Մասնակից:Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրոհող բյուզանդացիներ
Բյուզանդական կլիվանիայի ժամանակակից հեղինակային վերակազմություն (եզակի թվով՝ Κλιβάνιον)

Բյուզանդական կայսրության բանակը դարերի ընթացքում ապահովել է այդ պետության անվտանգությունը և պահպանել կայսրության ներքին կարգուկանոնը: Բյուզանդական կայսրության ռազմական գործի առանձնահատկությունները համապատասխանում էին բյուզանդական հասարակության ընդհանուր զարգացմանը, իսկ դրանից զատ՝ բյուզանդական բանակը և բյուզանդական ռազմական միտքը ուշ անտիկ ժամանակաշրջանի ռազմական ավանդույթների ժառանգորդներն էին: Այդ ժառանգականությունն արտահայտվում էր թե՛ զորքերի կազմակերպման և սպառազինվածության մեջ, այնպես էլ՝ ռազմավարության և մարտավարության մշակման մեջ: Միաժամանակ կայսրության ռազմական կազմակերպությունը պետք է մշտապես գտներ նոր ռազմական խնդիրների պատասխանները, քանզի Բյուզանդիան իր պատմության ընթացքում մեծ մասամբ գտնվում էր պատերազմական վիճակում: Նույնիսկ կարելի է ասել, որ գրեթե անընդմեջ տարբեր մասշտաբի պատերազմներ էին մղվում: Այնուամենայնիվ, կայսրության ընդհանուր քայքայումն ու անկումն, ի վերջո, անմիջականորեն ներթափանցեցին նաև բանակի կառույցի մեջ, որի հետևանքով XIV—XV դարերում Բյուզանդիան անընդունակ գտնվեց արդյունավետորեն դիմակայելու թուրք-օսմանների ներխուժումներին և կորցրեց իր անկախությունը, դառնալով համեմատաբար նորաստեղծ Օսմանյան կայսրության մասը:

Բյուզանդիայի զինված ուժերի զարգացման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Բյուզանդիայի մշակույթը

IV—VII դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Հուստինիանոսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պատմության ամբողջ ընթացքում Բյուզանդիայի զորքերի կազմակերպումը կրեց բազում փոփոխություններ, որոնք արդյունք էին ինչպես հասարակական հարաբերությունների զարգացման, այնպես էլ՝ պատասխան էին այն մարտահրավերներին, որոնք բխում էին տարաբնույթ արտաքին և ներքին սպառնալիքներից: Բյուզանդական պատմության սկզբում ռազմական կազմակերպությունում պահպանվում էին ուշ Հռոմեական կայսրության ռազմական կազմակերպությունից ժառանգված բնութագրական գծերը: Տևական ժամանակ (մոտավորապես մինչև VII դարը) պահպանվում էր բանակը լեգեոնների բաժանելու սկզբունքը: IV-VI դարերում Բյուզանդական կայսրության ծանրագույն ճգնաժամն անդրադարձավ նաև բանակի վրա: Զորքերն այն աստիճանի բարոյալքված ու քայքայված էին, որ բյուզանդական կայսրերը հրաժարվել էին որևէ խոշոր հարձակողական գործողություններ անցկացնելուց: Բանակի նշանակալից մասը կազմում էին գերման ցեղերից հավաքված վարձու ջոկատները: Բանակների հրամանատարությունն իրականցնում էին մագիստրոսները: Նրանց հրամանատարության ներքո ծառայում էին ձիավոր և հետևալ զորագնդերը (գվարդիական և բանակային ձիավոր զորագնդերն ու լեգեոնները, ինչպես նաև օժանդակ ստորաբաժանումներն ու զորամասերը): Դրանցից զատ, բյուզանդական բանակում կային նաև սահմանապահ ստորաբաժանումներ ու զորամասեր, որոնք իրենցից ներկայացնում էին աշխարհազորային ռազմուժ՝ դուքսերի (առաջնորդների) հրամանատարության ներքո: Լեգեոնները պատմության ասպարեզից դուրս եկան VII դարի սկզբին, իսկ հետևակի փոխարեն բյուզանդական բանակի գլխավոր ուժը դարձավ հեծելազորը:

Բանակը Հուստինիանոսի բարեփոխումների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական բանակը որոշակի կայունության և վերելքի ժամանաշրջան ապրեց Հուստինիանոս Ա կայսեր (ծնվ. 482 - վախճ. 565, կայսր՝ 527-ից) բարեփոխումների ընթացքում: Հուստինիանոսի օրոք կայսրությունը, շնորհիվ տնտեսության կայունացման, ի վիճակի էր պահելու թեկուզ ոչ մեծ, սակայն լավ սպառազինված և վարժեցված ռազմական զորակազմեր: Բյուզանդական բանակը վերակազմավորվեց՝ իր ժամանակի և ընթացիկ բարդ իրավիճակի պահանջներին համապատասխան: Ի դեպ, բյուզանդական բանակի մարտավարության, սպառազինության և ռազմական կազմակերպվածքի վրա ուժեղագույն ազդեվություն են գործել հարևան Մեծ Հայքի և դարավոր թշնամու՝ Սասանյան Պարսկաստանի բանակները: Բյուզանդական բանակը այդ ժամանակ ստորաբաժանվում էր ա. դաշտային բանակի (կազմված գխավորապես կոմիտատներից և ֆեդերատներից, որոնց օժանդակում էին դաշնակից-բարբարոսները) և բ. կայազորային զորամասերի: Աստիճանաբար անհետացան լեգեոնները և ալաները, որոնց փոխարինեցին ավելի մանր հետևակային և հեծելազորային ջոկատ-նումերիաները (տագմաները): Բյուզանդական զորքերը ստորաբաժանվեցին ջոկատ-նումերիաների, որոնց թիվը կազմում էր 200—400 ռազմիկ՝ սպա-տրիբունների հրամանատարությամբ: Յուրաքանչյուր գավառական քաղաքում տեղբաշխված էր 1-2 նումերիա:

