Մասնակից:Մարինա Էվոյան/Ավազարկղ27
Մարինա Էվոյան/Ավազարկղ27 |
---|
Սուլեյկա Հերիս Ռիվերա Մենդոսա (իսպ.՝ Zuleyka Jerrís Rivera Mendoza, (), պուերտո ռիկացի դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից, «Միսս Պուերտո Ռիկո», «Միսս Տիեզերք 2006» մրցույթների հաղթող։
Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԾնվելԹավատառ տեքստ է Կայեյ քաղաքում, մանկությունն անցել է Սալինասում ծնողների՝ Ջերի Ռիվերայի և Կարմեն Մենդոսայի, և եղբայրների՝ Ջերի կրտսերի և Խոսե Ռիվերա Մենդոսայի հետ։ Մինչ «Միսս Պուերտո Ռիկո» տիտղոսին արժանանալը նա իր հայրենի քաղաք Սալինասում մասնակցել է տեղական թատերացված ներկայացման։ Նա նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականը «Միսս Տին Պուերտո Ռիկո» մրցույթում։ 18 տարեկանում ճաանչվել է «Միսս Տիեզերք»՝ այդ կերպ դառնալով այդ կոչմանն արժանացած ամենաերիտասարդ կանանցից մեկը։
Ռիվերան Պուերտո Ռիկայի առաջին հաղթողն է, որն ունի խառը առանձնահատկություններ (աֆրիկյան և բնիկ), որոնց շնորհիվ նա տարբերվում է նախորդներից (Մարիսոլ Մալարետ, Դեբո Կարտի-Դեու, Դայանարա Թորես և Դենիս Կինոնես), որոնք ունեն արտահայտիչ եվրոպական դիմագծեր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականից հանդիպել է NBA-ի խաղացող Խոսե Խուան Բարեայի հետ։ 2012 թվականի փետրվարի 18-ին ծնվել է նրանց որդին՝ Սեբաստիան Խոսե Բարեա Ռիվերա (իսպ.՝ Sebastián José Barea Rivera)։ 2013 թվականին զույգը բաժանվել է։
Մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի նոյեմբերի 10-ին կայացած «Միսս Պուերտո Ռիկո Տիեզերք 2006» մրցույթում Ռիվերան ներկայացրել է իր հայրենի Սալինաս քաղաքը։ Այստեղ նա թագադրվել էր իբրև նախորդ մրցույթի հաղթող և Միսս Տիեզերք 2005 մրցույթի առաջին վիցեմիսս։
Միսս Տիեզերք 2006
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հուլիսի 23-ին Զուլեյկա Ռիվերան «Միսս Տիեզերք 2006» մրցույթում ներկայացրել է Պուերտո Ռիկոն, որը միջազգայնորեն ուղիղ եթերով հեռարձակվել է Լոս Անջելեսում։ Լողազգեստով, երեկոյան զգեստով ելույթներից և հարցազրույցից հետո Կանադայից նախկին տիտղոսակիր Նատալի Գլեբովան նրան թագադրել է «Միսս Տիեզերք»: Այդ ժամանակ նա Ամելյա Վեգայից հետո (2003) «Միսս Տիեզերքի» ամենաերիտասարդ հաղթողն էր (մինչ 2009 թվականը՝ Ստեֆանի Ֆերնանդես): Նույն օրվա երեկոյան՝ մամլո հաղորդակցության ժամանակ, Ռիվերան կորցրել է գիտակցությունը։ Նշվում էր, որ այդ միջադեպը կապված է հուզական լարվածության և հագուստի ծանրության հետ[1]։
Ռիվերան այս տիտղոսը նվաճած հինգերորդ պուերտո ռիկացին էր։ Այդ արդյունքներով կղզին երրորդ ամենահաջող երկիրն է (ԱՄՆ-ից և Վենեսուելայից հետո)։ Ռիվերան երրորդ անընդմեջ մասնակիցն էր Պուերտո Ռիկոյից, որն ընդգրկվել է «Միսս Տիեզերք»-ի առաջին հնգյակում, այն բանից հետո, երբ 2004 թվականին Ալբա Ռեյեսը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, իսկ 2005 թվականին՝ Սինթիա Օլավարիան՝ 2-րդ հորիզոնականը:
Որպես Միսս Տիեզերք՝ Ռիվերան ներկայացրել է «Միսս Տիեզերք» կազմակերպությունը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտերկրում: Նա ապրել է Նյու Յորքում, որտեղ բնակվում էր «Միսս ԱՄՆ» Թարա Քոների և «Միսս Թին ԱՄՆ 2006» Քեթի Բլերի հետ։
«Միսս Տիեզերք 2007» մրցույթի ժամանակ նա իր թագը փոխանցել է Ճապոնիայի ներկայացուցիչ Ռիե Մորիին։ Մրցույթն անցկացվել է 2007 թվականի մայիսի 28-ին Մեխիկո քաղաքում[2]։
Տիտղոսը կրելու շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հուլիսի 23-ին Լոս Անջելեսում թագադրվելուց հետո Սուլեյկան հարցազրույց է տվել Լոս Անջելեսի լրատվամիջոցներին։
Հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբը Սուլեյկան բնակվել է Ճապոնիայում, որտեղ շնորհել է «Հինգ աստղանի ադամանդ» մրցանակը Տոկիոյի «Mandarin Oriental» հյուրանոցում։ Նա նաև մասնակցել է Սան Խուանում, Պուերտո Ռիկոյում և Տոկիոյում Կուրարա Չիբանայի հետ ընթացող ֆոտոսեսիաներին։ «Միսս Տիեզերք Ճապոնիա» Կուկարա Կիբանան և Սուլեյկան այցելել են նաև Միկիմոտոյին՝ իր թագի պատրաստողին։ Օգոստոսի վերջին Սուլեյկան ուղևորվել է Ինդոնեզիա, որտեղ ներկա է գտնվել նոր սպա-սալոնի բացմանը, հանդիպել մշակույթի նախարարին և մասնակցել «Միսս Տիեզերք Ինդոնեզիա» մրցույթին, որտեղ թագադրել է Ագնի Պրատիշտխային։ Ինդոնեզիայում գտնվելու ժամանակ նա այցելել է նաև Բալի։ 2006 թվականի սեպտեմբերի 4-ին Զուլեյկան վերադարձել է Պուերտո Ռիկո, ապա հայրենի քաղաք՝ Սալինաս։
