Նատալյա Գլեբովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Գլեբովա
ռուս.՝ Наталья Владимировна Глебова
Natalie Glebova - MU2005.jpg
Ծնվել էնոյեմբերի 11, 1981(1981-11-11)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՏուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌայերսոնի անվան համալսարան և London Central Secondary School?
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
ԱմուսինParadorn Srichaphan?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքhhblife.com
Commons-logo.svg Natalie Glebova Վիքիպահեստում

Նատալյա Վլադիմիրի Գլեբովա (անգլ.՝ Natalie Glebova, նոյեմբերի 11, 1981(1981-11-11)[1], Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ ռուս մոդել, Միսս Տիեզերք Կանադա 2005 (անգլ.՝ Miss Universe Canada), Միսս Տիեզերք 2005 Բանգկոկում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյան ծնվել է Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում։ Վեց տարի սովորել է տեղի թիվ 6 ավագ դպրոցում։ Նա սովորել է դասական դաշնամուր և 12 տարեկանում ավարտել պրոֆեսիոնալ երաժշտական ​​դպրոցը։ Հաղթել է մարզական ռիթմիկ մարմնամարզության տարբեր առաջնություններում։

13 տարեկանում՝ 1994 թվականին, Նատալյա Գլեբովան ծնողների հետ արտագաղթել է Կանադայի Տորոնտո քաղաք։ Նախքան «Միսս տիեզերք» մրցույթը Նատաշան աշխատել է որպես մոդել և Տորոնտոյի Ռայերսոնի համալսարանում ստացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առևտրի, կառավարման և շուկայավարման բակալավրի աստիճան։ Աշխատել է նաև որպես տարրական և ավագ դպրոցի մոտիվացիոն խոսնակ։

2004 թվականին Նատալյան մասնակցել է «Միսս տիեզերք Կանադա» մրցույթին, որտեղ զբաղեցրել է երրորդ տեղը։ 2005 թվականի հունվար ամսվա մրցումներում նա նվաճել է «Միսս Կանադա» տիտղոսը։

Նատալյա Գլեբովան մասնակցել է Բանգկոկում կայացած «Միսս Տիեզերք 2005» մրցույթին և հաղթող ճանաչվել։ Նրա հաղթանակը Կանադայի պատմության մեջ երկրորդն էր՝ Լոնդոնից Կարեն Դիանա Բոլդվինից հետո, որը «Միսս տիեզերք» մրցույթում հաղթել էր 1982 թվականին։

2006 թվականից Նատալյան բնակվում է Բանգկոկում (Թաիլանդ)։ Նա «Fah Glebova International» ընկերության հիմնադիր-նախագահն է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի նոյեմբերի 29-ին Նատալյան ամուսնացել է Թաիլանդի հայտնի թենիսիստ Պարադորնա Սիչափխանի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Բանգկոկում։ 2011 թվականի փետրվարի 25-ին զույգը հայտարարել է ամուսնալուծության մասին[2]։

2016 թվականի ապրիլի 9-ին ծնվել է Գլեբովայի և Դին Քելիի դուստրը՝ Մայա Քելլի Գլեբովան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Ջենիֆեր Հոուքինս
Միսս Տիեզերք
2005
Հաջորդող՝
Սուլեյկա Ռիվերա