Վարձու հեծյալ զորքերը ստորաբաժանվում էին ֆեդերատների թեթև հեծելազորի և կատաֆրակտարիոսների ծանր հեծելազորի, որոնք հայտնվեցին Հայաստանի և Պարսկաստանի ազդեցությամբ: Հեծյալ նետաձիգ-հիպոտոքսատների ջոկատները կազմում էին կայսրության ռազմական վերնախավը: Դաշտային բանակը կազմում էին այսպես կոչված կոմիտատները: Հաճախ նրանք անհուսալի էին, քանզի ավելի շատ նվիրված էին իրենց հրամանատար-հավաքագրողներին, ում երդում էին տվել, այլ ոչ թե կայսերը: Ուստի կոմիտատների հուսալիության աստիճանը պայմանավորված էր կայսեր նկատմամբ իրենց հրամանատարների հավատարմությամբ: Այնուամենայնիվ, կոմիտատները ապագա մշտական բանակի կազմավորման հիմքն էին: Կոմիտատների միջուկը բուկելարիոսներն էին՝ կայսեր անձնական գվարդիան և մասնավոր անձանց թիկնազորները: Կայսր Հուստինիանոսի օրոք զինծառայության հեղինակությունը և զինվորականների արտոնությունները մեծացան, ինչի շնորհիվ Բյուզանդիան բազում պատերազմներում կարող էր հենվել նաև սեփական զորակազմերի վրա: Ֆեդերատների ջոկատներում, բացի բարբարոսներից, սկսեցին ծառայել նաև կայսրության բնակիչները: Զորակոչիկների հիմնական աղբյուրներն էին Բյուզանդիայի կազմում գտնվող հայկական նահանգները՝ Փոքր Հայքը, ապա Բարձր Հայքը, Ծոփքը, Աղձնիքը, հետագայում նաև Տարոնն ու Տայքը, ինչպես նաև Հարավային Անատոլիան ու Իլլիրիան՝ Բալկանյան թերակղզում: Բարձրացավ կամավորների տոկոսը: Այնուամենայնիվ, գերման ցեղերից հավաքագրվող վարձկանները շարունակում էին կազմել բանակի զգալի մասը: Լավագույն ծանրազեն հեծելազորային զորամասերը կազմվում էին գերմանական ցեղերից մեկից՝ գոթերից: 575 թվականին ընտիր զորամաս կազմվեց գոթերից, որը ստացավ «օպտիմատներ» անվանումը: Զորամասը VI—VII դարերում տեղակայված էր Փոքր Ասիայի Բյութանիա նահանգում: Բանակում կային բազում օստգոթեր՝ արևելյան գոթեր, որոնք կայսրություն էին վերաբնակվել Իտալիայից՝ տեղի տալով գերմանական մեկ այլ ցեղի՝ լանգոբարդների ճնշմանը: Օստգոթերը ծառայում էին գերազանցապես հեծելազորում: Նրանց մի մասը ծառայում էր հետևակազորում որպես նետաձիգներ: Գոթերից զատ, բյուզանդական բանակում ծառայում էին նաև Սուդանի բնակիչներ, ինչպես նաև բերբերներ, արաբներ և հոներ:

Ընդհանուր առմամբ Հուստինիանոսի օրոք բյուզանդական բանակը կազմված էր հետևյալ մասերից.

  1. Գվարդիա, այսինքն՝ ընտրազոր կամ պահակազոր, որը տեղակայված էր կայսրության մայրաքաղաքում՝ Կոստանդնուպոլսում.
  2. Կոմիտատներ, որոնք ուշ հռոմեական դաշտային բանակի զորամասերն էին. Հուստինիանոսի օրոք նրանք կոչվում էին ստրատիոտներ և հանդիսանում էին Բյուզանդական կայսրության կանոնավոր բանակը.
  3. Լիմիտատներ, որոնք ծառայում էին կայսրության սահմաններին և սահմանային կայազորներում. այս զորատեսակը գոյություն ուներ դեռ ուշ հռոմեական բանակի ամանակներից.
  4. Ֆեդերատներ, որոնք գերմանացի կամավորներից հավաքագրված վարձկաններ էին.
  5. Դաշնակիցներ (գերազանցապես գերմանական ցեղերից, հոներից և այլն)
  6. Բուկելարիոսներ (կայսրի և մասնավոր անձանց վարձկան թիկնազորները):

Այդ դարաշրջանի բյուզանդական բանակի ընդհանուր թվաքանակը գնահատվում է մոտավորապես 150.000 մարդ: Դաշտային բանակը, այսինքն՝ ռազմական արշավանքի ելնող բանակը, սովորաբար կազմված էր 15.000 - 25.000 ռազմիկներից:

Բանակը Հուստինիանոսից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուստինիանոս Ա կայսեր (527-565) մահից հետո բյուզանդական բանակում տեղի ունեցան որոշ փոփոխություններ: Բուկելարիոսները և մյուս գվարդիական-ընտրազորային զորամասերն ու ստորաբաժանումները փոխադրվեցին կանոնավոր բանակ: Վարնախավային կամ ընտրազորային զորամասերն այժմ ներկայացնում էին սքոլաները (Scholae), կանդիդատները (Candidati) և դոմեստիկոսները (Domestici): Հետագայում քիչ արդյունավետ սքոլաները փոխարինվեցին էքսկուբիտորների զորագնդով: Սկզբնական շրջանում վերջինս 300 ռազմիկից բաղկացած ոչ մեծ ջոկատ էր, որը ստեղծել էր Լևոն Ա Մաքելլա կայսրը (ծնվ. 401 - վախճ. 474, կայսր՝ 457-ից): 200 տարի շարունակ էքսկուվիտորները արդյունավետ և մարտունակ զորամաս էին, և միայն VII դարում վերածվեցինար արողակարգային զորամասի: Բանակը ստորաբաժանվում էր դեկարխիաների, որոնք կազմված էին առավել մանր ստորաբաժանումներից՝ ստորին աստիճանի սպաների հրամանատարությամբ: Նախկին ցենտինարիոսները՝ ցենտոիրիոնների ուշ հռոմեական ժառանգորդները, սկսեցին կոչվել հեկատոնարքոսներ: Ստորին և միջին օղակի հրամանատարները ենթարկվում էին իլարքոսին: Ստորին սպայական պաշտոններից էր լոխագոսի պաշտոնը (կամ դեկարքոսը), ապա գալիս էին պենտարքոսի և տետրարքոսի պաշտոնները: Նրանց ընտրում էին առավել խիզախ և հմուտ ռազմիկներից: Բոլոր զինվորները, բացի գվարդիականներից, այսինքն՝ ընտրազորայիններից, կրում էին միանման սօիտակ համազգեստ:

Մարտավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակի հիմքը կազմում էր հեծելազորը՝ այրուձին, որը ստորաբաժանվում էր ա. նիզակակիրների ջոկատների և բ. հեծյալ նետաձիգների ջոկատների: Ըստ այդմ՝ բյուզանդական բանակի մարտավարությունը մեծամասամբ կողմնորոշված էր հետևակի նկատմամբ հեծելազորի գերակշռությանը: Գլխավոր հարվածը հասցնում էր ծանր հեծելազորը (կատաֆրակտները և կլիբանարիոսները), այնինչ նետաձիգներից բաղկացած թեթև հեծելազորի նպատակն էր հյուծել, մաշեցնել հակառայորդի ուժերը, մինչև որ ծանր հեծելազորը կհասցներ իր վճռական հարվածը: Հետևակին տրվում էր օժանդակ դեր: Ծանր հետևակի գործառույթների մեջ էր մտնում պաշտպանությունը: Մարտակարգում կենտրոնը, ի տարբերություն զորաթևերի, սակավաշարժ էր: Բացի այդ, զորապետերը առանձնացնում էին ռեզերվ՝ պահեստազոր: Թեթև հետևակըը, որը զինված էր նետերով և աղեղներով, պարսատիկներով և տեգերով, լայնորեն կիրառվում էր թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման ժամանակ: Բյուզանդական բանակի զորահրամանատարները մարտադաշտում օգտագործում էին բարդ մարտավարական դասավորություններ: Այնուամենայնիվ, բանակը շարունակվում էր քայքայվել, մինչև թեմային կամ բանակաթեմային բարեփոխման անցկացումը:

VII—XII դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմային համակարգը Բյուզանդական կայսրությունում