2007 թվականի ապրիլի դրությամբ Զուլեյկան այցելել է Չեխիա, Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան, Իսպանիա, Թուրքիա, Հունաստան, Ղազախստան, Հնդկաստան, Մեքսիկա, Թաիլանդ, Բրազիլիա, Պուերտո Ռիկո, Ճապոնիա և Ինդոնեզիա, շրջագայություններով եղել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
2007 թվականի ապրիլի 1-ին Ռիվերան «Միսս ԱՄՆ 2007» Ռեյչել Սմիթի և «Միսս Թին ԱՄՆ 2006» Քեթի Բլերի հետ ներկա է գտնվել WrestleManiaյ-ին՝ աջակցելով Դոնալդ Թրամփին «Միլիարդատերերի ճակատամարտում»: 2007 թվականի մայիսի 28-ին Մեխիկոյում անցկացված «Միսս Տիեզերք 2007» մրցույթում Ռիվերան իր թագը փոխանցել է Ռիո Մորիին։
Դերասանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելով իր կառավարումը որպես «Միսս Տիեզերք»՝ Ռիվերան հետաքրքրություն է դրսևորել դերասանական գործունեության նկատմամբ: Նա առաջին անգամ հանդես է եկել 2007 թվականին «Dame Chocolate» հեռուստանովելում՝ Կարլոս Պոնսի և Կարլա Մոնրոյգի հետ[3]։ 2010 թվականին նրան առաջարկվել է անտագոնիստ Ռոսիո Լինչի դերը «Alguien Te Mira» հեռուստանովելում[4][5]։ Նույն տարի նկարահանվել է «Ավրորա»-յում մեկ այլ անտագոնիստի՝ Դիանա դել Վալիեի դերում[6]։
Հղիության պատճառով կաճատև ընդմիջումից հետո Ռիվերան 2012 թվականին վերադարձել է դերասանական գործունեությանը՝ «Ռոսարիո» ֆիլմում մարմնավորելով գլխավոր հերոսուհուն[7]։ Հարցազրույցներից մեկում Ռիվերան ասել է, որ ինքն ունի «հմտություններ այսպիսի անտագոնիստական դերերի համար… իր մոտ դա ստացվում է»:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նույնպես |
---|---|---|---|
2010 | «Qué despelote! la película» | Ինքնադեր | Ինքնադեր |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2007 | «Dame chocolate» | Բեթսի Մարվել | |
2007 | «Beyaz Show» | Ինքն իրեն | 1 դրվագ |
2010 | «Minute to Win It» | Ինքն իրեն | Դրվագ «Last Beauty Standing» |
2010 | «Aurora» | Դիանա դել Վալլե | |
2010 | «Alguien te mira» | Ռոսիո Լինչ | 20 դրվագ |
2013 | «Rosario» | Սանդրա Դիազ | |
2014 | «Cosita linda» | Վիվիանա Ռոբլես | |
2015 | «La revista de Zuleyka» | Ինքն իրեն | Host[8] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Associated Press (23 July 2006). «Miss Universe: 'Why I Fainted'». CBS News. Արխիվացված է օրիգինալից 11 September 2012-ին. Վերցված է 5 March 2009-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն); Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Watson, Julie (28 May 2007). «Miss Japan crowned Miss Universe 2007». Seattle Post-Intelligencer. Associated Press. Արխիվացված է օրիգինալից June 10, 2007-ին. Վերցված է 5 June 2007-ին.
{{cite news}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Zuleyka Rivera despreocupada con su peso». Primera Hora. March 14, 2007.
{{cite news}}
: Italic or bold markup not allowed in:|work=
(օգնություն) - ↑ «Zuleyka Rivera cumple su sueño actoral». Primera Hora. August 13, 2010.
{{cite news}}
: Italic or bold markup not allowed in:|work=
(օգնություն) - ↑ Vargas, Patricia (December 1, 2010). «Soy insaciable». El Nuevo Día.
- ↑ Vargas, Patricia (June 10, 2011). «En su etapa más feliz». El Nuevo Día.
- ↑ «Zuleyka Rivera: plena como madre y actriz». Primera Hora (Puerto Rico). August 3, 2012.
- ↑ Castro, Nohelia. «Zuleyka Rivera "triste" por la cancelación de su programa en Unimás». peopleenespanol.com (Spanish). People en Español. Վերցված է 13 January 2017-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)