Մասնակից:Gharakhan/Սևագրություն2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՂԱՐԱԽԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲԻ (ծնվ. 02 օգոստոսի 1935 – մահ.10 ապրիլի 2014)[1]

Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության հումանիտար գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ


Կյանքն ու գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղամ Հակոբի Ղարախանյանը ծնվել է 1935 թվականի օգոստոսի 2-ին` Տավուշի մարզի Չինարի գյուղում։ Մահացել է 2014 թվականի ապրիլի 10-ին` Երևանում։
Հեղինակ է 50-ից ավելի մենագրությունների, բուհական դասագրքերի, ուսումնական ձեռնարկների և 400-ից ավելի գիտական ու հրապարակախոսական հոդվածների:
Գեղամ Ղարախանյանը լուրջ ներդրում ունի հանրապետության իրավաբան կադրերի պատրաստման գործում և օրինաստեղծ գործունեության բնագավառում։[2]

Կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 – 1950 թթ. գերազանց առաջադիմությամբ սովորել և ավարտել է հայրենի Չինարի գյուղի յոթամյա դպրոցը։ 1950-1953 թթ. սովորել և ավարտել է Այգեձոր գյուղի միջնակարգ դպրոցը` գերազանց առաջադիմությամբ։ 1953 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:http://ysu.am/faculties/hy/Law Սովորել է գերազանց առաջադիմությամբ։ Դեռևս առաջին կուրսից անդամագրվել է ուսանողական գիտական ընկերությանը, գիտական զեկուցումներով հաճախակի հանդես է եկել ՈՒԳԸ խմբակներում, համալսարանական գիտական նստաշրջաններում: Եղել է ՈՒԳԸ քաղաքացիական իրավունքի սեկցիայի նախագահ, ապա` ՈՒԳԸ իրավաբանական ֆակուլտետի խորհրդի նախագահ:http://www.ysu.am/sss/ 1958 թվականի ապրիլին մասնակցել է Կիևի պետական համալսարանի ՈՒԳԸ կոնֆերանսին, հանդես եկել զեկուցումով, արժանացել պատվոգրի: ՈՒսանողական տարիներին մասնակցել է ֆակուլտետի, համալսարանի, հանրապետության հասարակական կյանքին, որպես ՀԼԿԵՄ Կենտկոմի դասախոս զեկուցումներով հանդես է եկել տարբեր կոլեկտիվներում։ 1958 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուն պես Գեղամ Ղարախանյանն աշխատանքի է անցել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, որպես ավագ լաբորանտ: Եղել է ԵՊՀ 1959-60, 1960-61, 1969-70 ուսումնական տարիների ընդունելության քննությունները կազմակերպող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ, իսկ 1980 թվականին` համալսարանի հեռակա և երեկոյան բաժինների ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար: 1960 -1963 թթ. սովորել է համալսարանի ասպիրանտուրայում` «Քաղաքացիական իրավունք» մասնագիտությամբ: Նրա գիտական ղեկավարն է եղել համալսարանի լավագույն դասախոսներից Արտավազդ Աշոտի Գևորգյանը, որն այդ տարիներին եղել է նաև Հայկական ՍՍՀ գլխավոր դատախազը: 1964 թ. Գեղամ Ղարախանյանը նշանակվել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, 1967 թ. սեպտեմբերից` ավագ դասախոս: 1969 թ. հունիսի 20-ին Գեղամ Ղարախանյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում պաշտպանության է ներկայացրել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքին նվիրված ատենախոսությունը, պաշտպանել հաջողությամբ և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1971 թ. նշանակվել է քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, հաջորդ տարում ստացել դոցենտի գիտական կոչում։ 1978 – 1995 թթ. աշխատել է որպես ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 1992 թ. դեկտեմբերի 3-ին մրցույթի հիման վրա հաստատվել է Երևանի Պետական Համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում: 1997 թ. Գեղամ Ղարախանյանն ընտրվել է Ռուսաստանի Դաշնության հումանիտար գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
2003 թվականի մարտի 26 – ին, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում պաշտպանել է ատենախոսություն, նվիրված 20 - րդ դարի Հայաստանի ընտանեկան իրավունքի զարգացման պատմությանը և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2004 թ. Գեղամ Ղարախանյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: Պրոֆեսոր Գեղամ Ղարախանյանը իրավաբանական ֆակուլտետում դասավանդել է «Քաղաքացիական իրավունք» «Ընտանեկան իրավունք», «Ժառանգման իրավունք», դասընթացները, երկար տարիներ կարդացել է նաև «Բնակարանային իրավունք» հատուկ դասընթացը: Նա երկար տարիներ դասավանդել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի կուսակցական դպրոցում, իսկ վերջին տարիներին` Հայաստանի Հանրապետության Կառավարման դպրոցում (այժմ` Ակադեմիա): Տարիներ շարունակ, Գեղամ Ղարախանյանը, ուսանողների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով ճանաչվել է առավել բարձր վարկանիշ ունեցող դասախոսը, որում իր նշանակալից դերն է ունեցել նրա բացարձակ օբյեկտիվությունն ու գիտելիքների դասավանդման բարձր մակարդակը։