VII դարում բյուզանդական կայսրության ռազմական կազմակերպվածքում տեղի ունեցան հիմնարար փոփոխւթյուններ: Կայսրության նահանգներում հիմնադրվեցին թեմեր կամ բանակթեմեր, որպես նահանգային բանակների զորամասերի կազմավորման բազաներ, իսկ մայրաքաղաքում կազմավորվեցին ընտրազորային կազմավորումներ՝ տաղմաներ: Դրանք նոր, լավ սպառազինված կանոնավոր բանակի հիմքերն էին: Թեմային աշխարհազորի միջուկը լավ սպառազինված հեծելազորային զորամասերն էին: Չնայած նրան, որ թեմերից եկածները հաճախ բարձր պաշտոններ էին ստանում, ավագ սպայական կազմի կադրերի համալրման հիմնական աղբյուրը մնում էր գվարդիան՝ ընտրազորը: Դոմեստիկոսները ներառվեցին սքոլաների կազմի մեջ. վերջիններս VIII դարի վերջերից սկսել էին դարձյալ մարտական գործառույթներ կատարել: Յուրաքանչյուր տաղմա կազմված էր 300 ռազմիկից: Տասը տաղմաներ կազմում էին մեկ զորագունդ՝ մերոս: Մոտավորապես 2 տաղման կազմում էին մեկ մորա (moera): Տեսականորեն բանակը կազմված էր 3 մերոսներից: Նիկեփոր Ա Գենիկոս կայսեր օրոք (ծնվ. 760 - վախճ. 811, կայսր՝ 802-ից) տաղմատան բաժանվեց նահանգականի և մայրաքաղաքայինի: Տաղմատային ռազմիկներին ավելի լավ էին վարձատրում, քան սովորական ռազմիկներին, և ունեին, համապատասխանաբար, ավելի լավ սպառազինություն: Նրանք օրենքի համաձայն ազատված էին բազում զանցանքների համար պատասխանատվություն կրելուց: Նիկեփոր Ա Գենիկոս կայսեր ոսկեդրամ Մավրիկիոս կայսեր ոսկեդրամ

Մորիկ կամ Մավրիկիոս (ծնվ. 539 – վախճ. 602, գահակալել է՝ 582-ից) կայսեր օրոք ստեղծվեց ռազմատեսական կարևոր աշխատություն՝ «Ստրատեգիկոնը»: Դրանում մանրամասնորեն դիտարկվում են ռազմական կարգապահության, զինվորների բարոյական պատրաստության և ռազմական կազմակերպության հարցերը: Զորքերի անբավարարությունը պահանջում էր մշտապես նետել բանակը մեկ ռազմաճակատից մյուսը, երբեմն՝ կայսրության մյուս ծայրը: Բյուզանդական թեթևազեն նետաձիգներն ու տեգակիրները կիրառու էին մարտավարություն, որը բավական նման էր հայերի և սլավոնների մարտավարությանը: Մարտում նրանց օժանդակում էր ծանր հետևակազորը: Լավագույն մարտավարական դասավորությունը համարվում էր այնպիսինը, որի ժամանակ ծանր հեծելազորը տեղաբաշխվում էր կենտրոնում, իսկ թեթևազեն հեծյալ նետաձիգները՝ զորաթևերում: Բյուզանդական բանակի կարգապահությունը մի աստիճան ավելի ցածր էր, քան Սասանյան Իրանի և Արաբական խալիֆայության բանակներում: Ժամանակի ընթացքում, արաբական աշխարհի հետ երկարատև պատերազմների արդյունքում հեծյալ նետաձիգներն աստիճանաբար փոխարինվեցին հեծյալ նիզակակիրներով: VII—VIII դարերում մարտադաշտում բյուզանդական զորքի ստանդարտ դասավորությունը հետևյալ տեսքն ուներ. կենտորում՝ հետևակը, նրա հետևում՝ ծանր հեծելազորը, զորաթևերում՝ թեթև հեծելազորը: Մարտի ժամանակ ծանր հեծելազորը առաջ էր շարժվում՝ հետևակի շարքերում առկա բացվածքների միջով: Հեծյալ նետաձիգների սեփական զորամասերը գոյություն ունեցան մինչև IX դարը և հետագայում փոխարինվեցին թյուրքալեզու վաչկատուններից հավաքագրված վարձկան հեծյալ նետաձիգներով: Խալիֆայության կանոնավոր բանակներին բաց դաշտում դիմակայելու անկարողությունը նպաստեց նրան, որ հույների բանակում առաջացավ հատուկ պարտիզանական պատերազմի մարտավարություն: Դա իրենից ներկայացնում էր հարձակում ավարով բեռնված հակառակորդի վրա, ընդ որում, հիմնականում՝ լեռնային տեղանքում: Բյուզանդական այդ մարտավարությունում կարևորագույն դերը խաղում էին հաղորդակցության ուղիներն ու ճանապարհները:

Բյուզանդական բանակի պատմության դասական ժամանակաշրջանն է համարվում VII դարից մինչև Կոստանդնուպոլսի գրավումը արևմտաեվրոպական խաչակիրների կողմից 1204 թվականին: Թեպետ այդ ժամանակաշրջանում տեղի են ունեցել տարաբնույթ փոփոխություններ բյուզանդական բանակի կազմավորման և կազմակերպման ձևերի մեջ, սակայն մնում էր բավական կայուն կազմակերպական միջուկը: Բանակի ընդհանուր բաժանումը, մի կողմ թողնելով նավատորմը, մոտավորապես հետևյալ տեսքն ուներ.

Թեմերը կամ բանակաթեմերը. Themata[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդիայի թեմերը կամ բանակաթեմերը (հունարեն՝ θέματα) կայսրության վարչական միավորն էին, որտեղ որևէ զորավար (հունարեն՝ στρατηγός, strategos, ստրատեգոս) օժտված էր թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական կառավարման իրավունքներով, իսկ դատական իշխանությունը պատկանում էր տվյալ թեմի դատավորին (Κριτής του Θέματος, Krites tou thematos): «Թեմ» անվանումը յուրահատուկ է: Բյուզանդագետ Թրեդգոլդը (Treadgold) ենթադրում է, որ դա նշանակել է «ռազմակայան»: Արդի պատմաբանները համաձայն են, որ առաջին թեմերի նախագծերը և անվանումները գալիս էին Փոքր Ասիայում և Հայաստանում տեղակայված բանակների անուններից:

Բանակաթեմերը կազմավորվեցին ի պատասխան այն վիթխարի ռազմական և տարածքային կորսուստների, որոնք կրեց Բյուզանդիան մուսուլմանական ռաշիդյան խալիֆայության դեմ պատերազմների հետևանքով: 637 թ. խալիֆաթը նվաճեց Ասորիքը կամ Սիրիա, 639-ին՝ Հայաստանը և Եգիպտոսը, 652-ին՝ Հյուսիսային Աֆրիկան և 654-ին Կիպրոսը: Արդյունքում կայսրության բնակչությունը 19.5 միլիոնից (560 թ.) նվազեց մինչև 10.5 միլիոնի (641 թ.): Միաժամանակ Բյուզանդական զինված ուժերի թվաքանակն էլ կրճատվեց՝ 379,300 զինծառայողից իջնելով մինչև 129,000-ի:[1]

662 թ. Բյուզանդական կայսրությունը կորցրել էր իր տարածքի ավելի քան կեսը (30 տարվա ընթացքում): Արդյունքում կայսրությանը մնացած տարածքներում կազմվեցին թեմեր, զորավարների կամ ստրատեգոսների գլխավորությամբ, որոնցում նախկին շարժուն բանակների մնացորդները այժմ սկսեցին տեղակայվել սահմանված կետերում: Հետագայում, երբ զորքի վարձատրությունը կանխիկ գումարով դժվարացել էր, զինվորներին, իրենց ռազմական շրջանների սահմաններում, տրվեցին հողամասեր՝ ապրուստի ապահովման համար: Քաղվածելու սխալ՝ Closing </ref> missing for <ref> tag:

Սկզբնական բոլոր հինգ բանակաթեմերը Փոքր Ասիայում և Հայաստանում էին և ծագում էին ավելի վաղ գոյություն ունեցած շարժուն դաշտային բանակներից: Դրանք էին.

