունով[16]։
Վարկած №2. դեռևս խորհրդային տարիներին կար մի վարկած, որի համաձայն 1918 թվականի օգոստոսին` Բաքվի կոմունայի անկումից հետո, Արմենակը, լինելով կարմիրների շարքերում, անունը փոխել էր, որպեսզի չընկներ թուրքերի և հակահեղափոխականների ձեռքը[17]։
Վարկած №3. Արմենակը նավով փախել էր Աստրախան, սակայն ճանապարհին նրանց բռնել են անգլիացիները, որտեղ նա ներկայացել է որպես Խուդյակով[18]։
Վարկած №4. Արմենակը Բաքվի կոմունայի ժամանակներում պատահաբար նկատում է, որ կուսակցական թերթում տպագրված մարդկանցից մեկին` Բերիային մի քանի անգամ տեսել էր անգլիական կոնսուլի հետ։ Համապատասխան նկարը և բացատրական նամակը նա ուղարկում է պատկան մարմիններին։ Այս փաստի իրական լինելու դեպքում Արմենակը, իհարկե, պատճառ կունենար ազգանունը փոխելու, քանի որ այդ նույն Բերիան Բաքվի դեպքերից հետո զբաղեցնում է բարձր պաշտոններ[19]։
Վարկած №5. Որպես նախորդ վարկածի ապացույց`գոյություն ունի ևս մեկը. Խանփերյանցին 1950 թվականին Ստալինը հրամայել է ազատ արձակել, սակայն Բերիան, իր հաշիվներն ունենալով Բաքվի ընկերոջ հետ, Ստալինին խաբում է, թե Խանփերյանցին արդեն գնդակահարել են։ Հաջորդ հարցաքննություններից մեկի ժամանակ, ապրիլի 18-ին մարշալը հարձակվում է քննիչի վրա, և վերջինս անձնական զենքով գնդակահարում է Խանփերյանցին[20]:
Վարկած №6. Կարմիր բանակի նավը գերում են թուրքերը և, կարմիրբանակայինների մեջ հայերին առանձնացնելով, գնդակահարում են: Խանփերյանցը, որպեսզի փրկի սեփական կյանքը, ներկայանում է որպես ազգությամբ ռուս և որպես ապացույց ներկայացնում է Թուրքեստանում ինչ-որ կերպ ձեռք բերած փաստաթուղթը` Սերգեյ Խուդյակով անվամբ` մաշկի թխությունը պատճառաբանելով իր մոր վրացուհի լինելով[21]:
Մարտական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Խուդյակովը (իսկական անուն-ազգանունը՝ Արմենակ Խանփերյանց) 1916 թվականին տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթահանքերում։ 1917 թվականի նոյեմբերին կամավոր անդամագրվել է Կարմիր գվարդիային, 1918 թվականին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը[22], 1918–20 թվականներին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Մարտերից մեկում մահացու վիրավորված ռուս ընկերոջ և հրամանատարի՝ Սերգեյ Խուդյակովի խնդրանքով Խանփերյանցը համաձայնել է նրա փոխարեն և նրա անունով ղեկավարել մարտը։ Ռազմավարական հմուտ գործողությունների շնորհիվ Խանփերյանց-Խուդյակովը ջոկատը դուրս է բերել շրջափակումից։ Խանփերյանցը 1922 թվականին ավարտել է Թիֆլիսի հրամկազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները, 1931–1936 թվականներին՝ Մոսկվայի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։ 1936–1941 թվականներին ծառայել է Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) շտաբում, եղել է նաև շտաբի պետ, 1938-1940-ին՝ Բելառուսիայի հատուկ ռազմական օկրուգի ՌՕՈւ-ի թիկունքի պետ։ 1940 թվականին մասնակցել է Արևմտյան Բելառուսիայի և Արևմտյան Ուկրաինայի վերամիավորման համար մղված մարտերին։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ-ի շտաբի պետ, 1942 թվականի փետրվարից՝ ՌՕՈւ-ի հրամանատար, ապրիլից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ, հունիսի 1-ից՝ Արևմտյան ռազմաճակատի Առաջին օդային բանակի հրամանատար, 1943 թվականի մայիսից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ։ 1945 թվականի հունիսից 12-րդ ՌՕՈւ հրամանատարն էր, մասնակցել է ճապոնական զորքերի ջախջախմանը Հեռավոր Արևելքում։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից (1945 թվականի սեպտեմբերի 2) հետո ղեկավարել է Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի 12-րդ ՌՕՈւ-ն։ 1945 թվականի դեկտեմբերին անհիմն մեղադրանքով ձերբակալվել է և չորսուկես տարի ստալինյան զնդաններում անցկացնելուց հետո՝ 1950 թվականի ապրիլին, գնդակահարվել։ Արդարացվել է 1956 թվականի նոյեմբերին։ 1965 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և նախագահության որոշմամբ վերականգնվել է մարշալի կոչումը։ 1980 թվականին ծննդավայրում բացվել է մարշալի տուն-թանգարանը[23]։
ակովի մասին ==
«...Նա ուներ օդաչուին հատուկ բոլոր հատկանիշները`վճռականություն, քաջություն, հնարամտություն, տղամարդկություն...» - Վենիամին Մալաֆեև[24]
|
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ավիացիոն համալսարանը՝ 2005 թվականին անվանվել է Արմենակ Խանփերյանցի անվամբ[25], ՀՀ Կառավարության որոշմամբ Երևանում կանգնեցվելու է նրա հուշարձանը։ Նրա անունով են կոչվել նաև փողոցներ ՀՀ և ԼՂՀ քաղաքներում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ մարշալներ
- Խորհրդային միության մարշալ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից
Ծանոթագրություններ =
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Г. И. Какагасанов. «Народы Кавказа в Великой Отечественной войне 1941—1945 гг: материалы Международной научной конференции, посвященной 60-летию Победы советского народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.» // Ин-т ЯЭ ДНЦ РАН, 2005. Стр. 70
- ↑ Леонид Гурунц Маршал Худяков
- ↑ Хронос-всемирная история
- ↑ «Сергей Худяков. Биография Худякова Сергея Александровича - маршала авиации». Վերցված է 20.03.22-ին.