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Գեղամ Ղարախանյանը գիտահետազոտական աշխատանքներով զբաղվել է դեռևս ուսանողական տարիներից: 1960 թվականին «Գիտելիք» ընկերությունը լույս է ընծայել նրա առաջին գրքույկը` «Օգնություն հասարակական կարգի պահպանման ժողովրդական դրուժինայի անդամներին» վերնագրով։ Ընդհանուր առմամբ նա 55 գրքերի հեղինակ է։ Տարբեր ամսագրերում ու պարբերականներում լույս են տեսել նրա հեղինակած երկու հարյուրից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածներ: Հանրապետության քսաներեք ամսագրերում և քառասունվեց թերթերում նրա հեղինակությամբ լույս տեսած լրատվական և հատկապես իրավաբանական խորհրդատվական բնույթի հոդվածների թիվը ևս երկու հարյուրից ավելի է:

«Հայկական Սովետական Հանրագիտարանի» և Հայաստանի Համառոտ Հանրագիտարանի բազմաթիվ հոդվածների հեղինակ է։[3] [4]

Հայաստանի անվանի իրավաբան դասախոսների կենսագրական հոդվածների հեղինակն է։ [5]

Պրոֆ. Գ.Ղարախանյանը դասագրքերի ու ուսումնական ձեռնարկների հեղինակ է, հրատարակել է դասախոսությունների տեքստեր իր կողմից դասավանդվող բոլոր դասընթացներից: Նրա կողմից հայերեն լեզվով են թարգմանվել նաև բուհական և միջնակարգ մասնագիտական դպրոցների համար ռուսերեն լեզվով գրված դասագրքեր: Համահեղինակ է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիների համար գրված «Պետութան և իրավունքի հիմունքներ», «Պետություն և իրավունք» դասագրքերի: Նրա կողմից պատրաստվել են նաև ուսումնամեթոդական նյութեր, համալսարանում դասավանդվող դասընթացների վերաբերյալ: Խմբագրել է 32 իրավաբանական գիտական աշխատություն, գրախոսել երկու տասնյակ գրքեր: Պրոֆեսոր Գեղամ Ղարախանյանը խորհրդային իրավունքի, ապա նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության լավագույն պրոպագանդիստներից էր: Նա երկար տարիներ հանրապետության ռադիոյով ու հեռուստատեսությամբ պրոպագանդել է երկրի օրենսդրությունը, լինելով «Մարդը և Օրենքը» և «Իրավաբանի ընդունարան» հաղորդաշարերի հեղինակ-մեկնաբանը, աշխատակցել է տարբեր թերթերի ու ամսագրերի, վարելով դրանց «Մարդը և օրենքը», «Իրավաբանի անկյուն», «Իրավաբանական կոնսուլտացիա», «Օրենք, իրավունք, պարտականություն» բաժինները:

Երկար տարիներ ղեկավարել է ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, տարել արհմիութենական ու կուսակցական աշխատանքներ ֆակուլտետում ու համալսարանում: Գրեթե հիսուն տարի եղել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի խորհրդի անդամ, երկար տարիներ եղել է այդ խորհրդի քարտուղար։ Եղել է Հայկական ՍՍՀ Գերագույն դատարանի գիտախորհրդատվական խորհրդի անդամ:

Եղել է «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի գիտական խմբագրական խորհրդի նախագահը, բազմաթիվ մասնագիտական ամսագրերի ու պարբերականների` այդ թվում «Օրենք և իրականություն», «Էկոնոմիկա և իրավունք» ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ, «Երևանի համալսարան» և «Հանդես Երևանի համալսարանի» պարբերականների գլխավոր խմբագրի տեղակալ:

Հանդիսացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության գծով գիտական աստիճաններ շնորհող 001 խորհրդի անդամ, եղել է այդ խորհրդի գիտական քարտուղարը: Հանդիսացել է նաև մեկ տասնյակից ավելի ատենախոսությունների գիտական ղեկավար։

հասարակական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղամ Ղարախանյանը «Տավուշ» հայրենակցական միության համահիմնադիրն է։ Հայրենակցական միությունը 1980-ական և 1990-ական թվականների դժվարին տարիներին գործուն օժանդակություն է ցուցաբերել Տավուշի մարզի Շամշադինի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերին, իրականացրել ակտիվ հասարակական գործունեություն։[6] [7]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆ. Գ. Ղարախանյանը բարեխիղճ աշխատանքի համար երեք տասնյակ պատվոգրեր ու շնորհակալագրեր է ստացել Հայաստանի կրթության և գիտության նախարարության, Արհմիությունների հանրապետական խորհրդի, «Գիտելիք» ընկերության համամիութենական, հանրապետական վարչությունների, ՀԼԿԵՄ կենտկոմի, ԵՊՀ ռեկտորատի կողմից:
Գիտության բնագավառում ակնառու ձեռքբերումների, համալսարանական կրթության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար ԵՊՀ ռեկտորի 2010 թվականի օգոստոսի 30-ի հրամանով պրոֆեսոր Գեղամ Ղարախանյանը պարգևատրվել է Երևանի Պետական Համալսարանի Ոսկե մեդալով։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2003 թ. հունիսի 5-ի հրամանագրով Գեղամ Հակոբի Ղարախանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ, գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒսումնական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գեղամ Ղարախանյանը նաև գեղարվեստական արձակ ստեղծագործությունների, պատմվածքների, բանաստեղծությունների հեղինակ է։ [8] [9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանրագիտարան, ԵՊՀ 2009, էջ 367
  2. Մ.Խաչատրյան, Գեղամ Հակոբի Ղարախանյան (կենսամատենագրություն), Երևան 2005, 48 էջ, ISBN 99930-4-418-0
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1- ազգակցություն, ազգանուն, ամուսնության և ընտանիքի օրենսգիրք, անուն, ապահովագրություն, հատոր-2 բռնագանձում, հատոր-3 Գույքային իրավունք, երաշխիք, հատոր-4 ինյուրկոլեգիա, իրավախախտում, լիազորագիր, հատոր-5 կամք, կոլտնտեսային իրավունք, կոլտնտեսային ծուխ, հատոր-6 հայրություն, հետադարձ պահանջ, հոգաբարձություն, հոժարագիր, հոնորար, հրիտակ, հատոր-7 մայրություն հատոր-8 նվիրատվություն, հատոր-9 պահանջ, պատասխանատվություն քաղաքացիական, ռեստիտուցիա, հատոր-10 սանկցիա, հատոր-11 վինդիկացիոն հայց, տարկետում, հատոր-12 տիպային պայմանագիր, տիրազուրկ գույք, տուգանք, տուժանք, տույժ, փաստական ամուսնություն, փոխանակություն, փոխատվություն, քաղաքացիական ամուսնություն, քաղաքացիական կացության ակտեր, օդային իրավունք, օդային օրենսգիրք, օրենսգիրք, ֆրանսիական քաղաքացիական օրենսգիրք, հատոր-13 հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության հայկական հանրապետական բաժանմունք
  4. Հայաստանի Համառոտ Հանրագիտարան, հատոր-1 ամուսնության և ընտանիքի օրենսդրություն, բնակարանային օրենսդրություն, հատոր-2 ընտանեկան իրավունք, Թադևոսյան Վռամշապուհ, հատոր-4 քաղաքացիական կացության ակտեր
  5. Մեր անվանի դասախոսները, 1-3 հատորներ, ԵՊՀ հրատ.
  6. Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան 2010
  7. Ֆելիքս Բախչինյան, Մայր Հայրենիքի ձայնը, Երևան 2011
  8. Գրական Համալսարան, հատոր 11, հատոր 13, ԵՊՀ հրատ.
  9. Գեղամ Ղարախանյան, Մարդկային ճակատագրեր, Եր, 2003, 161 էջ, ISBN 99930-73-97-0