  • Արմենիակների բանակաթեմը (Θέμα Άρμενιάκων, լատիներեն՝ Thema Armeniakōn), որն առաջին անգամ հիշատակվում է 667 թ., և հանդիսանում էր Հայաստանի Բանակի ժառանգորդն ու հաջոդը: Այն զբաղեցնում էր Պոնտոսի, Փոքր Հայքի և Հյուսիսային Կապադովկիայի հին մարզերը, մայրաքաղաք ունենալով Ամասիա քաղաքը.
  • Անատոլիկոն բանակաթեմը (Θέμα Άνατολικῶν, լատիներեն՝ Thema Anatolikōn), որն առաջին անգամ հիշատակվում է 669 թ., և հանդիսանում էր Արևելքի Բանակի հաջորդը՝ Արևելյան Դիոցեզ կամ Diocese of Oriens (Άνατολῆ): Այս թեմն ընդգրկում էր Փոքր Ասիայի կենտրոնական մասը, իսկ իր մայրաքաղաքն էր Ամորիոն կամ Amorium քաղաքը.
  • Օպսիկիան բանակաթեմը (Θέμα Ὀψικίου, լատիներեն՝ Thema Opsikiou), առաջին անգամ հիշատակվում է 680 թ., հիմնադրվել է այնտեղ, որտեղ գտնվել է կայսերական շքախումբը կամ անձնական կալվածքը (լատիներեն՝ Obsequium): Ընդգրկում էր Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքը (Բյութանիա, Պափլագոնիա և մասամբ՝ Գալատիա) նահանգները, իսկ կենտրոնն էր Նիկիա քաղաքը: Այս բանակաթեմի զորահրամանատարն ուներ komēs (այսինքն "կոմս") տիտղոսը.
  • the Թրակիական բանակաթեմը (Θέμα Θρακησίων, Thema Thrakēsiōn), առաջին անգամ հիշատակվում է 680-ին, և հանդիսանում էր Թրակիա Դիոցեզի բանակի հաջորդը: Ընդգրկում էր Փոքր Ասիայի արևմտյան ափի կենտրոնը (Հոնիա, Լյուդիա և Կարիա), կենտրոն ունենալով Եփեսոս քաղաքը.
  • Կարաբիսիանի զորաբանակը (Kαραβησιάνοι, Karabēsianoi), առաջին անգամ հիշատակվում է 680-ին, հավանաբար կազմվել է Իլիրիայի կամ հին բանակի մնացորդներից quaestura exercitus. ընդգրկում էր Փոքր Ասիայի հարավային ափը և Էգեյան կղզիները, կենտրոն ունենալով Ատալիա կամ նեկայիս անվամբ՝ Անթալիա քաղաքը. այն ծովային նավատորմի զորաբանակ էր (κάραβις նշանակում է "նավ"), և նրա հրամանատարը կրում էր դրունգարիոս տիտղոսը. 8-րդ դարի սկզբին այն փոխարինվեց Կիբյուռհեոտ բանակաթեմով՝ Cibyrrhaeot Theme:

Յուրաքանչյուր թեմի սահմաններում որոշակի լիազորված անձինք արտոնվում էին հողեր ստանալու պետությունից և ապահովելու իրենց ու իրենց ընտանիքների ապրուստը, նաև՝ ձեռք բերեու սպառազինություն և հանդերձանք: Հետագայում, հաշվի առնելով ապստամբությունները, որոնք ուժեղանում էին բանակաթեմերի՝ այդ ռազմավարչական միավորների մեծ չափերի պատճառով, մի շարք կայսրեր, մասնավորապես Լևոն III Իսավրիացին, Թեոփիլոսը և Լևոն VI Իմաստունը պատասխանեցին բանակաթեմերի չափերի նվազեցմամբ, կոտորակելով դրանք և յուրաքանչյուր թեմի ներսում բանակների նկատմամբ վերահսկողությունը բաժանելով տարբեր տուրմաների՝ tourmai միջև: Վաղ շրջանի ընդարձակ բանակաթեմերը 8-րդից մինչև 9-րդ դարերի ընթացքում գնալով մասնատվեցին: Դրանով իսկ կրճատվեց նրանց կատավարիչների ռազմական հզորությունը: 10-րդ դարում, Բյուզանդիայից Արևելք գտնվող նվաճված հայկական տարածքներում նոր և ավելի փոքր բանակաթեմեր կազմվեցին, որոնք կոչվում էին "Հայկական բանակաթեմեր" քանզի հայապատկան էին և գերակշիռ մեծամասնությամբ հայաբնակ: Եթե մոտ 842 թ. այսպես կոչված Ուսպենսկի Տակտիկոնը՝ Taktikon Uspensky թվարկում է բանակաթեմերի 18 զորավարների՝ strategoi, ապա մոտ 940 թ. գրված Թեմերի մասին երկը՝ De Thematibusը թվարկում է բանակթեմերի 28 զորավար, և, վերջապես, 971-975թթ. գրված Էսկորիալ Տակտիկոնը՝ Escorial Taktikon, թվարկում է բանակաթեմերի և այլ ռազմական հրամանատարությունների գրեթե 90 զորավարի՝ strategoi[2]:

X դարում զորահավաքի հիմքը կազմում էին ստրատիոտների աշխարհազորը և թեմական կամ բանակաթեմային համակարգը: Զորքի հավաքագրման թեմական համակարգին անցնելը Բյուզանդական կայսրությանն ապահովեց 150 տարվա հաջողություններ պատերազմներում, սակայն գյուղացիության հյուծումը և ավատատերերից՝ ֆեոդալներից նրա կապվածության մեջ ընկնելը հանգեցրին զորքերի որակի աստիճանական իջեցման: Զորքերի համալրման համակարգը փոխվեց. անցան արևմտյան համալրման համակարգին: Այսինքն՝ տիպիկ ավատատիրական ձևին, երբ ազնվատոհմիկները պարտավոր էին ռազմական զորակազմեր տրամադրել՝ հողի տիրապետության իրավունքի դիմաց: Կայսրության բանակում առաջին դերերին անցնում են ծանր կատաֆրակտներին (թեպետ, իհարկե, հեծելազարը միշտ էլ հիմնական դեր էր խաղում բյուզանդացիների զորքերում): Ծանր կատաֆրակտների սպառազինության համար պահանջվում էին անհամեմատ ավելի շատ միջոցներ: Ի վերջո՝ աստօճանաբար (XII դարում) ձևավորվում է պրոնիարական համակարգը: Պրոնիարիոսը (պրոնիոսի տերը), որպես կանոն, ծանրազեն հեշյալ էր: Մեկնելով ծառայության, պրոնիարիոսը իր հետ վերցնւմ էր հարազատներից, բարեկամներից և ծառաներից կազմված շքախումբը: Որոշ պրոնիոսներ՝ կալվածքներ, շատ եկամուտ չէին տալիս, ուստի դրանց տերերը ծառայում էին հետևակում կամ թեթև հեծելազորում: Աստիճանաբար պրոնիարոսների դերն ընկավ:

Զորավարի կամ ստրատեգոսի հրամանատարությամբ գործող բանակաթեմը՝ բաժանվում էր 3 տուրմայի, որոնցից յուրաքանչյուրի գլուխ կանգնած էր իր տուրմարքոսը: Յւորաքանչյուր տուրմայի կազմումկար մի քանի բանդա, որնց հրամանատարները կոչվում էին դրունգարիոսներ: Բանդաները կազմված էին հարյուրյակներից (հեկտատոնտարքիաներ, կենտարքիաներ կամ կենտուրիաներ), լոխոսներից, կիսալոխոսներից և տասնյակներից (դեկարխիաներ): Ստորև ներկայացված է Թրակիական ռազմական օկրուգի կամ բանակթեմի կազմակերպական և հրամանատարական կազմը (902—936 թթ.)[3]:

Անվանումը Թվաքանակը Կազմը Հրամանատարը
Թեմ 9 600 4 մերոսա Ստրատեգոս
Տուրմա, Մերոս 2 400 6 դրւոնգարիոսներ Տուրմարքոս
Դրունգարիոս 400 2 բանդաներ Դրունգարիոսներ
Բանդա 200 2 ցենտուրիաներ Կոմս
Ցենտուրիա 100 10 Կոնտուբերնիոս Հեկատոնտարքոս (կենտարքոս)
50 5 Կոնտուբերնիոս Պենտեկոնտարքոս
Կոնտուբերնիա 10 1 Առաջապահ + 1 Վերջապահ Դեկարքոս
Առաջապահ 5 - Պենտարքոս
Վերջապահ 4 - Տետրարքոս

Բյուզանդական կայսրության բանակի հիմնական կազմակերպչական միավորը տաղման էր, որի թվաքանակը տատանվում էր՝ 300—ից մինչև 1000 մարդ: Աստիճանաբար (XII դարից) գնալով առավել մեծ դեր են խաղում էսկադրոնները կամ հեծելավաշտերը, որոնք բյուզանդական բանակում կոչվում էին ալլագիոններ: Վերջիններիս գլուխ կանգնած հրամանատարները կոչվում էին ալագատորներ: Ալագիոնի կազմում կար շուրջ 50 հեծյալ: Ալագիոնների ռազմիկների թիվը ժամանակի ընթացքում աճեց, հասնելով մինչև 300-ի: Ալագիոնը բաժանվում էր ավելի փոքր մասերի: Մարտում ալագիոնները միավորվում էին, կազմելով տաքսիսներ, սինտաքսիսներ կամ լոխոսներ: Հաճախ նման միավորումը կոչում էին տաղմատա, դրանով իսկ մեծ շփոթ առաջացնելով ստորաբաժանումների անվանումների մեջ:

Ուշ կայսրության բանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում բանակում և նավատորմում տեղի ունեցավ ավելի մեծ անկում: Իր գոյության վերջում դրանք դարձան գլխավորապես վարձու կազմավորումներ: 1453 թվականին, երբ վճռվում էր հազարամյա կայսրության լինել-չլինելու հարցը, Կոստանդնուպոլիսը, որ 200 հազար մարդուց կազմված բնակչությամբ մեծ քաղաք էր, կարող էր Բյուզանդիայի ոխերիմ թշնամու՝ օսմանյան 300-հազարանոց զինված ամբոխների դեմ հանել ընդամենը 5-հազարանոց բանակ (և 4 հազար վարձկաններ): IX դարից Կոստանդնուպոլսի կայսրերը իրենց բանակի համալրման համար վարձում էին ռուսներին և մյուս վարյագներին:

Վարյագական գվարդիան Բյուզանդիայի երեք խոշոր «բարբարոսական» (այսինքն՝ օտարերկրյա) ռազմական զորամիավորումներից էր: Վարյագական գվարդիան այն քիչ ստորաբաժանումներից էր որը բյուզանդական կայսեր դրոշի ներքո կռվեց ընդհուպ մինչև կայսրության անկումը: Նահանգական (թեմական համակարգով կազմակերպված) բանակը սկզբում իր թվաքանակով զիջում էր տաղմատային, բայց, սկսած XII դարից, այդ հարաբերակցությունն աստիճանաբար հավասարվում է: Տաղմատան պահելու ծախսերը դուրս հանելու համար ամեն ձմեռ այն փոխադրվում էր մի նահանգից մյուսը: Այդ կերպ նահանգական և մայրաքաղաքային բանակի միջև տարբերություններն աստիճանաբար ջնջվում էին: Նահանգական զորքերի շատ ջոկատներ մտան տաղմատայի կազմի մեջ: Միքայել VIII Պալելոլոգոս կայսեր օրոք (ծնվ. 1224/1225 - վախճ. 1282, գահակալել է՝ որպես Նիկիական կայսր՝ 1259-ից, որպես համաբյուզանդական կայսր՝ 1261-ից) Բյուզանդիան դարձյալ սկսեց զանգվածաբար զինծառայության ներգրավել վարձկաններին և նրանցից կազմավորեց բանակ: Դա հանգեցրեց կայսերական գանձարանի դատարկմանը: Անդրոնիկոս II կայսրը (ծնվ. 1259 - վախճ. 1332, գահակալել է 1282-ից) այդ կապակցությամբ ստիպված էր կտրուկ կրճատել բանակի պահման ծախսերը: Բանակի ազգային տարրը դադարեց որևէ դեր խաղալ: Պրոնիարային համակարգն իրեն սպառեց XIV դարի սկզբին և գործնականում դադարեցրեց իր գոյությունը:

Միքայել 8-րդ Պալելոգոս կայսեր դիմանկարը. միջնադարյան ձեռագրի մանրանկար

Հրամանատարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը կայսրն էր, որն անձամբ էր գլխավորում բոլոր կարևորագույն պատերազմները, ռազմարշավները, ռազմական գործողությունները: Գոյություն ուներ աստիճանակարգության բավական բարդ համակարգ, որը նկարագրված է Կեղծ Կոդինի «Սպաների գրքում» (1355 թվական): Կայսեր հետևից այդ գրքում գալիս են դեսպոտեսը, սբեաստոկրատորը, կեսարը, մեգաս դոմեստիկոսը («մեծ դոմեստիկոսը»՝ վարչապետին համանման մի աշտոն), մեգաս դուքսը (այսինքն՝ «մեծ հերցոգ»՝ մոտավորապես համապատասխանում է գեներալիսիմուսի կարգավիճակին), դրոմային լոգոֆետոսը (բառացի՝ «ուղիների մասին ամեն ինչ իմացողը», այսինքն՝ հաղորդակցության ճանապարհների և փոստի նախարարը), մեգաս ստրատոպեդարքոսը (աշխարհազորի պրեֆեկտը, որը պատասխանատու էր կոմիսարիատային ծառայության համար), մեգաս պրիմմիկերիոսը (կայսերական կորտեժի հրամանատարը), մեգաս կոնոստավլոսը (բառացի՝ «մեծ ձիապետը» կամ ախոռապետը, լրիվ համանման է ֆրանսիական կոնետաբլին. ձևականորեն կամ պաշտոնապես նա ամբողջ հեծելազորի պետն էր, իսկ փաստացի՝ ֆելդմարշալն էր, այսինքն սպարապետը. գերեագույն գլխավոր հրամանատարի՝ կայսեր բացակայության դեպքում մեգաս կոնոստավլոսը կայսրության բոլոր զորքերի հրամանատարն էր), մեգաս դրունգարիոս (նավատորմի ծովակալ՝ բոլոր ծովային ուժերի հրամանատարը), և այլն:

Բյուզանդիայի զորամասերի և ռազմական կոչումների հատուկ և առավել մանրամասն սահմանումը հայտնվում է VII—VIII դարերում՝ բանակաթեմային համակարգը ներմուծելուց հետո: Կայսրության ընդարձակ վարչական տարածքները, որոնք մնացել էին հռոմեական ժամանակներից՝ «դիոցեզերը», այժմ բաժանվում են առավել մանր տարածքների, որոնք կոչվեցին «թեմեր»: Թեմը գլխավորում էր զորավարը՝ ստրատեգոսը, որն իր պաշտոնի մեջ միավորում էր թեմի տարածքի ամբողջ ռազմական և վարչա-տնտեսական իշխանությունը: Ընդ որում՝ թեմի ստրատեգոսի պարտականությունների մեջ մտնում էին թեմի զորքերի հանձնարարված քանակության և տիպերի զորքերի նախապատրաստումը և կազմավորումը, ինչը սահմանված էր գերագույն ղեկավարության կողմից: Այդ իսկ պատճառով տարբեր թեմերի զորքերը հույժ տարբերվում էին թե՛ կազմով, թե՛ կառուցվածքով: Այսպես, օրինակ՝ ծանր զրահակիր հեծելազորը և ծանր հետևակն ավանդաբար տալիս էին եվրոպական թեմերը (Թրակիա և Մակեդոնիա), իսկ թեթև հեծելազորն ու նետաձիգներին՝ ասիական թեմերը (Արմենիակոսը, Օպսիկիոսը և այլք), այնինչ Կիվերրիոտական թեմը (Փոքր Ասիայի հարավային ափը) մասնագիտացած էր բացառապես նավատորմի և նավաստիների պատրաստմամբ: Թեմական զորքերի շրջանակներում ստրատեգոսից հետո միջին հրամանատարական պաշտոնները զբաղեցնում էին մերարքոսները և տուրմարքոսները, դրունգարիոսները, կոմիտասները և կենտարքոսиնորը, իսկ ստորին հրամանատարական կազմը՝ «ենթապայական աստիճանները». լոխագոսները, դեկարխոսները, պենտարխոսները և տետրարխոսները:

Հարկ է նշել, որ բացի զուտ պաշտոնական աստիճաններից, Բյուզանդիայում երկար և կայուն պահպանվում էին նաև անձնական, այսպես կոչված «սպայական աստիճանները»: Հիմնական «սպայական կոչումը», որն ունեցողը ինքնաբերաբար դասվում էր ազնվականության շարքը, «սպաթարիոսն» էր, որը կարելի է թարգմանել որպես «սուսերակիր» կամ «սրի, սուսերի տեր» («սպաթոս»՝ հունարեն սուր կամ սուսեր): Կար նաև «սպաթարիոսի» ստորին աստիճանը՝ «պրոտոսպաթարիոս»՝ (բառացի՝ «փոխսուսերակիր»), որը սովորաբար շնորհվում էր ոչ ազնվատոհմիկ ծագման անձանց՝ հետագայում «սպաթարիոսի» լրիվ աստիճանի շնորհման հեռանկարով: Սպաթարիոսի կոչումով անձինք որպես կանոն զբաղեցնում էին ռազմական միջին հրամանատարական պաշտոնները (ջոկատի հրամանատար, ամրոցի կայազորի պետ, բանակի զորամիավորումների փոքր ստորաբաժանումների հրամանատար): Բայց սպաթարիոսի անձնական սպայական աստիճանը, որը շնորհվում էր կայսեր, այսինքն՝ բասիլևսի կողմից, կարող էր դեր խաղալ սպաթարիոսին հատուկ պատասխանատու գործերում ներգրավելիս, ինչես օրինակ՝ դիվանագիտական առաքելությունը, բանակցությունների վարումը, առավել բարձր աստիճանների պաշտոնների ժամանակավոր զբաղեցումը: Արքոնտների (այսինքն՝ սպաների համարժեքների) ընդհանուր թվաքանակը թեմական զորքում, որն ուներ միջինը շուրջ 4 հազար մարդ (հասարակ զինվորներից մինչև բանակի հրամանատար զորապետը), կազմում էր 1346 մարդ: Սակայն հրամանատարական կազմի թվաքանակը մշտակական չէր: Զորահրամանատարները պաշտոնի էին նշանակվում ամեն պատերազմաշրջանից առաջ: Կային բազմազան հատուկ պաշտոններ ու կոչումներ. օրինակ՝ բանդոփորոսներ (դրոշակիրներ), բուկինատորներ (շեփորահարներ կամ փողհարներ) և այլն: Հրամանատարական պաշտոնների համակարգը բավական բարդ ու խառն էր, պաշտոնների մեծամասնությունը հրամանատարներին շնորհվում էր կայսեր ողորմածութեամբ, ընդ որում, պատասխանատու անձի ընդունակությունը՝ զբաղեցելու այդ պաշտոնը, հաշվի չէր առնվում: Որոշակի պաշտոն զբաղեցնելու մարդու հնարավորությունը որոշվում էր բյուզանդական հասարակության սոցիալական կառուցվածքում նրա ունեցած աստիճանով: Ահա ինչու բազում ՚զինվորականներ զբաղեցնում էին նաև քաղաքացիական պաշտոններ ու դիրքեր: Այդ կապակցությամբ, ցամաքային բանակների սպանեը հաճախ գլխավորում էին նավատորմը, իսկ տորմիղի հրամանատարական կազմից ոմանք էլ՝ ցամաքային զորքերը:

Բացի ռազմական հրամանատարությունից, իր պաշտոնյաներն ուներ նաև թեմական գրասենյակը: Դրանք էին կոհորտային կոմիտասը, թեմայի դոմեստիկոսը, պրոտոնոտարիոսը, քարտուղարիոսը և պերտորիոսը: Պրետորիոսը, որպես դատավոր, իրավունք ուներ, վերանայման բողոքով դիմելու անձամբ կայսերը:

Թվաքանակը և կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Թվաքանակ
3001 343 000
457 335 000
518 301 000
540 374 000
559 150 000[4]
641 129 000
668 129 000
773 80 000[5]
842 155 000
959 179 000
1025 250 000[6]
1143 50 000
1261 10 000
1320 7 000

Ուշբյուզանդական բանակը բաղկացած էր 4 գլխավոր մասից.

  • ոչ մեծ կենտրոնական բանակից (տաղմատա, կազմված գերազանցապես օտարերկրյա վարձկաններից և իր մեջ ներառելով կայսերական գվարդիան), որը տեղակայված էր մայրաքաղաք Կոստանդնուպոլսում,
  • նահանգական բանակներից, որոնք տեղակայված էին կայսրության տարբեր մասերում՝ գերազանցապես ամրոցների կայազորներում,
  • օտարրերկրյա վարձկաններից
  • օժանդակ ուժերից, որոնք տալիս էին դաշնակիցները և կախյալ պետությունները:

Այնուամենայնիվ, դաշտային բանակի թիվը ծայրահեղ փոքր էր. մասնավորապես XIV դ. կեսին այն կազմում էր ընդամենը շուրջ 2 000 ռազմիկ: Հազվադեպ այն կարող էր հասնել նաև 10 000 ռազմիկի:

Հրազենը[խմբագրել | խմբագրել կոդը]

Византийцы сравнительно поздно стали использовать огнестрельное оружие. Большинство орудий были предметами импорта из Венеции и Генуи, так как в источниках не засвидетельствовано о самостоятельно налаженном производстве артиллерии в империи. Тем не менее, у византийцев были собственные названия огнестрельному оружию, в том числе ручному, которые являются производными от итальянских или турецких терминов. Как бы то ни было, нет свидетельств об использовании византийцами ручного огнестрельного оружия. Византийцы никогда не использовали артиллерию на поле боя, однако активно использовали пушки для обороны столицы в 1453 году.

Վարձկանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Наёмники и вспомогательные войска из иностранцев играли ведущую роль в византийских войсках с утратой Малой Азии, однако императоры испытывали постоянные трудности с оплатой этих воинов. Наёмники, по мнению византийцев, были более надёжны и менее подвержены бунтам и мятежам. Часть этих воинов оставалась служить в войсках империи на постоянной основе, другие только временно служили императорским войскам. Наём иностранных воинов заключалось с санкций центрального правительства. Наёмники служили, главным образом, в центральных войсках. Аланы поставляли Византии высококвалифицированных легковооружённых конных стрелков. Часть из них была поселена во Фракии в 1301 году. Албанцы служили, главным образом, в кавалерии и воевали на пограничье под командованием своих собственных командиров. Армяне, грузины и болгары также составляли определённый процент наёмных и союзных вспомогательных сил. Менее значительную, но заметную роль играли также бургундцы, каталонцы и критяне. Большую роль в византийских войсках вплоть до начала XIV века играли половецкие (куманские) воины, воевавшие в качестве конных лучников.

Հեծելազորը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատաֆրակտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Катафрактами (грец. κατάφρακτος) в византийской армии назывались тяжеловооруженные конные воины, которые появились под воздействием восточной, больше всего парфийской, тяжелой конницы и вели свое происхождение от позднеримских клибанариев. Катафракты разделялись на номера (иногда арифмы или банды) — подразделения в 300—400 кавалеристов, которые являются эквивалентом современного батальона. Стандартным видом строя была византийская фаланга, при котором катафракты выстраивались в восемь-десять шеренг в глубину или, если армия была достаточно сильной, в четыре шеренги. Такая строевая тактика позволяла убедить противника в большой численности войска, хотя и была более приспособлена для пехоты. Другой формой строя катафрактов был клин, какой используется при лобовой атаке. Количество шеренг в таком строе было таким же, как и в фаланге, но количество воинов должно было расти в каждом новом ряду: в первом ряду было 25 катафрактов, во втором — 30, в третьем — 35, в четвёртом — 40 и в каждом следующем на 10 больше, чем в предыдущем. Первые три ряда были вооружены луками и пиками, а все последние пиками со щитами.

Թեթև հեծելազորը[խմբագրել | խմբագրել կոդը]

Лёгкие кавалеристы византийской армии назывались трапезитами. Они не носили доспехов, и лишь некоторые носили капюшоны, укреплённые роговыми пластинками, для защиты головы. Всадник был вооружён мечом, контарионом и двумя-тремя метательными копьями (длина каждого не более 90 см). Также они имели большие круглые щиты.

Тем не менее, большинство легковооружённых всадников составляли наёмники из числа тюркоязычных кочевников, имевших собственную военную организацию. С середины XI века большинство наёмников в лёгкой коннице составляли печенеги. Многие из них служили в провинциальных войсках. Их основным оружием был лук. Также печенеги сражались дротиками, саблями, копьями, и небольшими топорами. Кроме того, у них были арканы для стаскивания противника из сёдел. В бою воина прикрывал небольшой круглый щит. Богатые воины носили доспехи пластинчатой конструкции.

Помимо печенегов, в византийской лёгкой коннице служили сельджуки. Их оружием тоже были луки, дротики, мечи, арканы. Большинство воинов не носило доспехов, но были у сельджуков и кольчуги.

Հետևակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորակոչիկները[խմբագրել | խմբագրել կոդը]

На протяжении всей истории Византийской империи требования к качественному составу пехоты значительно менялись. Военные трактаты давали лишь общие наставления: так, пехотинец должен был обладать хорошими физическими данными и покладистым характером, а его возраст не должен был превосходить 40 лет. В начале X века основным источником рекрутов для стандартной фемной армии были стратиотские семьи. Эти воины обязаны были служить в армии в обмен на владение небольшими участками земли — стратиями, которые передавались по наследству. Для поддержания боевой готовности в провинциях регулярно проводились смотры стратиотов. В случае неблагонадёжности бойца его место мог занять другой член его семьи или, в случае его отсутствия, надел мог быть временно или навсегда передан другому воину. Для пополнения пехотных подразделений постоянной армии-тагматы привлекались различные источники военной силы. Частично это были небогатые молодые люди, для которых служба в армии открывала привлекательные жизненные перспективы. Для службы в постоянных пеших войсках привлекались также иностранные воины, из которых не все являлись наёмниками в строгом смысле слова, так как длительное проживание в пределах империи позволяло им органично и прочно войти в военную систему Византийской империи. В числе прочих среди них были армяне, грузины, болгары, а также русы.

Для пополнения подразделений лёгкой пехоты (псилои) — лучников, пращников и метателей дротиков — при наборе воинов предъявлялись куда меньшие требования. Для службы в этих войсках требовались лишь минимальные профессиональные навыки. Несмотря на то, что определённый процент этих солдат всегда имелся в частях постоянной армии, главным образом этих людей набирали в случае необходимости из выходцев низших слоёв византийского общества. В мирной жизни эти воины занимались низкооплачиваемой и низкоквалифицированной работой. Часть функций вспомогательных войск, выполнявших небоевые задачи (например, охрана и сопровождение обоза), исполняли юноши из семей стратиотов, которых не могли призвать в армию по причине юного возраста. Кроме того, многие семьи стратиотов специально специализировались на несении службы во вспомогательных войсках.

Կազմակերպվածքը և մարտավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մերկուրիոս: Վիմանկար

Стандартной единицей организации пехоты была хилиархия — подразделение, состоявшее из 1000 воинов (650 скутатов и 350 токсатов). Во время боя пехота строилась плотной фалангой в 15—20 рядов глубиной. Воины первой линии были вооружены копьями. Первые четыре линии состояли из скутатов, последние три — из токсатов. В поздней империи 3—4 хилиархии образовывали тагму. Хилиархии сохранялись вплоть до падения империи. Хилиархии располагались в центре боевого построения и с флангов прикрывались конницей. Во время боя в обязанности пехоты входило отражение фронтального удара противника, в то время как конница должна была окружить врага с флангов.

Стандартные построения пехоты выглядели следующим образом:

  • Фаланга (обычно 8 рядов глубиной), использовавшаяся для отражения удара конницы или пехоты противника.
  • Клин (использовался для прорыва построения противника).
  • Построение черепахой (аналогичное построение использовалось и римскими легионерами) для отражения метательных снарядов противника.
  • Построение, при котором впереди и позади располагались по 4 шеренги тяжёлой пехоты, а в середине находились 4 шеренги лучников.

Ծանր հետևակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես Սկուտատները

Թեթև հետևակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Лёгкая пехота византийской армии была представлена токсотами — лучниками и псилами (псилоями) — метателями дротиков. В каждой хилиархии (подразделении численностью 1000 человек) они составляли последние 3 линии построения. Эти солдаты были высококвалифицированными лучниками. Эти части комплектовались выходцами из Малой Азии. Их вооружение состояло из сложносоставного лука, кавадиона (стёганого ватного кафтана), спаты или небольшого топора (тзикуриона) для ближнего боя.