- ↑ «Սերգեյ Խուդյակով». Վերցված է 20.03.2022-ին.
- ↑ Հարությունյան, Կլիմենտ (2010). Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.
- ↑ Հարությունյան, Կլիմենտ (2010). Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.
- ↑ Г. И. Какагасанов. «Народы Кавказа в Великой Отечественной войне 1941—1945 гг: материалы Международной научной конференции, посвященной 60-летию Победы советского народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.» // Ин-т ЯЭ ДНЦ РАН, 2005. Стр. 70
- ↑ Г. И. Какагасанов. «Народы Кавказа в Великой Отечественной войне 1941—1945 гг: материалы Международной научной конференции, посвященной 60-летию Победы советского народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.» // Ин-т ЯЭ ДНЦ РАН, 2005. Стр. 70
- ↑ Հարությունյան, Կլիմենտ (2010). Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.
- ↑ Plokhii (Plokhy), Serhii (25.01.2011). Yalta. ISBN 978-1-101-18992-4.
- ↑ Հարությունյան, Կլիմենտ (2010թ.). Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.
- ↑ «Судьба маршала». Վերցված է 20.03.22-ին.
- ↑ Հարությունյան, Կլիմենտ (2008). Ավիացիայի մարշալ Ս.Ա. Խուդյակով – Ա.Ա. Խանփերյանց.
- ↑ «Судьба маршала». Վերցված է 20.03.2022-ին.
- ↑ «Сергей Худяков. Биография Худякова Сергея Александровича - маршала авиации». FB. Վերցված է 20.03.2022-ին.
- ↑ «Сергей Худяков. Биография Худякова Сергея Александровича - маршала авиации». FB. Վերցված է 20.03.2022-ին.
- ↑ Հարությունյան, Կլիմենտ (2010). Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.
- ↑ Հարությունյան, Կլիմենտ (2010). Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.
- ↑ https://artsakhpress.am/arm/news/14686/
- ↑ Հարությունյան, Կլիմենտ (2008). Ավիացիայի մարշալ Ս.Ա. Խուդյակով – Ա.Ա. Խանփերյանց.
- ↑ https://armedia.am/arm/news/82848/armenak-khanperyanc-sergey-khudyakov-khorhrdayin-miutyan-marshal.html Խորհրդային միության մարշալ
- ↑ Сергей Медведев (2019-09-30). «Маршал с чужим именем (д/ф из цикла «Загадки века»)». Телеканал «Звезда» (ռուսերեն). Վերցված է 2021-09-16-ին.
- ↑ Կլիմենտ Հարությունյան, «Ավիացիայի մարշալ Ս.Ա. Խուդյակով – Ա.Ա. Խանփերյանց», 2008
- ↑ https://mil.am/hy/structures/54 ՀՀ ՊՆ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Մալխասյան Սովետական բանակի հայ գործիչները Երևան, 1965 թ.:
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 5, Երևան, 1979։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 2, Երևան, 1995։
- Кояндер Е., Маршал авиации С.А. Худяков, "Военно-исторический журнал", 1982, № 1.
- Կլիմենտ Հարությունյան, «Ավիացիայի մարշալ Ս.Ա. Խուդյակով – Ա.Ա. Խանփերյանց», 2008
- Կլիմենտ Հարությունյան, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.», 2010թ.
- Арутюнян К. А. Маршал авиации С. А. Худяков — А. А. Ханферянц. — Ереван: Издательство «Гитутюн» НАН РА, 2006. — 220 с.
- Смирнов Н. Г. Вплоть до высшей меры. — М.: Московский рабочий, 1997. — 224 с. — ISBN 5-239-01916-9.
- Саркисов А. Судьба маршала. // «Коммунист», № 147, 22 июня 1988.
- Мороз В. Маршал Худяков: неразгаданная тайна. // «Красная звезда», 24 января 2007.
- Гурунц Л. К. Наедине с собой или как докричаться до вас, потомки. — Կաղապար:Ер., 2002.
- Вирабян А. Знаменитые арцахцы. — Կաղապար:Ер., 1992. — С. 63—65.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Азат Арцах»։ Грант Абрамян. Книга об арцахском маршале
- «Красная звезда»։ Александр Кочуков. Судьба маршала Արխիվացված 2009-03-29 Wayback Machine
- Дубровин Леонид Алексеевич. Пикировщики. «Родина, помни: я твой!»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 98)։ |
Կատեգորիա:1902 ծնունդներ
Կատեգորիա:1950 մահեր
Կատեգորիա:Հայ մարշալներ
Կատեգորիա:Հայ զորավարներ
Կատեգորիա:Ստալինյան բռնաճնշումների հայ զոհեր
Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
Կատեգորիա:Խորհրդային Միության մարշալներ
Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ
Կատեգորիա:Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
Կատեգորիա:Խորհրդահայեր
Կատեգորիա:Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
Կատեգորիա:Լենինի շքանշանի ասպետներ
Կատեգորիա:Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
Կատեգորիա:Ստալինյան բռնաճնշումների զոհեր Ռուսաստանում
Կատեգորիա:Գնդակահարվածներ