Վարձու կանոնավոր զորքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսեղ II-ի՝ վարյագական գվարդիայի հիմնադրամի մետաղադրամ

С IX века константинопольские императоры нанимали как «русов» (росов), так и «варягов» в свою армию. Византийских варягов, в отличие от русских, обычно более уверенно отождествляют со скандинавами. Варяжская гвардия была одним из трёх крупнейших «варварских» (иноземных) воинских соединений Византии. После того, как русские князья стали препятствовать проходу новых варягов через свои земли, наёмники стали прибывать из Скандинавии (а также из временно завоёванных викингами Нормандии и Англии) в Византию через Средиземное море. Один из норвежских королей Харальд III Хардроде в молодости служил в варяжской гвардии и дослужился там до чина аколитос. Варяжская гвардия храбро обороняла Константинополь от крестоносцев в 1204 году и была разгромлена при взятии города.

Նավատորմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական կրակի օգտագործումը: Հովհաննես Սկիլիցեսի «Ժամանակագրության» Մադրիդյան ցուցակի մանրանկար

В отличие от старой римской армии в византийской армии сильно возрастает значение флота, которому изобретение «греческого огня» помогает завоевать господство в море. Однако византийский флот постепенно приходил в упадок, начиная с X века. Некоторый подъём он испытал во время реформ императора Алексея Комнина. Основной военно-морской базой Византии была Кибартская фема. Главным поставщиком кораблей и моряков была Анатолия. В VII веке основным типом корабля была небольшая быстроходная галера с двумя рядами вёсел, двумя мачтами и двумя парусами. Наиболее мощным оружием боевого корабля был греческий огонь. На палубе, помимо матросов, располагался отряд пехоты численностью 200—300 воинов. Основным типом тяжёлого боевого корабля был дромон. Корабли и моряков Византии поставляли итальянские морские республики. При Мануиле I флот вновь был возрождён. В его состав входили 12 больших боевых кораблей, 150 галер и 60 транспортных судов. В дальнейшем флот постепенно разлагался. В 1196 году Византия располагала всего 30 действующими галерами. Но уже в 1261 году с освобождением Константинополя флот по распоряжению императора Михаила VIII начали отстраивать заново, и к 1283 году он насчитывал уже 80 боевых кораблей. В дальнейшем флот по большей части состоял из нанятых итальянских кораблей.

Фортида — военный грузовой корабль; служил для перевозки продовольствия и снаряжения.

На византийских кораблях служили несколько категорий моряков: газмулы (выходцы из смешанных греко-латинских семей), а также цаконы и просаленты (местные жители). Цаконы были матросами, просаленты — гребцами.

Սպառազինությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Вооружение византийской армии сформировалось под влиянием римской военной традиции, значительно дополнившись ближневосточными образцами оружия и доспехов ввиду тесного взаимодействия культур. Также византийское оружие испытывало сильное влияние со стороны Европы (в частности, Италии) и турок-османов. Так, с течением времени были заимствованы кавалерийские булавы и композитные луки. Тем не менее, вооружение византийцев имело и собственные оригинальные черты. Характерной чертой византийских доспехов были птериги (кожаные полосы на плечах и поясах). В XII—XIII вв. самым распространённым доспехом была кольчуга, хотя византийские воины продолжали носить ламеллярные и чешуйчатые панцири. С течением времени позднеримские образцы ламеллярной брони претерпели значительные изменения и приобрели самобытные оригинальные черты. Под доспехи обычно надевалась шерстяная или хлопковая одежда. Мечи были самых разных типов: воины использовали мечи прямой и изогнутой формы, одноручные и двуручные. Типичные римский гладиус в VII веке был вытеснен длинным мечом спатой, которым сражались как пехотинцы, так и всадники. К X веку был известен другой тип меча изогнутой формы, применявшийся кавалеристами. Мечи носили на поясном или наплечном ремне. Пехотинцы и всадники использовали длинные копья для ближнего боя и короткие дротики для метания. Пехотное копьё контарион в X веке достигало 4-4,5 метра в длину, менаулион — 2,7-3,6 м.

Тяжеловооружённый пехотинец-скутат был облачён в пластинчатый ламеллярный панцирь-клибанион, защищён овальным щитом-скутумом и шлемом, а сражался длинным копьём, тяжёлым мечом-спатой или лёгким однолезвийным мечом-парамерионом. Наручи и поножи, использовавшиеся для дополнительной защиты, были редкостью. Щиты делались из мягкого и лёгкого дерева. До конца XIII века большинство щитов имело продолговатую каплевидную форму. Мечи были аналогичны западноевропейским. Пельтасты (промежуточное звено между тяжёлой и лёгкой пехотой) были вооружены дротиками, копьями и мечами и защищались круглыми щитами. Доспехи их состояли из стёганой куртки. Лёгкие пехотинцы-псилы были вооружены лишь луками или пращами. Пехота византийской армии периода упадка теряет свои боевые качества, основная часть пехотинцев лишается тяжёлого вооружения. Основным доспехом легкой пехоты был кожаный панцирь.

Катафракты, основной вид византийской тяжёлой кавалерии, были облачены в прочные панцири, дополненные шлемами, наручами и поножами и сражались копьями, луками и мечами. Дополнительно всадники-катафракты были защищены щитами различной формы. Лёгкие кавалеристы не носили доспехов и были защищены лишь щитами. В бою они пользовались мечами, копьями, луками и дротиками. Некоторые тяжёлые конники имели булавы. Солдаты наёмных подразделений (конных или пеших) вооружались соответственно своей военной традиции.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Treadgold_1995_162» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Kazhdan (1991), էջ. 1964
  3. «Byzantium and Its Armies, 284—1081», Warren Treadgold,1995
  4. Treadgold, Byzantium and Its Army, 74
  5. Treadgold, loc. cit.
  6. Treadgold, 85

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Византия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Баранов Г. В. Три вида λωρικια Константина Багрянородного и доспехи святых воинов на стеатитовых иконах из раскопок средневекового Херсонеса (к постановке вопроса) // Материалы по археологии и истории античного и средневекового Крыма. Вып. II. — 2010. — С. 199-203.
  • Каждан А. П. Византийская армия в IX-X вв // Ученые записки Великолукского государственного пединститута. — 1954.
  • Кучма В. В. Военная организация Византийской империи. — СПб.: Алетейя, 2001. — 426 с. — ISBN 5-89329-393-2
  • Серен Е. А. Эволюция вооружения норманов на византийской службе (середина X − конец ΧΙ в.) // История Византии и византийская археология. Тезисы докладов X научных Сюзюмовских чтений 25-27 марта 1998 г. — Екатеринбург, 1998. — С. 32-33.
  • Банников А. В., Морозов М. А. Византийская армия (IV—XII вв.). — СПб.: Евразия, 2013. — 688 с. — 2000 экз. — ISBN 978-5-91852-066-6 (в пер.)
այլ լեզուներով
  • Aleksić M. Some typological features of Byzantine spatha // Зборник радова Византолошког института. — 2010. — Т. XLVII. — С. 121-136. — doi:10.2298/ZRVI1047121A
  • Kolias T. G. Byzantinische Waffen: Ein Beitrag zur Byzantinischen Waffenkunde von den Anfangen bis zur Lateinischen Eroberung. — Wien, 1988.
  • McGeer E. Sowing the Dragon's Teeth : Byzantine Warfare in the Tenth Century. — Washington: Dumbarton Oaks Research Library & Collection, 1995. — ISBN 0-88402-224-2